Լրահոս
2022-06-03
-
Հասարակական«Հերացի» հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը հասավ 15-իԺամը 21:55- ի դրությամբ 15 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:Ավելին22:1303.06.22 -
ՔաղաքականՈչ մի վայրագություն, ոչ մի բռնություն, ոչ մի սրիկայություն չի ստիպելու հրաժարվել Հայրենիքից ու պատվից․ Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդեն ազատության մեջ է․ «Ես կրկին ազատության մեջ եմ։ Ոչ մի վայրագություն, ոչ մի բռնություն, ոչ մի սրիկայություն ինձ և իմ տասնյակ հազարավոր հայրենակիցների չի ստիպելու հրաժարվել Հայրենիքից ու պատվից։ Նիկոլ, եթե քո սիրտը արյուն է ուզում, դու այդ արյունն այսօր տեսար. քո իշխանության մենստրուացիան էր այսօր, անհայրենիք տականք»։Ավելին22:0203.06.22 -
ՔաղաքականՈստիկանի կողմից լուսաձայնային նռնակ արձակելու կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանի կողմից լուսաձայնային նռնակ արձակելու կադրերըԱվելին21:5903.06.22 -
Քաղաքական«Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր 10 քաղաքացի. 7-ը ոստիկան ենԺամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են: Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում, հաղորդում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:Ավելին21:5703.06.22 -
Քաղաքական«Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր 7 քաղաքացիԺամը 21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 7 քաղաքացի: Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: [ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան ԴանիելյաԱվելին21:5403.06.22 -
ՀասարակականՈստիկանությունը կիրառում է լուսաձայնային նռնակներ «Դիմադրության» շարժման մասնակիցների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանությունը կիրառում է լուսաձայնային նռնակներ «Դիմադրության» շարժման մասնակիցների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին21:5103.06.22 -
Քաղաքական«Դիմադրության» մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական առանձնատներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության» մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական առանձնատներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին20:0103.06.22 -
ՔաղաքականԲոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը․ Էդգար ԷլբակյանԲոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը։ Համոզվելու համար կարելի է նրանց հարցնել՝ արդյոք իրենց անչափահաս երեխային կվստահեն թուրք դայակի կամ ուսանողական հանրակացարանի սենյակը կկիսեն ադրբեջանցու հետ։ Նրանց 100% կպատասխանի՝ «Ո՛Չ»։ Անգամ եթե ամոթից չասեն այդ բառը, ձեր տված հարցից նրանց դեմքին դաջված վախը կպատասխանի՝ «Ո՛Չ»։ • Այսինքն՝ նրանք գիտեն, որ թուրքը թշնամի է։ Նրանք պարզապես այս պահին անձնապես իրենց համար թուրքից վտանգ չեն տեսնում։ Կրկնենք բանալի բառերը՝ «ԱՅՍ ՊԱՀԻՆ», «ԱՆՁԱՄԲ ԻՐԵՆՑ»։ • 2018 թ․-ի դեպքերը հենց սրա մասին էին՝ կարճաժամկետ հեդոնիստական էգոիզմի ու եսասիրության հաղթանակը երկարաժամկետ պատասխանատվության զգացման ու կոլեկտիվիզմի նկատմամբ։ Մեր բոլոր պարտություններն սկսվել և շարունակվում են գաղափարական-հոգևոր դաշտում, հետևաբար՝ մեր հաղթանակներն էլ սկսելու են այդ նույն դաշտից։Ավելին19:5303.06.22 -
ՔաղաքականՔաղաքացիները շարունակում են փակ պահել կառավարության շենքի մուտքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹՔաղաքացիները շարունակում են փակ պահել կառավարության շենքի մուտքերըԱվելին19:4303.06.22 -
ԱշխարհԱմերիկացին Տեխասի թանգարանում միլիոններ արժեցող ցուցանմուշներ Է ջարդելՏեխասի նահանգի Արվեստի թանգարան ներթափանցած խուլիգանը մի քանի արտեֆակտ Է վնասել, ինչի հետեւանքով հասցրել Է ավելի քան 5 միլիոն դոլարի ընդհանուր վնաս: Հունիսի 2-ին այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ 21-ամյա Բրայան Էռնանդեսը հունիսի լույս 2-ի գիշերը ներթափանցել Է Դալասի Արվեստի թանգարան եւ ավերում սարքել՝ ոչնչացնելով հունական անտիկ սափորն ու խեցամանը՝ ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ: Բացի դրանից, չարագործը վնասել Է հին հունական սկահը՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ եւ հնդկացիական կեդդո ցեղախմբի խեցե մեծ շիշը, որը գնահատվում Է 10 հազար դոլար: Պատահարի մեղավորին բռնել են, որն այնուհետեւ կանգնել Է դատարանի առաջ, որտեղ նրան առաջադրել են մեղադրանքներ կանխամտածված առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու հոդվածով: Դրա համար նրան կարող Է սպառնալ մինչեւ հինգ տարվա բանտարկություն: Էռնանդեսին կալանքի տակ են վերցրել՝ 100 հազար դոլար գրավով դուրս գալու հնարավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին19:3303.06.22 -
ՀասարակականՆռնակի պայթյունից Գեղարքունիքում մահացած երեխան. բացառիկ մանրամասներԱվելին19:1303.06.22 -
ՀասարակականԱրկի պայթյունից մահացած 11-ամյա տղայի երկու եղբայրները նույնպես դժբախտ դեպքերի զոհ են եղել«News.am»-ը գրել է. «Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2-ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11-ամյա տղան Գենադի Օսիպովն է։ Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։ 11-ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։ «Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։ Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ-որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,- «News.am»-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։ Պայթյունն առաջինը լսել են հրաձգարանի զինվորականները, որոնք էլ մոտեցել են շենքին ու տեսել երեխայի մասնատված մարմինը։ «Երեկ, ժամը 15։00-ի սահմանում ահազանգ ստացանք, որ Վահան գյուղին հարակից զինվորական «պալիգոնում» ինչ-որ զինամթերքի պայթյունից երեխա է զոհվել։ Անմիջապես գնացի դեպքի վայր, շատ ծանր իրավիճակ էր, երեխայի մարմինը ամբողջությամբ մասնատված էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Դժբախտաբար, սա Օսիպովների ընտանիքում պատահած միակ ողբերգական դեպքը չէ։ Ըստ «News.am»-ի զրուցակիցների՝ տարիներ առաջ էլ Գենադիի երկու և չորս տարեկան եղբայրներն են մահացել՝ մեկը ջրհորում էր խեղդվել, մյուսի վրա էլ եռման ջուր էր լցվել։ «Ընտանիքում չորս երեխա էին, երեքը սենց դժբախտ դեպքի հետևանքով զոհվել են, հիմա ընտանիքի խնամքի տակ 3 տարեկան երեխա կա»,- ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը»։Ավելին19:0703.06.22 -
ՔաղաքականՈստիկանների վահանները կրկին զարդարվել են, իսկ նրանց դիմաց բացվել է Արցախի հսկայական դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանների վահանները կրկին զարդարվել են, իսկ նրանց դիմաց բացվել է Արցախի հսկայական դրոշը, գրում է «Հայաստան» դաշինքը:Ավելին19:0203.06.22 -
Հասարակական«Նաիրիտ» գործարանի մոտ էքսկավատորը շրջվել է փոսը. վարորդը հոսպիտալացվել էՀունիսի 3-ին՝ ժամը 11։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, էքսկավատորը շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը․ վարորդը արգելափակվել է ներսում։ Փրկարարները Գ․ Ղ․-ին (ծնված 1960 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։Ավելին18:4803.06.22 -
ՀասարակականՈւրախ կլինեինք Վերջին զանգը Թալիշում անել. արցախցի Սլավան Վերջին զանգը նշեց ԲյուրեղավանումԱվելին18:4203.06.22