Լրահոս
2022-05-03
-
ՔաղաքականՔաղաքացիները շարունակում են երկկողմանի փակ պահել Սևան-Երևան մայրուղինՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները շարունակում են երկկողմանի փակ պահել Սևան-Երևան մայրուղին։ Կուտակված մեծաթիվ ոստիկանները փորձում են ուժի գործադրմամբ քաղաքացիներին հեռացնել մայրուղու երթևեկելի մասից, ինչը, սակայն, նրանց չի հաջողվում։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները կաթվածահար են արել փողոցներ ու խաչմերուկներ։Ավելին09:1503.05.22 -
ՔաղաքականԼսարաններից մեկում ուսանողները գրատախտակին թողել էին «Զարթնիր, լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» գրություն ու լքել լսարանը«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները ակցիան շարունակում են Երևանի պետական համալսարանի բակում։ «Ուսանող, միացիր» կոչով ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց. ԵՊՀ ֆակուլտետների դռները, սակայն, փակ են։ Ակցիայի մասնակիցներին միացան Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։ Իսկ համալսարանում փակված ուսանողները պատուհաններից ու փակ դռների հետևից են ողջունում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին։Ավելին09:0003.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ մոր հայտարարության՝ իր աղջիկը 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից վայր է ընկելԵրեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ՝ 47-ամյա Արմինե Ս-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։Ավելին09:0003.05.22
2022-05-02
-
ՔաղաքականՔաջարանի համայնքապետն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմացՔաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ժամեր առաջ ազատ է արձակվել Դատապարտյալների հիվանդանոց քրեակատորողական հիմնարկից: Նրա խափանման միջոց կալանքը դատարանն այսօր է փոխել, որոշել ազատ արձակել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այսօր Դատապարտյալների հիվանդանոցի դիմաց նրան դիմավորել են կինը, երեխաները, Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:Ավելին22:4502.05.22 -
ՄիջազգայինԹուրքիան սպառնում է Ռուսաստանին, ԱՄՆ-ը կարող է զորք ուղարկել Ուկրաինա. Մոսկվան օտարերկրացի զինվորներ է նկատելՌուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ բարձր պատրաստվածության 1000-ավոր օտարերկրացիներ Ուկրաինայում մասնակցում են ռազմական գործողությունների Կիևի կողմից: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ շարունակում են զենք մատակարարել Կիևին, միևնույն ժամանակ սպառնում Ռուսաստանին՝ հակամարտությունը դաշինքի անդամ երկիր տեղափոխելու դեպքում համարժեք պատասխան տալ Մոսկվային:Ավելին22:3002.05.22 -
ՔաղաքականՊարոն Հովհաննիսյան, հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնապահ՝ Բուդոյին. ԱԱԾ նախկին տնօրենը՝ ՊՊԾ պետի և լրատվամիջոցի միջադեպի մասինԱյսօր՝ մայիսի 2-ին, Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում Mediahub լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները քիչ չէ, որ խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որ նախկինում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ինչին ի պատասխան նա հայտնեց.Ավելին22:1802.05.22 -
ՔաղաքականՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել են ԲրյուսելումՀիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի համատեղ լուսանկար է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա թվիթել է, որ հյուրընկալել է Գրիգորյանին և Հաջիևին՝ այս ձևաչափում երկրորդ հանդիպման համար:Ավելին22:1502.05.22 -
Քաղաքական«Բերման ենթարկված» հավերն «ազատ են արձակվել»Ոստիկանության կենտրոնի բաժնից երկու արկղ կենդանի հավ են փոխանցել Երևանի կենդանաբանական այգուն: Արկղերով հավերին նկատած քաղաքացիների կարծիքով` դրանք շաբաթ Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ծաղրանկարներով-հավերն են: Երկու օր ոստիկանությունում անցկացնելուց հետո հավերը կշարունակեն ապրել Երևանի կենդանաբանական այգում:Ավելին22:0002.05.22 -
ՔաղաքականԲազմաթիվ ուսանողներ դասադուլ են հայտարարել. դասախոսները դատապարտում են բռնությունը նրանց նկատմամբ«Ուսանո՛ղ, ոտքի» վանկարկելով՝ երիտասարդները մտել են ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կոչ են արել ուսանողներին միանալ իրենց: «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ուսանողների մոտ 80 տոկոսը այսօր դասադուլ է արել: Երևանի պետական համալսարանը հերքել է լուրը, թե Մայր բուհում դասադուլ է, պնդել են՝ դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով։ Իսկ համացանցում կադրեր են հրապարակվել, որտեղ պետական համալսարանի մի մասաշենքի դատարկ լսարաններն են: «Հայլուրի» աղբյուրը հայտնել է, որ այսօր ուսանողության 15 տոկոսն է մասնակցել ԵՊՀ դասերին:Ավելին21:4502.05.22 -
ՔաղաքականՈստիկաննե՛ր, չեք հասկանու՞մ՝ բիրտ ուժից մենք չենք վախենալու. Արթուր Վանեցյան«Ոստիկաններ, չեք հասկանու՞մ, որ բիրտ ուժից մենք չենք վախենալու․ ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է, հայի համար է, այստեղ հայ ոգին է, հայի արժանապատվությունը», -Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր առավոտվանից ընդդիմության ներկայացուցիչների և խաղաղ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բռնի գործողություններին։ Իրավապահների գործողությունները, ինչպես շեշտեց Արթուր Վանեցյանը, ի զորու չեն կասեցնելու պայքարը, որին ամեն օր նորանոր մարդիկ են միանում։ «Այսօր ուսանողները միացան մեր պայքարին, շատ բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, պետական համակարգի ծառայողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ուզում բարձրաձայնել, ասել՝ մենք այստեղ ենք»,- ասաց նա։ Ընդդիմադիր գործիչը պետական համակարգի աշխատակիցներին կոչ արեց ավելի համարձակ լինել՝ իրենց իրական կամքն արտահայտելիս։Ավելին21:4302.05.22 -
Քաղաքական«Կան բարեխիղճ ոստիկաններ և կան հրահանգ կատարողներ»․ ընդդիմադիր պատգամավորների արձանագրումը«Հայաստան» դաշինքում վստահ են, որ ոստիկանությունում միայն բռնի ուժ կիրառողներ չեն: Դաշինքի անդամների խոսքով՝ հայրենիքի ապագայով մտաահոգ, բարեխիղճ ու բարեկիրթ իրավապահների են հանդիպել, երբ այցելել են բերման ենթարկվածներին: Ըստ ընդդիմության՝ բերման ենթարկվածները ազատ արձակվելուց անմիջապես հետո միանում են իրենց:Ավելին21:3502.05.22 -
ՔաղաքականՊատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներն անվասայլակներով միացել են Դիմադրության շարժմանըԱյսօրվա երթին են միացել նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ: Նրանք եկել են անվասայլակներով ու բոլորին կոչ են արել միանալ, իրենց խոսքով, հայրենիքի փրկությանը: Հավաքի մասնակիցների շարքերում են նաև զոհված զինծառայողների հարազատներ:Ավելին21:2402.05.22 -
ՔաղաքականՍաքո Հովհաննիսյանն այն մարդն է, ով մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին. Իշխան ՍաղաթելյանՖրանսիայի հրապարակում մեկնարկել է Դիմադրության շարժման հանրահավաքը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսքը սկսեց ողոջունելով բերման ենթարկվածներին: Նա խոսեց ոստիկանների ապօրինի գործողությունների մասին: «Սաքո Հովհաննիսյան, սա այն մարդն է, ով մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, ով քաշքշում էր կին պատգամավորին, այսօր էլի իրեն պահել է լկտի և սանձարձակ: Եթե դու քեզ պահում ես այդպես, ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ ուսադիրներդ պոկելու եմ, դու պատժվելու ես դրա համար»,-ասաց նա:Ավելին21:1402.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա, նրան պետք է ստիպել հրաժարական տալ. Արմեն ՌուստամյանՆիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա, նրան պետք է ստիպել հրաժարական տալԱվելին21:0102.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 40-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի. տղան մահացել էԱյսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի 17 շենքի դիմաց, երթևեկելի գոտում Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Զոյա Դ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Մեծամոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Անդրանիկ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:20–ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ավելին20:4802.05.22 -
ՄիջազգայինԴատապարտում ենք Ալիևի ռազմատենչ և հայատյաց ելույթները. «Ապրելու երկիր»«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ու միջազգային հանրությանը կոչ անելով հստակ արձագանքել դրանց։ «Իլհամ Ալիևը ոչ միայն շարունակում է Հայաստանի և Արցախի հետ խոսել ուժի, ուժի սպառնալիքի լեզվով, այլ նաև այնքան հեռուն է գնացել, որ իրեն իրավունք է վերապահում միջամտել ՀՀ ներքին գործերին՝ բանակի վերակառուցումը, երկրի հզորացումն ու բնակչության թվի ավելացումը դիտելով որպես սպառնալիք Ադրբեջանի համար: Այս հռետորաբանության և գործելաոճի պայմաններում ՀՀ իշխանությունները շարունակում են շրջանառել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին անիրատեսական թեզը՝ այդպես էլ չդնելով դրա ներքո Հայաստանի և Արցախի պետական և անվտանգային շահերը:Ավելին20:3302.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ոստիկանությունը բռնի ուժ է գործադրում. ընդդիմությունն ահազանգում է, ՔՊ-ն գոհ էԱվելին20:3002.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժման քայլերթը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման քայլերթըԱվելին20:2402.05.22 -
ՔաղաքականՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացել է քայլերթին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացել է քայլերթինԱվելին20:1702.05.22