Լրահոս
2022-05-03
-
ՔաղաքականԱկցիայի ժամանակ բերման են ենթարկվել «5165» շարժման անդամներըՔիչ առաջ ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին 5165 շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղաղարյանին, Արմանը Սահակյանին, Ավետիք Չալաբյանին և ևս մեկ կին ակցիայի մասնակիցներից։ Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան։Նրանք ԱԺ֊ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ֊ի դիմաց, սակայն Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, նշելով, որ անթույլատրելի տեղով են անցնում, ապա տարածքը աղտոտելու համար Ոստիկանությունը բերման ենթարկեց նրանց եւ քաշքշելով բարձրացրին ավտոբուս։ Նրանք բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cd19b407cd7651e841339f5cf2b5ef1e © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:0103.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիաներ՝ Երևանի բուհերում. ԵՊՀ որոշ ֆակուլտետների դռներ փակ ենԴիմադրության շարժման ակցիայի մասնակիցները «ուսանող ոտքի՛», «ուսանող միացի՛ր» վանկարկումներով մտել են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ: Որոշ ֆակուլտետների դռներ փակ են եղել:Ավելին13:5703.05.22 -
ՀասարակականԱսկերանում սպանել ու հուղարկավորել են երկու գյումրեցուՄայիսի 2-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքնների արդյունքում, նույն օրը ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ա.Թ.-ի և 45-ամյա Ռ.Կ.-ի դիերը` գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքններով: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե.-ն և Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ.-ն: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:Ավելին13:5103.05.22 -
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերքում է տարածելԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին13:4703.05.22 -
ՔաղաքականԼևոն Քոչարյանն ազատ է արձակվելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, ազատ է արձակվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից։ Ոստիկանության բաժանմունքի մոտ Լևոն Քոչարյանին դիմավորեցին նրա աջակիցները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/56bcefed87b57a317d68dc500ce2cdac © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին13:3703.05.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Արմավիրի և Արարատի մարզերումԼարված իրավիճակ է հանրապետության մի շարք մարզերում։ Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մայրուղիներ են փակել Արմավիրի և Արարատի մարզերում։ Ոստիկանության մեծ ուժեր են կուտակված մայրուղիներում։ Վերջիններս անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ՝ փորձելով բացել մայրուղիները։Ավելին13:3403.05.22 -
Քաղաքական«Հայի ամուր բազուկ». Տիգրան Աբրահամյանը բռունցքով հարվածող ոստիկանի լուսանկար է հրապարակելՀեսա իշխանության մի խումբ ներկայացուցիչներ այս լուսանկարի ներքո կքոմենթեն՝ «հայի ամուր բազուկ»։ Երևի ոստիկանները «գետինն են մտնում», երբ իշխանության ներկայացուցիչները, իբր ի պաշտպանություն իրենց, գովեստի խոսքեր են հնչեցնում։ Դրա համար էլ ամոթից ստեղ-ընդեղ ասում են, թե դրանք կեղծ լուրեր են։Ավելին13:2103.05.22 -
ՔաղաքականՄի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում․ ՍաղաթելյանՔաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Ալավերդի, Ապարան, Սպիտակ, Մասիս և Գյումրի քաղաքներում, քիչ առաջ այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նշենք, որ փակ են Երևան-Սևան և Երևան-Արարատ ճանապարհները։ Սաղաթելյանի խոսքով՝ ակցիաները կդադարեցվեն 16.00-ին, որից հետո 19.00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը։Ավելին13:1003.05.22 -
ՔաղաքականԴուրս եկանք ոստիկանության Շենգավիթի բաժնից․ Սոս ՀակոբյանԴուրս եկանք ոստիկանության Շենգավիթի բաժնից Գալիս ենքԱվելին12:5803.05.22 -
ՄիջազգայինԹուրքիայի դրոշ և սև վարդեր՝ Արարատ Միրզոյանին. Հայաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում էԱրարատ Միրզոյանին դաշնակցական երիտասարդները սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել: Ակցիան իրականացրել են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան մոտ: «Տեղյակ ենք, որ Արարատ Միրզոյանը հասել է Ամերիկա, ցանկացել ենք բերել փշոտ վարդեր և իր սիրած թուրքական դրոշակը»,- ասել է դաշնակցական երիտասարդը:Ավելին12:0003.05.22 -
ՔաղաքականՄի շարք խաչմերուկներ փակ են. քաղաքացիները երթ են սկսելԻշխան Սաղաթելյանը մի խումբ մարդկանց հետ առավոտյան երթ է սկսել մայրաքաղաքում: Ճանապարհին նրանք փակել են Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկները:Ավելին11:5003.05.22 -
ՔաղաքականՍարյան փողոցը պարալիզացվել է. մեծ թվով քաղաքացիներ միացել են բողոքի գործողությանըՊարալիզացվել է նաև Սարյան փողոցը: Ցուցարարներն անհնազանդության ակցիաներ են արել: Ուղղությունը համակարգող Արամ Վարդևանյանի խոսքով՝ կարճ ժամանակում մեծ թվով մարդիկ են միացել բողոքի գործողությանը:Ավելին11:4003.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 117 քաղաքացիՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները. մայրաքաղաքի տարբեր հատվածներ փակ են։Ավելին11:3803.05.22 -
ՔաղաքականՍևազգեստ մայրեր են միացել բողոքի ակցիաներին. Կոմիտաս-Վրացական խաչմերուկում ուժ է կիրառվելԳրեթե 20 րոպե քաղաքացիները կաթվածահար են արել Կոմիտաս-Վրացական խաչմերուկի երթևեկությունը: Քաղաքի այդ հատվածում ավելի շատ ոստիկան է եղել, քան ցուցարար: Իրավապահներն ուժ են կիրառել, ինչից հետո քաղաքացիները ինքնակամ բացել են փողոցը:Ավելին11:2003.05.22 -
ՔաղաքականԲաղրամյան-Պռոշյան խաչմերուկից բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացիԲաղրամյան-Պռոշյան խաչմերուկից բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, այդ թվում «Հայրենիք» կուսակցության անդամները, կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:Ավելին11:0503.05.22 -
ՔաղաքականՈստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին՝ գետնին քարշ տալովԱռավոտյան «Հայրենիք» կուսակցության անդամներըն ու մի խումբ քաղաքացիներ փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Նրանց գետնին քարշ տալով բերման են ենթարկել ոստիկանները:Ավելին10:5503.05.22