Լրահոս

2020-03-31
2020-03-30
  • Աշխարհ
    Ամերիկայից ու Ռուսաստանից էլ հզոր կորոնավիրուսը

    Աշխարհի գերտերություններն անգամ ծնկի բերած վիրուսը դեռ անհաղթ է: Եթե զարմանում եք՝ տեսնելով փողոցներում անհոգ զբոսնողների, դուք մենակ չեք: Չգիտես ինչու մարդիկ աշխարհի բոլոր անկյուններում ամբողջ սրությամբ չեն զգում կորոնա-սարսափի վտանգը:  

    22:30
    30.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    8 ծրագիր՝ կորոնավիրուսի հետեւանքով տուժածների համար

    Կյանքը թանկանում է, ապրուստը պակասում: Աննախադեպ վատ վիճակում են հայտնվել նրանք, ովքեր չգրանցված աշխատող չեն եղել, աշխատել են օրավարձով: Նրանց համար ոչ մի օգնություն չի նախատեսում՝ կառավարության՝ այսօր հրապարակած սոցիալական փաթեթը:

    22:29
    30.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանը համախմբվելու կոչ է անում

    Արցախին ճգնաժամերին դիմակայելու ունակություն ունեցող նախագահ է պետք: Վստահ է Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա արցախցիներին միասնականության կոչ է արել:

    22:28
    30.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսից մահվան դեպքում հերձում չի իրականացվի

    Հայաստանում կորոնավիրուսի զոհերին հերձել չեն կարող: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության առաջարկը: Պատճառաբանում են, որ չկան համապատասխան պայմաններ չնայած առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացածի մարմինը վտանգավոր չէ առողջ մարդկանց համար: Իսկ մեր որոշ պատգամավորները մտավախություն ունեն, որ առանց դիահերձման հնարավոր չէ հստակ ասել, թե ի վերջո ինչից է մահացել մարդը:

    22:27
    30.03.20
    Ավելին
  • Քաղաքական
    Բոլորիս հեռախոսազանգերն ուզում են լսել. ԱԺ արտահերթ նիստ

    Ազատություն կամ առողջություն: Մեր կառավարությունն առաջարկում է ընտրել այս երկուսի մեջ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է մի սկանդալային նախագիծ, որով հսկողության տակ են պահելու բոլորիս հեռախոսազանգերը իմանալու են ո՞վ ու՞ր է գնում՝ ու՞մ հետ է հանդիպում: Ասում են սա կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար է: Խորհրդարանական ընդդիմությունը կասկածում է: Պատգամավորներից մեկը զրուցել է օմբուդսմենի հետ ու իմացել, որ նախագիծը խնդրահարույց է մարդու ազատությունների սահմանափակման իմաստով:

    22:26
    30.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում տուրիստ չկա. «կորսված» 135 միլիոն դոլար

    Կորոնա-վարակակիրների հետ շփվածներին, գիտենք՝ մեկուսացնում են հյուրանոցներում, թե որ որևէ բաց ինֆորմացիա չկա: Գիտենք միայն Ծաղկաձորի Գոլդըն Փելըս հյուրանոցի անունը: Մեր երկրում ու ամբողջ ախարհում կանգնել է տուրիստական զարկերակը: Համաճարակը արդեն մոտ 135 միլիոն դոլարի շահույթից է զրկել Հայաստանը:

    22:25
    30.03.20
    Ավելին
  • Իրավական
    Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպք

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին: Տղայի փաստաբանի պնդմամբ իր վստահորդին ոստիկանությունում ծեծել ու նվաստացրել են: Օմբուդսմեն Արման Թաթոյանը զրուցել է ոստիկանապետի հետ: Նա հայտնել է, որ արդեն հանձնարարել է ստուգել մանրամասները, հարուցված է քրեական վարույթ։

    22:24
    30.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կարանտինային սթրես եւ հերթեր՝ բանկերի դիմաց

    Մեր նկարահանող խումբը այսօր էլ քաղաքում շրջելիս ՝ հանդիպել է շատ մարդկանց, որ 4 պատի մեջ փակված մնալ չեն կարող, որովհետև գործ չկա, փող էլ չկա: Բանկերի առաջ շատերը հերթ են կանգնում՝ վարկ ձևակերպելու հույսով՝ նույնիսկ չիմանալով հետո կարողանալու՞ են մարել բանկային պարտքը:

    22:23
    30.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Արտակարգ դրություն. Օր 14-րդ

    Եթե ուզում եք Ձեր փոքրիկ ներդրումն ունենալ, որ աշխարհի թոքերը շուտ մաքրվեն այս վիրուսից, պարզապես մնացեք տանը, հաճախ լվացեք ձեռքերը, ախտահանեք այն մակերեսները, որոնց հաճախ եք կպչում:

    22:22
    30.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Թագավարակը թագեր չի ճանաչում

    Ո՞ր մի ֆրանսահայի մտքով կանցներ, որ ինչ-որ վախերի պատճառով ինքը չի գնա վերջին հրաժեշտ տալու Պատրիկ Դևեջյանին: 

    22:21
    30.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Հայկական բարություն՝ կարանտինային Ֆրանսիայում

    Ֆրանսիայի Կլամար քաղաքում ապրող հայերը կորոնավիրուսի օրերին բարության օրինակ են դարձել բոլորի համար: Մի քանի երիտասարդ իրենց գրպանի փողով դիմակներ են գնում եւ բաժանում հիվանդանոցներում: Այդ երկրում շատ սուր է բժշկական դիմակների դեֆիցիտը: Շաբաթական արտադրվում է ընդամենը 8 միլիոն դիմակ, այն դեպքում, երբ օգտագորվում է 40 միլիոնը: Ֆրանսիական կառավարությունը Չինաստանին պատվիրել է մեկ միլիարդ դիմակ:

    22:18
    30.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և պետական գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Երկրորդ Նախագահի գրասենյակը։

    14:31
    30.03.20
    Ավելին