Լրահոս

2022-05-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «2018-ի մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: Հայտարարությունը՝ հայտարարություն, իրականությունը, սակայն, ինչի ականատեսն ենք առ այսօր, զազրելի է առավել քան: Հայաստանյան հասարակությունը պառակտված է մի քանի շերտերի, ատելությունը բոլորիս շրջապատում է: Համընդհանուր անհանդուրժողականության հիմքը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրեց՝ ի դեմս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրույթուննների քարոզարշավի ժամանակ՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարեց. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վե՛րջ, մենք սպիտակ ուժերն ենք»: Հռետորաբանությունն այնուհետ շարունակեցին Փաշինյանն ու թիմակիցները: Ներկայիս վարչապետը ամենատարբեր ամբիոններից հայտարարեց, թե կարող է կտրել օրինազանց գործարարների թաթիկները (2019-ի դեկտեմբերի 4-ին), ասֆալտին փռել ու պատերին ծեփել դանակով հարց լուծել փորձողներին (2019-ի ապրիլ), նորից ասֆալտին փռելով ու պատերին տալով՝ նույն 2019-ի արդեն նոյեմբերին նույն «հաթաթան» Փաշինյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էր տալիս: Մեկ տարի առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրույթունների քարոզարշավի ժամանակ՝ 2021-ի հունիսի 8-ին, քաղաքացիներին խոստանում էր՝ ընտրություններից հետո բոլորին շինելու է: Այս տարվա՝ 2022-ի մարտի 2-ին՝ Կառավարություն-Ազգային ժողով հերթական հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը, անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ «մատ թափ տալով մեզ հետ մի՛ խոսեք» հորդորին, հակադարձեց. «Թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»: Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումներից մեկը, փաստորեն, թե իրեն ու իր թիմին ատելություն պետք չէ, թե «Հայաստանում սիրո ու հանդուրժողականության» մթոնոլորտ է հաստատվել, սին էր ու պաթետիկ, և նա մեզ ու ձեզ՝ «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներիս» խաբել է»։
    09:50
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում: Վերջինիս ազատումը տարբեր հարցերի եւ ընկերության աշխատակիցների շրջանում զարմանքի պատճառ է դարձել, թե ինչն է եղել նրա՝ աշխատանքից դուրս գալու պատճառը: Շատերի կողմից նրա՝ աշխատանքից ազատվելու հանգամանքը մեկնաբանվեց այնպես, թե աշխատանքից դուրս գալու պատճառն այն է, որ նա եւս կարողանա մեկնել բոլոր այն երկրները, որտեղ իր ամուսինը՝ Արարատ Միրզոյանը, պաշտոնապես գործուղվում է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց անձամբ զրուցել Գոհար Աբաջյանի հետ, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հաղորդագրություններին, ո՛չ էլ հեռախոսազանգերին»:
    09:40
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Pfizer-ը և Moderna-ն Ուկրաինայում փորձարկում են դեղամիջոցներ, որոնք շրջանցում են անվտանգության չափանիշները
    Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Pfizer-ը, Moderna-ն, Merck&Co-ն, Gilead-ը դեղեր են փորձարկում Ուկրաինայում՝ շրջանցելով անվտանգության միջազգային չափանիշները, նվազեցնելով հետազոտական ծրագրերի ծախսերը և ձեռք բերելով զգալի մրցակցային առավելություններ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրողները ներգրավված են եղել ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության մեջ։ Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։ Նրա խոսքով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները ռազմակենսաբանական գործունեության գաղափարախոսներն են։ Կիրիլովը նշել է, որ ուղղակիորեն դաշնային բյուջեից է հետազոտությունների ֆինանսավորումը եղել: Այդ թվում՝ ներգրավված են եղել գումարներ հասարակական կազմակերպություններից։Նրա խոսքով կուսակցության ղեկավարները նախընտրական քարոզարշավի համար լրացուցիչ ֆինանսական եկամուտ են ստացել բիոտեխնոլոգիական հասարակական կազմակերպությունների ծրագրին մասնակցելու միջոցով։ Բացի այդ, դա նրանց օգնել է թաքցնել միջոցների բաշխումը։ «Ամերիկյան դեղագործական ընկերությունների և Պենտագոնի կապալառուների հետ միասին Ուկրաինայի պետական կառույցները ներգրավված են ռազմական կենսաբանական գործունեության մեջ, որի հիմնական խնդիրն է թաքցնել ապօրինի գործողությունները, անցկացնել դաշտային և կլինիկական փորձարկումներ և ապահովել անհրաժեշտ կենսանյութերը», - ասել է Կիրիլովը: Նա պարզաբանել է, որ ամերիկյան կողմն ընդլայնել է իր գիտահետազոտական ներուժը ինչպես կենսաբանական զենքի ստեղծման, այնպես էլ որոշակի շրջանների բնակչության հակաբիոտիկների նկատմամբ կայունության և տարբեր հիվանդությունների դեմ հակամարմինների առկայության մասին տեղեկատվության ստացման ոլորտում։ Կիրիլովը նշել է, որ Ուկրաինան դառնում է արևմտյան երկրների համար կենսաբանական զենքի բաղադրամասեր ստեղծելու և դեղագործական արտադրանքի նոր նմուշներ փորձարկելու ուսումնադաշտ։ Ապրիլի 28-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, որ ամերիկյան փորձագիտական հանրությունը ուշադիր ուսումնասիրում է ռուս զինվորականների կողմից Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ հաստատված փաստերը։ Վերլուծաբաններին հետաքրքրում են այն հարցերը, թե որ շտամներն են ուսումնասիրվում Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաներում, ինչպես նաև, թե ինչպիսի վտանգ կարող է ներկայացնել հանրության համար նման գործունեությունը: Նույն օրը Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործի շրջանակներում վերլուծելու է Ուկրաինայում կենսաբանական ծրագրի մասին նոր տեղեկատվությունը։ Ստացված տվյալների համաձայն՝ 2019-ից 2021 թվականներին Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պոտենցիալ վտանգավոր կենսաբանական դեղամիջոցներ են փորձարկել տարածաշրջանային կլինիկական հոգեբուժական հիվանդանոցի հիվանդների վրա։ Ապրիլի 21-ին ռազմական մանրէաբան, ՌԴ ՊՆ 27-րդ գիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Սուպոտնիցկին ասել է, որ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաները ցատկահարթակ են ծառայել ԱՄՆ-ի համար՝ կազմակերպչական կենսաբանական պատերազմի մեթոդներ մշակելու համար։ Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նոր փաստաթղթեր էր տարածել՝ կապված Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների հետ։
    09:25
    14.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    09:15
    14.05.22
    Ավելին
2022-05-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մամիկոն Ասլանյան» դաշինքը մինչև օրինական պրոցեսների վերականգնումը չի մասնակցելու որևէ ապօրինության. Ասլանյան
    Սիրելի՛ հայրենակիցներ, խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Սահմանադրության, օրենքների, բարոյականության նկատմամբ իշխանությունների սանձազերծած լկտի ասպատակությունները, որոնք զուգորդված են աննկարագրելի ու փնթի ցինիզմով և մեր բնակչության նկատմամբ բացառիկ անհարգալից վերաբերմունքով, գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու այն, որ այդ գործընթացի բարձր իշխանական պատասխանատուները պատրաստ են մեր համայնքը դարձնել ավերակ, մեր բնակիչներին դարձնել ստրկամիտ ու ձայնազուրկ։ Ամենասանձարձակ օրինախախտումներով հիմա էլ ՏԻՄ-֊ի տրամաբանությունը խեղաթյուրելով՝ քաղաքապետի ժ/պ-֊ի հատուկ հանձնարարություններով պաշտոն են ներմուծել (Աժ֊-ում Վանաձորի մասով հատուկ հանձնաժողով կա, որն օրումեջ կարկատաններով նոր «օրենքներ» է մուտացնում)։ Ես` այս պահին որպես ավագանու անդամ, որպես մի ուժի ղեկավար, որ ՏԻՄ ընտրություններում հավաքել է առավելագույն քվեներ, հայտարարում եմ, որ իմ գլխավորած դաշինքը մինչև օրինական պրոցեսների, սահմանադրականության վերականգնումը չի մասնակցելու որևէ ապօրինության ու չի նպաստելու օրենքի բռնաբարության գործընթացներին։ Ուշ, թե շուտ այս «շապիտո֊ կրկես»-ի բոլոր դերակատարները պատասխան են տալու իրենց օրինապիղծ արարքների համար։ Ես երբեք մեզ տրված քվեն գետնին ընկած չեմ թողնելու, տեր եմ կանգնելու յուրաքանչյուր քվեին և ցանկացած միջոցով պայքարելու եմ մեր իրավունքների համար։ Թույլատրելիության սահմանները անցնողները պիտի հասկանան, որ բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել (դա ՏԻՄ օրենք չէ, որ ցեխոտ կրունկներով վրայով քայլեն. Աժ-֊ն այդտեղ անզոր է)։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Վանաձո՛ր ջան, պի՛նդ մնա, չընկճվես։
    23:26
    13.05.22
    Ավելին
  • Հայաստան
    110 տարի առաջ կառուցված հողաշեն տնից՝ նոր, լուսավոր տուն. Սուքիասյանների բնակարանամուտը
    Սուքիասյանների տասը հոգանոց ընտանիքը «Վիվա ՄՏՍ»-ի ու «Ֆուլեր տնաշինական ընկերության» շնորհիվ ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած տան շինարարությունը: Զովաբերդցի ընտանիքը ապրում էր ավելի քան մեկ դար առաջ կառուցված հողաշեն տանը:
    23:15
    13.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Ֆինլանդիան որոշել է մտնել ՆԱՏՕ և Ռուսաստանին խորհուրդ է տալիս «նայել հայելու մեջ»
    ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Հելսինկիի հայտարարությունից հետո լարված են Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերությունները: Մոսկվային անհանգստացնում է Հելսինկիի պաշտոնական դիրքորոշումը: Կրեմլից նախազգուշացրել են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը սպառնալիք կստեղծի ոչ միայն Դաշնության, այլև Եվրոպայի անվտանգության համար: Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությանն իր համաձայնությունն է տվել Վաշինգտոնը:
    23:00
    13.05.22
    Ավելին
  • Իրավական
    Անչափահաս երեխայի միայնակ մայրը և Ավետիք Չալաբյանը ձերբակալվել են. ո՞վ է «գաղտնի ձայնագրողը»
    «Համացանցում հայտնված ձայնագրության մեջ գումարային առաջարկ անող միակ մարդը Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն է, որը դեռ ազատության մեջ է»: Այս մասին ահազանգում են իրավապաշտպանները: Հինգշաբթի քննչական կոմիտեն հայտնեց՝ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ձերբակալվել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն ու Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը: Նրանք կասկածվում են Ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին 2 միլիոն դրամ առաջարկելու համար: Դրա դիմաց ուսխորհրդի նախագահը, ըստ քննչական կոմիտեի, պետք է երկու հազար ուսանողի ներգրավեր Դիմադրության շարժման հավաքներին: Ձայնագրությունը մանրամասն լսել ու վերլուծել են բազմաթիվ փաստաբաններ, նկատել, որ 3 զրուցակիցներից գումարի մասին հիշատակում է միայն Ագրարայինի ուսխորհրդի նախագահը: Նա, ըստ իրավաբանների, գործուղված էր հենց նման խոսակցություններ վարելու ու ձայնագրելու համար:
    22:45
    13.05.22
    Ավելին
  • Իրավական
    Փամփուշտներ, դանակ, 24 գրամ մարիխուանա՝ տան բակում. կրակոցներ ու դանակահարություն՝ Երևանում
    Նոր Նորքի 4-րդ զանգվածում գիշերը տեղի ունեցած հրաձգության պահին բնակիչները կարծել են, թե հրավառություն է տեղի ունեցել: «Հայլուրին» դեպքի վայրում պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ մի մեքենա ներխուժել է Աշոտ Հովհաննիսյան փողոցի տներից մեկը, մի քանի անգամ դանակահարել տանտիրոջը, ինչից հետո նաև կրակոցներ են հնչել:
    22:30
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԺ-ում «Ակա» մականունով հայտնի Փելեշյանին Փաշինյանը նշանակել է Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար
    Մոտ կես տարի առանց ղեկավար մնալուց հետո Վանաձորը համայնքապետի նոր պաշտոնակատար ունի: Նիկոլ Փաշինյանն է Արկադի Փելեշյանին նշանակել այդ պաշտոնում: Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» 2016-ին Փելեշյանի մասին գրել էր, թե նա Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, հայտնի է «Ական» մականվամբ: Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններից հետո կալանավորվել է ու մինչ օրս անազատության մեջ է:
    22:15
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման 13 մասնակից զրկվել է ազատությունից
    «Երբ մարդ տեսնում է, որ խեղդվում է, փրկվելու համար պատրաստ է դիմել ցանկացած միջոցի»,- ընդդիմադիրների նկատմամբ իրավապահների գործողություններին այսպես են արձագանքում «Դիմադրության շարժման» անդամները: Պնդում են՝ շարժման մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են ու նպատակ ունեն կանգնեցնել հանուն Հայաստանի ու Արցախի սկսված պայքարը:
    22:00
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի հրաժարականի պահանջ. երիտասարդների անհնազանդության ակցիա՝ բուհերում, ավտոերթ՝ դեպի Երևան
    Կեսօրից մեկնարկած անհնազանդության ակցիաները ավարտվել են Երևանի բժշկական համալսարանի մոտ, որտեղ ոստիկաններ են հավաքվել ու բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Երիտասարդական ակիցաների ընթացքում բերման է ենթարկվել 6 ցուցարար: Միաժամանակ քաղաքի տարբեր կետերից մեկնարկել են ավտոերթեր՝ այդպես կաթվածահար անելով երթևեկությունը:
    21:45
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքացիները շուրջ 2 ժամ շրջափակել են կառավարության 3-րդ մասնաշենքը
    «Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր իրենց անհնազանդության երթը սկսել են Ֆրանսիայի հրապարակից, շարժվել են կառավարություն, որտեղ նրանց ոստիկանական բազմաշերտ պատն է դիմավորել: Հաջորդ կանգառը կառավարության երրորդ մասնաշենքն է եղել: «Շրջափակում ենք, որովհետև նախարարություններն այլևս չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը»,- այսօր հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա կոչ է արել հանրային ծառայողներին տուրք չտալ նախարարների սպառնալիքներին, միանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պայքարին: Սաղաթելյանը տեղեկություն ունի, որ կառավարական երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարություններից մեկի աշխատակիցը ազատման դիմում է գրել՝ պայքարին միանալու համար:
    21:30
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե որևէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ. Սաղաթելյան
    Եթե որեւէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարեց, որ քիչ անց կդադարեցնեն շենքի մուտքերի շրջափակումը, տեղի կունենա երթ, իսկ ժամը 20-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի հանրահավաք:
    19:21
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին
    Հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին։ Ոստիկանության աշխատանքը շատ տեղերում տարակուսանք, և նույնիսկ ծիծաղ է առաջացնում։ Լուսանկարում ոստիկանության հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանն է, ով առավել հայտնի է «7-ի Վարուժ» մականվամբ։ Վերջինս անհասկանալի շարժումներ կատարելով, մասնավորապես` բազմահազարանոց ցուցարարների կողքին թաքնվում էր թփերի հետևում և, կարծես, ինքն իրեն համոզելով, որ ինքն աննկատ է և չի երևում` նկարահանում էր Լևոն Քոչարյանին։ Ի՞նչի համար էր սույն պաշտոնյան եկել, և ի՞նչի համար էր նա իր տարօրինակ քողարկումներով գրավում մարդկանց ուշադրությունը` դեռևս հայտնի չէ։ Միգուցե հրահանգված է ինչ որ բան անել, և նա, ուղղակի, ինչ-որ բան է անում։ Ցավոք, Վարուժանի գաղտնի գործողությունը ֆիքսեց նույն Վարուժանին նկարահանող Alternativ.am-ի տեսախցիկը, ինչը, իհարկե, բարդ չէր։
    19:13
    13.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Սաակաշվիլին բանտից տեղափոխվել է քաղաքացիական կլինիկա
    Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը էքս նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից տեղափոխել է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկա: Սաակաշվիլին պատրաստվում է բուժզննում անցնել այնտեղ։
    18:20
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ցեղասպանածին «Խաղաղասիրութեան Դարաշրջան»-ը Եւ Հայ Ցեղին Պաշտպան «Դիմադրութիւն»-ը. Սարգիս Տաղտէվիրեան
    Ցեղասպանածին «Խաղաղասիրութեան Դարաշրջան»-ը Եւ Հայ Ցեղին Պաշտպան «Դիմադրութիւն»-ը. Սարգիս Տաղտէվիրեան
    18:07
    13.05.22
    Ավելին