Լրահոս
2022-06-21
-
ՏարածաշրջանԼարսում նոր անցակետ է բացել Ռուսաստանը, որ ԵԱՏՄ պետությունների բեռնատարներն անարգել անցնեն. ԵԱՏՄ նիստ՝ Մինսկում«Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ երկրների վրա ուժեղանում է, անբարյացակամ քայլերին պետք է համատեղ պատասխանել»,- պնդել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինը Մինսկում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով հանդիպումից առաջ Միշուստինի հետ առանձնազրույց է ունեցել: Խոսել են տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումից:Ավելին22:3521.06.22 -
ՔաղաքականՈ՞վ է փոխարինելու Վանեցյանին. «Պատիվ ունեմ» դաշինքը լուծարվում էԼրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար կնշանակվի Հայկ Մամիջանյանը: Դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է, որ Վանեցյանի լիազորությունները դադարեցվելուց հետո կարող է մանդատ ստանալ:Ավելին22:2021.06.22 -
Հայաստան«Ոստիկանները զբաղված են Փաշինյանի թիկնապահ աշխատելով». ինչո՞ւ չի կանխվել Նիգավանի ողբերգությունըՔանի դեռ ոստիկանությունը շարունակում է քննել Նիգավանի արյունոտ ողբերգությունը, մամուլը փորձում է պարզել, թե ով է սպանությունների համար ձերբակալված 32-ամյա տղամարդը: «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ կրակողը նույն մարզի Ձորագլուխ համայնքից է: Ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է Երևան:Ավելին22:1021.06.22 -
ԻրավականՋհանգիրյանի «վզի մասով» մեկնաբանություն չունեն ՔՊ-ականները. «Հայաստան»-ը հիշեցնում է, որ նա է «ընտրակեղծիքների հայրը»Մեկնաբանել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունը ՔՊ-ականները չեն ուզում: Բայց ընդդիմադիրների հետ, միևնույն է, համաձայն չեն, որ Ջհանգիրյանը ուղիղ խոստովանում է «վերևների» ազդեցությունը դատական իշխանության վրա:Ավելին22:0021.06.22 -
Արտաքին քաղաքականությունԴատարանը երկարաձգել է Մոլդովայի նախկին նախագահի տնային կալանքըՄոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնևի դատարանը երկարաձգել է իր տնային կալանքը 30 օրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:Ավելին21:5021.06.22 -
ՏարածաշրջանՌոստովի շրջանում Սու-25 գրոհիչ է կործանվելՌոստովի շրջանում ռուսական Սու-25 ռազմական գրոհիչ է կործանվել: «Արմենպրես»-ի հաղորդում է, որ ինչպես ՏԱՍՍ-ին են հայտնել արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ օդաչուն նախնական տվյալներով զոհվել է:Ավելին21:4021.06.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս ճանաչել կենսական վիտամինների պակասի և ավելցուկի ախտանշաններըՎիտամինների և միկրոէլեմենտների հիմնական աղբյուրը պետք է լինի սննդակարգը, բայց ոչ միշտ է հաջողվում մարդուն հավասարակշռված սնունդ ընդունել՝ օրգանիզմն անհրաժեշտ նյութերով հագեցնելու համար։ Վիտամինի անբավարարությունը՝ ավիտամինոզը, խաթարում է օրգանիզմի գրեթե բոլոր գործառույթները, սակայն ժամանակակից աշխարհում սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Որպեսզի հասկանանք, թե ինչով է դրսևորվում օրգանիզմում վիտամինների նորմը և պակասը, և արդյոք սովորական մարդը պետք է ընդունի սինթետիկ վիտամիններ (մուլտիվիտամիններ, որոշակի խմբի վիտամիններ), ծանոթանանք վիտամինների հիմնական տեսակներին և օգտակարությանը. Վիտամին C Վիտամին C-ն պատասխանատու է մարմնի պաշտպանիչ գործառույթների համար։ Այն ուժեղացնում է իմունային համակարգը՝ ի պատասխան մարմնի օտար պաթոգենի, մասնակցում է հյուսվածքների աճին և զարգացմանը, նպաստում վերքերի բուժմանը: Վիտամին C-ի ամենահարուստ աղբյուրներն են՝ կանաչեղենը, մասուրը, կանաչ բանջարեղենը, ցիտրուսային մրգերը, լոլիկը, կարտոֆիլը։ Այս վիտամինի պակասը դրսևորվում է մազաթափությամբ, մաշկի չորությամբ և գունատությամբ, բերանի խոռոչի բորբոքային պրոցեսներով և լնդերի արյունահոսությամբ, հոգնածության ավելացմամբ, փխրուն ոսկորներով, վիրուսների և վարակների նկատմամբ զգայունության բարձրացմամբ և այլ հետևանքներով։ Վիտամին D Վիտամին D-ն պրոհորմոն է, որը մասնակցում է օրգանիզմի տարբեր կենսաքիմիական գործընթացներին։ Այն անհրաժեշտ է իմունային համակարգի բնականոն գործունեության, սրտանոթային և աուտոիմուն հիվանդությունների կանխարգելման համար։ Դրա պակասը լավ դրսևորվում է արտաքինից՝ մաշկի, մազերի, եղունգների և, իհարկե, տրամադրության հետ կապված խնդիրներ։ Վիտամին D-ի պակասը կապված է դեպրեսիայի և անհանգստության բարձր ռիսկի հետ: Վիտամին B12 Վիտամին B12-ի հիմնական աղբյուրը կենդանական ծագման մթերքներն են, ուստի այն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով սննդակարգից բացառել են միսը, ձուկը և կաթնամթերքը, ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Վիտամինը կենսական նշանակություն ունի արյունաստեղծության և նյարդային համակարգի համար, մասնակցում է ԴՆԹ-ի բաղադրիչների սինթեզին։ B12-ի դեֆիցիտը դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով և ականջների զնգոցով, աճող դյուրագրգռությամբ, մաշկային խնդիրներով, հիշողության կորստով և դեպրեսիայի նշաններով: Վիտամին A Պրովիտամին A-ն հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և անհրաժեշտ է իմունային ֆունկցիայի համար։ Վիտամինի պակասը հեշտությամբ հայտնաբերվում է նաև արտաքին գործոններով, որոնք, այնուամենայնիվ, համընկնում են վիտամինային անբավարարության այլ ախտանիշների հետ: Բետա-կարոտինի պակասը ներառում է՝ չոր մաշկ և աչքեր, մազաթափություն, տեսողության հետ կապված խնդիրներ, մաշկային հիվանդություններ, ոսկրային հյուսվածքի զարգացման խանգարում և այլ խնդիրներ: Վիտամին A-ի ավելցուկի դեպքում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնել ծխողներին, քանի որ այն մեծացնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։ Ավելցուկի ախտանշանները կարող են տարբեր լինել, բայց հիմնականներից են՝ մազաթափություն և ճաղատություն, ախորժակի կորուստ, մաշկի բորբոքում, փորլուծություն, հոգնածության ավելացում, մկանային ցավ: Մարդը կարող է կրել մի վիտամինի պակաս և մյուսի ավելցուկ, ուստի կամայական մուլտիվիտամինների ընդունումը կարող է վնասակար լինել: Բացի այդ, վիտամինների մի խմբի ընդունումը կարող է չեզոքացնել մյուս խմբին, այդ իսկ պատճառով ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ։Ավելին21:3021.06.22 -
Հայաստան«Դիվերսիա ա եղել, ինքն ա իրան առաջ գցել». 19-ամյա զինվորի զոհվելու պաշտոնական վարկած չկա՝ անգամ հուղարկավորությունից հետոԱյսօր Բյուրականում հողին են հանձնել 19-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանին: Նա շաբաթ երեկոյան էր զոհվել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին: Պաշտպանության նախարարությունը դեռ նրա զոհվելու պաշտոնական վարկած չի հայտնել: «Հայլուր»-ի թղթակցին Բյուրականում նրա հազարատներն ու ընկերները հայտնել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ դիվերսիոն հարձակում է եղել հայկական դիրքի վրա, հակառակորդը ԱԹՍ-ով հարվածել է, ինչի հետևանքով Հրաչը վիրավորում է ստացել կրծքավանդակի ու գլխի հատվածում, հոսպիտալի ճանապարհին մահացել է:Ավելին21:2421.06.22 -
Փորձարկվելու են Թեղենիք, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերի շչակներըՀունիսի 22-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Թեղենիք, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:Ավելին21:1721.06.22 -
N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներՄարտական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի գործնական հմտությունների կատարելագործման, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունների զարգացման նպատակով հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ավելին21:1021.06.22 -
ՍպորտԱրթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): ArmSport.am-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին21:0021.06.22 -
ԻրավականՔկ-ն հերքում է, թե Արգիշտի Քյարամյանը վիրավորել է զոհված զինծառայողների հարազատներին44-օրյա պատերազմում զոհված Վիգեն Ազատյանի հայրը «Հայլուրի» հետ զրույցում հերքել է Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, թե կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ իրավիճակը թեժացել է ծնողների սադրանքի պատճառով: Զոհվածի հորը այսօր կանչել են ԱԱԾ բացատրություն տալու՝ ինչու են հաղորդում ներկայացրել Քյարամյանի դեմ:Ավելին20:5321.06.22 -
ԻրավականԱպարանում կրակոցների միջադեպի օրը մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց են այցելել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր բժշկական կենտրոնում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում դիտավորյալ վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները և մի քանի գույք տակնուվրա արել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկանության Ապարանի բաժնի համայքնային ոստիկանության խմբի ավագ տեսուչը հայտնել է իր վերադասին, ում հանձնարարականով էլ հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից ու ոստիկանության Ապարանի բաժնից, այլ նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և նույն վարչության «սև բերետները»: Գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին20:4321.06.22 -
ՀասարակականԻնչպե՞ս տարբերել որակյալ պաղպաղակն անորակիցԴիետոլոգները հայտնել են, թե ինչպես կարելի է վնասակար պաղպաղակը տարբերել օգտակարից։ Նրանց խոսքով՝ վտանգավոր հետևանքներից խուսափելու համար պետք է ընտրել բացառապես բնական կաթնամթերքից պատրաստված պաղպաղակ։ Բնական հումքով՝ կաթով, սերուցքով, շաքարավազով և մրգերով պատրաստված անուշեղենը, բնական է, չի կարող էժան լինել։ Եվ պաղպաղակի գինն իջեցնելու համար արտադրողները կարող են տարբեր հնարքների դիմել, օրինակ, կաթնայուղը փոխարինել բուսական յուղով, կովի կաթը՝ չոր կաթով, իսկ ահա շաքարավազը բոլորովին էլ ճակնդեղից ստացված չի լինի։ Բացի այդ՝ պաղպաղակի բաղադրության մեջ կներառվեն հնարավոր բոլոր տեսակի համի բարելավիչները, ներկանյութերը, կոնսերվանտները, որպեսզի արտադրանքը երկար պահպանվի։ Այսօրինակ պաղպաղակները ոչ ավել, ոչ պակաս «քիմիական ռումբ են»։ Մասնագետները հորդորում են նաև չուտել պաղպաղակի վաֆլե բաժակները, քանի որ դրանց բաղադրության մեջ անպայման մարգարին կամ որևէ այլ տեսակի յուղ է պարունակվում։ Ինչ վերաբերում է շոկոլադապատ պաղպաղակներին, ապա մեծ է հավանականութունը, որ գլազուրի մեջ կակաոյի յուղ կա։ Դիետոլոգները նաև խորհուրդ են տվել որպես պաղպաղակի այլընտրանք դիտարկել մրգային սառույցները՝ պատրաստված սառեցված հյութերով։ «ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։Ավելին20:3721.06.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Վանեցյանը հեռանում է խորհրդարանից, բայց «պայքարից դուրս չի գալու» | 21.06.2022Ավելին20:3021.06.22 -
ՏարածաշրջանՈւկրաինայի ենթակառուցվածքների գրեթե մեկ երրորդը ոչնչացվել էՈւկրաինայի ենթակառուցվածքի 20-30%-ը ոչնչացվել է ռուսական ներխուժման հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը՝ ֆրանսիական «Le Monde»-ին տված հարցազրույցում։ Պատերազմի գրեթե չորս ամիսների ընթացքում վնասվել են ճանապարհներ, կամուրջներ, նավահանգիստներ, երկաթուղիներ, օդանավակայաններ։ Կուբրակովը կորուստները գնահատում է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Բնակելի և ոչ բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների ոչնչացման հետևանքով Ուկրաինայի տնտեսությանը հասցված ուղիղ վնասի ընդհանուր գումարը կազմել է 105,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ 40 միլիարդ դոլարը՝ տրանսպորտի ոչնչացման պատճառով: «Ամենից շատ տուժել են Մարիուպոլը, Խարկովը, Չեռնիգովը, Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը, 320 հազար մարդ զրկվել է տներից»,- ասել է նախարարը։Ավելին20:2521.06.22 -
ԻրավականՈ՞վ է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք ԻշխանյանՇարունակում եմ հետևել Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության մեկնաբանությունները։Սակայն, այս անգամ անուններ չեմ տա։ Պատճառը՝ ուղղակի չեմ ցանկանում նրանցից ոմանց անունները հնչեցնել իմ էջում։ Դրանք բոլորը «հերոսաբար» հայհոյում, քննադատում են և Գագիկ Ջհանգիրյանին և Ռուբեն Վարդազարյանին և այլ դատավորների։Նրանք մեծ-մեծ խոսում են, այսպես կոչված վեթինգի անհրաժեշտության մասին, այն չանելու համար, քննադատելով նույնիսկ իրենց պաշտելի բռնապետիկին։ Նրանցից ոմանք, նույնիսկ դիմումներ են ներկայացնում քննչական մարմիններ։ ․․․Ծափահարություններ․․․ Բայց․․․ նրանք բոլորը «չեն նկատում», թե ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ, ով է հրահանգել «սի․․մ» գործ հարուցել, ում հրահանգով Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ անդամ։ Ինչպե՞ս կարող են նրանք լինել սկզբունքային և , ինչպես ասում են, «ձուկը գլխից բռնել»։ Ինչպես կարելի է պահանջել իրենց պաշտելի բռնապետիկի հրաժարականը։Նրանք ձևեր են թափում՝ թաքնվելով վեթինգ, Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան, դատավորներ, շղարշի ետևում, փաստորեն արդարացնելով բռնապետիկին, իբր նա այս ամենից անտեղյակ է, միամիտ և մոլորյալ, որ վստահել է Գագիկ Ջհանգիրյանին։Ավելին20:1921.06.22 -
ՔաղաքականՄենք իրավունք չունենք չօգտագործել իմպիչմենտի գործիքը. Ագնեսա ԽամոյանNews.am-ը գրում է․ Արթուր Վանեցյանը նպատակահարմար է գտել այս փուլում մանդատը վայր դնել, ինչն իր որոշումն է, բայց կարեւոր եմ համարում ընդգծել, որ Վանեցյանը եւս արձանագրեց, որ բոլորիս նպատակը մեկն է՝ հասնել այս իշխանության հեռացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելու հայտարարությանը։ Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվել է, որովհետեւ ըստ նրա՝ քաղաքացիները իրենց քվե էին տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու եւ երկիրն աղետից դուրս բերելու համար, բայց այս խորհրդարանը դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ «Խորհրդարանի գործունեության մասին դեռ խորհրդարանում եղած ժամանակ ավելի կոշտ ձեւակերպումներ ենք տվել, դրանից հետո մեր գնահատականներում այս խորհրդարանի իշխանական հատվածի որակի մասին ոչինչ չի փոխվել։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք մեկ գործիք, այն է՝ իմպիչմենտի պրոցես սկսել, եւ ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք այդ գործիքը չօգտագործել։ «Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեության մասով կարող եմ արձանագարել, որ այս պահին բոլոր պրոցեսները փողոցում են, խորհրդարան վերադարձը պայմանավորված է բացառապես մեր օրակարգով, ինչպես օրինակ, վերջերս արտահերթ նիստ նախաձեռնեցինք, որին սակայն ՔՊ–ական պատգամավորները չեկան։ Կարծում եմ՝ այս շարժման մեջ որեւէ մեկը գերի չէ այդ մանդատին»,– հավելեց Ագնեսա Խամոյանը։Ավելին20:1321.06.22 -
Արտաքին քաղաքականությունՊետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը ՈւկրաինայումԱՄՆ Պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի մարտերում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ քաղաքացու՝ կամավորական Սթիվեն Զաբելսկու զոհվելու փաստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ալ Արաբիա»-նԱվելին20:0721.06.22 -
ԱռողջապահականՆոմոֆոբիա կամ հեռախոսային կախվածություն. ինչպե՞ս պայքարելԲջջային հեռախոսը դարձել է ժամանակակից մարդու անփոխարինելի ուղեկիցը։ Այնուամենայնիվ, այն այնքան ամուր է հաստատվել մեր կյանքում, որ դրա անսպասելի բացակայությունը մարդկանց կարող է խուճապի մատնել։ «Նոմոֆոբիա» տերմինը առաջացել է համեմատաբար վերջերս: Ներդրվել է մասնագետների կողմից՝ նկարագրելու անհանգստության և նույնիսկ խուճապի վիճակ այն մարդու մոտ, ով այս կամ այն պատճառով կորցրել է կապը սմարթֆոնի, կամ այն օգտագործող մարդկանց հետ: Նոմոֆոբների գրեթե կեսը երբեք չեն անջատում իրենց բջջային հեռախոսները։ Նրանք անհանգստանում են, երբ կորցնում են այն, ավարտվում է լիցքավորումը, կամ հաշվի վրայի գումարը, գտնվում են ռադիոծածկույթից դուրս և այլն։ Անշուշտ, երբեմն նկատել եք, թե ինչպես է զրուցակիցը ձեզ ուշադիր լսելու փոխարեն անընդհատ կառչում հեռախոսից՝ կորցնելով խոսակցության շղթան։ Այս երևույթը կախվածության տեսանելի ախտանշաններից է։ Թեև նոմոֆոբիան լուրջ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության և կյանքի համար, դրա ազդեցությունը առօրյա կյանքի վրա կարող է բավականին ակնառու լինել։ Նոմոֆոբիայի ախտանշաններն են խուճապի նոպաները, գլխապտույտը, թթվածնի պակասը, սրտխառնոցը, քրտնարտադրությունը, սրտի բաբախյունը, ցնցումները և կրծքավանդակի ցավը: Նոմոֆոբիայի նշանները կտրուկ սրվում են, երբ մարդը հանկարծ հայտնաբերում է, որ չի կարողանում գտնել իր հեռախոսը, դառնում է գրգռված և անհանգիստ՝ որոշ ժամանակով դադարելով վերահսկել իր գործողությունները: Հեռախոսից կախվածության հիմնական պատճառները՝ - նոր տեղեկատվություն ստանալու մեծ ցանկություն - կախվածություն սարքի արտաքին տեսքից (ցանկություն`գնելու վերջին մոդելը, զարդարելու հեռախոսն ամենատարբեր աքսեսուարներով) - լսողական հալյուցինացիաներ (հաճախ մարդիկ սկսում են մտածել, որ լսում են բջջայինի ձայնը): Կախվածությունից ազատվելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ, թե ինչու է այդքան անհրաժեշտ սմարթֆոնը։ Փորձել անջատել հեռախոսը, գոնե, հանգստյան օրերին. Այդ ժամանակ անակնկալ կերպով կնկատեք, որ բաց թողնված զանգերի թիվը ակնհայտորեն ավելի քիչ է, քան դուք սպասում էիք։ Եթե դժվար է անմիջապես հրաժարվելը, ապա փորձեք պատկերացնել ձեզ առանց հեռախոսի։ Հենց որ նման երևակայական խաղերը ձեզ համար այլևս տրավմատիկ չլինեն, սկզբից կարող եք անջատել հեռախոսը մեկ ժամով, ապա ավելացնել ժամանակահատվածը։ Եթե ախտանշանները պահպանվում են, ապա ավելի լավ է դիմել մասնագետի, քանի որ այդ դեպքում հեռախոսից բաժանվելու վախը կարող է ավելի խորացնել իրավիճակն ու ազդել հոգեֆիզիոլոգիական հատկանիշների վրա։ Եվ կարևոր է միշտ հիշել, որ տեխնիկան է ստեղծվել մարդու համար, ո՛չ թե հակառակը։Ավելին20:0621.06.22