Լրահոս
2022-04-09
-
ՄիջազգայինԱզնվության խճանկարը. Կոնբոյի արվեստանոցում հողաթափերը չեն մաշվումՆիգերիացի Կոնբոյը ցանկացած պատկերով խճանկար կարող է ստանալ մաշված հողաթափերից:Ավելին22:2709.04.22 -
ՄիջազգայինՈ՛չ ծուխ, ո՛չ աղմուկ. Չինաստանի «Տեսլա» գյուղըԾխից ու աղմուկից խուսափելու համար Չինաստանի Պանժիգա գյուղում առաջին անհրաժեշտության փոխադրամիջոց է դարձել Տեսլա էլեկտրական մեքենան: Դրա շնորհիվ լեռների մեջ թաքնված գյուղը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը:Ավելին22:1809.04.22 -
Կրթություն և գիտությունԲՈՒՀ ընդունվելու 2 շանս. միասնական քննություններ կլինեն ձմռանը և ամռանըԿրթության նախարարությունը որոշել է դիմորդներին լրացուցիչ հնարավորություն տալ ԲՈՒՀ ընդունվելու համար: Հաջորդ ուսումնական տարվանից դիմորդները կկարողանան նույն առարկայից միասնական քննութուն հանձնել 2 անգամ:Ավելին22:1109.04.22 -
ՀայաստանԵրևանում ռումբերի կեղծ ահազանգերի հետքերը կարող են Ադրբեջան տանելՄայրաքաղաքի բնակիչները անհանգստացած են Երևանի տարբեր հասցեներում պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգերից: Ուրբաթ 6 այդպիսի ահազանգ է հնչել, 6-ն էլ՝ կեղծ:Ավելին22:0409.04.22 -
ՀայաստանԿյանքեր փրկող «վահան». հայկական արտադրության զրահաթիթեղներՍտեփան Պետրոսյանի պատրաստած զրահաթիթեղները 44-օրյա պատերազմում բազմաթիվ կյանքեր են փրկել: Ֆիզիկոսը «Հայլուրի» թղթակցին պատմել է, որ 15 տարի է պահանջվել կարծր նյութից թեթև ու հարմարավետ վահաններ ստեղծելու համար:Ավելին22:0209.04.22 -
ԵրևանԵրևանի կենտրոնում կանգնեցված Արցախի դրոշը վտանգված է. սահմանվել է հերթապահություն«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության համակիրները ուրբաթ առավոտյան ներկել էին Ֆրանսիայի հրապարակում ծածանվող Արցախի դրոշը:Ավելին22:0109.04.22 -
ՄիջազգայինՊատերազմի սարսափ՝ խաղաղ Շվեյցարիայում. գինու մառանները ռմբապաստարան են դառնումՌուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին իրենց ապաստարաններն են կարգի բերում շվեյցարացիները: Երկրի իշխանությունը քաղաքացիներին կոչ է արել սնունդ ու հագուստ կուտակել՝ անհրաժեշտության դեպքում ապաստարան տեղափոխվելու համար:Ավելին22:0009.04.22 -
Միջազգային«Իսկանդերի» հարված՝ ուկրաինական կայարանին. Զելենսկին նորից օգնություն է խնդրումԿրամատորսկի երկաթուղային կայարանը ցնցվել է Իսկանդերի հարվածից: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ 52 զոհ կա: 5-ը երեխաներ են: Մոսկվան հերքում է մեղադրանքը, թե ռուս զինվորականների հասցրած հարվածն է երկաթուղային կայարանի պայթյունի պատճառը:Ավելին21:5909.04.22 -
ԱրցախԱշխարհաքաղաքական գզվռտոց՝ Արցախում. ՄԽ համանախագահները չեն աշխատում, Թուրքիան ակտիվանում էՄոսկվան է հայտարարում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդի՝ ԵԱՀԿ Միսկի խմբի եռանախագահությունը չեղարկվել է ու մեղավորը Արևմուտքն է:Ավելին21:5809.04.22 -
ՀայաստանՌուսաստանի հե՞տ, թե՞ Ռուսաստանի դեմ. Մոսկվան պահանջում է Երևանից՝ կողմնորոշվելՄոսկվայում դժգոհ են Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների աշխատանքը կասկածի տակ դնող հայտարարություններից: Ըստ էության՝ Լավրովն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը չի արտահայտում Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը:Ավելին21:5709.04.22 -
ՀասարակականՏավուշում 25-ամյա կնոջ ինքնասպանությունից ժամեր անց նույն եղանակով ինքնասպան է եղել 35-ամյա ամուսինը, հայտնաբերվել է երկտողԵրեկ՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում՝ կախվելու միջոցով, ինքնասպան է եղել մի կին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրա գրպանում հայտնաբերվել է երկտող: Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ: Նույն ոստիկանության և քննչական խմբերը մեկնել են նշված վայր, որտեղ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Լևոն Ե.-ն, իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպան եղած անձինք ամուսիններ են: Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող:Ավելին19:5709.04.22 -
ՀայաստանՀայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ․ Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիՖրանսիայի հրապարակում բախում է տեղի ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «Մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշը։ «Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։ Դրոշ պաշտպանողներին տեսեք․․․ Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։Ֆրանսիայի հրապարակում բախում է տեղի ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «Մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշը։ «Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։ Դրոշ պաշտպանողներին տեսեք․․․ Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։Ավելին16:2209.04.22 -
ՀայաստանԸնդդիմությունը վտանգավոր է համարում ՔՊ-ականների արձագանքը՝ Լավրովի հայտարարությանը«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վտանգավոր է համարում ՔՊ-ականների արձագանքը ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարությանը: Վարդանյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումներից Լավրովը շատ ավելին է հասկանում, քան Փաշինյանի թիմը:Ավելին15:5509.04.22 -
ՄիջազգայինԴա Լավրովի ընկալումն է. Աղաջանյանը՝ ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարության մասինԸստ Աղաջանյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Մինսկի խմբի ձևաչափում: Աղաջանյանը բնական է համարել, որ Ռուսաստան-Արևմուտք գերլարված հարաբերությունների ֆոնին կարող են դժվարություններ առաջանալ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից:Ավելին15:3909.04.22 -
ՄիջազգայինԿորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվելԱմերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764.900 չափաբաժինը, քանի որ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Reuters»-ին։ Օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։ Moderna-ն հայտարարել է, որ թեև չեն կարծում, թե այն վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, սակայն ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշում են կայացրել՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։Ավելին15:0009.04.22 -
ՔաղաքականԶղջում՝ ՔՊ-ական ոճով, կամ՝ yerani bolore dez pes mtatein․ «Oragir.News»Ավան համայնքի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի ազատման դիմումը բուռն արձագանքների է արժանացել ֆեյսբուքում, բուռն՝ զվարճալիության իմաստով: Եվ Ներսես Պողոսյանը ՔՊ-ում միակը չէ, իսկ մյուսներին թվարկել չարժի, քանի որ բոլորի «արժանիքները» վաղուց քաջ հայտնի են: Եվ ընդհանրապես, Նիկոլի բոլոր կադրերն այդպիսին են՝ յուրահատուկ անեկդոտային իրավիճակներում հայտնվելու իմաստով: Վերջերս Ներսես Պողոսյանի փաստաբանն իր վստահորդին ներկայացրել էր իբրև անչափ հայրենասեր մարդ, պատերազմի մասնակից ու ազատամարտիկ, որի զինվորական համազգեստի գրպանից թմրանյութ էր հայտնաբերվել՝ իբր պատերազմի օրերից մոռացված: Ու հիմա այդ «հայրենասեր մարդը», պարզվում է, այլ պլաններ ունի: Նա լրատվամիջոցներից մեկին ասել է. «Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա»: Հետո անմիջապես ուղղել է իրեն. «Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես... չգիտեմ, դեռ չեմ որոշել...»: Եթե վաղը, ասենք, Լուլուին, Ֆանտաստ նախարար Վահան Քերոբյանին, Հովիկ Աղազարյանին կամ Արփի Դավոյանին էլ «կերակրատաշտից» հեռացնեն, հրահանգեն իրերը հավաքել, նրանք էլ են ցանկություն ունենալու հեռանալ Հայաստանից, որն ավերվել է հենց իրենց ուժի քայքայիչ գործունեության և Փաշինյանին ձայն տված 680.000 ընտրողների մանդատով: Սկզբում երդվյալ, հետո՝ «պաշտոնաթող» ՔՊ-ական, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ձեզ օրինակ: Հիմա, երբ նա այլևս իշխանական պատգամավոր չէ, տարբեր առիթներով «փակագծեր» է բացում, թե ինչ դժգոհ է եղել Փաշինյանի վարած քաղաքականությունից, հայտարարում է, որ այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը: Նման դեպքերում քիչ է մնում ֆեյսբուքյան լատինատառ մեկնաբանողների նման հետևյալ կերպ արձագանքել այսպիսիներին՝ yerani bolore dez pes mtatein:Ավելին14:5109.04.22 -
ՀայաստանՖոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր, այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև․ Հայկ ԽանումյանԱրցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ-ի հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ։ «Հայկական հանրային դաշտում, հատկապես մեկնաբանողների հանրության մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն իռացիոնալ է՝ հաճախ մառազմի հասնող իռացիոնալ: Այս իռացիոնալ տրամադրությունները, կարծրատիպերը մեծամասամբ փոխանցվում են պետական կառույցներին՝ զգալիորեն բարդացնելով հայ-ռուսական հարաբերությունները: Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է ՀՀ ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ի շրջանակներում Մոսկվայում հիշատակելու արժանի մեկ միջոցառում կա միայն, այն էլ կազմակերպված հասարակական կազմակերպության կողմից (ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպել նվիրված դիվհարաբերությունների 30-ամյակին): Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ: Վերջին նախադասությունը կարող էր վերաբերել նաև շատ այլ երկրների: Անվտանգային, տնտեսական, գոյութենական այսքան մեծ մարտահրավեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի նման անպատասխանատու վարքագիծ ունենալ: Սա վերաբերում է թե՛ պետական կառույցներին, թե՛ համալսարանական-վերլուծական կենտրոններին, թե լրատվամիջոցներին: Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020 աղետը և դրա հետևանքները: Այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև», - նշել է Հայկ Խանումյանը։Ավելին14:3609.04.22 -
Հայաստան«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 20-ամյա տղայիՈստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապրիլի 7-ին, ժամը 01.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Ռ.-ին, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Ավելին14:1709.04.22