Լրահոս

2022-03-18
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 1 քաղաքացի
    Մարտի 18-ի դրությամբ կատարվել 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է 1 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:
    11:56
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երեկ երկու զինծառայողի մահվան դեպքը կարգապահության, բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է. Սուրեն Պապիկյան
    Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, հայտնում են ՊՆ-ից: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը: Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
    11:45
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանություն է կատարվել Գյումրու քաղաքային աղբանոցում. ոստիկանություն
    Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբին 59-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 16.00-ի սահմաններում քաղաքային աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ փլուզվել է հողակույտ, որտեղ գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ էր անում 30-ամյա Վազգեն Յանգյանը: Ինքը մոտենալով փլված հողակույտին՝ տեսել է, որ Վազգեն Յանգյանը չկա, և ենթադրելով, որ նա մնացել է հողակույտի տակ, օգնության է կանչել երկու ծանոթ երիտասարդի և նրանց օգնությամբ փլուզված հողակույտի տակից հանել է Վազգեն Յանգյանին, ապա կանչով ժամանած շտապօգնության բրիգադը արձանագրել է նրա մահը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր և քերծվածքներ: Ըստ դատաբժիշկ-փորձագետի՝ վնասված է ձախ ազդրային զարկերակը, ինչը եղել է մահվան պատճառը: Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, քաղաքային աղբանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյումրեցի 59-ամյա տղամարդը դանակով խփել և վնասել է Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը և սպանել նրան: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 59-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
    11:26
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր հեծանիվ չենք հորինելու,ՀՀ–ն հետ է մնացել ծխելու դեմ պայքարից․ Անահիտ Ավանեսյան
    «Հրապարակ» օրաթերթը ծխելու արգելքի մասին օրենքի և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հե: Նախարարն ասել է, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հավասարապես արգելվում է ծխելը ռեստորանային համակարգում, ապա տնտեսապես որեւէ տուժում չի լինում։ Բացի դրանից, հակառակը կա, որ միջին չեկի արժեքը, այսինքն՝ անցկացրած ժամանակը, պատվիրված սննդի քանակն ավելացել է, եւ ի հակառակ տենդենցն է գրանցվել, այլ ոչ թե շահույթների կորուստը»,- ասաց նախարարը։ - Բացարձակ անտրամաբանական չի, նորից եմ կրկնում՝ այն կոչված է պաշտպանելու այն մարդկանց, ովքեր ծխում են, որպեսզի ավելի քիչ ծխեն, որպեսզի մեր երեխաներն այս վնասակար սովորույթից զերծ մնան։ Եվ մեր ընդհանուր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան՝ մեր քաղաքացիներին առողջ պահելուն։ - Մի քիչ շատ չի՞ կոշտացրել Հայաստանն իր քաղաքականությունն այս հարցում, թե՞ Եվրոպայի պահանջն է։ - Գիտե՞ք, սա մեր օրվա հրամայականն է, որովհետեւ մենք ունենք սրտանոթային հիվանդություններով մահացության բավականին բարձր բեռ, այն գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է քաղցկեղով պայմանավորված մահացությունները, եւ մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիներին առողջ պահելու եւ նվազեցնելու մահերը այս հիվանդություններից։ - Այդ դեպքում գուցե կառավարությունը որոշի, որ Հայաստանում ընդհանրապես ծխելն արգելված է, ու արգելի՞ ե՛ւ ծխախոտի ներկրումը, ե՛ւ արտադրությունը։ - Մենք չենք արգելում մարդկանց ծխել, այլ սահմանափակում ենք այն վայրերում, որտեղ դա վնասում է թե՛ իրենց, թե՛ այն մարդկանց, ովքեր որ չեն ծխում։ - Իսկ եթե ձեր այդ «չարգելքի» արդյունքում որեւէ վիճակագրություն չփոխվի՝ ծխողները շարունակեն նույն չափով ծխել, բայց ո՛չ մարդիկ շահեն, ո՛չ տնտեսությունը։ - Գիտե՞ք, ի վերջո մենք նոր հեծանիվ չենք հորինելու։ Ծխելու դեմ պայքարը վերջին տասը տարիների ընթացքում շատ ակտիվ ընթացել է, եւ ինչ-որ առումով Հայաստանն իր կարգավորումներով հետ է մնացել։ Մենք հիմա փորձում ենք այս ռեֆորմի միջոցով հաստատել այդ մաքուր օդի քաղաքականությունը եւ մարդկանց զերծ պահել հիվանդանալուց։ Հիշում եք՝ տարիներ առաջ մարդիկ ծխում էին նաեւ ինքնաթիռում, այնուհետեւ վերացվեց այս հնարավորությունը եւս, ու սարափելի բան չպատահեց՝ ծխող մարդիկ թռչում են երկար ժամերով եւ չեն ծխում։ - Ի դեպ, սա Արսեն Թորոսյանը համարել է իր հաղթանակը, սա ի՞ր ռեֆորմն ու հաղթանակն է։ - Ես կարծում եմ՝ սա մեր կառավարության շատ կարեւոր ռեֆորմներից է, եւ մենք մի թիմով, այո, աշխատել ենք, պայքարել ենք, եւ շատ ուրախ եմ, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։
    11:20
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքները
    Մոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից: Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։ Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման եւ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։
    11:16
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աննախադեպ վիրահատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️
    2021 թվականի հունիսի 4-ին ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով: Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։ Երեխայի ընհանուր վիճակի բարելավումից հետո՝ տրավմայից մոտ 8 ամիս անց, գանգի դեֆեկտը փակելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա, այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից: Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների: «Այսպիսով՝ կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին: Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն», - նշել է ԲԿ-ի խոսնակը։
    11:12
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք. արձանագրվել է 5 մահ
    Մարտի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Կատարվել է 2396 թեստավորում, առողջացել՝ 149 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1644 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 5 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում։
    11:09
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշիում
    Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշիում։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Խիկմետ Գաջիևը հայտնել է թվիթերյան գրառմամբ։ Նա նշել է, որ ինքնաթիռով թռչելու են Վարանդա, որտեղից էլ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, գնալու են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայկական Շուշի։ Գաջիևը նաև գրել է, որ միջոցառման շրջանակում Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը։
    10:58
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացահայտվել է Մոսկովյան փողոցում կատարված սպանության փորձը
    Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Ոստիկանները պարզել էին, որ տղամարդու ուղղությամբ կրակել էին մարտի 7-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 պարկուճ և այլն: Դեպքից 10 օր անց՝ մարտի 17-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդուն հայտնաբերել են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ու կասկածանքով բերման ենթարկել, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաքննությունը շարունակվում է։
    10:51
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.72 դրամով
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.72 դրամով, առավելագույնը՝ 4.40 դրամով, միջինը՝ 4.10 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.68 դրամով, առավելագույնը՝ 5.99 դրամով, միջինը՝ 5.27 դրամով։ Այս մասին հայտնում է rate.am կայքը։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 482 դրամ է, առավելագույնը՝ 484 դրամով, միջինը՝ 482.94 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 489 դրամով, առավելագույնը՝ 493, միջինը՝ 492.56։
    10:44
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն․ Մկրտչյան
    Չորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։ Հանձնած Արցախ, 5000 հայորդու կյանք, կովիդի ոչ պատշաճ բուժման պայմանների արդյունքում 9000 մահ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանի զորք։ Սակայն այս ամենը երկրորդական էր նիկոլի համար, որովհետև ցանկացած միտք սկսվում ու ավարտվում էր նախկիների նկատմամբ տարած հաղթանակի մասին բարբաջանքով։ Երեկ ավելի պարզ դարձավ, թե որքան համահունչ է Հայաստանի ներքին և արտաքին թուրքի պայքարը մեր պետության դեմ։ ալիևը հրապարակավ խոստոխանել է, որ 30 տարի Հայաստանը հաղթած երկիր էր։ Թե ինչու է ատում ալիևը մեր «նախկիններին»՝ պարզ է։ Հաղթել էին ու եթե չլիներ դավաճան նիկոլը, էլի հաղթելու էին։ Նիկոլի ատելությունը նախկինների նկատմամբ փաստորեն նույն տրամաբանությունն ունի։ Հայաստանի «նախկինները» Հայաստանը դարձրել էին հաղթած երկիր։ Իսկ նիկոլը մեզ սարքեց պարտված ու արժանապատվությունից կաղող ազգ։ Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը։
    10:24
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    արդաշյանը պատմել է, որ սիրելին իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակին
    Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր երկրպագուներին՝ բացահայտելով, որ երիտասարդը ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակին: Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա Քարդաշյանն այս մասին ասել է հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ: Հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը Քարդաշյանին հարց է տվել նրա սիրեցյալի կրծքավանդակին Kim դաջվածքի վերաբերյալ, որը երկրպագուները տեսել էին Դևիդսոնի մի լուսանկարում, որն արվել էր առանց շապիկի՝ անկողու մեջ: ԴեՋեներսն ուղղակի ապշել է, երբ Քարդաշյանը պատմել է, որ իր անունը գրվել էոչ թե թանաքով, այլ որպես սպի է մնացել շիկացած երկաթով այրման հետևանքով: Բացի այդ, հեռուստաաստղը բացահայտել է, որ իրենց սիրավեպի հինգ ամսվա ընթացքում Դևիդսոն իր պատվին երեք դաջվածք է արել:
    10:21
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
    10:05
    18.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Առավոտ» «Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում». Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան: «Ժողովուրդ» ՔՊ խմբակցությունը սպասում է, որ Փաշինյանը խոսի Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետի մասին: «Հրապարակ» Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում իրավիճակն ապակայունացնել։ «Հրապարակ» Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ «Ժողովուրդ» Երեկ կառավարության նիստում ընդունվել է մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու երկու որոշում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի հետ:
    10:00
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկու հավաք՝ մեկ օրում. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան է կտրվել ժողովրդից եւ չի վաում նրա աջակցությունը, որ մարտի 27-ին Վեդիի ընտրությունների նախընտրական եզրափակիչ հավաքը Գարիկ Սարգսյանը որոշել է անցկացնել ոչ թե հրապարակում, այլ ամֆիթատրոնում, որտեղ սահմանափակ թվով մարդիկ կարող են մասնակցել, եւ որոնց, բնականաբար, կընտրեն իրենց համակիրներից, պետական ու համայնքային ծառայողներից։ Հավաքը կկայանա մարտի 25-ին, Վեդու քաղաքային ամֆիթատրոնում, ժամը 12:00-15:00-ն։ Խորհրդանշական է, որ նույն օրը, գրեթե նույն ժամին իշխանության մրցակից «Իմ հզոր համայնք» կուսակցությունը բացօթյա հավաք, ապա երթ է անելու․ Վեդիի մշակույթի տան հարակից տարածքում 15։00-ին կմեկնարկի հանրահավաքը, հավաքից անմիջապես հետո՝ ժամը 17։00-19։00-ն, նախատեսվում է Վեդիում երթ անցկացնել՝ Թումանյան, Արարատյան, Կասյան, Գայի, Գերասիմ Սարոյան փողոցների երթուղով։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Թարթիկյանը»:
    09:58
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում». «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի աղբյուրները հայտնում են, որ օրերս ԱՀ նախագահական շենքի բակում ոչ մարտական նռնակ են պայթեցրել։ Նռնակ նետողը արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի թիմակիցներից է եղել։ Արցախում, ինչպես հայտնի է, վերջին ամիսներին քաղաքական բուռն վերադասավորումներ են ընթանում, Արայիկ Հարությունյանը խոստացել է հաջորդ ընտրություններին չառաջադրվել։ Այժմ Սահմանադրություն են փոխում, պատրաստվում են նոր ընտրությունների, եւ տարբեր շրջանակներ արդեն նախագահի թեկնածուների հարց են քննարկում։ Օսիպյանը համարվում է Սամվել Բաբայանի պրոտեժեն։ Արցախյան շրջանակները չեն բացառում, որ խաղաղ իշխանափոխությունը որոշ մարդկանց սրտով չէ, եւ փորձում են Արցախում նման քայլերով իրավիճակն ապակայունացնել։ Փորձեցինք լուրը ստուգել տարբեր աղբյուրներից․ ԱՀ նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը վստահեցրեց, որ նման միջադեպ չի եղել, Արթուր Օսիպյանն էլ ասաց, որ տեղյակ չէ, ու սկսեց հարցուփորձ անել․ «Ի՞նչ են արել որ»։ Ասում են՝ պայթուցիկ, թե ռումբ են գցել։ «Դե, ռումբ է՝ գցել են, ի՞նչ եք սրտներիդ մոտիկ ընդունում, տեղյակ չեմ, հեսա կիմանամ, թե մեր թիմակիցներից ով ա արել, կպատասխանեմ»,- խոստացավ Օսիպյանը>:
    09:53
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ն կհավաքվի. ներկա կլինի նաև վարչապետը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն: «Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը: Տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաեւ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմնաում, հետեւաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձեւաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե՛ իրենց, թե՛ բոլորիս առհասարակ»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
    09:49
    18.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի․ Աբրահամյան
    Ադրբեջանի նախագահը շարունակում է տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ հեկեկալով պատմել, որ 30 տարի իր երկիրը բոլոր ուղղություններով պարտված է եղել և միայն այսօր կարող է հպարտությամբ ասել, որ իրավիճակ է փոխվել և իրենք արդեն հաղթողի դերում են։ Փաստորեն 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ, սա նկատի ունե՞ր։ Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի։
    09:42
    18.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Անհետ կորած զինվորների ծնողներից խոշոր գումար հափշտակած տղամարդը բերման է ենթարկվել
    Այսօր ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանին, որը զոհված զինծառայողների ծնողներին խաբել էր, թե իրենց որդիները գերեվարված են և խոշոր գումարներ էր հափշտակել իբր նրանց Բաքվի բանտերից ազատ արձակելու համար, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում Մարտին Հակոբջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները Մ. Հակոբջանյանին հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող « Ծիրանի» ռեստորանային համալիրի տարածքից: Պարզվել է, որ նա 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհայտ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է գցել և հավաստիացրել է, որ նրանց զինվորները գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում: Նա մի քանի զինծառայողների հարազատների էլ համոզել է, որ իրենց որդիները գտնվում են Բաքվի քաղաքացիական հիվանդանոցներում ու ինքը, Ադրբեջանում իր ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի Դաշնություն, որտեղից էլ Հայաստան: Մարտին Հակոբջանյանն այդ կերպ կաշառք ստանալու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ պահանջել և բանկային փոխանցման միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:
    09:33
    18.03.22
    Ավելին
2022-03-17