Լրահոս
2022-04-26
-
ՔաղաքականՎանեցյանի աջակիցները մոտոցիկլետներով իրազեկման երթ են արելԱրթուր Վանեցյանի աջակից երիտասարդները մոտոցիկլետներով իրազեկման երթ են արել Երևանի տարբեր փողոցներում: Նրանք կոչ են արել հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։Ավելին17:2826.04.22 -
ՔաղաքականՀՀԿ երիտասարդները կաթվածահար են արել Հաղթանակի կամուրջըԱյսօր կաթվածահար է եղել նաև Հաղթանակի կամուրջը: ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են փակել ճանապարհը, որը բացվել է ոստիկանների միջամտությամբԱվելին17:2726.04.22 -
ՔաղաքականՈստիկանական ուժերի կուտակում՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի շենքի մոտ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ Կոմիտասում անվադողերով ակցիայից հետո ոստիկանները շրջափակել են ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեն:Ավելին17:2526.04.22 -
ՀասարակականԿոմիտասի պողոտան փակած դաշնակցական երիտասարդներ են բերման ենթարկվելԴաշնակցական երիտասարդներն այսօր կաթվածահար են արել Կոմիտասի պողոտայի երթևեկությունը՝ անվադողերով փակելով ճանապարհը:Ավելին17:2426.04.22 -
ՀասարակականԶոհված զինծառայողների ծնողների երթը՝ դեպի դատախազությունԱզնավուրի հրապարակում այս պահին հավաք են իրականացնում պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք իրենց զոհված տղաների նկարներով են գնացել հավաքի: Ավելի ուշ, երթով շարժվելու են դեպի դատախազություն:Ավելին17:2226.04.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ երիտասարդական կենտրոնի մոտ առկա իրավիճակըԱվելին17:2126.04.22 -
Հասարակական«5-րդ ալիքի» Էթիկայի հանձնաժողովը արձանագրել է «Օրագիր» հաղորդման ժամանակ հյուրի կողմից թույլ տված ոչ եթերային բառապաշարի փաստը«5-րդ ալիքի» Էթիկայի հանձնաժողովը արձանագրել է «Օրագիր» հաղորդման ժամանակ հյուրի կողմից թույլ տված ոչ եթերային բառապաշարի փաստը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ներկայացրած՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» քաղաքական-վերլուծական հաղորդման շրջանակներում՝ հաղորդման հյուրի կողմից հնչած համապատասխան ձևակերպումների վերաբերյալ ս/թ ապրիլի 23-ին տեղի է ունեցել հեռուստաընկերության էթիկայի հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը արձանագրել է, որ «Օրագիր» քաղաքական-վերլուծական ուղիղ հեռարձակվող հաղորդման ընթացքում հաղորդման հյուրի կողմից օգտագործվել են ոչ եթերային և էթիկայի կանոնագրի դրույթներին և չափորոշիչներին հակասող ձևակերպումներ և պառապաշար, ինչի առնչությամբ է որոշում է կայացրել երեք ամիս ժամանակով, հյուրի կարգավիճակում սահմանափակել Սայաթ Շիրինյանի մասնակցությունը «5-րդ ալիք» հեռուստաընկերության հաղորդումներում: Չնայած իրավիճակային անբարենպաստ պայմաններին և խոչընդոտներին՝ հաղորդավարը մեկ անգամ ևս պետք է զսպվածության կոչ աներ հաղորդման հյուրին զերծ մնալ ոչ եթերային բառապաշարի օգտագործումից, ինչի մասով հաղորդավար Մարիաննա Ղահրամանյանին հայտնել բանավոր նկատողություն:Ավելին17:0926.04.22 -
ՔաղաքականՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ակտիվիստների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից մեր ընկերներից մեկին հարվածելու, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառելու կադրեր: Սույն փաստերով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ոստիկանություն: Տղերքը ավելի ամուր են, քան կային առավոտյան: Հետ քայլ չի՛ լինելու: Հայաստանի քաղաքացի՛ն է որոշելու:Ավելին16:2226.04.22 -
ՔաղաքականԶոհվածների ծնողները Կառավարության մոտով անցնելիս վանկարկեցին «մարդասպան»44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողները Ազատոթւյան հրապարակից դեպի Գլխավոր դատախազություն քայլերթի ժամանակ հասնելով Հանրապետության հրապարակ՝ Կառավորթւայն մոտ վանկարկեցին՝ «Նիկո՛լ՝ մարդասպա՛ն» ։ Հիշեցնենք, որ Զոհված զինծառայողների հարազատները Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել, որից հետո քայլերթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն` ներկայացնելու իրենց պահանջը։Ավելին16:1526.04.22 -
Որ գնում եմ Համուլիս գերեզմանին, ոչ ասում եմ օղորմի, ոչ էլ՝ հանգչիր խաղաղությամբ․ զոհվածի տատիկՏավուշի գերեզմանատանը երեք շիրիմ կա, որտեղ ծանոթ-անծանոթ ամեն անցնող-դարձող խունկ է ծխում ու գլուխ խոնարհում։ Գոռի, Վարուժանի ու Համլետի թարմ-թարմ թմբերի կողքին եռագույնն է սվսվում։ Սվետա տատը մեկ տարուց ավելի է, ինչ թոռնիկին՝ Համլետին, չի գրկել։ Ամեն կիրակի ամուսնու՝ Համլետ պապի հետ գերեզման է գնում։ Իր խոսքերով ասած՝ էլ ոչ ուժ է մնացել, ոչ հավատ ինչ-որ բանի նկատմամբ․ «Որ գնում եմ Համուլիս գերեզմանին, ոչ ասում եմ օղորմի, ոչ էլ ասում եմ՝ հանգչիր խաղաղությամբ։ Լուռ գրկում եմ շիրմաքարը, վերև նայում ու գոռում՝ Համուլս, Համուլս»: Համլետի 20-ամյակը լրացել է իր քառասունքի օրը։ Մի քանի օրից էլ՝ հունվարի 11-ին, պիտի զորացրվեր։ Երևանում էր ծնվել-մեծացել, բայց համարում էր, որ տունուտեղը Տավուշում է։ Որոշել էր՝ ծառայությունից հետո էլ Տավուշ գյուղում է ապրելու, շենացնելու տունը։ Պապիկ-տատիկի Համուլը հարգված ու սիրված էր հրամանատարների կողմից։ «Ինչի՞ զոհվեցին մեր էրեխեքը, հայրենիքի՞։ Ի՞Նչ հայրենիք, երբ անդադար թալանում են, անխնա՝ դավաճանում։ Ես չեմ կարողանում էս հարցի պատասխանը գտնել։ Փաշինյան, հիմա դու էտ ծանրության տակ ո՞նց ես ապրում, ո՞նց ես քնում»,- մղկտում է Սվետա տատն ու փորձում գտնել հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր։ Համլետը զոհվեց պատերազմի երկրորդ ամսում՝ հոկտեմբերի 30-ին։ Ջաբրայիլում մի քանի մեքենա է կանգնած եղել։ Համլետը, որպես իր ծանոթի, Բերդից Հարությունյան Յուրայի հետ է նստել նույն մեքենան, որը վայրկյաններ անց դարձել է անօդաչուի թիրախ։ Այդ օրը զոհվեց համ Յուրան, համ Համլետը։ «Համլետս կռվի ժամանակ ամեն օր զանգում ու հարցնում էր՝ երբ է պրծնելու պատերազմը, ի՞նչ են հաղորդում։ Մենք էլ ասում էինք՝ քիչ մնաց, Համուլ ջան, հաղթում ենք։ Ով որ էրեխեքին լցրել ա մեքենան, ես անիծում եմ իրեն, լույսը բացվելիս էլ, մթնելիս էլ անիծում եմ։ Ով լցրեց մեքենան ու ինքը չնստեց, յոթ պորտ թող անիծվի»,- ասում է Սվետա տատն ու դողացող ձեռքերով մաքրում արտասուքները։ Պատից կախված մի խաչ ունեն։ Ամեն առավոտ-իրիկուն Համլետ պապը բարձրաձայն աղոթք էր ասում։ Երբ թոռը զանգում էր, արդեն սովորել էր՝ ավարտին պապի փոխարեն ինքն էր կրկնում՝ բարի հրեշտակները ինձ պահապան լինեն։ Հիմա էլ ոչ աղոթում են, ոչ աստծո զորությանը հավատում։ «Երբ վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ Ազգային ժողովի ամբիոնից սկսեց խոսել, ասեցի՝ դեռ կառավարական ամբիոնն ու փողոցի միտինգն իրարից չի տարբերում։ Արցախը Հայաստան է և վերջ։ Ո՞վ չգիտեր, որ էդպես է, բայց պարտադիր է՞ր Ալիևի դիմաց կանգներ ու ասեր»,- նշում է Համլետ պապը։ Տատիկի ձեռքերով պատրաստած ամեն ինչը սիրում էր Համլետը։ Համեղ ուտելիքները, քաղցրեղենը, աղցանները Սվետա տատն այսուհետ ոչ պատրաստում է, ոչ՝ բերանին դնում։ Ասում է՝ թոռան զոհվելուց հետո չի ապրում, գոյատևում է։ Պապ ու տատ դեռ երկար կշարունակեն փնտրել իրենց հարցերի պատասխանները՝ ով հրահրեց պատերազմը։Ավելին16:0426.04.22 -
ՔաղաքականԹող բոլորը միանան մեր հավաքին, որ կարողանանք հեռացնել այս ոչնչությանը՝ իր անձնակազմով․ քայլերթի մասնակիցՄենք ուզում ենք մեր խոսքը տանել առաջ, որովհետև էլ այսպես չի կարող լինել, որովհետև շատ բաներ խոսք տվեց, ժողովուրդը հավատաց, բայց իր ասածից հետ կանգնեց: Տիգրանաշենից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը: «20 թվին ունեցանք շատ կորուստներ՝ տարածքային և ընկերների: Հիմա ամեն գնով պետք է հեռացնենք, որովհետև ինքը էլ չի կարող մնալ իշխանության: Մեր հայրենկաիցներին կոչս այն կլիներ, որ բոլորը, ով ուզում է լինի, միանան մեր հավաքին, որ կարողանանք հեռացնել այս ոչնչությանը՝ իր անձնակազմով»:Ավելին15:5326.04.22 -
ՀասարակականՄարդիկ մոտենում, միանում են, վարորդները ազդանշաններով են միանում. Աննա ԳրիգորյանՏիգրանաշենից դեպի Երևան շարունակվում է «Դիմադրության շարժման» երթը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ վարորդները ոգևորում են իրենց, ազդանշաններով միանում են պայքարին:Ավելին15:4526.04.22 -
Իրավական«Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձը կալանավորվել է. Դատախազություն«Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից երիտասարդ անձի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեսանյութի առթիվ հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը, տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով, Արարատի մարզի դատախազության ցուցումով ապրիլի 23-ին նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ենթադրյալ բռնություն գործադրող անձը՝ Տ. Հ.-ն, ձերբակալվել է: Ապրիլի 25-ին նրան մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է:Ավելին15:3826.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ոստիկանները շրջափակել են ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի շենքը | 26.04.2022Ավելին15:3026.04.22 -
ՀասարակականԻշխան Սաղաթելյանը ներկայացնում է՝ ինչ է տեղի ունենում ՀՅԴ երիտասարդական կենտրոնի մոտԻրավիճակը ՀՅԴ երիտասարդական կենտրոնի մոտԱվելին15:2526.04.22 -
ՀասարակականԱրսեն Բաբայանը տեղեկացնում է՝ քաղաքացիներին բերման են ենթարկել բիրտ ուժի կիրառմամբԸստ ստացված վերջին տվյալների Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոնի ՈՍ բաժին): Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, ով որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելուց կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին հատակին: Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում վերջինիս ուշադրությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանները իրենց նախաձեռնությամբ արդեն ուղեևորվել են ոստիկանության բաժիններ:Ավելին15:0526.04.22 -
ՀասարակականՈստիկանները ակցիայի մասնակցիներին բերման են ենթարկելԿոմիտասի պողոտայում իրազեկման ակցիա իրականացնող «Դիմադրության» շարժման անդամներին ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին, ինչից հետո փորձեցին անվադողերը հեռացնել ճանապարհից, որոնցով երիտասարդները փակել էին փողոցը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։Ավելին14:5126.04.22 -
ՀասարակականՎայոց Ձորում հայտնաբերվել են մասունքներ․ կասկածներ կան, որ անհետ կորած 83–ամյա տղամարդու մասունքներն ենShamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ոստիկանության Մեղրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանի Ձոր գյուղից քիչ հեռու՝ սարի լանջին, ոռոգման համար նախատեսված առվակը ստուգելու նպատակով այցելել է նշված վայր և առվակի մեջ հայտնաբերել է մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, և քրքրված հագուստ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ունեն կասկածներ, որ հայտնաբերված մասունքները 2021 օգոստոսի 21-ին որպես անհայտ կորած որոնվող Սյունիքի մարզի բնակիչ՝ 83-ամյա Լյուդվիգ Ս-ի մարմնի մասունքներն են։ Նրա անհայտ կորելու փաստով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ մասունքների դատաբժշկական։Ավելին14:4726.04.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն. Գեղամ ՄանուկյանՈստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն (Գյուլբենկյան 38), այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Շտապում ենք այնտեղ՝ մեր կենտրոնն ու երիտասարդներին պաշտպանելու։ Առանց նիկոլ Հայաստան», - գրել է պատգամավորը։Ավելին14:4326.04.22 -
ՔաղաքականԵրիտասարդներն անվադողերով կաթվածահար են արել Կոմիտաս պողոտայի երթևեկությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀՅԴ մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացնում Կոմիտասի պողոտայում։ Նրանք անվադողեր են շարել փողոցում՝ կաթվածահար անելով երթևեկությունը։Ավելին14:3426.04.22