Լրահոս

2022-06-01
  • Իրավական
    Փաշինյանին հարցաքննելու ցուցում կա, բայց Քյարամյանը «տեղում չէ». դատական հաջորդ նիստը դռնբաց կլինի
    44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին այսօր չի ընդունել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նրանից ծնողները ցանկանում էին ճշտել, թե երբ է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված երկու քրեական գործերի քննությունը փոխանցվելու Ազգային անվտանգության ծառայություն: Որդիներ կորցրած մայրերին այսօր նորից չեն թույլատրել մասնակցել պետական դավաճանության գործով դատավարությանը: Մերժվել է նաև միջնորդությունը, որով առաջարկվում էր զոհված զինծառայողների հարազատներին դարձնել դատավարության կողմ:
    22:10
    01.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Երեխաները՝ Բուլղարիայի դեսպանատան բակում
    Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան բակում այսօր ցուցադրվել են փոքրիկների ձեռագործ աշխատանքներ: Նրանց համար դեսպանատան աշխատակիցները հյուրասիրություն են կազմակերպել: «Հայլուրի» տեսախցիկի առաջ իրենց տոնին երեխաներներն են մաղթանքներ ասել: Հայաստանին խաղաղ ու անհոգ ապագա են ցանկանում փոքրիկները:
    22:05
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Փաշինյանը 100 միլիարդ դոլար է թալանել ժողովրդից». ընդդիմությունը հիմնավորում է մեղադրանքը
    Դիմադրության շարժումը երեքշաբթի հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թալանել է 100 միլիարդ դոլար: Անընդմեջ նախկինների թալանից խոսող իշխանությունը, պատգամավոր Արեգնազ Մանուկյանի պնդմամբ, այնպիսի թալան է անում, որ հայ ժողովուրդը միայն մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ է տեսել:
    21:55
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրականում Հայկ Սարգսյանը կալանավորվել է մի պարզ պատճառով. Ռուբեն Մելիքյան
    րավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության երեք ծառայողների՝ Արամ Գրիգորյանի, Բեգլար Հակոբյանի և Արմեն Դավթյանի հայտնած (ավելի ճիշտ՝ «ստորագրած») սուտ տվյալների հիման վրա, առանց որևէ տեսանյութի, Հայկ Սարգսյանը կալանավորվել է՝ մայիսի 29-ի միջադեպի կապակցությամբ։ Տեսանյութ չկա, որովհետև Հայկը ոչ մի ապօրինություն չի կատարել։ Իրականում Հայկը կալանավորվել է մի պարզ պատճառով՝ նա Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է։ Էդքան բան»,- գրել է նա։
    21:47
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատում 40-ամյա տղամարդը բարձրացել է մարզպետարանի տանիքին և սպառնում ցած նետվել
    Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/01/1214772/
    21:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Իշխան Սաղաթելյան
    Կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Իշխան Սաղաթելյան
    21:25
    01.06.22
    Ավելին
  • Իրավական
    Տարադրամի փոխանակման կետից 2000 դոլար հափշտակած անձը բռնվել է
    Մայիսի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում անհայտ անձը հափշտակել է 2000 դոլար:
    21:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները ծաղիկներով շնորհավորում են փոքրիկ ցուցարարներին և նրանց ծնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ոստիկանները ծաղիկներով շնորհավորում են փոքրիկ ցուցարարներին և նրանց ծնողներին
    21:05
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արժանապատիվ ծնողներն ու ապագա սերունդը Հանրապետության հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Արժանապատիվ ծնողներն ու ապագա սերունդը Հանրապետության հրապարակում
    20:55
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան այլևս Հունաստանի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. Էրդողան
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից և չփորձել խաղալ Թուրքիայի շահերի վրա»։ «Դուք պատմությունից դասեր չեք քաղում, մի փորձեք խաղալ Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք և կմնաք ճանապարհին: Մենք այլևս երկկողմ բանակցություններ չենք ունենա նրանց հետ», - ասել է նա:
    20:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է «Ստրկուհի Իզաուրան» սերիալի ռեժիսորը
    Բրազիլացի դերասան և ռեժիսոր Միլտոն Գոնսալվեշը, որը նկարահանել է «Ստրկուհի Իզաուրան» սերիալը, մահացել է 88 տարեկանում, հայտնել է Globo հեռուստաալիքը:
    20:23
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս մոտից հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 1 և 2,4 գրամ քաշերով:
    20:16
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աֆրիկյան 5 երկրներում տարեսկզբից 70 մարդ է մահացել կապիկի ծաղիկից
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը նշել է, որ տարեսկզբից Աֆրիկայում կապիկի ծաղիկից մոտ 70 մարդ է մահացել: Հաղորդում է РИА Новости-ին։ Այս տարվա սկզբից Աֆրիկայի հինգ երկրներում կապիկի ծաղիկ վիրուսից մահացել է մոտ 70 մարդ, իսկ ոչ էնդեմիկ երկրներում, որտեղ վարակի բռնկում է տեղի ունեցել մահվան դեպքեր չեն գրանցվել։
    20:10
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ հայտնաբերվել է տդամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներով
    Մայիսի 31-ին՝ ժամը 13:50–ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Լուր
    20:00
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սերժ Սարգսյանի եղբոր որդին` Հայկ Սարգսյանը կալանավորվեց. պաշտպան
    «Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց… Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով... Համոզված եմ՝ նույնը, ինչ հիմա զգում է Հայկը՝ մանկահասակ որդու ծննդյան օրն իր չարածի համար կալանավորվելով… Իսկ էս անհեթեթության հետ կապված նշեմ. երկու օր է պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը, պարզվեց տեսանյութ ՉԿԱ, դե չեղած բանը լինել էլ չէր կարող և իսկ նեռի ծննդյան տոնին ընդառաջ նվեր էր պետք և նվերն ընծայեցին մատնիչ ոստիկանները… Այս պահին առայժմ ասում եմ՝ Ամոթ զեզ, իսկ քիչ հետո հաղորդում կներկայացնեմ ձեզ դատապարտելու համար… Չմտածեք, չենք մոռանալու ոչ ձեզ, ոչ էլ ձեր պատվիրատուներին. նվերները կստանաք ճիշտ ձեր որդիների ծննդյան տոներին…»։
    19:45
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեք երեխաների երազը դարձնենք իրականություն. Հրանտ Թոխատյան
    Եկեք երեխաների երազը դարձնենք իրականություն. Հրանտ Թոխատյան
    19:30
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել
    Հունիսի 1-ին, ժամը 16։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատարը, տուժածներ չկան։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գետն է ընկել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենա։
    19:15
    01.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Քաղաքական խցանում»՝ Վերին Լարսի ճանապարհին. հայկական 500 մեքենա չի կարողանում Ռուսաստան մտնել
    Լարսի անցակետում արդեն մոտ մեկ ամիս է՝ կանգնած է հայկական 500 բեռնատար: Կիլոմետրեր ձգվող խցանմանը այսօր է անդրադարձել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, վստահեցրել, որ խնդիրն ամեն օր քննարկում է ռուս գործընկերների հետ: Բայց ամեն օր ավելի է փոքրանում բեռնատարներից չփտած միրգ-բանջարեղեն բեռնաթափելու վարորդների հույսը:
    19:00
    01.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Այստեղ ծնվում են ու վերադառնում են. Հայաստանի առաջին ծննդատունը
    Հայաստանում առաջինը բացված ծննդատանը քաղցր օր են կազմակերպել այնտեղ տարբեր տարիներին ծնված երեխաների համար:
    18:45
    01.06.22
    Ավելին