Լրահոս

2022-06-15
  • Img default alt hy
    Հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգություն
    «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հունիսի 15-ին ներգրավված հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական գործողություններ։ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։
    20:37
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    «Երեխաս լավ չի ուտում». ախորժակի բացակայության պատճառները սննդաբանից
    Երեխաների մոտ հաճախ նկատվող ախորժակի հետ կապված խնդիրները գլուխ են բարձրացնում ամռանը՝ հիմնականում պայմանավորված շոգ եղանակով։ Թեմայի շուրջ «Aysor.am»-ը զրուցել է սննդաբան Դիանա Մելիքյանի հետ՝ հասկանալու վատ ախորժակի պատճառնոերն ու կանխարգելման միջոցները։ «Սկզբից ճիշտ է պարզել, թե ինչով է դրսևորվում ախորժակի բացակայությունը։ Հաճախ տեսնում ենք, որ երեխան հրաժարվում է որոշ մթերքներից, բայց պատրաստակամորեն ուտում է մյուսները։ Ակնհայտ է, որ ընտրովի ախորժակի խնդիրն ուղղակիորեն կապված է այլ հարցի՝ կամակորության և սեփական կարծիքը պնդելու հետ, որը տարածված երևույթ է երեխաների շրջանում», - ասաց սննդաբանը։ Երեխայի մոտ ուտելու սովորությունների ձևավորումը մեծապես կախված է մեծահասակների օրինակից։ Դժվար է երեխայից պահանջել առողջ սնունդ ընդունել, երբ հայրիկը, սովորաբար, սենդվիչներ է ուտում, իսկ ընտանիքը երբեք չի հավաքվում ճաշի սեղանի շուրջ: Երեխաների սննդային կարիքները մեծապես կախված են նաև ֆիզիկական ակտիվության, աճի, ջերմության արտադրության և վարակների դեմ պայքարից: Էներգիայի կարիքների տարբերությունների հետ մեկտեղ, յուրաքանչյուր երեխա ունի մարսողության իր հնարավորությունները (սննդի բաժանում և կլանում), նյութափոխանակության իր մակարդակը: Եվ կախված դրանից, նույն տարիքի երեխաների սննդի կարիքը նույնպես կարող է զգալիորեն տարբերվել։ Սննդաբան Դիանա Մելիքյանը նշեց, որ երեխայի սնուցման համարժեքության չափանիշը ոչ թե նրա կերած սննդի քանակն է, այլ զարգացման մակարդակը՝ աճի տեմպերը, գիրության աստիճանը, նրա մոտ նոր հմտությունների ի հայտ գալը։ «Սխալ, սակայն, ցավոք, տարածված պրակտիկա է երեխաներին ստիպելով կերակրելը, քանի որ նորմալ մարսողության համար բավարար չէ, որ սնունդը ստամոքսում հայտնվի: Անհրաժեշտ է, որ այն ախորժելի տեսք և համեղ հոտ ունենա, առաջացնի ստամոքսաղիքային հյութերի արտազատում։ Ստիպողաբար ընդունված սնունդը վատ է մարսվում, ամբողջությամբ չի ներծծվում, ինչպես նաև խաթարում է մարսողական տրակտի ռեֆլեքսային ակտիվությունը և նպաստում դրա հիվանդությունների զարգացմանը: Դե իսկ պատժի սպառնալիքով երեխային կերակրելը լրիվ անընդունելի է։ Վախի ազդեցության տակ հիմնականում դադարում է մարսողական հյութերի արտադրությունը, առաջանում են ստամոքսի և աղիների սպազմ, հնարավոր են փսխումներ», - մանրամասնեց սննդաբանը։
    20:25
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին ժայռաբեկորը գլորվել է երթևեկելի հատված և վնասել ավտոմեքենան․ կա տուժած
    Հունիսի 15-ին, ժամը 17։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ գյուղի սկզբնամասում, քարն ընկել է ավտոմեքենայի վրա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ժայռաբեկորը (մոտ 40 կգ) գլորվել է երթևեկելի հատված և բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․)։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1955 թ․) տուժել է։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։
    20:15
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժումը համախմբեց հասարակության լայն շերտերը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում․ Սաղաթելյան
    Երեքշաբթի հրավիրված հանրահավաքին է Իշխան Սաղաթելյանը հայտնել մարտավարական փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է դիմադրության օջախներ ձևավորվեն մարզերում, Արցախում և Սփյուռքում՝ նկատի առնելով, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն լինի, շարժման մասնակիցները կարող են 2 ժամում հավաքվել երկրի ցանկացած հրապարակում և նորից անցնել դիմադրության 24-ժամյա ռեժիմի:
    20:10
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը․ Մետաքսե Հակոբյան
    Միամտություն էր հավատալ, որ հայկական իշխանությունը զավթած, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի պաշտպանին կարելի էր ստիպել հայամետ քաղաքականություն վարել, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: «Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը՝ ներկայացնելով որպես հայկական կողմի մինչ 2018 թ.-ը վարած բանակցային գործընթաց: Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին, որը ինքնախոստովանանք է, որ Արցախի կործանման իր գինն է վճարում: Եվ վերջում առանց վարանելու նշում է, որ Հայաստանի Հանրապետության ստրուկի կարգավիճակում լինելու գինը ամբողջ Արցախը թշնամուն նվիրելն է լինելու և հենց դրանում է լինելու Հայաստանին իր բերած «փառքը»: Ինձ համար ցավ է, մեծ ցավ, որ այս անձը իր հույսը դրել է ոչ բավարար ինքնագիտակցություն ունեցողների վրա և, ըստ իրեն, այդպիսիները բացարձակ մեծամասնություն են: Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու նրա տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արժանապատիվ, ազգային մտածողությամբ, ազգային արժեքներ կրողները թույլ չե՛ն տալու, որ ապազգայինն ու հակահայկականը հաղթի: Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր հերոս նահատակները: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է»: 
    20:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիմադրության շարժումը վաղը իրազեկման երթ է անցկացնելու
    Դիմադրության շարժումը տեղեկացնում է, որ վաղը՝ հունիսի 16-ին, իրազեկման երթ է անցկացնելու։ «Երթը կմեկնարկի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից, ժամը 19։30-ին»,- նշված է հաղորդագրությունում։
    19:50
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը
    Հունիսի 15-ին, ժամը 15:31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղից Արենի գյուղ տանող հատվածում, ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: NEWS.am-ին ԱԻն–ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ին «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 5 մ) և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի առաջացել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
    19:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սուտ մատնություն՝ հանուն ընկերության. ընկերոջն օգնելու համար ասել է, թե իբր 28-ամյա երիտասարդը կրակել է իր ոտքին
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի 40-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ հիշյալ 40-ամյա տղամարդը, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու իրողությունը, մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով զուգորդված սուտ մատնություն կատարելով, 28-ամյա համաքաղաքացուն մեղադրել է իր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ 40-ամյա տղամարդը 2021թ. հուլիսի 13-ին շենքի բակում վայր ընկնելու հետևանքով վնասել է ծնկահոդը՝ ստանալով թեթև վնաս: Այնուհետև, վերջինս տեղեկանալով, որ նույն օրը Գորիս քաղաքում 28-ամյա համաքաղաքացու և իր ընկերոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ընկերը մեղադրվում է դեպքի վայրում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և մի շարք անձանց հրազենային վնասվածքներ պատճառելու համար, նրան որևէ կերպ օգնելու նպատակով, գրավոր հաղորդում, ինչպես նաև ցուցմունքներ է տվել, որ հիշյալ օրը առաջացած վեճի ժամանակ, բաժանելու նպատակով մոտեցել է տղաներին, սակայն 28-ամյա երիտասարդն ատրճանակով կրակել է իր ոտքին՝ պատճառել մարմնական վնասվածք, որից հետո վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է վայր ընկնելու ժամանակ իր հագին եղած տաբատը և հայտարարել, որ տաբատի դիմային հատվածում առկա անցքն առաջացել է երիտասարդի կողմից արձակած կրակոցից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    19:30
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաստակի օգուտներն ու վնասները. խորհուրդներ ատամնաբույժից
    Մաստակի՝ օրգանիզմի վրա ունեցած դրական ու բացասական ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է ատամնաբույժ Արևիկ Մովսիսյանի հետ. «Ուտելուց հետո մաստակ ծամելը կարող է մաքրել ձևավորված փառը և վերացնել սննդի փոքր մասնիկները: Այն դեպքերում, երբ ատամի խոզանակ և թել չկա, մաստակը կարող է մասամբ կատարել այդ գործառույթները և ապահովել բերանի խոռոչի նվազագույն հիգիենա: Թքի ավելացումը թույլ է տալիս ոչ միայն վերականգնել թթու-բազային հավասարակշռությունը, այլև ապահովում է սննդի մասնիկների վերացումը»։ Մաստակը մերսող ազդեցություն ունի լնդերի վրա՝ լավացնելով արյան շրջանառությունը։ Այն օգնում է նաև ականջների խցանման և սրտխառնոցի դեպքում՝ նվազագույնի հասցնելով անհարմարությունները։ Ատամնաբույժը նշեց, որ ուտելուց հետո մաստակ ծամելը խթանում է աղիների արտազատական ​​և շարժիչ գործառույթները: Բացի այդ, ստամոքսը ակտիվորեն արտադրում է ստամոքսահյութ և ֆերմենտներ։ Այս գործընթացների համակցումը հանգեցնում է սննդի ավելի լավ մարսողության և նյութափոխանակության գործընթացների արագացման: Չնայած բավականին մեծ թվով դրական կողմերին, մաստակն ունի նաև բացասական ազդեցություն: Մաստակի երկարատև ծամումը, հատկապես, եթե դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին, կարող է հանգեցնել ստամոքսահյութի ավելորդ արտադրության՝ հրահրելով աղեստամոքսային տրակտի մի շարք լուրջ հիվանդությունների զարգացում: «Կարող է առաջանալ ծնոտների կապանների և մկանների բնականոն գործունեության խախտում. կապանային ապարատի նման ծանրաբեռնվածության հետևանք կարող է լինել գլխացավը։ Մաստակը կարող է վնասել ատամի էմալը, լցոնման նյութը և օրթոդոնտիկ կառուցվածքները (կամուրջներ, պսակներ և այլն)՝ թուլացնելով դրանք», - ասաց Արևիկ Մովսիսյանը։ Մաստակի հաճախակի և երկարատև ծամումը կարող է հանգեցնել դեմքի համաչափության խախտման՝ մկանների միակողմանի մեծացման պատճառով։ Բացի այդ, հաճախակի ծամելու շարժումները հրահրում են կնճիռների ձևավորում։ Ատամնաբույժը խորհուրդ տվեց մաստակ ծամել ոչ ավելի, քան 5 րոպե և միայն ուտելուց հետո։ Շատ դեպքերում մաստակը չի վերացնում բերանի տհաճ հոտը, այլ միայն քողարկում է այն։ Հոտի պատճառն առավել հաճախ ատամների, ԼՕՌ օրգանների և մարսողական համակարգի հիվանդություններն են։ Մաստակ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ հեղինակավոր արտադրողներին և մեծ ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը։ Մաստակ օգտագործելիս հատուկ խնամք պետք է ցուցաբերեն բերանի խոռոչի և մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, հղի և կերակրող կանայք, երեխաները:
    19:15
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարիա Զախարովայի հայտարարությունը նշանակում է՝ ԼՂ խնդիրը չի լուծվել, շարունակում է գոյություն ունենալ. քաղտեխնոլոգ
    ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը պետք է ընկալել այն դիրքերից, որ անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից՝ ԼՂ խնդիրը չի լուծվել և շարունակում է գոյություն ունենալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Ադրբեջանը հայտարարում է, որ հարցը լուծվել է պատերազմի ընթացքում, և ԼՂ խնդիր, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Բայց Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ինքն այդ տեսակետին համաձայն չէ, և սահմանազատման գործընթացը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապ չունի։ Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն այս հարցում այսքան տարբեր. որովհետև սահմանագծման և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ին ստիպել Արցախից դուրս բերել խաղաղապահներին»,- ասաց քաղտեխնոլոգը։ Նման սցենարի դեպքում, ըստ Բադալյանի, արցախահայությունը մեկ գիշերվա ընթացքում ստիպված է լինելու լքել իր հայրենիքը, իսկ Ռուսաստանն իր հերթին կորցնելու է բոլոր լծակները։ «Չկա ռուս խաղաղապահների հարց, չկա նաև Արցախի հարց։ Սա նշանակում է, որ Ադբեջանը կարող է հայտնվել Արևմուտքի վերահսկողության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա, բնականաբար, չի կարող ՌԴ-ի համար շահեկան լինել, դրա համար էլ ռուսական կողմն անընդհատ հասկացնում է՝ «Հայաստան և Ադրբեջան, որքան էլ սահմաններ գծեք, միևնույն է, Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում։ Իսկ քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքը շարունակելու է մնալ Արցախում»,- ասաց Արմեն Բադալյանը։
    19:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությունն ու կարևորությունը»․ Արցախի ԱԱԾ
    Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և, ենթադրաբար ,Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ: Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան հայտնում ենք հետևյալը. Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր: Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին»:
    18:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն»-ը պետք է հաղթի, որ հայը ունենա հայրենիք․ Թադևոս Ավետիսյան
    «Դիմադրություն»-ը պետք է հաղթի, որ հայը ունենա հայրենիք․ Թադևոս Ավետիսյան
    18:26
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան դեռևս չի փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում չի փոխվի, և որ այդ երկրների՝ դաշինքին անդամակցելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն թուրքական կողմի մտահոգությունները փարատելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մենք կսպասենք կոնկրետ քայլերի Հելսինկիից և Ստոկհոլմից։ Մինչ այդ, մեր վերաբերմունքը խնդրին կմնա անփոփոխ»,- ընդգծել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել PKK-ին, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։
    18:20
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՊՆ N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ
    Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի դաշտային վարժվածության, դիմացկունության և պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 15-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ստորաբաժանումներն երթով զբաղեցրել են նախորոշված շրջանները և անցել պաշտպանության։
    18:10
    15.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Ջրհեղեղ՝ Սալոնիկում. կեղտաջրերը լցվել են բնակիչների տները
    Կարկուտն ու հորդառատ անձրևը Հունաստանի Սալոնիկ քաղաքում ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրի տակ են անցել բազմաթիվ մեքենաներ, տներ, շինություններ: Փողոցի կենտրոնով հոսող կեղտաջրերը լցվել են բնակիչների տները: Տեղացիները պատմել են, որ ջրի բարձրությունը մեկ մետրի է հասել:
    18:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին
    Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոմանոյի խոսքով՝ առաջիկայում Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտերի» խաղացող: «Ռոմայի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Միլանյան ակումբը պատրաստ է Մխիթարյանի հետ կնքել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։
    17:55
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում գրանցվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը
    Վրաստանում գրանցվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը։ Հիվանդը հիվանդությունը թեթև է տարել։ Նա արդեն ապաքինվել է, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։
    17:50
    15.06.22
    Ավելին