Լրահոս

2022-06-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունն ու հուժկու էներգետիկան լրջորեն անհանգստացրել են ՀՀ իշխանություններին
    Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունն ու հուժկու էներգետիկան լրջորեն անհանգստացրել են ՀՀ իշխանություններին
    10:17
    02.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ
    Հունիսի 2-ին, ժամը 04։54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ա․, ծնված 1982 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվի մեջ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    10:08
    02.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտեմ Վալտեր․ Քիչ, բայց ուժեղ
    Արտեմ Վալտեր․ Քիչ, բայց ուժեղ
    09:58
    02.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի վերաբերյալ
    Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի վերաբերյալ
    09:49
    02.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    09:40
    02.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը հեռանում է
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները և մի քանի եզրահանգում արել։ Կա՛մ Արարատ Միրզոյանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, նրան է կասկածում նոյեմբերի 9-ի գիշերն իր ծեծը կազմակերպելու հարցում, դրանից հետո էլ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից է զրկել, ուստի որոշել է ցույց տալ, որ չի ուզում նրա ղեկավարած վարչությունում լինել։ Ոմանք ավելի հեռուն գնացող հետևություններ են արել, թե Միրզոյանին պատրաստում են ժառանգորդի դերի համար։ Ուշագրավ է, որ առաջադրվել է նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը պատերազմից հետո հեռացել էր թիմից, անգամ պատգամավորական ցուցակում չընդգրկվեց: Որքան էլ զարմանալի է՝ չի առաջադրվել նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխարենը Լենա Նազարյանն է առաջադրվել, իսկ նրա ամուսին Նարեկ Բաբայանը, որը գործող վարչության անդամ էր, չի առաջադրվել։ Առաջադրվել է նաև նախորդ վարչություն չմտած, ներկայումս վարչապետի կնոջ մտերիմ Մխիթար Հայրապետյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
    09:30
    02.06.22
    Ավելին
2022-06-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊՆ-ին հարցում արեք, թե ինչու են Սյունիքի վրա օրերով ռուսական ուղղաթիռներ անդադար թռիչքներ անում․ Ալեն Ղևոնդյան
    ՊՆ-ին հարցում արեք, թե ինչու են Սյունիքի վրա օրերով ռուսական ուղղաթիռներ անդադար թռիչքներ անում․ Ալեն Ղևոնդյան
    23:59
    01.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ուզում եմ պատերազմ չտեսնամ». երեխաների տոնը Երևանից՝ Արցախ
    «Ուզում եմ պատերազմ չտեսնամ, որովհետև փիս բան ա», Ստեփանակերտում սա է երեխաների ցանկությունը: Նրանք իրենց հունիսմեկյան նկարներում մայր Հայաստանն են պատկերել:
    23:55
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական ակտիվը նշում է Փաշինյանի ծնունդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հունիսի 1-ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, ՔՊ-ական ակտիվիստները խրախճանք են կազմակերպել, որին ներկա է մոլի ՔՊ-ականի և «անմնացորդ նիկոլականի» համբավ ունեցող Թաթուլ Ասիլյանը, որը վերջերս Հոռոմի խաչմերուկում ընդդիմադիրների դեմ ակցիա էր կազմակերպել ու բախում հրահրել, և Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որը իր տնից հաշիշի հայտնաբարման աղմուկից հետո հրաժարական ներկայացրեց: Վերջիններս ուրախ-զվարթ պարում են, կենացներ հնչեցնում Փաշինյանի պատվին և ֆեյսբուքում Փաշինյանի անձը փառաբանող գրառումներ անում: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/06/01/44235?fbclid=IwAR1cEBJiCOT5Pypov6hIgnPKTPWV9J-5ociOG4AbrDzWdQ7uxyDAFXIRmJI
    23:52
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին
    Բախումների ընթացքում իրավապահները ուժ են գործադրել նաև «Yerkir.am» լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ են եղել՝ ակցիան լուսաբանելու համար և կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։
    23:48
    01.06.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ուղեվարձի «մուլտի» թանկացում՝ Կոտայքում. ընկերությունը չի զիջում, ուղևորները՝ նույնպես
    Կոտայքում թանկացել է տրանսպորտը: Կան համայնքներ, որտեղից Երևան գալու համար հիմա կրկնակի են վճարում մարդիկ՝ 200-ի փոխարեն 400 դրամ: Մայրաքաղաք աշխատանքի եկողները չգիտեն ինչ անել՝ կա՛մ պիտի դուրս գան աշխատանքից, սովի մատնվեն, կա՛մ աշխատեն, փողը տրանսպորտին տան: Մարզպետարանում այսօր բնակիչները հանդիպել են «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել:
    23:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է չեմպիոնի կոչումը
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։
    23:39
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի, հաջորդը ՀՀ-ն է Թուրքիայի կազմում. Դավիթ Բաբայան
    Եթե Արցախն Ադրբեջանի կազմում լինի, հաջորդը ՀՀ-ն է Թուրքիայի կազմում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ չպետք է տրվել իլյուզիաների ու տառապել սին երազներով, քանզի ինչքան կա Արցախը, այնքան կա Հայաստանը, չի լինի Արցախը, չի լինելու Հայաստանը: «Կան մարդիկ, որոնք մտածում են, թե հեսա Արցախը տանք, պրծնենք, լավ ենք ապրելու։ Լավ չե՛ք ապրելու կամ լավ եք ապրելու այլ տեղերում՝ որպես փախստականներ։ Պաշտոնական Ստեփանակերտն ասել է, ու կրկնում եմ. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Սա մեզ համար կարմիր գիծ է, հակառակը նշանակում է արցախահայության ցեղասպանություն»,- ասել է Բաբայանը: Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
    23:25
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օրվա կադր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    օրվա կադր
    23:17
    01.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    ԱՄՆ-ը նոր զենք կտա Կիևին, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու համար
    Միացյալ Նահանգները պատրաստվում է 700 միլիոն դոլարի զենք-զինամթերք ուղարկել Կիև, այդ թվում՝ ջավելին համակարգեր, արկեր, հակատանկային զենքեր, ուղղաթիռներ: Սակայն նոր զենքերը հարձակվողական չեն, դրանք հնարավորություն կտան հարվածներ հասցնել միայն Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը վերահաստատել է՝ Վաշինգտոնը Կիևին չի տա այնպիսի զենքեր, որոնցով հնարավոր կլինի Ռուսաստանին հարվածել: Ռուս-ուկրաինական պատերազմի 98-րդ օրը Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, երկրի արևելքում շատ ծանր է վիճակը:
    23:10
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոչ թե Արցախի, այլ ասֆալտի հարցով պատրաստ է ընդունել ընդդիմությանը նախարար Սանոսյանը
    Դիմադրության շարժման հայտարարած ջրբաժանը դեռ գծվում է: Հունիսի 3-ն է վերջնաժամկետը: Կառավարության երկրորդ մասնաշենքում ակցիայից հետո այդտեղ աշխատող ԲՏԱ նախարարն է տարակուսել: Գնել Սանոսյանը, չնայած Փաշինյանի կաբինետի անդամ է, չի հասկանում՝ ինչու պետք է հենց ինքը ասի, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Արցախի չէ, բայց ասֆալտ փռելու թեմայով պատրաստ է ընդունել ընդդիմադիր պատգամավորներին:
    22:55
    01.06.22
    Ավելին
  • Իրավական
    Նոր Նորքի քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել
    «Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչև ժամը 12.45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները: Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ, և բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ չստանային գործընկերներից: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով այլ ծառայությունների աշխատակիցների հետ: Առավոտյան ժամը վեցին մոտ Գրիգոր Լուսավորչի փողոցում նրանք կանգնեցրին «Մազդա» մակնիշի մի մեքենա և, մեքենայով հանդերձ, Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի երեք բնակչի՝ 42, 34 և 35 տարեկան: 35-ամյա տղամարդը, որը մեքենան վարողն էր, «Մազդայի» սրահից ներկայացրեց «Լեքսուսի» չորս զույգ կողային հայելի: Հայտնաբերվեցին նաև գործիքներ, որոնք, ըստ նախնական վարկածի, օգտագործվել էին հայելիները պոկել-հանելիս: Տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Բոլոր հանգամանքները պարզելու և դեպքերին բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը ճշտելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
    22:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են տարածքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,8 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
    22:30
    01.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Երեխաներն Արցախի ու Հայաստանի դրոշներն են նկարել ու «Նիկոլ, դավաճան» գրել Կառավարության բակում
    Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանայք են իրենց փոքրիկների հետ Դիմադրության երթ արել Ֆրանսիայի հրապարակից: Երեխաները կավիճով «Նիկոլ, դավաճան» են գրել Կառավարության բակում և Հայաստանի ու Արցախի խաղաղության մաղթանքներով եռագույն փուչիկներ օդ բաց թողել: «Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում», վստահ են Դիմադրության շարժման կազմակերպիչները: Նրանց խոսքով՝ ամբողջ շարժումն է երեխաների խաղաղ ապագայի համար:
    22:24
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ-ադրբեջանական սահմանազատում. Սանոսյանը չի ասում, Միշելը ճշտում է, Պուտինը պատրաստ է աջակցել
    https://youtu.be/LOmQEO0GAYsԵրեքշաբթի Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսով խոսելուց հետո այսօր էլ Հայաստանի վարչապետի հետ է զրուցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիային՝ ընդծելով, որ, համաձայն պայմանավորվածության, սահմանագծման հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Թե ե՞րբ է լինելու նիստը, հայտնի չէ: Տեղեկություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը այսօր կառուցողական է գնահատել սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե արդյո՞ք անկլավների հարց քննարկվում է:
    22:15
    01.06.22
    Ավելին