Լրահոս
2022-06-04
-
ՔաղաքականԱռուշ Առուշանյանի դեմ ցուցմունքբներ համակարգողը ԱԺ-ում աշխատանքի է անցել«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Ներսես Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կարած գործից։ Մասնավորապես, նրա ջանքերով էր, որ մի քանի գորիսեցի կեղծ ցուցմունքներ էին տվել Առուշանյանի դեմ, հետո նրանցից մեկը դատարանում խոստովանեց․ «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ»։ Խաչատրյանը վերջերս հաճախ է լինում ԱԺ-ում։Ավելին09:3004.06.22 -
ԻրավականՄոսկվայում հայ գործարարին սպանած Հայրիկ Երվանդյանի մասնակցությամբ կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԳործարար Հովհաննես Քամարյանի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 24-ամյա ՀՀ քաղաքացի Հայրիկ Երվանդյանը։Ավելին00:0004.06.22
2022-06-03
-
ԻրավականՎնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացի, բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործՀունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։Ավելին23:5203.06.22 -
ՀասարակականՈստիկանություն տարված քաղաքացու մոտ առկա է աչքի լուրջ վնասվածք․ Ռուբեն ՄելիքյանՓաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Արաբկիրի բաժնում 9 բերման ենթարկված քաղաքացիներից առնվազն 3-ն ունեն վնասվածքներ։ Մի քաղաքացու մոտ առկա է ձեռքի և աչքի լուրջ վնասվածք…»։Ավելին23:4903.06.22 -
ՔաղաքականԵղել է ցուցարարների դաժանաբար ծեծելու ու հատուկ միջոցների չարդարացված կիրառում․ Երվանդ ՎարոսյանԴեմիրճյան փողոցի անիմաստ արգելափակում։ Անհամաչափ ուժի կիրառում խաղաղ, անզեն ցուցարարների նկատմամբ, որը դրսևորվում էր թե՛ 10-15 ոստիկանով առանձին ցուցարարներին դաժանաբար ծեծելով, թե՛ հատկապես հատուկ միջոցների չարդարացված կիրառմամբ։ Հատուկ միջոցները կիրառվել են դրանց կիրառման համար սահմանված կանոնների կոպիտ խախտմամբ։ Կան կադրեր, որտեղ դրանք կիրառվում են կուրորեն, առանց հասկանալու, թե կոնկրետ ուր, լուսաձայնային նռնակները պայթում էին խաղաղ կանգնած ցուցարարների շարքերի մեջ` անխուսափելի պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը պիտի բացառվի նման միջոցի կիրառման ժամանակ։ Հ.Գ. եվրոպական կառույցներից արձագանք չսպասել, նրանք իրենց «համար» արածը չեն գնահատում։Ավելին23:4403.06.22 -
Քաղաքական«Չեք մարսելու». վիրավորվել է նաև Արթուր Վանեցյանի կուսակիցըԱյսօր տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածք է ստացել նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կուսակիցը: «Այսօրվա խայտառակ դեպքերի մասին ասելու շատ բան կա, անպայման կասեմ: Բայց հիմա կլինեմ շատ կարճ՝ չեք մարսելու: Հ.Գ. սա մեր կուսակցական ընկերներից մեկի վնասված ոտքն է, ում անունը նրա խնդրանքով չեմ հրապարակում: Առողջություն բոլոր վիրավորներին»,-Facebook-յան իր էջում գրել է Վանեցյանը:Ավելին23:3703.06.22 -
ՔաղաքականՈստիկանության և ցուցարարների բախման հետևանքով բուժկենտրոններ է տեղափոխվել 50 անձԺամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է: Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:Ավելին23:3303.06.22 -
ՔաղաքականՈստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել իրենց իսկ կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից․ Բաբայանստիկանության ծառայողների վնասվածքների մեծամասնությունը, ըստ ստացածս նախնական տվյալների, բեկորային է: Ծառայողները վնասվածքներ են ստացել հենց իրենց կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից: Բեկորային վնասվածքներ են ատացել նաև բազմաթիվ քաղաքացիներ:Ավելին23:2403.06.22 -
Քաղաքական«Դիմադրության» հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում«Դիմադրության» հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակումԱվելին23:1803.06.22 -
ՔաղաքականՏուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում էԺամը 22:30-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 28 է: Նման տվյալ է հրապարակել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Տուժածներից 21-ը ոստիկաններ են, 7-ը քաղաքացիական անձիք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով: Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է, մյուս 27-ը գտնվում են հետազոտման փուլում»,-գրել է նա։Ավելին23:0603.06.22 -
ՀասարակականՎթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 3-ին, ժամը 17։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։Ավելին22:5803.06.22 -
Հասարակական«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi Montero Sport–ով բախվել են բետոնե սյանը. կան 5 վիրավորԱյսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214936/Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214936/Ավելին22:5103.06.22 -
ՔաղաքականԺամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձԺամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են: Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է:Ավելին22:4403.06.22 -
ՔաղաքականՈստիկանությունը վահաններով ծեծում է ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանությունը վահաններով ծեծում է ցուցարարներինԱվելին22:3703.06.22 -
ՔաղաքականԺամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացուՊռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, հայտնում են առողջապահության նախարարությունիցԼ «Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք» , - նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։Ավելին22:3503.06.22 -
ՔաղաքականԺամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացուՀՀ ԱՆ-ն հայտնում է․ 🔸 Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: 🔸 Ժամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: 🔸 Բոլորը գտնվում են հետազոտման փուլում:Ավելին22:2603.06.22 -
Քաղաքական«Ժողովրդավարության բաստիոն»-ի ԱԺ-ի բակում անթաքույց դիպուկահարներ են տեղակայված. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ժողովրդավարության բաստիոն»-ի ԱԺ-ի բակում անթաքույց դիպուկահարներ են տեղակայվածԱվելին22:2303.06.22 -
ՔաղաքականՈստիկանը ոտքով խփում է քաղաքացու գլխին. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանը ոտքով խփում է քաղաքացու գլխինԱվելին22:1803.06.22 -
ՀասարակականԱղջիկ ցուցարարը բեկորային վնասվածք է ստացել ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակիցՈստիկանության կիրառած առաջին լուսաձայնային նռնակից դիմադրության շարժման աղջիկ ցուցարարներից մեկի բեկորային վնասվածքի մասին հայտնում են Տելեգրամ ալիքները:Ավելին22:1603.06.22 -
Հասարակական«Հերացի» հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը հասավ 20-իԺամը 22:00 ի դրությամբ 20 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:Ավելին22:1503.06.22