Լրահոս
Տնտեսական
15:12
06.03.19
383

Գործարարների առաջարկները՝ օդում կախված. գները կթանկանան, աշխատատեղերը՝ կկրճատվեն

«Գների թանկացումը ոչ ոքի համար անակնկալ չի լինի, դա ի վերջո, կհանգեցնի այն բանին, որ աշխատատեղեր կկրճատվեն»,-անդրադառնալով գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկի թանկացման խնդրին, ասել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նարիմանյանը:

Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացումն ու շաքարի հարկ ներդնելու որոշումը ոլորտի ներկայացուցիչները համարում են ֆինանսների նախարարության կամայականությունը, որի նպատակը բյուջեի ճեղքը փակելոն է:

Գործարարները նշում են, որ կառավարությանը ներկայացրած իրենց առաջարկները մնացել են օդում կախված: