Լրահոս

2022-06-22
  • Img default alt hy
    Մարտունի քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Մյասնիկյան, Սայաթ-Նովա փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    10:23
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտովթար՝ Սևան-Գավառ ճանապարհին․ ջրափրկարարները ճահճից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը
    Հունիսի 22-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ: Ջրափրկարարները ճահճից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան:
    10:17
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արյունալի դեպքից հետո մի քանի օր է՝ Ապարանում եւ հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Բնակիչներն ասում են, որ վենդետայի ուրվականն է շրջում մարզում, երկու զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների լկտի պահվածքը։ Երեկ պաշտոնանկ արվեց Ապարանի ոստիկանապետը, ով փաստացի անգործություն է դրսեւորել՝ չկանխելով մի քանի օր տեւած «ռազբորկաները», որոնք կիրակի օրը ողբերգական ավարտ ունեցան, բայց գլխավոր մեղավորները դեռ անպատիժ են։ Երեկ լուրեր կային, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը եւս մասնակցել է միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը»
    10:11
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա. ո՞ւմ նկատի ունի Գագիկ Ջհանգիրյանը
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանն օրերս հրավիրված ասուլիսին հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սեւեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարեւորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ «Չգիտեմ։ Իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից ա գալիս։ Էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու, ես չեմ կարա։ Ես քո առաջ եմ գառանտ։ Ինչ կարացել, արել եմ, որ քո ասած ժամկետը, դեմքը պահես»,- ձայնագրության մեջ ասում է Ջհանգիրյանը, ինչն էլ մի շարք հարցեր է առաջ բերում։ Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։ Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ի՞նչ հիմունքներով է իրականացվում, գրավո՞ր, թե՞ բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալո՞ւ է այն։ Սրանք բոլորը հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները»:
    10:09
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու իր թիմը խաբել են պատերազմի ամբողջ ընթացքում
    #Մամուլի տեսություն 22 06 2022 Փաշինյանն ու իր թիմը խաբել են պատերազմի ամբողջ ընթացքում. «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր թիմը խաբել են պատերազմի ամբողջ ընթացքում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ օրը, հպարտորեն հայտարարում էր, որ պատերազմն ավարտվելու է ադրբեջանական զորքի ուղղակի ջախջախմամբ: Ավելին՝ այժմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը վստահեցնում էր, թե իր այդ հայտարարությունը քարոզչական բնույթ կամ բովանդակություն չունի: «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, եւ վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգեւորիչ նշանակության գրառում չէ»,- Facebook-ի իր էջում գրել էր նա: Միրզոյանն իշխանության ներկայացուցիչներից միակը չէր, որ 44 օր շարունակ հանրությանը սնում էր այն հռետորաբանությամբ, թե ադրբեջանական կողմը օր օրի ուժասպառ է լինում, մենք էլ հաղթում ենք: Ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչները հասարակության մարտական ոգին տեղը պահելու կամ, իրենց բառերով ասած, «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին «դուխ տալու համար» այնպիսի հայտարարություններ էին անում, որ թվում էր՝ ուր որ է հայկական զինուժը Բաքու կմտնի: Հանրությանը ոգեւորել, այո, պետք էր, բայց հուսադրելն ու սուտ խոսելը տարբեր բաներ են: 44 օր շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ոչ թե «դուխ» են տվել, այլ խաբել են մեզ բոլորիս, իսկ Միրզոյանը վերոնշյալ հայտարարությունից հետո առնվազն բոլորիցս ներողություն պետք է խնդրեր:
    10:06
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կապանում թեժ պայքար է սպասվում. մրցակիցները եղբոր և քրոջ որդիներ են
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, «Քաղպայմանագրում» ակտիվ զբաղված են տարածքային խորհուրդների ձեւավորմամբ։ Բացի վարչությունից, ՔՊ-ում որոշել են նաեւ կուսակցական խորհուրդ ձեւավորել, ուստի նախ տարածքային խորհուրդներն են ձեւավորվում, որոնց նախագահներն էլ կընդգրկվեն խորհրդի կազմում։ Գործընթացը լուրջ խմորումներ է առաջացրել շարքերում, կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու եւ տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամեն ինչ անում են, որ Արայիկ Հարությունյանի սանիկ, նկարիչ, պատգամավոր Դավիթ Դանիելյանը դառնա նախագահ։ Անցած շաբաթ պետք է տեղի ունենար ընտրությունը, սակայն Դանիելյանի միջնորդությամբ հետաձգվել է, եւ եթե կրկին չհետաձգեն, ապա հուլիսի 4-5-ը կկայանա այն։ Մեզ ասացին, որ Դանիելյանը, որը վերջին օրերին Կապանում է, կուսակցական ընկերների հետ շփումներից հասկացել է, որ իր դիրքերը թույլ են, ուստի հետաձգել է, որ հասցնի շահել ընտրողների համակրանքը․ նա պաշտոններ է խոստանում եւ այլն։ Որքան էլ տարօրինակ է, Դանիելյանի մրցակիցն իր հարազատ զարմիկն է՝ նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով եւս հավակնում է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնին։ Նրանք եղբոր եւ քրոջ որդիներ են՝ քեռորդի, հորաքրոջ որդի, սակայն Կապանի ընտրություններից հետո զարմիկների փոխհարաբերությունները լարվել են․ Դավիթ Դանիելյանն իր պարտության հարցում մեղադրում է նախընտրական շտաբը ղեկավարած Բաբայանին։ Այնպես որ, թեժ պայքար է սպասվում, իսկ տարածքային խորհուրդը բաղկացած է լինելու 7 անդամից»:
    10:00
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցները իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաև մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջադեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար: Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով և իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 19-ին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով սպանվեց երկու անձ, որի համար մեկ քաղաքացի գտնվում է կալանքի տակ: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը եղել է ՀՀ վարչապետին հայհոյելը, մինչդեռ իրավապահ համակարգը պնդում է, թե պատճառը կենցաղային է: Ավելին՝ Armlur.am-ը գրել էր, որ մինչ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ քննչական կոմիտեն պնդում են, թե մեկ անձ է կրակոց արձակել, ինչի հետևանքով կա երկու զոհ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել: Վերոնշյալ օրը տարբեր զենքերից են կրակոցներ արձակվել, և այս պահին ձերբակալված 32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար: Տեղեկության մասով դիմեցինք նախաքննական մարմին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, և դեպքի մասին կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել է»։
    09:50
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լրտեսության մեջ բացահայտված կինը շատ օպերատիվ է փոխանցել տեղեկությունները և աշխատել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական լրտեսին բացահայտելու մասին: Բավականին մանրակրկիտ նկարագրված էին Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.-ի գործողությունները, ով 2021-ի մայիսից Ֆեյսբուքի միջոցով հավաքագրել է և օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներին «ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ» է հաղորդել: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ գումարներ և նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ: Հաղորդագրության մեջ ասված է, որ նա փոխանցել է «Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և ՀՀ-ի սոցիալական, քաղաքական իրավիճակի, առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, տեղահանված Արցախի քաղաքացիների թվի, պետության կողմից նրանց տրվող աջակցության մասին և այլ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը»: Մենք տեղեկացանք, որ լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, և նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղևորությանը: Ինքնաթիռի տոմս գնելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային` այդ այցի կապակցությամբ: Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկատվությունը»։
    09:40
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Ժողովուրդ» Ապարանում կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար: «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը եւս մասնակցել է Ապարանի միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը: «Ժողովուրդ» 2022 թ-ի ապրիլի 22-ից մինչեւ հունիսի 17-ը ակցիայի մասնակիցների նկատմամբ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ: «168 Ժամ» Տիգրան Ավինյանին հնարավորինս արագ ՔՊ-ն ուզում է քաղաքապետ կարգի: «Արմենպրես» Պետերբուրգում կայացել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքային հանդիպում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:
    09:30
    22.06.22
    Ավելին
2022-06-21
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարույթ է հարուցվել հավի ձվի շուկայում գործող 5 ընկերության նկատմամբ
    ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ:
    23:59
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորաղբյուրի տներից մեկում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
    Հունիսի 21-ին՝ ժամը 21։50-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Լճափի փողոցի տներից մեկի 2-րդ հարկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    23:50
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված թութը
    Թթենին շատ տարածված ծառ է, իսկ դրա պտուղներն անչափ համեղ են ու օգտակար: Այս պտուղները կարող են շատ շուտ փչանալ ու վնասվել, ուստի ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում: Ավելի երկար օգտագործելու համար պտուղները կարելի է պահել սառեցրած կամ չորացրած վիճակով: Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեժ, 82.6 գրամ ջուր և 50.5 կկալ: Բացի այդ, այն հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով (А, В1-В6, В9, Е, С, К), միկրոտարրերով (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրերով (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր): Թթի օտակար հատկությունները Թութը հարուստ է կալիումով, որի պակասի դեպքում կարող է առաջանալ հիպոկալիեմիա: Սա է պատճառը, որ օրգանիզմում կալիումի պակասի դեպքում բժիշկները նշանակում են թթի հյութահանուկ: Բացի այդ, թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել: Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Օրինակ՝ չհասած պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը՝ դրանք փորլուծություն են առաջացնում, ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ: Թութը կիրառվում է ե՛ւ թարմ, ե՛ւ պահածոյացված վիճակում։ Նրանից պատրաստված եփուկը՝ դոշաբը, հրաշալի դեղամիջոց է եւ կիրառվում է շնչառական հիվանդությունների ժամանակ։ Իսկ թթից պատրաստված մուրաբան եւ չիրը անփոխարինելի սնունդ են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։
    23:45
    21.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ո՞վ է պայթեցրել Օդեսայի նավահանգստի հացահատկի պահեստը. ռուս-ուկրաինական պատերազմի 118-րդ օրը
    Ուկրաինայում ռուսների կողմից գերեվարված ամերիկացի վարձկանները հնարավոր է մահապատժի ենթարկվեն: Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ հետաքննությունը կորոշի ուկրաինացիների կողմից կռված ամերիկացիների ճակատագիրը: Արևմուտքը արդեն բացահայտ ակնարկներ է անում, որ հոգնել է Կիևի խնդիրներից:
    23:37
    21.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել նավթի համաշխարհային գները
    Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում բարեկամ երկրների հետ՝ նավթի գնի մաքսիմում սահմանելու համար, որպեսզի կրճատի Ռուսաստանի նավթային եկամուտները և կանխի համաշխարհային տնտեսության համար բացասական հետևանքները։ Այդ մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ի երեկոյան, Կանադա կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ Խոսքը գնում է գնային շեմ սահմանելու մասին, որը միանգամից մի քանի արդյունքի կհասցնի՝ կավելացնի Արևմուտքի պատժամիջոցները ռուսական էներգակիրների դեմ և կնվազեցնի ռուսական նավթի գինը՝ դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի կառավարության եկամուտները և, միաժամանակ, ավելացնելով նավթի ծավալը համաշխարհային շուկայում։
    23:30
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
    Հանրապետության տարածքում hունիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում hունիսի 21-ի ցերեկը 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
    23:22
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական դաշինք ստեղծելու լուրերը իրականությանը բացարձակ չեն համապատասխանում․ Արման Թաթոյան
    Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն ու խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է քաղաքական դաշինք ստեղծել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ «Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,– ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլում գրվում էր նաև, որ Արման Թաթոյանի հետ դաշինք է պատրաստվում կազմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։ «Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:
    23:15
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թվիթերի ղեկավարությունը միաձայն խորհուրդ է տալիս ընկերությունը վաճառել Մասկին
    Թվիթեր սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին կողմ քվեարկել ամերիկյան ընկերությունը գործարար Իլոն Մասկին վաճառելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
    23:08
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի աներձագն ամառային հանգիստը կանցկացնի ԱՄՆ-ում
    Armlur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն ասել է, որ այս տարի իր ամառային արձակուրդը անց է կացնելու Ամերիկայի միացյալ Նահանգներում։ «Այս տարի որոշել եմ արձակուրդս անցկացնել ԱՄՆ-ում։ 20 օր այնտեղ կլինեմ»,- ասել է պատգամավորը։ Հարցին, թե արդյոք դա ճոխություն չէ, աներձագը նշել է․ «Այստեղ որևէ ճոխություն չկա»։
    23:04
    21.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում վաղը 14 ժամ ջուր չի լինի
    Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 22-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղամասի 5 և 9 փողոցների, 5 փողոցի նրբանցքի, Գուրգեն Մահարի 127, 127/1, 127/2, 127/3 համարների, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների և Մուշավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:00
    21.06.22
    Ավելին
  • Տնտեսական
    15 ստուգող կազմակերպություն ու մոտ կես միլիոն մեքենա. գազաբալոնների լիցենզավորման խնդիրը
    Դոլարն էժանանում է, բենզինը մնում թանկ: Վարորդների ընտրությունը մնում է համեմատաբար ձեռնտու գազը: Սակայն, այստեղ էլ շուտով քաոսային իրավիճակ են կանխատեսում մասնագետները:
    22:48
    21.06.22
    Ավելին