Լրահոս
2022-04-09
-
Արտաքին քաղաքականությունՆիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցՆիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին մեկնում է Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցԱվելին14:1209.04.22 -
ՄիջազգայինՄենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. Վլադիմիր ԶելենսկիՈւկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և ուժային կառույցների ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել։ «Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. մենք բանակցում ենք օտարերկրյա առաջնորդների հետ՝ մեր երկրին զենք մատակարարելու համար», - այս մասին հայտարրաել է Ուկրաինայի նախագահը: Նա նշել է, թե ուժեղացնում են Ուկրաինային միջազգային աջակցությունը: «Մենք աշխատում ենք ամեն օր»,- ասել է Զելենսկին:Ավելին14:0709.04.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին13:5209.04.22 -
ՀայաստանԵվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց․ Կարեն ՎրթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը հասավ տասնամյակների իր մուրազին՝ քանդել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։ Դա եղավ մեկ, այսպես ասած, օբյեկտիվ պատճառով (Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն) ու մեկ սուբյեկտիվ պատճառով, որի անունն է Նիկոլ։ Եվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց։ Ընդ որում այս կարևորագույն թեման, ինչպես սպասելի էր, գրեթե տեսանելի չէ մեդիադաշտում Արցախի դրոշի դեմ սադրանքի շատ էմոցիոնալ, բայց երկրորդական թեմայի ֆոնին»։Ավելին13:4909.04.22 -
ՄիջազգայինԵրեխաների սիրելի կինդերը կստուգվի՝ սալմոնելա հարուցիչի հայտնաբերման համար«Aliq.ge»-ն հայտնում է, որ Վրաստանի պարենի ազգային գործակալությունը մանրէների տարածման վտանգի, Եվրոպայում սալմոնելայի բռնկումների պատճառով կասկածելի շոկոլադե ապրանքների ստուգում է անցկացնում, կստուգվի նաև Kinder-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության արագ ազդարարման եվրոպական համակարգի (RASFF) միջոցով ահազանգ է ստացվել՝ տարբեր շոկոլադե արտադրանքներում սալմոնելա հարուցիչի հնարավոր առկայության մասին։ Բացի այդ, գործակալության տեսուչները չպլանավորված ստուգումներ կանցկացնեն շոկոլադ ներկրող ընկերություններում։ Նշենք, որ սալմոնելա բակտերիայի տարածման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ երկրներում, հատկապես մինչև 10 տարեկան երեխաների մոտ, ամենայն հավանականությամբ, Ferrero ապրանքանիշի Kinder տեսակի շոկոլադե տարբեր ապրանքների բակտերիայով վարակված լինելու պատճառով:Ավելին13:2909.04.22 -
Հայաստան38–ամյա քաղաքացին տղամարդու գլխին դիզվառելիք է լցրել, այրել, ապա վրան ճայթուկ գցել՝ փորձելով սպանելԱպրիլի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մահարու փողոցում պայթուն է եղել և տուժած անձ կա: Ոստիկանությունում նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաև ժամը 19.05-ին։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։ Էրեբունու ոստիկանությունում ահազանգ ստացվեց նաև «Այրվածքաբանության» կենտրոնից։ Հայտնում էին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդու։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.50-ին Մահարու 127/1 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը տուժածի գլխին դիզվառելիք էր լցրել, այրել, ապա վրան ճայթուկ էր գցել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:Ավելին13:1009.04.22 -
ՀայաստանԿարագն ու ձեթն էժանացել են․ Գեղամ ԳևորգյանՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում լրագրողների հետ զրուցի ժամանակ ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ։ «Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», – ասել է Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։ Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասաց, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։ Անդրադառնալով ձվի շուկային՝ ՄՊՀ նախագահն ասաց, թե եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։ «Մենք պարբերաբար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», – ասել է Գեղամ Գևորգյանը։Ավելին13:0909.04.22 -
ՔաղաքականՔՊ-ական քարոզիչները, «հորքուրի գանձն» ու ալբանական ջոկատի խարակիրին․ «Oragir.news»«Oragir.news»-ը գրում է․ «Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանը և իշխանական հայտնի քարոզիչ «Ռուպր Դավոն» վերջին շրջանում ընդհատակ են անցել, սակայն դա՝ միայն արտաքուստ: Նրանք ավելի օպերատիվ են հարցեր լուծելիս, քան անգամ ՔՊ-ական շատ պատգամավորներ: Հենց նրանց միջոցով են մարդիկ տեղավորվում աշխատանքի, ոմանք անգամ հեռացվում են աշխատանքից: «Ռուպր Դավոն» անգամ ՔՊ-ականների վրա է «բոցվում» TikTok-ում: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանից մի կտոր տեսանյութ է դրել TikTok-ում ու վերնագրել «Լրիվ հորքուրի գանձ», Տիգրան Ավինյանից ևս տեսանյութ կա՝ բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններով, որոնք «Ռուպրը» զլացել է ջնջել կամ չի «նկատել»: Նախագահ Արմեն Սարգսյանը նրա «տարածքում» «միքսվել» է «Զանգեզուր» ֆիլմի համանուն հերոսի հետ, որը պարում էր ժայռի գագաթին: ԱԺ-ում տեղի ունեցած պատգամավորական բախումներն էլ են «Ռուպրի» համար TikTok-ի թեմա դարձել, ինչը նա վերնագրել է «Նոր սուպերբոց. Քոչարյանի ալբանական ջոկատի խարակիրին»: Իսկ նրա TikTok-ի բովանդակության թագն ու պսակը իր սիրելի Նիկոլ Փաշինյանն է, ում «հովանու» ներքո իր սուրը կտրում է աջ ու ձախ»:Ավելին13:0109.04.22 -
ՀայաստանՓաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը․ «7or.am»Փաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանըԱվելին12:4309.04.22 -
ՀայաստանԵՊՀ-ն աշխատավարձերը բարձրացնելու համար կբարձրացնի ուսվարձըԵՊՀ-Ն ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՒՍՎԱՐՁԸԱվելին12:3009.04.22 -
ԱրցախՇարունակում ենք ջանքերը Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ. Արայիկ ՀարությունյանԱպրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա: Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է: Երկրի ղեկավարը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են: «Իհարկե, ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ հաշվի առնելով նոր իրողությունները և մարտահրավերները լայն տարածաշրջանում՝ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացումը: Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:Ավելին12:2209.04.22 -
ՀայաստանԱննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. «168.am»168.am»-ը գրում է, որ տարածված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դարձել, որ այս միջոցառմանը Աննա Հակոբյանի կողքին, բացի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»Ավելին12:1109.04.22 -
ՔաղաքականՎճռաբեկ դատարանը կարող է ազատ արձակված ծռերին հետ ուղարկել պատժախցեր․ Ռուբեն ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Ավելին12:0309.04.22 -
ԱրցախԳյուղը թերակղզու է նմանվել՝ երեք կողմից ադրբեջանցիներն են, հիմա էլ ամրաշինական աշխատանքներ են կատարում․ Խոզնավարի նախկին համայնքապետԽոզնավար գյուղի հարակից բարձունքներում, որոնք այժմ ադրբեջանցիների վերահսոկղության տակ են, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տենխիկա են աշխատեցնում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Խոզնավարի նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը։ «Անմիջապես գյուղից տեսանելի չէ, թե կոնկրետ ինչ են անում, բայց հստակ նկատելի է, որ շարժ կա՝ դեռ անցած ամառվանից սկսած։ Իրենք մեզ չեն կարող մոտենալ, որովհետև բարձունքի վրա են գտնվում, բայց տևական ժամանակ է ամրացնում են իրենց խրամատները»։ Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին, Գրիգորյանն ասաց․ «Ասում են՝ պետք է հայելային հետ քաշվեն, այսինքն, եթե մերոնք հետ քաշվեն, նույնն էլ իրենք պետք է անեն, բայց արդյո՞ք իրենք հետ կգնան, եթե գնալու լինեին, մինչև հիմա գնացած կլինեին»։ Գրիգորյանը ասաց, որ ադրբեջանցիներին անցած տարածքները արոտվայարեր են եղել, որոնց կորուստը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին։ «Իրենց անցած տարածքներում և՛ արոտավայրեր կան, և՛ մշակման ենթական հողեր, և՛ խոտհարքեր, եկել, ասում են՝ դրանք մերն են։ Մինչև հիմա անասուններին արածեցնելու տեղ չկա, կապի տակ են անասունները։ 250 հա տարածքը իրենց վերահսկողության տակ է, ո՛չ իրենք են օգտագործում, մշակում, ո՛չ մենք։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, նմանվել է թերակղզու։ Ցանկացած պահի, Աստված չանի, բայց երբ ուզեն, կարող են շրջափակել ու վերցնել գյուղը։ Մի ճանապահ կա գյուղից դուրս եկող, դա էլ իրենց նշանառության տակ է, դիտակետը սարի գլխին է ուղիղ՝ 500-600 մ հեռավորության վրա, օդային հեռավորությամբ ավելի քիչ։ Գյուղում մի տարածք ունենք, որ կոչել ենք «4-րդ բրիգադ»՝ դեռ խորհրդային ժամանակների սկսած, ասում են՝ դա էլ է մերը, չգիտեմ՝ ինչ կլինի»։ Խոզնավարի նախկին համայքնապետը անդրադարձավ նաև Տաթև-Աղվանի ճանապարհին՝ նշելով, որ այն իրեն չի արդարացնում, քանի որ ճանապարհը նեղ է և բազմաթիվ դժվարություններ են առաջանում։Ավելին11:5609.04.22 -
ՀայաստանԽարդախության մեջ մեղադրվողը «էրատո խանումի» և ծնողների հանդիպման կազմակերպի՞չYerkir.am-ը դեռ շաբաթվա սկզբին գրել էր, որ ապրիլի 7-ին Աննա Հակոբյանը կրկին որոշել է հավաքույթ կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների համար։ Երեկ վարչապետի տիկինը կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց և մայրերին, ավելի ճիշտ՝ ավտոբուսներով մարզերից այստեղ էին բերել զոհվածների այն հարազատներին, որոնք դրական պատասխան էին տվել՝ համաձայնել էին մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը։ Կառավարական առանձնատուն եկած ծնողները երկար ժամանակ հերթ էին կանգնել ներս մտնելու համար։ Մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա եւ վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն: «Politik.am»-ը գրում է, որ ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Հակոբյանը հայտնում է՝ ծնողների այցը կառավարական առանձնատուն կազմակերպել է լրագրող Թերեզա Սարգսյանը, որը, ըստ աղբյուրի, մեղադրվում է խարդախության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ։ «Սոսկալի բացահայտումները շարունակվում են. լրագրող Թերեզա Սարգսյանը, ով մեղադրվում է խարդաղության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ, երեկ մասնակցում և կազմակերպում էր զոհված զինծառայողների ծնողների ընդունելությունը, էրատո խանումի մոտ»,- գրել է օգտատերը։Ավելին11:4409.04.22 -
ՀայաստանՀայաստանի և Սլովակիայի կառավարությունները տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրելՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարութունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։ Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով:Ավելին11:3509.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք. մեկ քաղաքացի մահացել էՀայաստանում ապրիլի 9-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ մարդ: Երեկ կատարվել է 2853 թեստավորում: Առողջացել է 15 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը 8620 է:Ավելին11:2309.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը Ֆինանսների նախարարին գործուղում է ԱՄՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, ըստ որի ֆինանսների նախարարն իր տեղակալի հետ կգործուղվեն ԱՄՆ։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի ապրիլի 19-ից 23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն)` Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով: 2. Տիգրան Խաչատրյանի և Վահե Հովհաննիսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:Ավելին11:1509.04.22