Լրահոս
2022-03-10
-
ԱրցախԽրամորթում կազմակերպված տարհանում չի եղել, որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր տարել են․ ԱպրեսյանԱսկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: «Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին Խրամորթի ուղղությամբ ռազմական ուժեր է կուտակել, Ասկերանի վարչակազմի ղեկավարը նշեց` «Որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահի դրությամբ տեսանելի չեն: Պաշտպանության բանակը, բնականաբար, հետևում է օպերատիվ իրավիճակին, ձեռք է առնում նախազգուշական միջոցներ և, ըստ կարիքի, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտպանության նախարարությունը»: «Ինչ վերաբերում է տարհանման մասին լուրերին, ապա կազմակերպված տարհանում չի իրականացվել, այդ մասին լուրերը սխալ են: Այո, որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել, բայց բնակիչներն այս պահին իրենց տներում են, գյուղը շարունակում է ապրել»,- ասել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար:Ավելին10:2510.03.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Ժողովուրդ» Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։ «Փաստ» Արտակ Դավթյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նման պայմաններում այլևս չի ցանկացել աշխատել, այդ իսկ պատճառով էլ հեռացել է։ «YerevanToday» Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այնպիսի բացահայտում չի արել, որ դիմեն իրավապահներին: «Հրապարակ» «Հայաստան» դաշինքը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ու կառավարող ուժերը պետք է հավասարաչափ անդամներ ներկայացնեն։ «Փաստ» Փաշինյանը 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացրել իշխանության շահերն ու հետաքրքրությունները սպասարկող մի շարք ՀԿ-ների:Ավելին10:2210.03.22 -
ՀասարակականՀայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել: «Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են»,-տեղեկացրին գրասենյակից:Ավելին10:0910.03.22 -
ՀասարակականԱյս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը Հայաստանի և Արցախի շահերի թաղումն է. ԱբրահամյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել։ «Քանի Արցախի կարգավիճակի հարցը հստակեցված չէ, բանակցությունների հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգայնորեն ճանաչման հարցը դրված չէ, ապա ամենատարբեր հանգամանքներով, գործոններով պայմանավորված Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։ Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա, որի հետ կապված «պարտավորություններից» այս իշխանությունն արդեն ձերբազատվել է։ «Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Արցախում, ցավոք, սպասելի էր, որովհետև մեր հայրենակիցների ճակատագիրը ՀՀ իշխանությունները հանձնել են անորոշության և անտարբերության։ Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը ՀՀ և Արցախի շահերի թաղումն է, որտեղ շահողի դերում բնականաբար Ադրբեջանն ու Թուրքիան են», - նշել է ընդդիմադիր պատգամավորըԱվելին10:0810.03.22 -
ՀասարակականՈղջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ականանետերի կիրառմամբ խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆՄարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը | ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։Ավելին10:0410.03.22 -
ՀասարակականԱդրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու և սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եվ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսված գումարը: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ, ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված գումարի 99.2 տոկոսը, որը 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը: Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: 2021 թվականի ՀՀ բյուջեի նախագծի տվյալների համաձայն՝ ծրագրված էր պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի 16.9%-ը: Աճը կազմում է 1.3%: Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով: Իսկ Ադրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու էլի ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը: Ադրբեջանը ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։ Ահաբեկչական այդ երկրի ախորժակը որևէ կերպ չի նվազում»։Ավելին10:0110.03.22 -
ՀասարակականԵթե «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն չի վերադառնում իր նախկին ռեժիմին, բուժանձնակազմի աշխատավարձերն ինչո՞ւ են նվազելու․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավարությունն օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։ Ինչպես հայտնի է, մոտ 2 տարի է՝ այստեղ իրականացվում է միայն COVID-19-ի բուժում։ Սակայն հիվանդանոցի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ բացառում է, թե համավարակի այս պայմաններում ապրիլից վերադառնան սովորական բուժհաստատության ռեժիմին: Այդ դեպքում աշխատավարձերն ինչո՞ւ են նվազելու. հարցին նա չի պատասխանել՝ ասելով, թե դա իր իրավասության ներքո չէ։ Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց»։Ավելին09:4510.03.22
2022-03-09
-
Հայաստան«Աշխատանքային ա՞յց, թե՞ Մակրոնի քարոզարշավ»․ Ավետիք ԻշխանյանՖրանսիայի նախահահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Այս «հույժ հարևոր» իրադարձությունը հայ «քաղաքական մտքի գիգանտները» մեկնաբանում են, որպես Ֆրանսիայի կողմից Հայաստանին քաղաքական, նաև ռազմական աջակցություն իրականացման հնարավորություն։ Միանգամայն լուրջ կարծիքներ են հնչում Ֆրանսիայի հետ ռազմական դաշինք կնքելու մասին, զուգահեռներ տանելով թուրք-ադրբեջանական դաշինքի հետ։Վեստսարգիսներն այժմ էլ հուսով են, որ ֆրանսիական լեգիոնը կարող է և պետք է փոխարինի ռուսական ուժերին և անհրաժեշտության դեպքում կռվի, զոհի իր զավակներին, հանուն բազմաչարչար հայ ժողովրդի։ Ի դեպ, այսպես բարբաջողները հիմնականում իրենք և իրենց զավակներին հայոց բանակից թռցրած, փաստաթղթեր կեղծած «հերոսներ» են։ Այսինքն, իրենք և իրենց զավակները չծառայեն բանակում և քանի որ իրենք վեստսարգիսներ են, ապա ոչ թե ռուսական, այլ արևմտյան, տվյալ դեպքում՝ ֆրանսիական ուժեր։ Վեստսարգիսները չե՞ն տեսնում, թե՞ չեն ուզում տեսնել թե նույն արևմուտքը և Ֆրանսիան ինչպես քցեցին Ուկրաինան։Կամ չե՞ն հիշում 1920թ․, երբ Սևրի դաշնագրով Կիլիկիան տրվել էր Ֆրանսիային, բայց Ֆրանսիան հեռացավ և ․․․ հայերի հերթական սպանդն ու գաղթը։ Իրականում, Մակրոնի կողմից վարչապետ կոչեցյալին հրավիրելը, մտնում է Մակրոնի նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ցույց տալու իր «հայասեր» լինելը և շահելու ֆրանսիահայերի ձայները։Ավելին23:5809.03.22 -
ՀայաստանԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ըԱյսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության և Opel մակնիշի ավտոմեքենան: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:Ավելին23:5409.03.22 -
ՀասարակականԼենա Նանուշյանը դեմագոգիայի մինչև օրս չգերազանցված նշաձող սահմանեց․ Ռոբերտ Հայրապետյան«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ ՀայրապետյանԱվելին23:4909.03.22 -
ՀասարակականՍա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է, իսկ աշխարհը թքած ուներ. ֆրանսիացի լրագրողՖրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը թվիթերյան իր էջում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։ «Զինվորական համազգեստով նախագահը, որն իր ժողովրդի հետ մնաց, որ պաշտպանի իր երկիրը, տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ, որոնք դարձան փախստական, հազարավոր զոհեր: Սակայն սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է։ Այդ ժամանակ լրագրողներից քչերն էին հետաքրքրվում դրանով, իսկ ամբողջ աշխարհին ընդհանրապես թքած ուներ այդ ամենի վրա»,- գրել է ֆրանսիացի լրագրողը։Ավելին23:4209.03.22 -
ՀասարակականԲոլորս էլ ապրում ենք թուրքին և դավաճանությունը ներողի, հանդուրժողի խարանով․ Սայաթ ՇիրինյանՊահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ ՇիրինյանԱվելին23:3709.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինացի զինյալները պատանդ են օգտագործում Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներինՈւկրաինացի զինյալները որպես պատանդ օգտագործում են Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ներկայացուցիչը։Ավելին23:2809.03.22 -
ՀասարակականԿապան-Ճակատեն ճանապարհին Ադրբեջանի զինուժի տեղակայումներն սպառնալիք են թե՛ Կապանի, թե՛ ողջ երկրի համար․ ԹաթոյանՍա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից: Այս ճանապարհն անվտանգության տեսանկյույից ռազմավարական, կենսական նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը: Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների: Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք:Ավելին23:2009.03.22 -
ՀասարակականԿին պատգամավորները 70 000 դրամ պարգևավճար կստանան Կանանց տոնի առթիվԱԺ նախագահը կարգադրություն է տվել Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 000 հազար դրամի չափով պարգեւատրելում մասին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասվում է որոշման մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:Ավելին23:1609.03.22 -
ՀայաստանԵրևանյան լիճը որոշել են մաքրել ոռոգման սեզոնինԵրևանյան լճի ջուրը որոշել են աղբից մաքրել հենց ոռոգման սեզոնին: Բնապահպանների պնդմամբ, ջուրը այգիներին չի հասնի, եթե ապրիլին ու մայիսին լճում մաքրող տեխնիկա սկսի աշխատել: Մաքրության համար իդեալական ամիսը մարտն է:Ավելին23:0509.03.22 -
ՄիջազգայինVictoria's Secret-ը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը ՌուսաստանումԱմերիկյան Victoria's Secret ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է ռեթեյլերի պաշտոնական կայքը։ «Մարտի 9-ին, ժամը 15.30-ից դադարեցվել է ինտերնետ-խանութի, ժամը 22.00-ից՝ մանրածախ խանութների աշխատանքը։ Գործունեության վերսկսման մասին կհայտարարվի ընկերության կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետով է դադարեցվել աշխատանքը», — հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ ասվում է, որ Victoria's Secret-ում աշխատանքի վերսկսման մասին լրացուցիչ կտեղեկացնեն:Ավելին22:5609.03.22 -
ՏնտեսականԿենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 512.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.45 դրամ (աճել է 8.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.13 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.60 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:Ավելին22:4709.03.22 -
ՀասարակականԴանակահարություն՝ գործարար «Լֆիկ Սամոյին» պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորութամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները Ր. Բագրատունյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Փարվանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ դանակահարությունը կատարվել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ի կողմից, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վրեժ Դ.-ն բաց է թողնվել, Կարեն Ս.-ին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր:Ավելին22:3509.03.22 -
ՀայաստանՀայտնաբերվել են «Դալա Գարդեն Մոլ»-ի «Զառա»-ից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակողներըԱյսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են օրեր առաջ Երևանում՝ «Դալա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին, տեղեկացնում է shamshyan.com–ը: Նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից և բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր կայքը, մարտի 6-ին դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առարկայով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ և աշխատակցի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել ու դրա տակ հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:Ավելին22:2109.03.22