Լրահոս

2022-06-10
  • Img default alt hy
    Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք
    Hraparak.am-ը գրում է․ Երեկ «Ազգային Ժողովրդավարական Բևեռ»-ը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, թե տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք, որպեսզի համոզի Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Լուրեր կան, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո Աղավնոն մնում է ադրբեջանական տարածքում։ Թեմայի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի հետ։ - Այդպիսի բան չկա։ Եթե մարդիկ Աղավնո քննարկման են եկել, դա չի նշանակում, որ եկել են ասեն՝ դուրս եկեք, գյուղը հանձնում ենք։ Ինչու միանգամից այդ պաշտոնյայի անունը և խոսակցության մանրամասները չեն հրապարակել։ Թող հրապարակեն, հերթական սուտ լուրն է։ - Այսինքն՝ որպես գյուղապետ, հերքում եք Բեւեռի այս հաղորդագրությունը։ - Անպայման հերքում եմ և պահանջում եմ հերքի նաև սուտ հաղորդագրություն տարածող կողմը։ Չգիտեմ՝ ինչ նպատակներ են հետապնդում նման լուրեր տարածողները։ - Աղավնոյի բնակչության մոտ ինչպիսի տրամադրություն է տիրում՝ հաշվի առնելով, որ անընդհատ լուրեր են տարածվում, թե Աղավնոն պիտի հանձնվի թշնամուն։ - Աղավնոյի բնակչությունը արդեն իսկ իր բնականոն կյանքին է։ Էլի եմ կրկնում, եթե մարդիկ եկել են քննարկման, դա չի նշանակում, որ պիտի գյուղ հանձնվի։ Բան չունեմ ասելու, թող շուտով հրապարակեն այդ մարդու կամ մարդկանց անունները, ովքեր եկել են մեզ համոզելու, որ դուրս գանք գյուղից։ Դե, թող ռիսկ անեն՝ չեն անի, վստահ եմ, որովհետև իրականությանը չի համապատասխանում այդ լուրը։ Ինչ վերաբերում է գյուղի բնակչությանը՝ բոլորի մասով չեմ կարող ասել, թե ինչպիսի վիճակ է նրանց մոտ՝ այսպիսի լուրեր լսելիս, բայց դե նորմալ է՝ մենք ուժեղ ազգ ենք, մեզ չեն կոտրի։ - Ովքեր են եղել այն պաշտոնյաները, ովքեր այցելել են Աղավնո և հանդիպել ձեզ։ - Ես շուտափույթ սպասում եմ, որ այդ պաշտոնյան ևս հանդես կգա հայտարարությամբ։ Ես չեմ ուզում, որ իմ լեզվով ասվի նրա ով լինելը։ Բոլորն էլ գիտեն՝ ով է այդ պաշտոնյան և նա էլ շուտով կհերքի այս լուրը։ Այսինքն, ոնց ենք վերլուծում հիմա, եթե այսպիսի այցելություններ չեն լինում՝ բողոքում ենք, որ պետական մակարդակով ոչ մի այցելություններ չեն լինում։ Հիմա, որ այցելում են մեզ հետ, քննարկում են, հաշվի նստում մեզ հետ, պիտի նման լուրեր տարածե՞ն։ Այնպես չի, որ այդ մարդիկ գաղտնի են եկել Աղավնո և մեզ հետ գաղտնի հանդիպել։ Նրանք մեզ հետ հրապարակային են հանդիպել, նստել ենք և կիսվել մեր բոլոր մտահոգություններով։ Իսկ մարդիկ այդ հանդիպումը վերագրել են նրա, որ գյուղը ծախված է։ Այսինքն, ո՞նց է ծախված, այդ լուրի պատասխանատվությունը իրենք իրենց վրա կարող են կրել։ Ես զարմանում եմ, որ ինչ-որ մի հայ մտածում է, կասկածանքով է, թե ինչ-որ մեկը ծախել է գյուղը, թող մի հոգու անուն ասեն փաստացի՝ կգնդակահարենք։
    15:46
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա քաղաքական տեռոր է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ․ Սաղաթելյան
    Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։ Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար, գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Շինծու գործերով համատարած հարձակվել են 《Դիմադրություն》 շարժման մասնակիցների վրա' Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։ Սա քաղաքական տեռոր է' քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։ Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունը։ Քիչ առաջ բերման են ենթարկվել 《Երկիր մեդիա》 հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։ Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական , քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների: Չի' ստացվելու, չե'ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու»:
    15:41
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են մի ողջ զինանոց
    Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել են տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրամիջոց է պահվում: «Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվում է խուզարկություն, որին մասնակցում են նաև այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվում է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
    15:38
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն ու Nissan-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
    Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Արթուր Գ-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Լուսինե Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215400/
    15:23
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով․ Լիլիթ Գալստյան
    «Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով: Վերջին մեկ ամսում, ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ շարժման թափ առնող ալիքին համընթաց, ձերբակալությունների և կալանավորման են ենթարկվել շարժման չորս տասնյակից ավելի ակտիվիստներ, կուսակցական գործիչներ, պարզապես ՀՀ քաղաքացիներ: Ըստ շրջանառվող լուրերի ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում այս նպատակի համար ստեղծվել են այսպես կոչված առանձնացված քննչական խմբեր: Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ և կազմակերպված քաղաքական հետապնդում, ուժային և ռեպրեսիվ եղանակով ընդդիմությանը լռեցնելու և ահաբեկելու ջանք: Այս պահին անազատության մեջ են շուրջ երկու տասնյակ ՀՅԴ անդամներ, նրանց մեջ՝ Կոմիտեների, անգամ՝ ՀՅԴ ԳՄ անդամ: Ասեմ, որ Հայոց Պետականության փրկությանն ուղղված ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ շարժումը լռեցնելու ձեր ջանքերը դատապարտված են…»
    15:15
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել Տաթև Սողոյանին
    Ոստիկանները անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով, վնասվածքներ պատճառելով` Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող Տաթև Սողոյանին։ «Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված հորեղբոր և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Իսկ Ագնեսա Խամոյանը գրել է․ «Նիկոլն անգամ միայնակ աղջկանից է վախում։ Սա ցուցիչ է։ Տաթևը Բաղրամյան 26 էր գնացել խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում իր գերեվարված հորեղբոր և մյուս գերիներին օր առաջ Հայրենիք վերադարձնելու պահանջով»:
    15:03
    10.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարկուտ
    Եղանակը Հայաստանում դարձյալ ոչ ամառային կլինի մի քանի օր: Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Հանրապետության տարածքում հունիսի 10-14-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Նաև կարկուտի հավանականություն կա:
    14:50
    10.06.22
    Ավելին
  • Իրավական
    Դանակահարել են 42 համար երթուղայինի վարորդին
    Երևանում դանակահարել են 42 համարի երթուղայինի 65-ամյա վարորդին: Նրան հիվանդանոց են տեղափոխել դանակը՝ մարմնի մեջ: Դանակահարության պատճառը եղել է վիճաբանությունը ուղևորներից մեկի հետ:
    14:35
    10.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայկական կողմը Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ հանձնո՞ւմ է Ադրբեջանին
    Արցախի Փառուխ գյուղի ճակատագրի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի երեկվա աղմկոտ հայտարարությունը վերլուծաբաններին ստիպում է կարծել, որ Ռուսաստանը թույլ չի տա նաև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ամբողջական հանձնում Ադրբեջանին:
    14:20
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշվեց 3 ոստիկանի ազատել ծառայությունից
    Հունիսի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոստիկանությունից հայտնում են, որ ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5a8d26a898595637529a3d6258de79df?fbclid=IwAR35jm9hEAoTPCBSeg0fHVY1fob9q_nCNR3OudRvWPGUx8lYbkGSWZCQlig © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    14:07
    10.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ․ Սաղաթելյան
    «Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները և ավելի մեծ թափով գնանք առաջ: Մենք գտնում ենք, որ ինչ մինչև հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք: Հետևաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»,-ասաց նա:
    13:54
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստացվում է, որ այս սրիկայության համար որևէ մեկը պատասխանատու չէ. Սոս Հակոբյանը՝ զոհված զինվորների աճյուններն անարգողների մասին
    Զոհված զինծառայողների մասունքները և դիերը դիահերձարանի նկուղում անմխիթար վիճակում տոպրակների մեջ ուղղակի գետնին գցելը պարզվում է, ըստ Դատախազության և քննչականի, հանցակազմ չեն հանդիսանում, այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ «Ստացվում է՝ այս սրիկայության, գարշելի արարքի համար որևէ մեկը պատասխանատու չէ։ Ու դուք պատգամավորի վրա եք դեռ մատ թափ տալիս, թե այդ նկարները հայտնվել են գետնին։ Այդ նկարները, ըստ պլանավորվածի, վստահ եմ՝ առողջապահության նախարարի դեմքին պետք է հայտնվեին և մնային՝ ուղղակի ֆիզիկայի օրենքները մեջ ընկան։ Շատ եմ կարևորում Թագուհի Թովմասյանի գործունեությունը՝ Հայաստանում կենտ օրերին ՄԻՊ, զույգ օրերին ՓԻՊ աշխատող «անկախ» պաշտոնյայի առկայության պարագայում», - նշել է Հակոբյանը։
    13:46
    10.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները՝ Բաղրամյան 26-ում
    Բաղրամյան 26-ում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարները նախ նեղ կազմով նիստ են արել, ապա ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրի, քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նիստի ավարտին նախատեսվում է ստորագրել արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024 թվականների խորհրդատվությունների ծրագիրը:
    13:40
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Դադարեցնել անհիմն և անտեղի շահարկումները». Գլխավոր դատախազությունն անդրադարձել է կաթողիկոսի եղբորորդու կողմից կաշառք ստանալու դեպքին
    Հարգելով անմեղության կանխավարկածը՝ մի քանի նկատառում այսօր ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին տեղեկատվության շուրջ սկսված անառողջ և անհիմն շահարկումների վերաբերյալ: Առանձին լրատվամիջոցներ ակնհատորեն և համառորեն փորձում են տեղի ունեցածը կապել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հետ՝ փորձելով տալ քաղաքական կամ որևէ այլ երանգավորում: Ավելին, լրատվական հոսքերը փորձում են տանել այն ուղղությամբ, թե Վեհափառի շուրջ ինչ-որ գործընթացներ են «հյուսվում»՝ նաև նրա հարազատների նկատմամբ քրեական վարույթներ սկսելու միջոցով՝ այդ կերպ փորձ արանելով նրան թիրախավորելու տպավորություն ստեղծել: Նման պնդումները, ակնարկները, ենթադրությունները որևէ հիմք չունեն և ուղղակի անմտության և մտագարության բացահայտ դրսևորում են՝ տեղի ունեցող հակակոռուպցիոն պայքարի գործընթացը մտացածին ինտրիգներով էժանացնելու և շղարշելու համար: Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ: Օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու: Եվ փոխանակ այս մոտեցման արմատավորման, դրա շարունակումը խրախուսելու, առանձին լրատվամիջոցներ, բնավորության համաձայն, ամեն ինչ տանում են էժան ինտիգների, անձնավորման տիրույթ: Մինչդեռ ինչպես դատախազական համակարգի ներսում, այնպես էլ դրանից դուրս բոլորին քաջ հայտնի է նման երևույթների նկատմամբ (ու հատկապես դատախազների շրջանում), ՀՀ գլխավոր դատախազի բացարձակ անհանդուրժողական, խիստ և հետևողական վերաբերմունքը: Եվ ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է ամենախիստ հակազդեցության: Ուստի հորդորում եմ դադարեցնել սկսած անհիմն և անտեղի շահարկումները: Երկրորդ՝ լրատվադաշտ են սպրդում ակնհայտ կեղծ «մանրամասներ» կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, որոնք իրականության հետ առնչություն չունենալով, փորձում են ինչ-որ տրամադրություններ գեներացնել: Մասնվոորապես, նշվում է այն մասին, թե իբր քրեական գործը հարուցվել է դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում՝ այդ կերպ դիտավորյալ տպավորություն ստեղծելով, թե թիրախավորված մոտեցում է ցուցաբերվել: Չկա նման բան: Ոչ միայն նման թիրախավորվածություն չի եղել, այլ նաև առհասարակ նման միջոցառում չի կատարվել: Իրականությանը չի համապատասխանում նաև տեղեկությունը, թե իրավապահները պատրաստվում են այսօր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար: Հուսով ենք՝ լրատվամիջոցներն այս տեղեկատվական խայծերը կուլ չեն տա:
    13:33
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ստեփանակերտում տղամարդը առանձնատնից գաղտնի հափշտակել է 21.300 ԱՄՆ դոլար
    ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1979թ ծնված Հ.Ա-ն, ով 2022թ. մարտի 28-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի առանձնատնից գաղտնի հափշտակել է 10.444.881 ՀՀ դրամին համարժեք 21.300 ԱՄՆ դոլար գումար, վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս: Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:
    13:27
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանը գա, դատավորին սեղանի տակ ման գա՞․ Արամ Վարդևանյան
    Փաստաբանը գա, դատավորին սեղանի տակ ման գա՞․ Արամ Վարդևանյան
    13:20
    10.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը
    Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը՝ Վսևոլոդն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նա Կրասնոդարի սան է, հանդես է եկել «Կրասնոդար»-ի ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդո»-ում, «Արմավիր»-ում, Իժևսկի «Զենիթ»-ում: Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նա խաղացել է Գյումրիի «Շիրակ»-ի ու Երևանի «Արարատ»ի կազմում: Վսևոլոդ Երմակովը Հայաստանի կրկնակի գավաթակիր է: Նա գավաթակիր է դարձել թե՛ «Շիրակ»-ի, թե՛ «Արարատ»-ի կազմում:
    13:14
    10.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման մասնակիցները՝ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ
    Դիմադրության շարժումը ակցիա է արել Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտ 2 ժամ մետրոյի գնացքները կանգ չեն առել «Մարշալ Բաղրամյան» կայարանում, հայտնել է Երևանի մետրոպոլիտենը: Դիմադրության շարժման մասնակիցները ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գերատեսչություների ղեկավաներին տեղեկացրել են, որ Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնության գալու համար Հայաստանի իշխանությունը լեգիտիմություն չունի: Այդ մասին հայտարարել է շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը:
    13:07
    10.06.22
    Ավելին