Լրահոս
2022-06-15
-
ԻրավականՎճռաբեկ դատարանը Դատախազության բողոքի հիման վրա նախադեպային որոշում է կայացրելՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքի քննության արդյունքում հերթական կարևոր և ուղղորդիչ որոշում է կայացրել: Այն կարևոր նշանակություն է ունենալու անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման համար, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «2015թ. հունիսի 24-ին հարուցված քրեական գործով Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի թրաֆիկինգը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (նույն անձի կողմից անչափահասի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելը): Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ անչափահաս որդուն ստիպել է 2013-2014թթ. ընթացքում Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ: Իսկ կնոջ՝ ակնհայտ 14 տարին չլրացած, 2000թ. դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերը կատարել է անառակաբարո գործողություններ, որոնք շարունակել է նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիս ամիսը: Բացի այդ, վերոնշյալի առնչությամբ վիճաբանելով աղջկա՝ այդ պահին անչափահաս ավագ քրոջ հետ, Վ.Ս.-ն վերջինիս պատժելու նպատակով նրան ապօրինի զրկել է ազատությունից՝ մեկ գիշեր պահելով Արմավիր քաղաքի տներից մեկում: Դատական քննության ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ. հուլիսի 16-ի որոշմամբ բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված է վաղեմության 5 տարի ժամկետ): ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերոնշյալ ակտի դեմ դատախազության ներկայացրած բողոքը, մերժել է այն՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ելակետ է դիտարկվում քրեական գործի հարուցման ( 2015թ. հունիսի 24) և տուժողի ներգրավման պահը: Դիրքորոշման հիմքում, ըստ էության ընկած է այն մոտեցումը, որ անչափահաս տուժողի լավագույն շահից բխում է, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետներում, ապա վաղեմության ժամկետները պետք է սկսեն հոսել քրեական գործի հարուցման և անձին որպես տուժող ներգրավվելու պահից: Ըստ էության այս կերպ ՀՀ վերաքննիչ դատարանը գործի քննության ողջամիտ ժամկետները նույնացրել է վաղեմության ժամկետներին: Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: Գլխավոր դատախազը գտել է, որ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, օրինական և հիմնավորված չեն և ենթակա են բեկանման: Հիմնավորումն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցանքների համար վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, սկսվում է տուժողի չափահաս դառնալու օրվանից, տվյալ դեպքում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից և լրանում է միայն 2023թ. նույն օրը: Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմի մեկբանման արդյունքում եզրահանգել է, որ որոշ հանցատեսակների, այդ թվում նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգքրի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետը սկսում է հոսել տուժողի 18 տարին լրանալու, այլ ոչ թե հանցանքն ավարտված համարելու պահից, ինչպես մյուս դեպքերում: Ըստ դատարանի՝ դա պայմանավորված է նրանով, որ անչափահաս տուժողը, տարիքային գործոնով պայմանավորված, որոշակի հանգամանքներից ելնելով, ավելի հակված է տևական ժամանակ գաղտնի պահել իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Եվ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը պետք է բխի այս առանձնահատկությունից: ՀՀ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել նաև առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է, որը միտված է հնարավորինս սեղմ ժամկետներում գործի քննության ապահովմանն ու վերջնական դատական ակտ կայացնելուն՝ անկախ նրանից, թե վաղեմության ինչպիսի ժամկետներ կամ դրանց հաշվարկման ինչպիսի կարգ է սահմանված: Եվ եթե որոշ հանցանքների համար սահմանված են վաղեմության ավելի երկար ժամկետներ, կամ դրանց հաշվարկման ավելի խիստ կարգ, դա չի նշանակում, որ այդ գործերով քննությունն էլ կարող է երկար տևել: Այս իմաստով Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետները փոխկապակցված չեն վաղեմության ժամկետների հետ և հաշվարկվում են՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքներ՝ գործի բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագիծը, դատավարության մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները և այլն: Ելնելով այս հիմնավորումներից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումները և մերժել պաշտպանի՝ նշված հոդվածներով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Արդյունքում՝ դատարանը գործը կքննի առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով»:Ավելին15:5215.06.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանն ու Թուրքիան բարոյական և քաղաքական չափանիշներով աշխարհում ամենամոտ երկրներն են. Ալիևը՝ Շուշիի հռչակագրի մասինՇուշիի հռչակագիրը կարևոր փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ Կովկասի և տարածաշրջանի խաղաղության և կայունության աղբյուր» թեմայով համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը տեղի է ունենում այսօր՝ հունիսի 15-ին: Ալիևն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից ստորագրվել է Կարսի պայմանագրի ստորագրումից 100 տարի անց, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «Anadolu»-ն։ Ալիևը հպարտություն է հայտնել այն առնչությամբ, որ Ադրբեջանն ու Թուրքիան բարոյական և քաղաքական չափանիշներով այսօր աշխարհում ամենամոտ երկրներն են։ Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է: Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։Ավելին15:4715.06.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները․ Ելենա ԿիրակոսյանԻնչպես և կանխատեսվում էր, Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշումը որոշ շրջանակների մոտ շահարկումների և չարախնդության առիթ դարձավ, իսկ որոշ շրջանակների մոտ հիասթափություն առաջացրեց: Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները, որոնք իրենց ձայնն այլևս լսելի են դարձրել: Մեր պայքարը, այդ թվում նաև փողոցային պայքարը, շարունակվում է: Մենք խնդիր ունենք էլ ավելի հնչեղ դարձնել մեր ձայնը, խտացնել մեր շարքերը: Թերևս բոլորիս համար է պարզ, որ այս ողջ ընթացքում մեր մտահոգությունները կիսող, մեր հայրենիքի համար սրտացավ հազարավոր քաղաքացիներ տարբեր պատճառներից ելենելով այդպես էլ չմիացան մեզ: Սա հուշում է, որ պետք է փոխել պայքարի մարտավորությունը, վերանայել մեր քայլերը՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու համար, քանի որ հենց դրանից է կախված մեր վերջնական հաջողությունը: Ուստի, հիասթափվել չկա, մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ: Պայքարը շարունակվում է, դիմադրությունը շարունակվում է:Ավելին15:4215.06.22 -
ՔաղաքականՄտահոգ հատվածի 90 տոկոսը, նախկին ու ներկա չնայելով, Ֆրանսիայի հրապարակում էր․ Արծրուն ՊեպանյանԱրծրուն Պեպանյանը գրում է. Ֆրանսիայի հրապարակն ազատ է: Բոլոր նրանք, ովքեր այս երկու ամիս բացահայտ տրտնջում էին, թե Դիմադրության շարժումն իրենց խանգարում է, որ իրենք երկրում բողոքի հզոր ցույցեր անելով՝ հեռացնեն իշխանություններին, արդեն ունեն գործելու ազատություն: Իրենց այլևս կաշկանդող չկա, թող դուրս գան և ի ցույց դնեն իրենց հզորությունը: Դիտարկելով մեր քաղաքականապես ակտիվ հատվածին, առանց սխալվելու մեծ ռիսկի կարող եմ ասել, որ լինելու է այն, ինչ եղավ 2021–ին, երբ նույն կերպ տրտունջներ եղան, թե Հայրենիքի փրկության շարժումն իրենց խանգարում է ու հենց այն հրապարակներն ազատի, ապա իրենք քաղաքական ցունամի կանեն,,,, Տրտնջացողների կողմից 2021–ին ոչինչ չեղավ: Հիմա էլ չի լինի, քանի որ քաղաքականապես ակտիվ, մտահոգ հատվածի 90 տոկոսը, նախկին ու ներկա չնայելով, Ֆրանսիայի հրապարակում էր, իսկ ահա տրտնջացողներն այդ 90 տոկոսին այս օրերին պարսավանքի ենթարկեցին: Այ նրանք, ովքեր անհանգիստ էին , բայց հրապարակային չէին տրտնջում ու չէին վատաբանում փողոց ելած մարդկանց, չեմ բացառում, որ առաջարկներ կունենան: Արծրուն ՊեպանյանԱվելին15:3715.06.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Լավրովն Ալիևի ու Բայրամովի հետ կհանդիպի. Ռուսաստանի ԱԳ նախարարը կլինի ԲաքվումԱվելին15:3015.06.22 -
ՔաղաքականԺամանակից շուտ զվարճացած պատգամավորներին, թերևս, շուտով սպասվում է ծանր երկընտրանք․ Գևորգ ԴանիելյանԴիմադրության շարժումը տեղափոխվում է ամբողջովին ինքնատիպ հարթակ, ինչը միայն ողջունելի է, քանզի կարծրատիպերը հանրության մոտ դրական ասոցիացիաներ չեն առաջացնում, դրանք փոխկապակցվում են ոչ վաղ անցյալում հիասթափության հասցրած հետևանքների հետ: Հավատում ենք և վստահում, իսկ ժամանակից շուտ զվարճացած պատգամավորներին, թերևս, շուտով սպասվում է ծանր երկընտրանք ...Ավելին15:2815.06.22 -
ՔաղաքականԸնկեր Իշխան քո և քո թիմակիցների կողքին ամուր և պինդ կանգնած ենք․ Վաչե ՓրուդյանԱյն, ինչ որ ընդդիմադիր շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը բացատրեց ու բնութագրեց՝ մարտավարական փոփոխութիւններու մասին, ամբողջականօրէն ճիշդ է ու արդար։ Միաժամանակ, շատ հազուադէպ է որ հայկական քաղաքական դաշտէն ներս դէմք մը այսքան սրտբաց ու անկեղծ խօսի հայ հանրութեան հետ, միաժամանակ՝ առանց աժան «փոփիւլիզմի»։ Իսկ երբ վերջին օրերուն այսքան սլաքներ կ՚ուղղուին նոյնինքն Իշխան Սաղաթելեանին դէմ, կը նշանակէ որ ընդդիմադիր շարժման համակարգողը ճիշդ ուղղութեամբ է որ կ՚առաջնորդէ ժողովուրդը։ Ընկեր Իշխան, քու եւ անմիջաԱվելին15:2215.06.22 -
ՏարածաշրջանՈւկրաինան գնդակոծել է Ռուսաստանի Բրյանսկի մարզը. 6 մարդ զոհվել էՈւկրաինական զինուժը գնդակոծել է Ռուսաստանի Բրյանսկի մարզը: 6 մարդ զոհվել է, մի քանիսը տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ են ստացել: Նրանք հոսպիտալացվել են: Բրյանսկի մարզպետի խոսքով՝՝՝ 50 տուն է վնասվել: Ռուս-ուկրաինական պատերազմի 112 օրերի ընթացքում ուկրաինական զինուժը արդեն մի քանի անգամ թիրախավորել է Բրյանսկը:Ավելին15:1515.06.22 -
ՔաղաքականՄեր ճիշտն ա մեզ ուժ տալիս համարյա ամենօրյա ռեժիմով պահել փողոցը․ Տիգրան ՔոչարյանԳրում ջնջում եմ, գրում ջնջում եմ։ Կարճ ասեմ։ Այո, ինձ համար Իշխան Սաղաթելյանը այս Դիմադրության շարժման առաջնորդն ա։ Մատոռն ա։ Ով այդպես չի մտածում, առնվազն անկեղծ չի իր առջև։ Նիկոլը մի տարի շուտ զալ մտավ, պատրաստվեց, մենք հանպատրաստից ու ամիսներով փողոց ենք պահում։ Մեր ազատագրած Փողոցը։ Իսկ մեր դիմաց շատ խորամանկ ու ուժեղ թշնամի ա։ որի մեջքին կանգնած ա միլիարդներով բյուջեն լափող ոստիկանությունը։ ԱԱԾն։ Օլիգարլախները։ Պոռնկածին քաղհասաարակությունը ` իրանիրավապաշտպաններով ու նախկին ակտիվիստներով։ Եվրամիության գրասենյակը ԱՄՆ դեսպանատունը։ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ագենտուռայով։ Արցախի տակն արած պաշտոնյանները։ Ընդդիմության շարքերում ծվարած ու ամբողջ երկու ամիսը հիասթափություն սրսկող կերպարները։ Ստի ու կեղծիքի մեդիակայսրությունը Մեզ ոչնչով չաջակցող երրորդ ուժիստները, վախբռնած մեծահարուստները,"мынивочтоневмешиваемся" դիվանագետները, քսան հոգի իրա շուրջ հավաքել չկարողացող մունաթչիները։ Իսկ մենք կռիվ ենք տալիս այս ամեն ինչի դեմ։ Մեր ընկերները, ով հիմա բանտում ա մեզ չեն հասկանա։ Ոչ Իգորը,ոչ Գերասիմը, ոչ Ավետիքը, ոչ Տարոնը, ոչ Սևադան, ոչ Միկան, ոչ Արամը, որ մեկին ասեմ... Բոլորը։ Այո, շարժումը սխալներ թույլ է տվել։ Ու թույլ է տալու։ Որովհետև անսխալականությունը կամ այդպես մտածելը կործանել ու կործանելու ա ամեն ինչ։ Պետք է սովորել ու չկրկնել։ Մանթո՞ եմ։ Նոյեմբերի 9ից հետո ամեն օր մանթո են։ Ու մինչև նիկոլը չվռնդվի ամեն երեկո քնելու եմ չարածի զգացումով։ Որ առավոտյան արթնանամ ու հասկանամ էլ ինչ կարելի ա անել։ Ինձ համար միշտ վիճելի էր "сила в правде" արտահայտությունը։ Բայց հիմա հասկացել եմ որքան իմաստություն կա։ Ճիշտ մեր կողմից ա։ Դրա համար երկու ամիս ա մի քանի տասնյակ հազար մարդկանցով բոյ ենք տալիս ու չենք պարտվում։ Որովհետև մենք ժողովրդից վերածված Ազգն ենք։ Մեր ճիշտն ա մեզ ուժ տալիս համարյա ամենօրյա ռեժիմով պահել Փողոցը։ Չհոգնել։ Ու չհուսահատվել։ Մեր ճիշտն ա։ Մեր երկիրն ա։ Մեր Հայաստանն ա։ Ու մեր Արցախն ա։Ավելին15:0715.06.22 -
Սպորտ3 հայ ըմբիշ այսօր կպայքարի բրոնզե մեդալի համարՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մեդալներ կխաղարկվեն ևս 5 քաշային կարգերում: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Առայժմ մեր հավաքականը ունի 2 մեդալ: Առաջնության արծաթե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, իսկ 65 կգ քաշային Վահե Հովհնաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ:Ավելին15:0015.06.22 -
ՄիջազգայինՌուսաստանը եղել է երեկ, կա այսօր, կլինի վաղը. Զելենսկին ստիպված կլինի բանակցել. ՄակրոնՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռումինիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը «նույն մայրցամաքում են» և եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այս բանակցություններին։ «Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ցանկանում ենք, որ մի օր կրակը դադարի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք: Նա եղել է երեկ, նա կա այսօր, նա կլինի վաղը»,- հավելել է Մակրոնը։Ավելին14:5015.06.22 -
Արտաքին քաղաքականություն«3-րդ համաշխարհային պատերազմն ազդարարված է». Հռոմի պապը չի հասկանում մարդկությանը«Երրորդ համաշխարհային պատերազմն ինձ համար արդեն ազդարարված է»: Այսպիսի հայտարարություն է արել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը: Պոնտիֆիկոսն ասել է, որ չի հասկանում թե ինչ է կատարվում մարդկության հետ, քանի որ մեկ դարում, ըստ նրա, սա արդեն 3-րդ համաշխարհային պատերազմն է: Պապի խոսքով՝ մարդկությունը պետք է մտածի ու խելամիտ որոշում կայացնի՝ աղետը կանխելու համար:Ավելին14:4515.06.22 -
Արտաքին քաղաքականությունԼավրովը Բաքվում քննարկելու է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան: Նա նշել է նաև, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին:Ավելին14:3715.06.22 -
ՀայաստանԻնչու՞ չի ասում ոստիկանությունը, թե ինչու է հատկապես «Գրանդ քենդի» վաֆլիներով կերակրել ծառայողներինՄեկ ամիս առաջ՝ մայիսի 13-ին, Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել էր՝ ինչպես են ոստիկանները «ՀայՓոստ» ընկերության՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքից մեծաքանակ ջրեր, սնունդ, սիգարետ և այլ իրեր ստանում, տեղափոխում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։ Հարցում ուղարկեցինք ոստիկանությանը՝ «Ի՞նչ նպատակով են այդ հարցերով զբաղվում ծառայության մեջ գտնվող ոստիկանները։ Ո՞ւմ համար են նախատեսված դրանք։ Ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել նշածս սնունդն ու ծխախոտը և ու՞մ կողմից։ Ե՞րբ է ձեռք բերվել։ Եթե ձեքբերում չէ, ապա ո՞ւ մ կողմից է տրամադրվել։ Ի՞նչ կապ ունի այդ գործընթացի հետ «Գրանդ քենդի» ընկերությունը»։ Մայիսի 19-ին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կողմից ստացանք հետևյալ պատասխանը․ «Վերջին օրերին ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ իրականացնում են գերծանրաբեռնված և շուրջօրյա ծառայություն։ Նշված ծառայողներին ջրով և սննդով ապահովումն իրականացվել է Հանրապետության հրապարակի «Հայ Փոստ»-ի գրասենյակից։ Այս հանգամանքով պայմանավորված՝ բեռնաթափման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավտոմեքենաները հնարավորինս մոտեցվել են գրասենյակի տարածքին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շուրջօրյա ծառայություն իրականացնող ոստիկանների սննդի տրամադրումը ներկայումս իրականացվում է այլ վայրից, որպեսզի բացառավի անթույլատրելի վարերում մեքենաների կայանումը»։ Եվս մեկ հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ նշելով, որ նրանք բոլորովին այլ հարցի են պատասխանել, մենք չենք հարցրել, թե ինչու են ավտոմեքենաները կանգնել այդ հատվածում։ Խնդրեցինք կոնկրետ պատասխանել հարցերին։ Այս անգամ հարցին պատասխանեց ոստիկանության շտաբը, սակայն պատասխանեց դարձյալ հարցերի մի մասին։ «Ս/թ ապրիլի 17-ից Երևան քաղաքում կազմակերպվող և անցկացվող հավաքներով, երթերով ու այլ զանգվածային միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ իրականացնում են գերծանրաբեռնված և ուժեղացված ծառայություն։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հիմնական ծառայության վայրից դուրս հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողներին տեղում ապահովել պարենով։ Ուստի, ելնելով խնդրի անհետաձգելիությունից՝ ձեռնարկվել են իրավիճակից բխող համապատասխան միջոցառումներ, անհրաժեշտ պարենը ձեռք է բերվել պետական միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։ Որոշ ժամանակ հատկացվելիք պարենը տեղափոխվել է Հանրապետության հրապարակի «Հայփոստ» ընկերության գրասենյակի տարածք, որտեղից էլ տվյալ օրը ծառայության չընդգրկված ոստիկանության ծառայողների միջոցով այն տրամադրվել է հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ծառայողներին։ Այսինքն՝ ծառայության մեջ ընդգրկված ոստիկանության ծառայողները պարենի տեղափոխմամբ չեն զբաղվել»։ Եվս մեկ հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ խնդրելով հստակ պատասխանել հարցերին և չտալ այնպիսի պատասխաններ, որ ստպված լինենք նոր հարցում ուղարկել։ Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Մկրտչյանի ստորագրությամբ ստացանք պատասխան, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, որովհետև «տեղեկությունները գաղտնագրված են և ենթակա չեն հապարակման»։ Հղում են արել ոստիկանապետի՝ 2020թ․ հոկտեմբեի 27-ի հրամանի 42-րդ կետին, որով գաղտնագրման ենթակա տեղեկություն են համարվում «Զենքի, ռազմամթերքի, օպերատիվ կապի միջոցների, հանդերձանքի, սննդի ձեռք բերման, ՀՀ ոստիկանության պահպանման ծախսերի և տնտեսագիտական դասակարգման մասին» տեղեկությունները։ Այսինքն, թե ոստիկանության սննդի հետ ինչ կապ ունի «Գրանդ քենդի» ընկերությունը, համարվում է գաղտնի՞ք։ Կամ, ո՞վ, ինչպե՞ս է որոշել, որ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ծառայողներին պետք է կերակրել հատկապես «Գրանդ քենդի» պեչենի/վաֆլիներով։ Կամ ելնելով խնդրի անհետաձգելիությունից որոշվել է այդ պարենի գնումները կատարել հենց այդ արտադրողից, այլ ոչ մեկ այլ, այդ ամենը գաղտնի՞ք է։Ավելին14:3015.06.22 -
ԱռողջապահականԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի «Կապիկի ծաղիկ» վիրուսըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է շուտով վերանվանել «Կապիկի ծաղիկ» վիրուսը, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։Ավելին14:2415.06.22 -
ՍպորտՎահե Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիրՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։Ավելին14:2015.06.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ է «ծաղկում» Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնեսըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր հերքել է լուրերը, թե նախարարությունն անում է հնարավորը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր բիզնեսը ծաղկի: «CIVILNET»-ն էր գրել, որ Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը կրկին հաղթել է պետական գնումների խոշոր մրցույթներում։ Ասֆալտապատման մրցույթի վեց մասնակիցների մեջ «Եվրոասֆալտը» հաղթող է ճանաչվել ընդամենը 0.05 % գնիջեցմամբ:Ավելին14:1515.06.22 -
ՀասարակականԾառի ճյուղն ընկել է կայանած ավտոմեքենաների վրաԱյսօր՝ ժամը 10:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3-րդ շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, ինչպես նաև վնասել էլեկտրական լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել է, կախվել էլեկտրալարերից և մասամբ ընկել կայանած «Peugeot» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա․ տուժածներ չկան։ Փրկարարները ճյուղը հեռացրել են անվտանգ տարածք։Ավելին14:1315.06.22 -
ԻրավականԴատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունըԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։Ավելին14:1015.06.22 -
ՏարածաշրջանԼավրովը հունիսի 23-24-ը կայցելի ԱդրբեջանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ Բաքվում ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:Ավելին14:0715.06.22