Լրահոս

2025-11-05
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
    10:18
    05.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պետական պաշտոնյաները հաքերային «հարձակման» թիրախ են դարձել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր կառույցների ղեկավարներ, ռեկտորներ, հիվանդանոցի տնօրեններ եւ այլք, դարձել են ցանցահենների (հաքերների) «հարձակման» թիրախը:
    10:08
    05.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։
    09:57
    05.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը և եղբորորդուն կալանավորած դատավորը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի ամսում եկեղեցի-պետություն հակամարտության արդյունքում տուժածները շատ էին, սակայն պատասխանատվություն դեռեւս կրում են միայն հոգեւորականները։ Եվ հենց այս ֆոնին օրերս 1 ամսով կալանավորվեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ 68-ամյա Գեւորգ Ներսիսյանը, ապա վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը։
    09:46
    05.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։
    09:41
    05.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    05.11.25
    Ավելին
2025-11-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Դժբախտ պատահարի հետևանքով բժիշկ է մահացել
    Լույսի թագավորություն քեզ Նարեկ ջան Շատ ափսոս…».
    23:50
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Զելենսկու հետ․ ի՞նչ են քննարկել
    ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
    23:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտրել են սգn սրահի ապակիները և փորձել գnղություն կատարել
    ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ոչ միայն պարզել են դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերել են կասկածյալներին։
    23:35
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրբազանները ժամանակին աջակցեցին Տեր Տարոնին, իսկ հիմա նա կանգնել է Ստեփան Պատվալույծի կողքը. Մելիքյան
    «Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը մանրամասն փաստեր է ներկայացնում Տեր Տարոնի անվայել ամբաստանության առնչությամբ։
    23:30
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես միշտ ձեր կողքին եմ նույնիսկ դաշտից դուրս․ Բարսեղյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ
    Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարևոր կոչով դիմել է ազգային հավաքականի թիմակիցներին, գլխավոր մարզչին և երկրպագուներին։ «Կյանքում, և հատկապես ֆուտբոլում, լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարող լինել դաշտում և օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ, և վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով։ Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվարին պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։ Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարությունները հաղթահարելը ավելի հեշտ է»,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ազգային թիմի հաջորդ պաշտոնական խաղը։ Երրորդ բաց թողնված հանդիպումը կլինի կամ հնարավոր փլեյ-օֆֆի առաջին խաղը (եթե Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը F խմբում), կամ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը։
    23:15
    04.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Հետապնդող սատանա. կնոջից բաժանված Տարոն քահանան բոյկոտում է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի նիստը
    Զավթված Հովհաննավանքի հակականոնական ծեսին մասնակցած քահանա Տեր Տարոնը այսօր Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբ է հրավիրվել՝ պարզաբանելու՝ ինչո՞ւ է ինքնակամ լքել ծառայության վայրը և մասնակցել Ստեփան Ասատրյանի, Մայր Աթոռի բնութագրմամբ, բեմականացված հակականոնական արարողությանը: Լրագրողներին ուրիշ հարց է հետաքրքրել՝ չի՞ կարծում Տեր Տարոնը, որ Նիկոլ Փաշինյանը իրեն օգտագործում է իր նպատակների համար:
    23:00
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
    Korea Mangyongdae Computer Technology Corp. տեխնոլոգիական ընկերությունը և Հյուսիսային Կորեայի Ryujong Credit Bank-ը նույնպես ներառվել են այդ ցանկում: 
    22:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Նոյեմբերի 4-ին, ժամը 17։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «GAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։
    22:31
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հուզվեց, լացեց». սպանված 3-ամյա Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը
    «Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել ՀՕՖ: Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցեցինք: Մայրը մի քիչ հուզվեց, լացեց: Ասացինք՝ ոչ, արի այսօր տեղափոխենք»,- ասաց Գալոյանը:
    22:24
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք
    «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժաՄուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք մերգություն և միասնական աղոթք:
    22:16
    04.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ-վրացական նոր սկանդալ. ինչո՞ւ է բարկացել Թբիլիսին՝ երևանյան «Եվրանեսթից» հետո
    Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները չեն բացառում, որ Թբիլիսին մեզ համար փոքրիկ խնդիրներ ստեղծելու համար կփակի ցորենի ճանապարհը: Երևանյան Եվրանեսթից հետո են ավելի լարվել հայ-վրացական հարաբերությունները: Ընդունված բանաձևը կասկածի տակ է դնում Վրաստանի իշխանության լեգիտիմությունը:
    22:03
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում. Վարդան Ոսկանյան
    Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում. Վարդան Ոսկանյան
    21:54
    04.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփից, Պուտինից հետո՝ Կարապետյան. հայտնի Թակեր Կարլսոնը զրուցել է «Մեր ձևովի» համակարգողի հետ
    «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Միացյալ Նահանգներում հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին, որը հարցազրույցներ է վարել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և այլ գերտերությունների ղեկավարների հետ: Մերձիշխանական քարոզիչները միանգամից բազմաթիվ 0-ներով թվեր են հրապարակել՝ վստահեցնելով, թե Կարապետյանի թիմը կլորիկ գումար է տվել՝ հարցազրույցը պատվիրելու համար:
    21:45
    04.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն
    «Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 2-ից գործող օրենսդրական փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց համար նախատեսվել էր արտոնություն տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում։ 
    21:35
    04.11.25
    Ավելին