Լրահոս

2025-11-04
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը և Հունգարիայի նախագահը քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները
    Նախագահները նաև առանձնացրել են Հունգարիայի հայ համայնքի կարևոր դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Տամաս Սուլյոկը նշել է, որ շնորհիվ հայ համայնքի ակտիվ գործունեության՝ Հունգարիայում Հայաստանն ընկալվում է որպես բարեկամ երկիր։
    21:30
    04.11.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Խոսում է Ալիևը, թարգմանում՝ Փաշինյանը. «դժվար վիճակի» մեջ են դրել Հայաստանի վարչապետին
    «Օրբելի ֆորում»-ի հարթակից Իլհամ Ալիևի ադրբեջաներեն մտքերը հայերեն արդարացրել է Նիկոլ Փաշինյանը: Պարզվում է՝ Ալիևը Սևանի փոխարեն Գյոյչա է ասում, ոչ թե որովհետև չի հրաժարվում զավթողական թեզերից, այլ որովհետև Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմադիրների սեղաններին Արցախի դրոշներն են դրված:
    21:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպանված 3 ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ
    Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով: Փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է ՀՕՖ տեղափոխվեն:
    21:03
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին․ Վեհափառ
    Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը սենատոր Խուան Կառլոս Ռոմերոն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան զորացնելու հայ-արգենտինական կապերը, ինչպես նաև ծանոթանալու հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։
    21:00
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը կայցելի Պակիստան
    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նոյեմբերի 5-ին կգլխավորի բարձր մակարդակի խորհրդարանական պատվիրակության այցը Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA-ն, այցը կայանում է երկու հարևան երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման ջանքերի շրջանակներում։ Ղալիբաֆը Պակիստան կմեկնի Պակիստանի ազգային ժողովի նախագահ Այազ Սադիքի հրավերով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսլամաբադ կատարած այցի ընթացքում Ղալիբաֆը հանդիպումներ կունենա Պակիստանի ազգային ժողովի և Սենատի խոսնակների ու անդամների հետ։
    20:56
    04.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆեյք պատարագը լուսաբանվում է, «Շողակաթը»՝ եթերազրկվում. զարմանալի բաներ՝ ՀՀ ԱԺ-ում և մեդիայում
    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որ բյուջե 2026-ի քննարկումների համար էր այսօր եկել Ազգային ժողով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի նայում Հանրայինի լուրերը: Ընդհանրապես պարտավոր չէ որևէ բան նայել, բայց խոսքից հասկանում ենք, որ 5-րդ ալիք երբեմն նայում է:
    20:50
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
    «ՌԴ Նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ղեկավար Եզրաս արքեպիսկոպոսին»,-ասված է փաստաթղթում։
    20:48
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Opel Astra»-ն․ կա 3 վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
    20:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր
    Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:
    20:41
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ
    Եթե տեր Տարոն քահանան ցանկանում է փաստացի առաջնորդվել ըստ հրամանների և իր կողմից տրված զեկուցագրի, ապա նշեմ, որ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով տեր Տարոն քահանա Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և ծառայության է կոչվել Տավուշի թեմում։ Նույն թվականին իմ՝ իբրև Հաղարծին վանքի վանահոր, խնդրանքով, տեր Տարոն քահանա Հունանյանը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նշանակվեց ոչ միայն Հաղարծին վանքի լուսարարապետ, ինչպես ինքն է տեղեկացնում, այլ նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերի հոգևոր հովիվ։
    20:34
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 | 2 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում
    Հայլուր 20։30 | 2 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում
    20:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանն Իսրայելի հետ բանակցելուց բացի այլընտրանք չունի․ նախագահ Աուն
    «Լիբանանը բանակցություններից բացի այլընտրանք չունի: Քաղաքականության մեջ կան աշխատանքային երեք գործիքներ՝ դիվանագիտական, տնտեսական և պատերազմական: Երբ պատերազմը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, ի՞նչ անել: Աշխարհում յուրաքանչյուր պատերազմի ավարտը եղել է բանակցությունը, և բանակցությունները ոչ թե ընկերոջ կամ դաշնակցի հետ են, այլ՝ թշնամու», - նշված է գրառման մեջ:
    20:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Mercedes» մակնիշի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել, ապա մարել են «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, հիմնականում՝ բեռնատար ավտոմեքենայի մի վարորդ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ասում էր, որ մեքենան վարելիս է եղել, երբ նկատել է կրակ և ծուխ, անմիջապես կանգնել է ու օգնության հասած քաղաքացիների ու պարեկների հետ կանխել են կրակի տարածումը:
    20:00
    04.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Ճերմակ դագաղում, սպիտակ վիրակապը՝ գլխին. Տիգրանի հորն ու մորը կարող են զրկել ծնողական իրավունքից
    Սկանդալային վարկածը, թե հնարավոր է՝ փոքրիկ Տիգրանը ոչ թե անհետանալու օրն է մահացել, այլ հայտնաբերվելուց 2-3 օր առաջ, այսօր հրաժարվել է մեկնաբանել քննչական կոմիտեի խոսնակը: Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պատասխանը դեռ չկա: Ծափաթաղում պատմում են, որ վնասված է եղել փոքրիկի գլուխը: Խեղդամահ անելուց առաջ նա հարված է ստացել գլխին:
    19:48
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը զգուշացնում է
    Հիշեք` զգոնություն կարևոր է»,-ասված է հայտարարության մեջ։
    19:36
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի առավելությունը մեր նկատմամբ նավթը չէ, այլ այն, որ իրենք «երկար կամքի» հասարակություն/պետություն են․ Վահրամ Միրաքյան
    Հիմա էլ Ալիևը հայտարարում է, որ տանկերի փոխարեն մեքենաներով են գրավելու Հայաստանը։ Եվ դա ավելի վտանգավոր է, քան տանկը, քանի որ տանկի դիմաց մեխանիկորեն դիմադրություն ես սկսում, իսկ այս դեպքում՝ եռացող ջրում գորտի նման, չես զգում քո մահը։ Սա «փափուկ ուժի» միջոցով կամ աստիճանական ճնշմամբ տարածքներին տիրանալու նոր՝ ոչ ռազմական, բայց պատերազմից ոչ պակաս արդյունավետ մարտավարություն է։ Ինչպես եղավ Նախիջևանում կամ շատ այլ տարածքներում՝ մինչև 1991-1994 թվականների պատերազմը։
    19:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կզրկե՞ն Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից. ի՞նչ է որոշել հանձնաժողովը
    Փոքրիկ Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու հարցը քննարկող հանձնաժողովն ավարտել է աշխատանքի առաջին փուլը։ Մոտ մեկ և կես ժամ տևած քննարկումից հետո որոշվել է գնալ փոքրիկի տուն։ Հանձնաժողովի անդամներն ու մասնագիտական խումբը պետք է զրուցի նաև տղայի մոր հետ։ Հիշեցնենք, որ այսօր են հողին հանձնել հոկտեմբերի 27-ից որոնվող և նոյեմբերի 2-ին մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրան Օգանեսովին, որին սպանելու մեջ կասկածվում է հայրը։ Վերջինս արդեն իսկ կալանավորված է։ Երեկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեպքից որոշակի մանրամասներ պատմեց՝ ասելով, որ նախնական վարկածի համաձայն հայրը խեղդելով սպանել է որդուն, որից հետո մարմինը տարբեր վայրերում թաքցրել է, որպեզի ոստիկանները կամ փրկարարները չգտնեն երեխայի մարմինը։ Նշենք, որ դրանից հետո հայտարարվեց՝ Ճամբարակի համայնքապետարանում մասնագիտական հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որից հետո կորոշվի՝ Տիգրանի ծնողները զրկվելո՞ւ են ծնողական իրավունքից, թե՞՝ ոչ։ Հիշեցնենք, որ բացի Տիգրանից, ընտանիքն ունի ևս չորս զավակ, որոնք, ըստ գյուղացիների, առողջական խնդիրներ ունեն։ Եվ հիմա հանձնաժողովը պետք է որոշի, թե ինչն է բխում երեխաների լավագույն շահից։ Նկատենք, որ գործընթացը շարունակվելու է իրավապահ համակարգի աշխատանքին զուգահեռ։ Այսինքն՝ վերջնական որոշումն ընդունվելու է հոր մեղավորությունը դատական կարգով հաստատվելուց հետո։
    19:15
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել
    «15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը»,-ասված է  լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ:
    19:00
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
    Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 78 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: 
    18:48
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ ընդգրկված է նաև հակաեկեղեցական արշավի հարցը
    Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, հայտնում են Մայր Աթոռից։
    18:45
    04.11.25
    Ավելին