Լրահոս
2025-12-09
-
ՀասարակականՀայաստանում գործում է զինվшծ բшնդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զшվթելով և հավատացելոց իրավունքները ոտնահարելով․ Սրբազանների նամակը՝ ԱԱԾ մեկուսարանիցՆողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։Ավելին20:4009.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Աղմկոտ մեղադրանքներ՝ Փաշինյանի թիմին. տոնը բարձրացնում են միջազգային իրավապաշտպաններըՀայլուր 20։30 Աղմկոտ մեղադրանքներ՝ Փաշինյանի թիմին. տոնը բարձրացնում են միջազգային իրավապաշտպաններըԱվելին20:3009.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը և Գերմանիայի նախագահը անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաներիՖրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:Ավելին20:2609.12.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի անհապաղ վիրահատությունը ձգձգում են.մուկն ու կատու են խաղում ՔԿՀ բժշկական կենտրոնումԲանտարկված Միքայել Սրբազանի առողջության իրավունքը ոտնահարված է: Փաստաբանն ահազանգում է՝ Սրբազանին խոչընդոտում են, կարգի համաձայն, վիրահատվել իր նախընտրած հիվանդանոցում, իր իսկ փողով: Չնայած նա վստահում է կոնկրետ բժշկի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, քրեակատարողականի բժշկական կենտրոնը առաջարկում է նրան ուրիշ հիվանդանոց ընտրել:Ավելին20:1509.12.25 -
ԻրավականԻշխան Սաղաթելյանը պարզաբանում է` ինչու էր հրավիրվել քննչական կոմիտեՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզաբանում է տարածել՝ մանրամասներ հայտնելով ՔԿ հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ․Ավելին20:0409.12.25 -
ԻրավականԵրևանում 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ոստիկանության Գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին20:0009.12.25 -
ՔաղաքականՄենք որքան թուլանանք, մեր հարևանները այնքան կուժեղանան․ միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն:Ավելին19:4609.12.25 -
ԻրավականԴատարանը մերժել է nղբերգական վթարի մասնակից ոչ սթափ կին վարորդին կալանավորելու միջնորդությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Ն. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գ. Մանուկյանի նկատամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով և տնային կալանք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը: Վերջինը ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր:Ավելին19:3309.12.25 -
ՀասարակականԿաթվածահար է երթևեկությունը Երևանի կենտրոնում. մարդիկ ժամերով տրանսպորտի են սպասումԵրևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է։ Մարդիկ ժամերով կանգառներում տրանսպորտի են սպասում։Ավելին19:2009.12.25 -
ՔաղաքականԲաքվի նյարդային շարժումները. Ադրբեջանը վտանգներ է տեսնում Հայաստան-Եվրամիություն փաստաթղթումԲաքուն դժգոհ է Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթից: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այն «հակասում է խաղաղության օրակարգին»։ Ալիևի վարչակազմն «անընդունելի» է համարում փաստաթուղթ մտած «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը և Բաքվի բանտերում գտնվող հայերին «գերեվարվածներ» անվանելը:Ավելին19:1509.12.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բшխվել են «Renault» մակնիշի և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարները և «Volkswagen Vento»-ն․ կա վիրшվորԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12-50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Renault» մակնիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Բադրի Գ․-ի վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարները և Երևանի բնակիչ 45-ամյա Նորայր Ն․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։Ավելին19:0709.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:Ավելին19:0409.12.25 -
ՄիջազգայինՃնշումն ուժգնանում է Ուկրաինայի վրա. Զելենսկին փրկություն է փնտրում ԵվրոպայումՉնայած «Axios»-ի համառ պնդումներին, որ Թրամփի վարչակազմը ճնշում է Զելենսկիին՝ պարտադրելով տարածքային զիջումներ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում ամերիկյան խաղաղության ծրագիրը հաջողվել է կրճատել, հանվել Կիևի համար առավել հակասական պայմանները:Ավելին19:0009.12.25 -
ՀասարակականՔարաթափում՝ Կապան քաղաքումԴեկտեմբերի 9-ին, ժամը 17։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։ Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։Ավելին18:4509.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր լարվածություն է հրահրում Ադրբեջանը. Բաքուն կտրուկ դեմ է Հայաստան-ԵՄ փաստաթղթինՀայլուր 18։30 Նոր լարվածություն է հրահրում Ադրբեջանը. Բաքուն կտրուկ դեմ է Հայաստան-ԵՄ փաստաթղթինԱվելին18:3009.12.25 -
ՔաղաքականԿառավարության նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստԱյդ մասին հայտնում են ԱԺ-ից:Ավելին18:2509.12.25 -
ԻրավականՔննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ Սրբազանի հարազատներին․ AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցինԻշխանությունը կառուցում է արհեստական, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված սցենար, որի ամեն քայլը միտված է Արշակ արքեպիսկոպոսին ու նրա ընտանիքին ճնշելուն և վարկաբեկելուն։Ավելին18:1509.12.25 -
ԻրավականԻշխան Սաղաթելյանին կանչել են հարցաքննության. «Իշխանություն» լրատվականՄեր տեղեկություններով՝ Սաղաթելյանին հրավիրել են հարցաքննության՝ ինչ-որ գործի շրջանակներում:Ավելին18:0409.12.25 -
ՏարածաշրջանՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․ դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը հայրենադարձությունը։ Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։ Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։Ավելին18:0009.12.25 -
ՀասարակականԱրմավիրում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:Ավելին17:4509.12.25