Լրահոս
2025-12-10
-
ՀասարակականԳյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ-ական պատգամավոր Սարուխանյանի ազգականի որդու աչքերին․ ArmlurԿայքի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում։ Այստեղ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել դպրոցահասակ մի քանի պատանիների միջև, որի ժամանակ «եղեջերաթաղանթի քիմիական այրվածք» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխել 16-ամյա երիտասարդին։Ավելին00:0210.12.25
2025-12-09
-
ՀասարակականՄալիշկա գյուղում այրվել է ավտոմեքենա․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տունԴեկտեմբերի 9-ին, ժամը 20։05-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:39-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել է ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։Ավելին23:5709.12.25 -
Հասարակական«Նիկոլ դավաճան». Բեռլինում հայկական համայնքի բողոքի ակցիան՝ ընդդեմ ՓաշինյանիԲեռլինում հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վարած քաղաքականության նկատմամբ։Ավելին23:4509.12.25 -
ՔաղաքականՀայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև ԵՄ-ի համար. Մերց‹‹Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին: Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար››,-ասել է Մերցը:Ավելին23:3009.12.25 -
ՀասարակականՀայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականի արդյունքներով կազմել է 21,7%. մենք կփոխենք այս պատկերը․ «Մեր ձևով»Նիկոլը մտածում է իր աթոռը պահելու մասին, Սամվել Կարապետյանը՝ քո մասին»,-նշված է տեսանյութում:Ավելին23:2409.12.25 -
ՀասարակականՄալաթիայում կեղտաջրերը ողողում են մի ամբողջ բնակելի թաղամասԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի 10/2 և դրան հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը, Երևանի քաղաքապետարանի թեժ գծին և Մալաթիայի թաղապետարանին, հայտնում է Shamshyan.com-ը։ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մոտ 10 օր է, հավանաբար վնասված կոյուղատարի պատճառով, կեղտաջուրը վարար գետի նման հոսում և մի քանի կիլոմետր անցնում է ավտոտնակների, շենքերի, բակերի մոտով, հասնում անգամ գլխավոր փողոցներ։ 10 օր է, ահազանգում ենք «Վեոլիա Ջուր», Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Մալաթիայի թաղապետարան, սակայն ոչ մի դրական արդյունք։ Ամբողջ մի թաղամաս տիրում է գարշահոտ վիճակ, անգամ այս եղանակին հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից»։ «Վեոլիա Ջուրը» պատճառաբանում է, թե դա իր գործը չէ, մինչդեռ կոյուղատարը վնասված է ոչ թե բնակչին պատկանող տարածքում, այլ Մալաթիայի թաղապետարանի հաշվեկշռում եղած վայրում, իսկ այդ հատվածների թիվ 1 պատասխանատուն «Վեոլիա Ջուրն» է, որի համար մենք՝ բնակիչներս, որպես սպառող, պարտաճանաչ վճարումներ ենք կատարում։ Էս գարշանքի միջով են երեխաները գնում մանկապարտեզ, դպրոցներ, հարևանությամբ գործող պոլիկլինիկա, հիվանդանոց, սննդի կետեր, գեղեցկության սրահներ։ Էլ չենք ասում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից բերված հարմարավետ ավտոբուսները այդ կեղտաջրերի միջով են ուղևորափոխադրում իրականացնում։ Մալաթիայի թաղապետարանից հույս չունենք․ այնտեղից կասեն, թե՝ «Մենք լծակներ չունենք Վեոլիա ջրի վրա ազդելու»։ Մնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր կարգախոսը կյանքի կոչի՝ էն, որ քարոզարշավի ժամանակ ասում էր․ «Ասեք՝ կանենք»։ 10 օր է ասում ենք՝ անող չկա»։Ավելին23:1509.12.25 -
ՀասարակականԳողացել են Տափերականում պահվող 15-րդ դարի Ավետարանը«Խորը մտահոգությամբ տեղեկացանք, որ անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը: Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը:Ավելին23:0009.12.25 -
ՔաղաքականՍտորագրվել է Հայաստանի և Գերմանիայի միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ Կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին և սկզբունքներին։Ավելին22:4509.12.25 -
ԻրավականԴիմակներով հետևից մոտեցել են, որ տապալեն գետնին. Հակոբյանին ծեծելու գործով նոր են վարույթ հարուցելՀասարակական գործիչ Միհրան Հակոբյանի ծեծի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հակոբյանին հիվանդանոց են հասցրել վնասվածքներով, այդ թվում՝ քթի կոտրվածքով: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը վստահ է, որ Հակոբյանի հետ քաղաքական հաշիվներ են փորձել պարզել անհայտ չարագործները: Սա 4 տարում երկրորդ ոտնձգությունն է Հակոբյանի նկատմամբ:Ավելին22:3009.12.25 -
ՔաղաքականԳերմանիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու հարցում․ ՓաշինյանՓաշինյանը հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերին պատմել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին։Ավելին22:1509.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանն Արցախում ցեղասպանություն է արել՝ սովամահությամբ. միջազգային մասնագետների ճշմարտությունըՑեղասպանություն է այն, ինչ Ադրբեջանն արել է Արցախում 2023-ին: Այսօր Երևանում վերահաստատել են մի խումբ ցեղասպանագետներ՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Եվրոպայից, աֆրիկյան պետություններից: Նրանց կարծիքով՝ անպատժելիությունն է պատճառը, որ Բաքուն Արցախում շարունակում է Սպիտակ Եղեռնը: Հենց այսօր են համացանցում հայտնվել կադրեր, որոնցում երևում է՝ ադրբեջանցիները հիմա էլ վանդալիզմի են ենթարկել Մարտակերտում գտնվող Երից Մանկանց վանքը:Ավելին22:0009.12.25 -
ՔաղաքականՀայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան«Այս այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։Ավելին21:4509.12.25 -
ԻրավականՄազից է կախված Փաշինյանի իշխանությունը. ի՞նչ է իրականում հորդորել Եվրամիությանը ԱմստերդամըԿալանավորված գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իբր ինքը դիմել է Եվրամիություն՝ Հայաստանի բարեփոխումներին հատկացվող աջակցությունը դադարեցնելու հորդորով: Ամստերդամը «Հայլուր»-ի թղթակցի հետ հեռակապով բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները խեղաթյուրել են իր խոսքը։Ավելին21:3909.12.25 -
ՏարածաշրջանՄիգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է 26 օտարերկրացու«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Կուբայի, Նիգերիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կամերունի և Պակիստանի 26 քաղաքացիներ։Ավելին21:3409.12.25 -
Հասարակական32-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ վիրшվորների մեջ երեխա կաԵրեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Աղավնատուն գյուղից-Դողս գյուղ տանող ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովսեփ Հ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:2509.12.25 -
ԻրավականՁեր տերն ո՞վ է, եթե իրավապաշտպանների են կալանավորում. իշխանության՝ Գյումրիի գրոհից տուժածներըԲանտերը լցված են Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներով: Խորհրդարանական ընդդիմությունը Սրբազաններից, Գյումրիի քաղաքապետից, գործարարներից, այլ հնչեղ անուններից բացի քաղբանտարկյալ է անվանում մեկ տասնյակից ավելի պարզ քաղաքացու:Ավելին21:1509.12.25 -
Քաղաքական«Շատ կարևորում եմ նման հանդիպումները»․ պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպում է ունեցել ուսանողների հետ«Շատ կարևորում եմ նման հանդիպումները, նպատակը դասախոսություն կարդալը չէ, այլ ավելի շատ ձեզ լսելը, զրույց ունենալը, ձեզ մտահոգող հիմնական հարցերի մասին զրուցելը։ Նաև դուք հնարավորություն ունենաք մեր տեսակետները լսելու»։Ավելին21:0909.12.25 -
ՔաղաքականՃեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն. Կարելի ա ծափահարել ԱվինյանինԽորհրդարանական ընտրությունների շեմին ՔՊ-ի համար քվեներ հավաքելու համա՞ր են քաղաքապետարանում մոտ երեք միլիոն դոլարի պարգևավճար բաժանում: Մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր թևը այլ բացատրություն չունի՝ քաղաքային բյուջեն ճեղք ունի, Ավինյանի թիմը չի կարողացել անգամ նախատեսածի չափով տրանսպորտի ուղեվարձ հավաքել, այդ գործում օգնության է հասել կառավարությունը: Այդ դեպքում որտեղի՞ց է պարգևավճարային՝ տոնական ֆոնդը:Ավելին21:0009.12.25 -
ՀասարակականՔՊ-ական Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով․ «Հետք»2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։Ավելին20:5009.12.25 -
ԱշխարհԿամբոջայում ավելի քան 11 հազար մարդ լքել է տները«Օդդարմեանտիեյի նահանգում 3503 ընտանիք կամ ընդհանուր առմամբ 11 հազար 138 մարդ լքել է սահմանամերձ շրջանները և անվտանգ կենտրոններ տեղափոխվել այն բանից հետո, երբ Թաիլանդի զինվորականները գրոհներ սկսեցին Կամբոջայի տարածքի վրա»,-ասված է հրատարակության հաղորդագրության մեջ։Ավելին20:4509.12.25