Լրահոս
Հայաստան
15:15
07.03.19
512

Բանանը, կանաչեղենը..ամեն ինչ թանկացել է. քաղաքացիները՝ գնաճի մասին

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019-ի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ մրգի գները բարձրացել են 11.3%-ով, բանջարեղենի գները՝ 5.6%-ով: 2-3 անգամ թանկացել է բանանը:  

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը թանկացումները մասին խոսելիս ասում է. «Երկրում չկա եկամտի աճ, ինչի պատճառով քաղաքացին ավելի է զգում գների բարձրացումը: Երկրում գնագոյացման սկզբունքներն ու հարկային պարտավորությունները հստակեցված չեն, պետական կառուցներն էլ պատասխանատվությունը մեկը մյուսին է թողնում»:

5 TV-ի տեսախցիկը շրջել է մայրաքաղաքի վաճառակետերով: Քաղաքացիների անդրադարձը գնաճին՝ առանց մեկնաբանության: