Լրահոս

2022-02-24
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի ԱԳ նախարարը ճգնաժամային շտաբ է ձևավորում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ
    Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) կառավարության ճգնաժամային շտաբի նիստ է նշանակել արտաքին գործերի նախարարությունում: Այդ մասին հաղորդել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Բերբոկը հայտարարել է, որ «Ռուսաստանը խախտում Է միջազգային կարգի տարրական կանոնները»: «Մեր գործընկերների հետ միասին մենք կհակազդենք: Մեր ողջ համերաշխությունն Ուկրաինայի հետ է»,- ասել է Բերբոքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լույս հինգշաբթի գիշերը հայտարարել է, թե որոշում է ընդունել Դոնբասի իրադրության կապակցությամբ հատուկ ռազմական գործողություն անցկացնել: Հինգշաբթի օրն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խոցման գերճշգրիտ միջոցների օգնությամբ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, ռազմական օդակայաններին եւ օդուժին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
    12:35
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի զինվորականները հումանիտար միջանցք են խնդրում
    Ուկրաինացի զինծառայողները կորուստներ են կրում և խնդրում են բացել հումանիտար միջանցքներ, հայտարարել է ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ «Թշնամին կորուստներ է կրում։ Նրանք արդեն խնդրում են, որ իրենց համար մարդասիրական միջանցք բացենք, պատրաստ են զենքերը վայր դնել, անցնել մեր կողմը և ողջ մնալ»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
    12:33
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին աշխարհին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա ստեղծել
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհին կոչ է արել ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ «Խոսեցի Ջո Բայդենի, Օլաֆ Շոլցի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Բորիս Ջոնսոնի հետ։ Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, պատերազմն ընդդեմ Ուկրաինայի եւ աշխարհի։ Կառուցենք հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական եւ ֆինանսական աջակցություն Ուկրաինային։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է խաղաղություն պարտադրի Ռուսաստանին»,- գրել է նա։
    12:17
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քայլական Գրիգոր Երիցյանը Ստամբուլում է
    Երևանի ավագանու նախկին անդամ, քայլական Գրիգոր Երիցյանը Ստամբուլում է։ 
    12:04
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեպի Կիև և Կրասնոդար չվերթների չեղարկման մասին հայտ դեռ չի ստացվել. Քաղավիացիայի կոմիտե
    Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից առայժմ հայտ չի ստացել Կիև և Կրասնոդար չվերթերը չեղյալ հայտարարելու մասին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։ Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի՝ Երևանից Կրասնոդար 2 չվերթ է նախատեսված։Pegasus Airlines–ի ինքնաթիռը պետք է թռչի ժամը 19:05-ին, իսկ Azimuth-ը՝ ժամը 23:25-ին, Երևան-Կիևը նախատեսված է ժամը 20:40-ին: «Ընթացիկ իրադարձությունների տրամաբանությունը վկայում է այն մասին, որ ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, չեն ժամանի Երևան, համապատասխանաբար, հետ էլ չեն թռչի», - ասաց Աղաբեկյանը:
    11:57
    24.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայերի մի մասը տարհանվում է․ Մարիուպոլ քաղաքում ռմբակոծության ձայներ են լսվում
    Ես հենց հիմա գտնվում եմ Մարիուպոլ քաղաքում, ռմբակոծության ձայներ են լսվում, ավելի շատ խուճապ է, բայց որ խոսում են քաղաք մտնելու մասին, դեռ նման տեղեկություն չունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավար Վահագն Մաթեւոսյանը։ «Մենք այս ամենը կանխատեսելով նախօրոք պատրաստվել էինք, մեր հայրենակիցներից ով ուզել՝ էվոկուացվել է, իսկ ով որոշել է մնալ իրենց տներում, մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ հոգեբանական լարված վիճակ է։ Այն մարդիկ, որոնք մեքենա չունեն, բայց ուզում են տարհանվել, մենք ունենք մեքենաներ, որոնք պատրաստ են նրանց տարհանել, բայց կարող եմ ասել, որ այս պահին 50%-ից ավելին չեն ուզում լքել իրենց տները»,– պատմեց Վահագն Մաթեւոսյանը։ Իսկ թե որքան հայ է տեղահանվել, նրա խոսքով՝ դեռ հստակ թվեր չկան։ «Հայերի հիմնական մասը գնացել է Դնեպրոպետրովսկ, մենք պայմանավորվածություն ունենք, որ տարհանվածները հավաքվում են հայկական եկեղեցու մոտ, որտեղ նրանց դիմավորում են հայ համայնքի ներկայացուցիչները, առաջին անհրաժեշտության օգնություն ցույց տալիս, որից հետո էլ ամեն մեկը գնում է իր բարեկամի, ծանոթի տուն»,– ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավարը եւ հավելեց, որ իրենք մշտական կապի մեջ են Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
    11:49
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում
    Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ Ղրիմի տարածքից, Խերսոնի շրջանի Պրեոբրաժենկա գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահների դիրքերի հրթիռակոծման հետևանքով մեկ սահմանապահ է զոհվել։ Օդեսայի շրջանի Պոդոլսկ քաղաքում հայտարարվում է 6 զոհի, 7 վիրավորի, 19 անհետ կորածի, Մարիուպլում՝ 1 զոհի, 2 վիրավորի մասին։ Հինգշաբթի առավոտվա դրությամբ ուկրաինական էներգահամակարգն աշխատում է առանց խափանումների, բոլոր օբյեկտները գտնվում են ուժեղ հսկողության տակ, հայտնել են «Ուկրէներգո» ընկերության մամուլի ծառայությունից։ «Ուկրաինական էներգահամակարգն անջատված է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի էներգահամակարգերից։ Համակարգում հաճախականությունը 50 Հց է։ Ցանցի բոլոր օբյեկտները գործում են ուժեղացված անվտանգության ներքո, իրենց տեղում է օպերատիվ դիսպետչերական անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
    11:46
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ ՊՆ-ն հերքել է Ուկրաինայում խոցված ինքնաթիռի մասին տեղեկությունը
    Ուկրաինայի տարածքում խփված ռուսական ինքնաթիռի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, հայտնել էր, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական ինքնաթիռ է խոցել Ուկրաինայի արևելյան հատվածում։ Ավելի ուշ Ուկրաինայի Գլխավոր շտաբը տեղեկացրել էր 5 խփված ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասին։
    11:43
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mazda 3-ը, «ՎԱԶ 21144»-ը և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ
    Երեւանում, այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
    11:38
    24.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Լուգանսկի հրետանին կրակ է բացում․ տեսանյութ
    Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ռուսաստանը չի ծրագրում Ուկրաինական տարածքների օկուպացիան, բայց հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին: Այս հայտարարությունից հետո ռազմական գործողություններ էր սկսվել Ուկրաինայի տարբեր քաղաքներում։ Տարածվում են կադրեր կրակահերթերից, պայթյուններից։
    11:34
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայի հայ համայնքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերել թեժ հատվածներից
    Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: «Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը պլան է մշակել ռազմական գոտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն հայտնել: Ունենք նախօրոք հստակեցված երթուղիները, տրանսպորտը, որ անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերենք, բայց կրկնում եմ, մինչ այս պահը նման հարցադրում դեռ չի եղել», - ասել է Մարատ Հակոբյանը: Նա նշել է, որ ամենաշատ հայերը Դոնեցկում են, մինչև 50 հազար հայերի մասին է խոսքը: Այն իր մեծությամբ Կիևին, Օդեսային Խարկովին հավասար մեծ համայնք է: Մարատ Հակոբյանը տեղեկացրել է, որ տարբեր հարցերով կապի մեջ են նաև դեսպանության հետ: «Ինչպես գիտեք ռազմական դրություն է հայտարարված երկրում, քանի որ սա առաջին տարին չէ, հայ համայնքն իր անելիքները գիտի: Երկրում բոլոր ենթակառուցվածքները գործում են, հասարակական տրանսպորտն աշխատում է: Կիևում, պարզապես, բավականին շատ խցանումներ են: Նրանք, ովքեր կարողանում են հասնել տեղ, իրենց գործն անում են: Մարդիկ աշխատում են խուճապի չմատնվել, որովհետև հակառակորդը հենց դրան է ձգտում», - ասել է Մարատ Հակոբյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:
    11:32
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական բանակը ոչնչացրել է «բայրաքթարների» բազան Դոնբասում
    Ռուսական բանակը հասցրել է գերճշգրիտ հարվածներ Ուկրաինայի Զինուժի կողմից ձեռքբերված թուրքական «բայրաքթարների» ռազմաբազային, ինչի հետևանքով ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Ուկրաինայի ՊՆ-ն ձեռք էր բերել հարյուրավոր «բայրաքթարներ»՝ Դոնբասում օգտագործելու համար։
    11:30
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապի մեջ ենք և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ազգությամբ հայերի հետ. Ուկրաինայում ՀՀ դեսպան
    Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ազգությամբ հայերի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրուցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ «Մենք կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ուսումնասիրում ենք իրավիճակը և համապատասխան որոշումներ ենք կայացնում։ Տարանջատում չենք անում ազգությամբ հայերի ու ՀՀ քաղաքացիների միջև, բոլորի հետ ենք կապի մեջ։ Իհարկե, քաղաքացիների հետ ընթացակարգը մի ձևով է, իսկ ոչ քաղաքացիների հետ` այլ»,– ասաց Կարապետյանը։ Նա նաև ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերով պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
    11:28
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր միջոցներ կիրառելու հարցը
    Եվրամիությունը Ռուսաստանին հորդորում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում մարտական գործողություններն ու դուրս բերել զորքը, ասվում է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն` «ուժի նման կիրառում չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»։ Նշվում է, որ ԵՄ–ի առաջնորդները Ուկրաինայի նկատմամբ գործողություններ սկսելուց հետո կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։ «Միշելը Եվրախորհրդի հրատապ արտահերթ հանդիպում է հրավիրել։ ԵՄ առաջնորդներն այսօր կքննարկեն ճգնաժամն ու սահմանափակման ապագա միջոցները, որոնք Ռուսաստանի համար ծանր հետևանքներ են ունենալու», – ասվում է փաստաթղթի մեջ։ Այս գործողությունները ձեռնարկվելու են անդրաատլանտյան գործընկերների հետ համակարգմամբ ։ ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել ՌԴ–ին դադարեցնել ռազմական գործողությունները։ «Ես վճռականորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Դա ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների լուրջ խախտում է, այլ որն ավելի կարևոր է` միլիոնավոր մարդկանց կյանքեր լուրջ վտանգի են ենթարկվում։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտությանը», – Twitter–ի իր էջում գրել է Ռաուն։
    11:26
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորաբաց գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Փետրվարի 24-ին, ժամը 00:40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղի Երևանյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբաց գյուղի Նոր թաղամասի 10-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ), հյուրասենյակն ու խոհանոցը (մոտ 30 քմ):
    11:20
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի կառավարման ղեկին արյան խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է․ Անդրանիկ Թևանյան
    «Գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները տեղի են ունենում սիրո, հանդուրժողականության, ոչ բռնության, թռիչքաձև աճի, հակակոռուպցիոն կարգախոսների ներքո, բայց բերում են ավելի մեծ թալան, անկում, ավերածություններ և մահեր։ Հեղափոխության հումքն արյունն է։ Հատկապես երբ այդ հեղափոխությունը դրսից է կառավարվում կամ դրսի ուժերը փայ են մտնում հեղափոխության մեջ։ Այդպես եղավ Վրաստանում (2008թ․), Ուկրաինայում (2014թ․), Հայաստանում (2020թ․) ու հիմա կրկին Ուկրաինայում։ Դրանից առաջ Ադրբեջանի ծաղրածուն՝ Էլչիբեյը, իր ժողովրդին տարավ պարտության (հաղթողը տվյալ դեպքում մենք էինք)։ Հեղափոխության հաշվեկշռում տարածքային կորուստներն ու մարդկային զոհերը գրանցվում են հեղափոխական ծաղրածուների ակտիվում։ Սահակաշվիլին, Պորոշենկոն, Փաշինյանը, Զելենսկին փայլուն կատարել և կատարում են իրենց դերը՝ սեփական ժողովուրդներին ուղարկելով մսաղացի մեջ։ Չէ՞ որ նրանք սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։ Ուկրաինական զարգացումներին հետևելիս սև սրտի միակ մխիթարանքն այն է, որ տգիտությունը, մեծերի կռվում մանրադրամ դառնալը, ծաղրածուների իշխանություն ձևավորելը, միայն մեզ չէ ներհատուկ։ Վերափոխելով դասականին՝ կարող ենք ասել, որ բոլոր «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները նման են իրար, բայց դրանց արդյունքում տուժած ժողովուրդները ողբերգություն են ապրում յուրովի։ Սարսափելին այն է, որ այս խառն ու դրամատիկ ժամանակահատվածում Հայաստանի կառավարման ղեկին պարտության, տգիտության և արյան խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է։
    11:16
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լուսանկարներ՝ Ուկրաինայից
    НТВ-ն լուսանկարներ է հրապարակել Ուկրաինայից, Դոնեցկից ու Լուգանսկից։
    11:14
    24.02.22
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք
    Հայաստանում փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417456 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2879685 վերջին մեկ օրում` 4467 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11557 պացիենտ: Մեկ օրում նվազել է 223-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 396670 անձ` վերջին մեկ օրում 970 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 8392 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1601 է:
    11:11
    24.02.22
    Ավելին