Լրահոս
-
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը նոյեմբերի 8-ի հանրահավաքին ընդգրկուն ելույթով հանդես կգա․ Ագնեսա Խամոյան«Սա խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի հրավիրած առաջին հանրահավաքն է և բնական է, որ դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ներկա է լինելու հանրահավաքին, այլ նաև ընդգրկուն ելույթով է հանդես գալու՝ անդրադառնալով կուտակված հարցերին»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստան դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք նոյեմբերի 8-ի հանրահավաքին ելույթով հանդես է գալու նաև Ռոբերտ Քոչարյանը։ Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ իրեն զարմացնում է հանրահավաքին՝ նախագահ Քոչարյանի մասնակցության և ելույթի մասին տրվելիք հարցերը, նկատելով, որ ոչ իրենց դաշինքի նպատակներն են փոխվել, ոչ էլ նախագահ Քոչարյանն է ետ կանգնել պայքարից՝ այն է օր առաջ ձերբազատվել այս իշխանություններից։
«Ընտրություններից հետո տարբեր գնահատականներ են հնչում մեր գործունեությանը, կան տեսակետներ, թե մենք միայն խորհրդարանական պայքարով ենք բավարարվել, մեր երկրի ճակատագիրը շարունակում է վտանգված մնալ, աշխարհաքաղաքական օղակը մեր շուրջ սեղմվում է, և այս պայմաններում, կարծում եմ, մեր երկրի ճակատագրով անհանգիստ քաղաքացիները վստահաբար նոյեմբերի 8-ի հանրահավաքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,- հայտարարեց պատգամավորը, ընդգծելով, որ նոյեմբերի 8-ին դրվելու է համահայկական դիմադրության մեկնարկը։
Ավելին17:4106.11.21 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքը կոչ է անում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, լինել Ազատության հրապարակում«Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում»,- երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը տարածել է Դաշինքի կոչը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, լինել Ազատության հրապարակում՝ «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին:
Ավելին17:0906.11.21 -
ՏարածաշրջանՍաակաշվիլին հայտարարել է, որ «չի մեռնելու»Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ հակառակ իր թշնամիների սպասումների՝ չի մեռնելու: Նա իր կողմնակիցներին բանտից կոչ է արել այսօր կրկին հավաքվել Թբիլիսիում ու պայքարել իր ազատության համար:
Ավելին16:3806.11.21 -
ՏարածաշրջանԲասկետբոլ՝ հանուն ԷրդողանիԹուրքիայի նախագահն անընդհատ փորձում է ապացուցել, որ ինքն առողջ է: Համացանցում նոր տեսանյութ է հրապարակվել, որտեղ Էրդողանը բասկետբոլ է փորձում խաղալ:
Ավելին16:1606.11.21 -
Արտաքին քաղաքականությունՃանապարհները հսկում են այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնում են. ՌԴ փոխվարչապետՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «ճանապարհների նկատմամբ հսկողություն են իրականացնում այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնում են»:
Ավելին15:4106.11.21 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ադրբեջանի հետ շփման հարցում Ռուսաստանը «մենաշնորհի հավակնություն չունիՌուսաստանը հավատացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման հարցում չի հավակնում մենաշնորհի :
Ավելին15:1606.11.21 -
Առողջապահական«Տաշիր պիցցայում» թունավորված և հոսպիտալացված մարդկանց թիվը հասել է 98-իՏաշիր պիցցա» սննդի կետում թունավորված և հոսպիտալացված մարդկանց թիվը հասել է 98-ի: Նրանցից 14-ը երեխաներ են: Նրանք հիվանդանոց են ընդունվել «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով:
Ավելին14:1106.11.21 -
Հասարակական«Մեր Գորիսն անտեր ա». քաղաքացիները պահանջում են ազատել Առուշ ԱռուշանյանինԳորիսեցիները պատրաստ են պարալիզացնել քաղաքը, եթե համայանքապետ Առուշ Առուշանյանն ազատ չարձակվի: Գորիսեցիների կարծիքով՝ իշխանությունը չի համակերպվում այն մտքի հետ, որ Առուշանյանը կալանավայրից հաղթել է համայնքի ընտրություններում:
Ավելին13:5306.11.21 -
ՔաղաքականՊետք է ձևավորել դիմադրություն Երևանում, մարզերում, Արցախում և Սփյուռքում. Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով, նոյեմբերի 8-ին սպասվող հանրահավաքը պետք է ցույց տա, որ հասարակությունն այլևս չի հանդուրժելու հերթական պարտությունը, որ կան ուժեր, որոնք պատրաստ են բռնե՛լ Փաշինյանի ձեռքը։
Ավելին11:0006.11.21 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:
Ավելին10:0006.11.21 -
Հասարակական«Ամեն ինչ նույնիսկ կիսատ չէ». Մոնթեաբերդի հերոսըԵռաբլուրում Սասուն Բալայանի հարազատները նրա հիշատակին խունկ են ծխել, ծաղիկներ խոնարհել շիրիմին: Ռազմական ոստիկան Սասունը անմահացավ, որ կանգուն մնա հարազատ Մարտունին:
Ավելին00:1006.11.21
-
ՄիջազգայինԲուլղարիան բարիկադներ է կառուցում Թուրքիայի հետ սահմանին, որ միգրանտները չգանԲուլղարիան Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանին զորքեր է կենտրոնացրել, որ միգրանտները չլցվեն իր երկիր: Վերջին տարվա միգրացիոն ճգնաժամից հետո 6000-ից ավելի անօրինական միգրանտ է հատել թուրք-բուլղարական սահմանը:
Ավելին23:3705.11.21 -
ՄիջազգայինՌուսական գազը Բելառուսի համար էժան կլինի. «Միութենական պետության» փաստաթղթերը ստորագրվել ենՄիութենական պետություն ստեղծելու իրավական փաստաթղթերը Մոսկվան և Մինսկը ստորագրել են: Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն նաև ռազմական համատեղ դոկտրինն են հաստատել:
Ավելին23:1305.11.21 -
ՔաղաքականԱյս իշխանությանը շատ կարճ կյանք է մնացել. Սարգիս Ավետիսյան«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն ասում է, որ այս իշխանությունները ստեղծել են կոռումպացված համակարգ, որի իրական ծավալների մասին կարելի կլինի պատկերացում կազմել միայն իշխանափոխությունից հետո: Վերջինիս կարծիքով այս իշխանությունը չի կարող երկար կառավարել:
Ավելին22:3005.11.21 -
ԱռողջապահականՄարդկանց չեն բացատրում պատվաստման կարևորությունը. մասնագետները դեմ են պարտադրանքինՇատ բժիշկների ու իրավաբանների կարծիքով կառավարությունը պատվաստումների կարևորությունը բացատրելու համար ճիշտ քաղաքականություն չի ընտրել:
Ավելին22:1905.11.21 -
ՍոցիալականԹափուր աշխատատեղեր չկան. ժողովուրդը հերքում է Փաշինյանին ու հիշեցնում նվազագույն աշխատավարձի մասինՔաղաքացիները հեգնում են կառավարության նվազագույն թոշակը բարձրացնելու որոշումը: Ինչպե՞ս են 2500 դրամ ավելացված թոշակով վճարելու ամենաքիչը 3000 դրամով թանկացած նվազագույն պարենային զամբյուղը: Երևանցիները նաև չեն հասկանում, թե որտեղ են Փաշինյանի նշած թափուր աշխատատեղերը:
Ավելին22:0805.11.21 -
Հասարակական«Սենց ապրել չի լինի, ամեն օր սթրեսի մեջ». «Համազգային դիմադրություն»՝ Ազատության հրապարակից«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկսում է դիմադրության շարժում՝վստահ, որ կապիտուլյացիոն նոր փաստաթղթի ստորագրումը կանխել հնարավոր է միայն համազգային շարժման միջոցով:
Ավելին21:5605.11.21 -
ԻրավականԴատարանը չի քննել Առուշանյանին ազատ արձակելու միջնորդությունը. նիստը հետաձգվել էԴատարանը չի քննել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու միջնորդությունը. դատական նիստը հետաձգվել է։
Ավելին21:3805.11.21