Լրահոս

2022-02-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ չեն բացառվում. Տիգրան Աբրահամյան
    ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, և սա առաջին հերթին վերաբերվում է հատկապես ներքին ու արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձությունների զարգացմանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ` միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել։ Սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը»,–գրել է Աբրահամյանը։ Նրա խոսքով` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում, և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան փոքր մասշտաբի սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ չեն բացառվում։ Աբրահամյանը հավելում է, որ այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ. կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։
    11:07
    24.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները Բելառուսի աջակցությամբ գրոհել են սահմանը 5 մարզում և Ղրիմից․ Ուկրաինայի սահմանային ծառայություն
    Առավոտյան ժամը 5-ին սահմաններում ռուսական զորքերը գրոհել են պետական ​​սահմանը Ռուսաստանից եւ Բելառուսից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։ «Հարձակումները սահմանային ստորաբաժանումների, սահմանապահ կարգախմբերի եւ անցակետերի վրա իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի եւ հրաձգային զենքի կիրառմամբ: Դա տեղի է ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի եւ Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, հարձակում է իրականացվում Ղրիմից։ Նաեւ արձանագրվում է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»։ Նրա խոսքով՝ սահմանային ստորաբաժանումների, պարեկների եւ սահմանային անցակետերի վրա հարձակումն իրականացվում է հրետանու, ծանր ռազմական տեխնիկայի եւ թեթեւ հրաձգային զենքի կիրառմամբ։
    11:00
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լուկաշենկոն հանդիպում է հրավիրել զինվորականների հետ
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է անցկացնում զինվորականների հետ, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։ Անկախության պալատում հանդիպումը կսկսվի մեկ ժամից։
    10:58
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»։
    10:55
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թևավոր հրթիռները հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքում գտնվող օդանավակայանին (Տեսանյութ)
    Տարածվել են կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են ՌԴ ԶՈՒ թևավոր հրթիռները հարվածներ հասցնում Կալինովկայում գտնվող զորամասին, Նիկոլաևի ռազմական օբյեկտին և Իվանո-Ֆրանկիվսկի օդանավակայանին։
    10:52
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. շուտով հայատարարություն կլինի
    Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուկրաինական իրադարձությունների հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, գրում է «Սաբահ» թերթը։ «Նախագահ Էրդողանը նախագահական համալիրում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Հանդիպմանը գնահատվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հանդիպումից հետո սպասվում է Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը», - գրում է թերթը:
    10:50
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի հարավում դադարեցրել են 12 օդանավակայանների աշխատանքը
    Ուկրաինայում իրադրության սրման պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ից Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքները ժամանակավոր դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։ Սահմանափակումը կգործի մինչև 2022 թվականի մարտի 02-ը՝ ժամը 03:45-ը: Ժամանակավորապես դադարեցվել է հետևյալ օդանավակայանների աշխատանքը ՝ Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ: «Ռոսավիացիան» խորհուրդ չի տալիս մոտակա թռիչների ուղևորներին և դիմավորողներին ժամանել օդանավակայաններ: Նշվում է, որ չեղարկված թռիչների մասին ինֆրոմացիա կարելի է ստանալ օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի էջերում:
    10:48
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ
    Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 160 չվերթ: Այդ մասին հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը: Ինչպես արդեն հայտնել ենք` այս գիշեր ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Նշենք, որ այս ամենը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով։
    10:47
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում թիրախների մասին
    Ռուսական զորքը հարվածում է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, ավիացիային, ՀՕՊ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Նշվում է, որ զինված ուժերը չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին։ Պուտինն այսօր վաղ առավոտյան հայտարարել էր, թե ռազմական գործողության նպատակներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է։ Իր հերթին, ուկրաինական կողմը հայտարարում է հարյուրավոր զոհերի մասին։
    10:41
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կոչ եմ անում զենք մատակարարել Կիևին․ Ուկրաինայի ԱԳ նախարար
    Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել զենք մատակարարել Կիևին. նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով արագ զարգացող դեպքերին։ «Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Կոչ եմ անում Ուկրաինային ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել»,–գրել է նա Twitter-ում։ Մասնավորապես, նա կոչ է արել անհապաղ «ավերիչ» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, զրկել SWIFT-ից` Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունից։ Կուլեբան հայտարարել է նաև բոլոր ձևաչափերում Ռուսաստանի լիակատար մեկուսացման անհրաժեշտության մասին: Մեկ այլ գրառմամաբ էլ նա հայտնել է, որ աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին։
    10:37
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում գտնվող ադրբեջանցի պատգամավորները տարածում են ակնհայտ ագրեսիա․ Թովմասյան
    «Եվրանեսթ»-ի շրջանակներում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ երեկ այցելել են Երևանի Կապույտ մզկիթ և խեղաթյուրել իրականությունը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին, սոցցանցում գրել է․ «…Որքան մեզ հայտնի է, դա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»: Ադրբեջանցի պատգամավորներին թերևս պետք է ծանոթացնել պատմության և պատմական փաստերի հետ, որոնք հետևողականորեն շրջանցվում են: Երևանում Կապույտ մզկիթը կամ պարսկական Գյոյ-ջամին կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Հայաստանի և Իրանի բարեկամության խորհրանիշներից մեկի՝ Կապույտ մզկիթի պատերի պատմական արձանագրությունները ևս սրա վկայությունն են։ Եվ ասօր էլ Երևանի կենտրոնում գտնվող մզկիթը շարունակում է մնալ կրոնական և մշակութային կենտրոն Հայաստանում բնակվող իրանցիների և զբոսաշրջիկների համար։ Միգուցե ադրբեջանցիներին անծանոթ է այլ երկրի մշակութային և կրոնական արժեքների պահպանումը, նրանց հարազատ է ցեղասպանի, ոչնչացնողի հոգեբանությունը, որպեսզի ամեն ինչ կարողանան հետագայում իրենց վերագրել, բայց պատգամավորների այս պահվածքը զավեշտալի է, իսկ Երևանը Իրևան գրելը՝ խիստ անընդունելի։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանցի պատգամավորները եվրոպական միջխորհրդարանական ձևաչափով են Հայաստանում, սակայն տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը։ Ու քանի որ աշխարհը լուռ է, ադրբեջանցի պատգամավորները Երևանի կենտրոնում հայտարարում են, որ շուտով մզկիթի «իրական տերերը» վերադառնալու են, ու՞ր եք գալու․․․Հիմա էլ լռե՞նք», - նշել է պատգամավորը։
    10:35
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում․ ՌԴ ՊՆ
    Ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցվել են, իսկ ԶՈՒ ավիաբազաների ենթակառուցվածքը խափանվել է։ Ընդ որում, Ուկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում։ Տեղեկությունները Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը։
    10:28
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնբասում ուկրաինացի զինվորականները խոցել են ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ․ Ուկրաինայի ԳՇ
    Միացյալ ուժերի հրամանատարության տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 24-ին, Միացյալ ուժերի օպերացիայի անցկացման շրջանում խոցվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող 5 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։
    10:21
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը զանգահարել է Պուտինին
    Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին` Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։ «Վերջին լուրերի համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև», - հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռախոսազրույցից մանրամասներ այս պահին չեն ներկայացվում։
    10:18
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապիկյանը մեկնել է Մոսկվա
    Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
    10:13
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են. ՌԴ ՊՆ
    Ուկրաինային ռազմական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անել ՌԴ պաշտպանական գերատեսչությանը։ Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։ Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
    10:10
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մշտական ​​կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ
    Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով և մշտական ​​կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ: Դեսպանությունը տրամադրել է նաև կոնտակտային հեռախոսահամարներ +380442349005 +380671090506 +380689602524 +380685000782
    10:07
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
    Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում: Այդ մասին դեսպանությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում», - ասվում է գրառման մեջ:
    10:03
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանը կվերականգնի՞ դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի 31-ին էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Նույն օրը ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ», - Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայիս իշխանությունները ցանկանում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել: Ավելին, դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ներել Վիկտոր Օրբանին, որը մինչ այսօր էլ Հունգարիայի վարչապետն է: Ընդ որում, նույնիսկ Հունգարիայի ընդդիմությունն էր ժամանակին պնդում, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում: Թեմայի հետ կապված մենք գրավոր հարցում ենք ուղարկել արտաքին գործերի նախարարությանը և պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք»:
    10:01
    24.02.22
    Ավելին