Լրահոս
2022-06-10
-
ՀայաստանՀայլուր 18:30 Փաշինյանը ցավում է. իրավիճակն այնքան էլ կայուն չէ ՀԱՊԿ պատասխանատվության գոտումԱվելին18:3010.06.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի եղբոր կարիերայի ուշագրավ աճը՝ 1 տարում՝ 4 ընկերության տնօրենՎերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել. գրում է fip.am-ը։ Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։ «Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։ Այս ընկերության վերաբերյալ գրեթե ոչինչ հնարավոր չեղավ գտնել բաց աղբյուրներից, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2019 թվականին աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, տնօրենը՝ Ազգային ժողովում վերջինիս օգնական Հռիփսիմե Բոչոլյանն էր, որը 2017-ին նաև նույն կուսակցության ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։ Հաջորդ տարի՝ 2019-ին, Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել վերջինիս եղբոր կինը՝ Մերի Հակոբյանը։ Իսկ տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Գևորգյանը։ 2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։ Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարումների՝ ընկերությունը 2018-2020 թթ․ ունեցել է 1-2 աշխատող, իսկ արդեն 2021-ից սկսած՝ փոխվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների չափը, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե քանի աշխատող ունի ընկերությունը։ Սակայն կատարված պարտադիր վճարումներից կարող ենք պնդել, որ ընկերությունն ունի առավելագույնը 4-5 գրանցված աշխատակից։ Ա․ Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, ընկերության բաժնետերերը փոխվում են, և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Մյուս 50 տոկոսի բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է։ Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբայր, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վաչիկ Քոքոբելյանը։ Ընկերության տնօրեն է նշանակվում նույն Տիգրան Գևորգյանը, որը զբաղեցնում էր նաև «Գոու թրեյդ» ընկերության տնօրենի պաշտոնը։ Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում նախորդ տարվա ապրիլի 9-ին Տիգրան Գևորգյանի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև Քոքոբելյաններին պատկանող մեկ այլ՝ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։ Հիմնադիրներն են Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Ինչպես «Մինա-Մայան», այնպես էլ «Արգիշտի-2»-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ Անցյալ տարվա ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերում Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, և նույն օրը Արմեն Փաշինյանին նշանակում ընկերության տնօրեն։ Հաջորդ ամսից ի վեր, մինչ այդ արտադրանք չթողարկած հիդրոէլեկտրակայանը սկսում է հոսանք արտադրել։ Ինչպես նշեցինք, այս ընկերությունը, մինչ Քոքոբելյանների կողմից ձեռք բերվելը, պատկանում էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին և իր եղբորը՝ յուրաքանչյուրին 50 տոկոս բաժնեմասով։ Հայտնի է, որ Սամվել Դարբինյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռևս 2019 թվականի օգոստոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մի քանի դրվագներով։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Փաշինյանի՝ ընկերության տնօրեն դառնալուց ամիսներ անց հարուցված քրեական գործի նախաքննությունը վերջապես ավարտվեց (քրեական գործի հարուցումից ավելի քան 2 տարի անց) և հոկտեմբերին ուղարկվեց դատարան, որտեղ էլ միանգամից կարճվեց, իսկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Սակայն Քոքոբելյան-Փաշինյան համագործակցությունն այսքանով չի ավարտվում։ Նախորդ տարվա հոկտեմբերին Քոքոբելյանի եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի անվամբ ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Ընկերության տնօրենը, ինչպես Քոքոբելյանների նախորդ ընկերությունների դեպքում, կրկին Տիգրան Գևորգյանն էր։ Սակայն այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Իսկ ո՞վ է Տիգրան Գևորգյանը Չնայած Տիգրան Գևորգյանին նույնականացնելը բավական բարդ էր՝ պայմանավորված անվան տարածվածությամբ, սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից հնարավոր եղավ պարզել, որ նույն անձը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում բազմաթիվ ընկերություններում, որոնցից մեկն էլ «Գործավարական գրասենյակ համար 1» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը պատկանում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կնոջը՝ Լիլիթ Խաչատրյանին։ 2018 թվականին Լիլիթ Խաչատրյանն այս ընկերությունը նվիրել էր Տիգրան Գևորգյանին։ Հատկանշական է, որ 2021 թ.-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար անցկացված հարցազրույցի ընթացքում Սասուն խաչատրյանը հայտարարել էր, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի եղբայրն է։ Ստացվում է, որ Քոքոբելյանների բիզնեսները նախկինում վարում էր Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը, իսկ անցյալ տարվանից սկսած, Քոքոբելյանները փոխարինում են Տիգրան Գևորգյանին Արմեն Փաշինյանով։ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Արմեն Փաշինյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և միայն հեղափոխությունից հետո է վերադարձել Հայաստան։ Զինծառայողների հիմնադրամին կատարված պարտադիր վճարումներից տեղեկանում ենք, որ Արմեն Փաշինյանը Հայաստանում սկսել է աշխատել 2019 թվականի փետրվարից։ Որպեսզի հասկանանք, թե ինչով է զբաղվել Արմեն Փաշինյանը մինչև հեղափոխությունը, կապ հաստատեցինք վերջինիս հետ։ Արմեն Փաշինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ աշխատել է լոգիստիկ ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով տնօրեն։ Հարցին, թե ի՞նչ լոգիստիկ կազմակերպության մասին է խոսքը, Փաշինյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա համար պետք է ընկերության տնօրենի թույլտվությունը։Ավելին18:1710.06.22 -
ՀասարակականԱգաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան թունելի սկզբնամասում բախվել են Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ըԱյսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40 ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցում՝ Խանջյան փողոցից դեպի թունել տանող հատվածում, բախվել են Mercedes, Volkswagen Pointer, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215423/Ավելին18:0510.06.22 -
ՀասարակականԵրկրորդ տարին է՝ Ժորի ծնունդը նշում են Եռաբլուրում․ այսօր հերոսը կդառնար 21 տարեկան«Եռաբլուրում» երկրորդ տարին է՝ Ժորի ծնողներն ու հարազատները հերոսի ծնունդն են նշում լացով, վրեժի ու հրարտության զգացումով: 44-օրյա պատերազմին 24 օր կռիվ տված Ժորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 21 տարեկան: Մայրը՝ Գայանե Հակոբյանն ասում է՝ որդուս կիսատ երազանքների պարտավորությունն ավելի ճնշող չէ, որքան վրեժը որդուս կորցնելուց հետո, անպայման հասնելու ենք արդար դատաստանին: «Պայծառ, լուսավոր, ժպիտը դեմքին․ որդուս այսպես են հիշում: Վերջին անգամ ժորի հետ խոսել եմ հոկտեմբերի 21-ին՝ իր զոհվելուց մեկ օր առաջ։ Երբևիցե նման բան չէր եղել, որ իրար հետևից զանգեր մի քանի անգամ, ասում էր՝ նորմալ է ու վերջ…։ Երկրորդ զանգը եղավ 5 րոպե հետո, ասաց՝ մա՛մ, դուխդ չգցես։ Ժորս զոհվեց Իշխանաձորի մոտերքում, բայց հասցրեց 24 օր Վարանդայի (Ֆիզուլի), Մեխակավանի (Ջեբրայիլ), Կարմի շուկայի համար կռիվ տալ։ Միշտ պայծառ, որտեղ կար, այդտեղ լույս էր, բարի, ժպիտով լի միջավայր էր ստեղծում։ Ժորը շատ երազանքներ ուներ, ուներ սիրած աղջիկ, մեծ պլաններ ուներ… կիսատ մնաց»,- ասաց հերոսի մայրը: Ժորա Մարտիրոսյանը 2019 թ. հուլիսի 11-ին էր զորակոչվել հայկական բանակ, 6 ամիս ծառայել էր Հոկտեմբերյանում, այնուհետև՝ Կուբաթլուում։ Ժորան տանկի մեխանիկ-վարորդ էր, և որպես լավագույն մեխանիկ-վարորդ՝ մասնակցել էր Ռուսաստանում անցկացված «Կովկաս 2020» զորավարժություններին։Ավելին17:5010.06.22 -
ՏարածաշրջանԴաժան մարտերից հետո Լուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքն ամբողջությամբ ավերվել էԼուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքը ամբողջությամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է: Դաժան մարտերից հետո քաղաքը լրիվ ավերվել է: Տեսանյութում երևում է, որ լուրջ վնասվել են բազմահարկ շենքերը: Ռուսաստանի պաշտպանական գերտաեսչությունը հայտնում է, որ ռուսական զորքը մաքրել է քաղաքը ազգայնականներից:Ավելին17:4010.06.22 -
ՏարածաշրջանԼուկաշենկոն զգուշացնում է պաշտոնյաներին, որ թույլ չտան ուկրաինական սցենար և հանրահավաքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԼուկաշենկոն զգուշացնում է պաշտոնյաներին, որ նրանք Բելառուսում թույլ չտան ուկրաինական սցենար եւ հանրահավաքներ, ինչպես 2020 թվականին էր եղել երկրումԱվելին17:3010.06.22 -
ՔաղաքականՎարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին. Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է․ «ԱԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ «․․․թիվ 3789038 քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 9008976 հոդվածի հատկանիշներով առերևույթ հանցագործություն․․․» Իրականում․ Զանգ կառավարությունից ԱԱԾ․ -Պարոն վարչապետը բարկացած է, բռնեք Բագրատ Եսայանին։ -․․․բայց․․․ -Էլ ի՞նչ բայց, արա՛, ուզում ես քեզ բռնե՞նք։ -․․․Հասկացա․․․»Ավելին17:2210.06.22 -
Զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներՏարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակի վարման ունակությունների և թիրախների խոցման հմտությունների ստուգման նպատակով հունիսի 10-ին, N զորամիավորման հրաձգարաններից մեկում, զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։Ավելին17:1510.06.22 -
ԻրավականԲողոք՝ զոհված տղաների մարմինները պարկերի մեջ, հատակին պահելու համար քրեական գործ չհարուցելու դեմ44-օրյա պատերազմում զոհված տղաների մարմինները Աբովյանի դիահերձարանում պարկերի մեջ, հատակին պահելու համար քրեական գործ հարուցելու միջնորդությունը մերժել են քննչական կոմիտեն և դատախազությունը: Այդ որոշումների դեմ դատարան բողոք է տարել փաստաբան Գարիկ Գալիկյանը: Դատական նիստը նշանակված է հուլիսի 1-ին: Սկանդալային այս դեպքը բացահայտվել էր 2021-ի մայիսին, երբ զոհվածների հարազատները Աբովյանի դիրահերձարանի նկուղում հայտնաբերել էին տղաների մարմինները պարկերի մեջ հատակին գցած: Այս բացահայտումից հետո աշխատանքից ազատվել էին դիրահերձարանի վարիչն ու 2 աշխատակից:Ավելին17:1210.06.22 -
ՀայաստանՀայաստանի Ժուռնալիստների միությունը պահանջում է դադարեցնել Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդումըԱյսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, և որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող էր խոչընդոտել գործի քննությանը։ Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը, իշխանություններից պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը, չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը։ Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում ենք իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։ Հայաստանի ժուռնալիստների միությունԱվելին17:0910.06.22 -
ՀայաստանԿապանում հանքերից մեկից արտահոսք է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹԿապանում հանքերից մեկից արտահոսք է եղել. Oragir.newsԱվելին17:0610.06.22 -
ՔաղաքականՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա 4-րդ եռամսյակում Երևանում. Արարատ ՄիրզոյանԵրևանում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստից հետո ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Երևանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա չորրորդ եռամսյակում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում»,- ասել է նա։Ավելին16:5310.06.22 -
ՏարածաշրջանՌԻԱ «Նովոստի»-ն Ադրբեջանում արգելափակվելուց հետո կայքից հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցըՌուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունն իր կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը, որի հրապարակումից հետո կայքն Ադրբեջանում արգելափակվել էր: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Բեգլարյանի հետ հարցազրույցի պատճառով կայքի արգելափակման առնչությամբ հայտարարել էր, որ ռուսական պետական գործակալությունները, իբր, տարածում են «զրպարտչական տեղեկատվություն», որը հակադրվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և խթանում է «անջատողական միտումները»։Ավելին16:4710.06.22 -
ՏարածաշրջանԲաքվում Գրան Պրիի շրջանակում վթարի է ենթարկվել Շումախերի որդին«Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնության ութերորդ փուլում՝ Ադրբեջանում մեկնարկած Գրան Պրիի շրջանակում, տեղի է ունեցել առաջին վթարը: Haas թիմի վարորդ Միք Շումախերի մեքենայից հեղուկի արտահոսք է տեղի ունեցել, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Apasport.az»-ը։ Ուստի 23-ամյա վարորդը, որը F1 լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի որդին է, առաջին ազատ վազքում դուրս է մնացել պայքարից։Ավելին16:4210.06.22 -
ԻրավականՔիչ առաջ բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գառնիկ ՄելքումյանըՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել․ «Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը, ով Արցախյան 44֊օրյա պատերազմի մեկնարկին պես` հենց սեպտեմբերի 27֊ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով։ Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Իրավապահներին կոչ ենք անում զերծ մնալ արժանապատիվ քաղաքացիների արդար բողոքի ձայնը լռեցնելու միտումով իրականացվող բռնաճնշումներ իրականացնելուց։ Մենք չենք լռելու...» #առանց_Նիկոլ_Հայաստան #ՊայքարԱվելին16:3710.06.22 -
ՔաղաքականՈստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել․ ԱբրահամյանTatev Soghoyan -ին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել է բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։ Հրանտ Պապիկյանը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, ով 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։ Պաշտոնական դիրքն իհարկե չէր զսպում Պապիկյանին՝ մարտերի ամենաթեժ ուղղություններ մեկնելու և անձամբ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Նման դեպքերից մեկը ողբերգությամբ ավարտվեց, Պապիկյանը նախ վիրավորվում է, ապա գերեվարվում և մինչև հիմա նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Սակայն Հայաստանում առկա բարոյական ճգնաժամի պայմաններում ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել։ Իրավապահներին անիմաստ կոչեր և հորդորներ չեմ հղի, արդեն պարզ է, թե ով ով է և ում է ծառայում։Ավելին16:3310.06.22 -
ՀայաստանԴոլարի գինը հասել է 410 դրամիԸստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 410 դրամ է, վաճառքինը՝ 420 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 431 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.20 դրամ է, վաճառքինը՝ 7.10։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.70 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 431 դրամով, վաճառվում՝ 446 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 468 դրամ է։Ավելին16:2810.06.22 -
ԻրավականԲացահայտվել է Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Բագրատունյաց փողոցում 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ ժամը 00:30-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գումարային հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել տուժողի և Արարատ քաղաքի բնակչի միջև, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր 44-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողը և Արարատ քաղաքի նշված բնակիչը գտնվել են ընկերական փոխհարաբերությունների մեջ և վիճաբանության առիթ է հանդիսացել 60 000 ՀՀ դրամ գումարը: Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում Արարատի մարզի հիշյալ բնակիչ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ավելին16:2210.06.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը թարմացնում է՝ «Նիկոլ Փաշինյանը հիմա՞ր է, թե՞ դավաճան» թեմայով բանավեճը. ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը գրում է․ «Սերգեյ Լավրով–Արարատ Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ վերջինս սրտնեղել է, որ Թուրքիան նախապայմանով է խոսում Հայաստանի հետ։ Ըստ Միրզոյանի՝ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերություններով։ Միրզոյանը ճիշտ է գնահատում Թուրքիայի վարքագիծը, բայց չէ՞ որ Թուրքիան նախքան հայ–թուրքական շփումն էր այդ մասին խոսում։ ՀՀ իշխանությունները նո՞ր են լսել Էրդողանի, Չավուշօղլուի, մյուսների հայտարարությունները։ Մեր բոլոր զգուշացումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը և մյուսները չնկատելու էին տալիս Թուրքիայի հայտարարությունները և շուտասելուկի պես կրկնում էին «հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նաախապայմանների է» նախադասությունը։ Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ հայ–թուրքական «երկխոսությունն» իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, և որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ միայն ադրբեջանական պահանջները (Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում) բավարարելուց հետո կարող են կարգավորվել հայ–թուրքական հարաբերությունները (չհաշված՝ թուրքական նախապայմանները Հայոց ցեղասպանության ու այլ թեմաներով)։ Մեզ ասում էին, որ հանգիստ եղեք, նախապայման չկա։ Մեզ ասում էին, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս։ Մեզ ցույց էին տալիս Թուրքիայի հայտարարությունն «առանց նախապայմանների» հարաբերություն կարգավորելու մասին և փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խաբում էին։ Խաբում էին ամենալկտի ձևով ու շատ հստակ նպատակով։ Հանուն սեփակա շահի իրենց պետք էր թուրք–ադրբեջանական օրակարգով գործընթացի մեջ մտնել, և իրենք մտան՝ ստորադասելով Հայաստանի ու Արցախի շահերը։ Մենք ահազանգում էինք, որ մի կողմից Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, բայց մյուս կողմից՝ զուգահեռաբար վավերացնում է Ադրբեջանի հետ Շուշիում կնքած հակահայկական հռչակագիրը և բացահայտորեն խոսում նաախապայմանների լեզվով։ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ՔՊ–ական պատգամավորները մերժեցին մեր նախաձեռնությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարաններում Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ բերված ՀՀ ԱԺ հայտարարության մեր առաջարկած նախագիծը Փաշինյանը չընդունեց՝ հիմնավորելով, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն է կարգավորվում, խաղաղություն է հաստատվում և չարժե նման հայտարարությամբ խանգարել դրական երկխոսությանը։ Սա նիկոլենց հերթական բլեֆն էր։ Փափուկ բարձ դնելու հերթական քայլը։ Հիմա սրանք խոսում են այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանով է պայմանավորում հայ–թուրքական գործընթացը, ինչը նախապայման է և ապակառուցողական։ Միրզոյանը հիշեցնում է «Քշի Թուրքիա» թեմայով հայտնի անեկդոտի հերոսին, ով նոր է իմացել, որ 1915թ․ ցեղասպանություն է եղել ու թուրքերն են մարդասապանի դերում եղել։ Եթե Միրզոյանը, իր ղեկավարը և մյուսները նոր են բացահայտել, որ Թուրքիան՝ նախապայմանների լեզվով է խոսում, հայ–ադրբեջանական հարաբերություններով է պայմանավորում սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ապակառուցողական է, ապա դա վկայում է օրվա իշխանությունների դիլետանտության, անգրագիտության մասին։ Իսկ եթե նիկոլենք շատ լավ ֆիքսել են թուրքական նախապայմանները, հասկացել են, թե ինչն ինչոց է, բայց այդուհանդերձ մտել են թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է և այլ հոդված։ Լավրովի ներկայությամբ թուրքերից բողոքելով՝ Միրզոյանը փորձեց հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դիլետանտության, արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտոթյունից ոչինչ չհասկանալու վարկածը։ Թերևս, իրենք էլ են հասկանում, որ ավելի լավ է կասկածվեն հիմարության, այլ ոչ թե դավաճանության համար։ Թե իրականում ինչի հետ գործ ունենք, քաղաքական «հերձումը» ցույց կտա»։Ավելին16:1610.06.22 -
ՔաղաքականՏիկին դեսպանը գոհ և ապահով նստած է նախկինի նախկին Գագիկ Ջհանգիրյանի կողքին. Ագնեսա ԽամոյանԱգնեսա Խամոյանը գրում է. Ժողովրդավարության, ազատ եւ թափանցիկ ընտրությունների, դատական անկախության համար «սիրտ եւ հոգի տվող» ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն է, ով պաշտում է Նիկոլին, մշտապես խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին ու առիթը բաց չի թողնում «նախկինների» մասին քաղաքական գնահատականներ հնչեցնելուց: Տիկին դեսպանը գոհ եւ ապահով նստած է նախկինի նախկին Գագիկ Ջհանգիրյանի կողքին, մարդ, որ բոլորը գիտեն (այդ թվում կողքի տիկինը)՝ իր ամբողջ կյանքը «նվիրել է» ժողովրդավարության, ազատ ու թափանցիկ ընտրությունների, դատական անկախության կայացմանը։ Ահա այսպիսին է ժողովրդավարության բաստիոն Հայաստանը։Ավելին16:1310.06.22