Լրահոս

2022-05-14
  • Img default alt hy
    Հայաստան
    Այդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում․ պարզաբանում են ՀՀ ոստիկանությունից
    Լրատվական կայքերում, սոցցանցում շրջանառվում են ոստիկանության ծառայողի համազգեստով անձանց նկարներ և տեղեկություն, ըստ որի՝ նրանք օրերս դուրս են եկել ոստիկանությունում ծառայությունից։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ այդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
    13:10
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նման դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին. իրավապաշտպանը` մահվան ելքով վթարի մասին
    Նման դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին. իրավապաշտպանը` մահվան ելքով վթարի մասին
    12:56
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել․ Էդուարդ Շարմազանով
    Անձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել։ Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր նախկին նախագահներն ու գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու ազգային կառույցները՝ եկեղեցի,ակադեմիա,համալսարան… Բայց Նիկոլը դեռ մնում է,քանի որ պետական շահ ասածը կարծես գերակա չէ անձնական ամբիցիաներից։ Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար… Պետություն ենք կորցնում,հասկանու՞մ եք… Այս ռեժիմն այլեւս ապացուցել է,որ բացի քաոսից,պատերազմից,պարտությունից, մահերից ու անպիտան կառավարումից այլ բանի ընդունակ չէ։ Հիմա այսքանը գիտակցողը տունը նստելով ու՞մ է օգնում։ Վերջնական կապիտուլյացիայից հետո այլեւս ոչ մեկիդ ու ոչ մեկիս ծառայությունը գրոշի արժեք չի ունենալու։ Դե նստենք հերթով թախտին ու սպասենք ՝ ո՞նց է երկրի «հերն անիծվում»։ «Ես»-ը քանդելու է Հայաստանը։ Մի կողմ դնենք անտեր «ես»-ը ու գործենք հանուն Հայաստանի ու Արցախի։
    12:45
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 13-ի երեկոն՝ Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Մայիսի 13-ի երեկոն՝ Ֆրանսիայի հրապարակում․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    12:25
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես վստահ եմ, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք. Սերժ Սարգսյան
    Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից»։ Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ֊որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։ Ես վստահ եմ, եթե 44֊օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։
    12:15
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիք Չալաբյանի գործով մեկ իրավական դիտարկում. փաստաբան
    Ավետիք Չալաբյանի գործով մեկ իրավական դիտարկում։ Մի կողմ թողնենք, որ մասնակի հրապարակված ձայնագրությունն անգամ մեղադրանքի հիմքում դնելու ուղղակի փաստական հանգամանքներ չի պարունակում։ Սակայն, եթե անգամ, քննչական մարմինն ուզում է տեսնել այն ինչ ուզում է, միևնույն է այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այն ակնհայտ սադրանքի արդյունք է, երբ զրուցակիցներից մեկը հատուկ դիտավորությամբ սադրում, դրդում է մյուսին արտաբերել բառեր, որոնք հիմք կարող են տալ նրան հետապնդելու։ «Սադրիչ-գործակալների», նրանց միջոցով ձեռք բերված ապացույցների ու նման ապացույցների հիման վրա անձանց մեղադրելու անթույլատրելիության մասին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները կարող են հանգամանալից ծանոթանալ օրինակ Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի 74420/01, Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի 18757/06, Աքբայը և այլք ընդդեմ Գերմանիայի 40495/15, ինչպես նաև Պապյանն ընդդեմ Հայաստանի 53166/10 գործերով եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներն ուսումնասիրելով։
    12:00
    14.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.05.22
    11:45
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կալանավորվել է պռոշյանցի լեգենդար մարտիկ Հրաչ Մուրադյանի որդին՝ Գևորգ Մուրադյանը. Մանուկյան
    Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը: Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Թաքնվելու կարիք չուներ, թեև կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա: Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված,որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու.. գործը շարունակողներ ուհաղթանակին հասցնողներ կան»:
    11:15
    14.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Լարիսա Ալավերդյան
    Լարիսա Ալավերդյան. «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն
    11:00
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված ավտոքարշակին, կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոտոն ֆորլանդ» մակնիշի ավտոքարշակին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/14/1213434/
    10:57
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրանաշենի ոլորանում իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է
    Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 08։00-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
    10:53
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 14-ին, ժամը 05:50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07։42-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    10:50
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Freedom House-ը կոչով դիմել է Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցներին և ոստիկանությանը
    Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Freedom House-ն այս մասին հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Կազմակերպությունից նախ նշել են, որ իրենց անհանգստացնում են Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ տեղի ունեցող բռնությունները՝ բողոքի ակցիաների ժամանակ: «Կոչ ենք անում ժողովրդին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները և ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց»,- ասված է հայտարարությունում: Ապա կազմակերպությունից հավելել են՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են՝ երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները՝ ժողովրդավարական նորմերին, ստանդարտներին համապատասխան:
    10:46
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Արման Թաթոյան
    խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը: ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա: Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում: Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում: Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել: Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ: Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:
    10:42
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերը
    Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ լիազորված է հրապարակել «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների հաստատման՝ Ադրբեջանի կողմից փոխանցած 5 կետերի վերաբերյալ Հայաստանի արձագանքը»՝ պատասխան 6 կետերը։ Մարուքյանը նշեց, որ փաստաթուղթը ռուսերեն է, ինքը ներկայացնում է ոչ պաշտոնական թարգմանությունը, իսկ 6 կետերը հրապարակելուց առաջ ասաց, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ոչ դիվանագիտական լեքսիկոնով է արձագանքել Հայաստանի առաջարկներին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի տրամադրած՝ 5 սկզբունքները ներկայացնող փաստաթղթի վրա Ադրբեջանի կնիքը չի եղել։ «Եթե այդպես է, մենք էլ կարող ենք ասել՝ բա ձեր ուղարկած թղթի վրա ռեկվիզիտներ չկան, Ադրբեջանի կնիքը չեք դրել, էդ ի՞նչ առաջարկ եք ուղարկել, էդ ի՞նչ 5 կետեր են։ Կնիքը չեք դրել, էս ի՞նչ ձև ա։ Հասկանու՞մ եք հայկական կողմի լրջությունը պրոցեսի նկատմամբ ու ադրբեջանական կողմի ձևերը»,- ասաց Մարուքյանը, ապա հրապարակեց Հայաստանի առաջարկած 6 կետերը։ Առաջինն այն մասին է, որ Հայաստանը պատասխանում է Ադրբեջանի առաջարկներին։ «Առաջին կետում գրված է, որ փետրվարի 21-ին թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին, այսինքն՝ 20 օր անց, պատասխանում ենք։ Ամենակարևոր՝ երկրորդ կետը՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ ․․․ Այստեղ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանները 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՊՀ-ն ստեղծելու մասին համաձայնագիրը Ադրբեջանի Հանրապետության հետ համատեղ ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ որ մենք ստորագրել ենք, փոխադարձաբար ճանաչել ենք իրար՝ միանալով տվյալ կառույցին։ Երկրորդ կետը դրա մասին է։ Երրորդ կետը՝ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։ Չորրորդ կետը՝ հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Հինգերորդ կետը՝ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերություններ հաստատելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ Վեցերորդ կետը՝ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Սա այն է, ինչը որ Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանին՝ ի արձագանք իրենց ներկայացրած 5 կետերի»,- ասաց Մարուքյանը։
    10:34
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Դրանց մի մասն անանուն է եղել: Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել: Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ: 2022-ի դեռեւս անանուն փոխանցում չի եղել: Հիմնադրամից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քարտային փոխանցում անելու դեպքում նվիրատուն հնարավորություն ունի ինքը որոշելու՝ անանուն մնալ, թե նշել՝ ով է բարեգործություն անողը, իսկ իրենք՝ հիմնադրամի ներկայացուցիչները, որեւէ կերպ իրավունք չունեն կաշկանդելու նվիրատուի ընտրությունը: Իհարկե, չի բացառվում, որ հիմնադրամին գումար փոխանցողների մեջ կլինեն և այնպիսի մարդիկ, որ իսկապես չեն ցանկանա, որ իրենց կատարած բարեգործության մասին որևէ մեկը իմանա: Բայց, համաձայնեք, թափանցիկության առումով սա իսկապես խնդրահարույց է, հատկապես եթե դրա հետևում վարչապետի հետ փոխկապակցված անձն է, նվիարտուն էլ միանգամից, օրինակ, կես միլիոն դոլար է փոխանցում»:
    10:28
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու է իշխանությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ Ալավերդիում խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքները
    «Փաստ» օրաթերթը գրում է․ «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ իշխանությունները ցանկանում են Ալավերդիում խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքները: Մի անգամ խոշորացված Ախթալան, Շնողը, Օձունը ցանկանում են միացնել էլի մեկ անգամ արդեն խոշորացված Ալավերդի համայնքին: Սակայն նախօրեին այս հարցով հանրային լսումները Օձունում և Ախթալայում այդպես էլ չեն կայացել: Համայնքների բնակիչները բոյկոտել են լսումները՝ հայտարարելով, որ դեմ են նոր խոշորացմանը: Սակայն, մեր տեղեկություններով, այս խոշորացումը իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է. նրանք ցանկանում են իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ: Ավելին, արդեն իսկ սկսել են ոչ պաշտոնական «քարոզարշավը»: Այս օրերին նշյալ համայնքներից մենք տեղեկություններ ենք ստանում, որ քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների. ասում են՝ հենց նա է գլխավորելու ՔՊ-ի ցուցակը: Ալավերդցիներն ասում են, որ Մկրտչյանը ակտիվ հանդիպումների մեջ է, իսկ նրա հետ «շրջում» են բավականին կասկածելի համբավ ու կենսագրություն ունեցող անձինք (մեզ դիմած քաղաքացիները, մեղմ ասած, շատ կոշտ բնութագրումներ էին տալիս, որոնք չենք հրապարակում էթիկայի կանոններից ելնելով): Ըստ Ալավերդիում պտտվող խոսակցությունների, այսպիսի վաղաժամկետ «ստարտի» պատճառն այն է, որ իշխանություններն իսկապես ամեն կերպ ուզում են Արեն Մկրտչյանին տեսնել Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն ընդդիմության կողմից հնարավոր թեկնածուի շրջանառվող անունը շատ է անհանգստացնում նրանց»:
    10:21
    14.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը շուտ վերադառնա ակցիաներին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ խոշորացույցով հետեւում են պայքարին` ով հայտնվեց հարթակում, ով քանի անգամ ելույթ ունեցավ, ով որ մասով էր քայլում, ոստիկաններն ում ինչպես են վերաբերվում: Երեկ երթը սկսվելու ժամանակ մարդիկ նկատել էին, որ Արթուր Վանեցյանը բացակայում է, եւ հեռուն գնացող հետեւություններ էին արել: Պարզվեց` Վանեցյանը հիվանդացել է, բարձր ջերմությամբ պառկած է տանը, սակայն կինն ու թիմակիցները մասնակցում էին ակցիաներին: Մեզ ասացին` ամեն ինչ անում են, որ արագ ապաքինվի եւ շարքեր վերադառնա»:
    10:14
    14.05.22
    Ավելին
  • Սպորտ
    Հայաստանը բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթել է Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երեկ Բուխարեստում տեղի է ունեցել բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էր նաև մեր հայրենակից, բազկամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Ադամյանը: Նշենք, որ Ադամյանը մրցում էր ադրբեջանցի մարզիկ Իսմայիլ Մուստաֆաևի հետ: Աշոտ Ադամյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին: Հնչեց Հայաստանի հիմնը:
    10:05
    14.05.22
    Ավելին