Լրահոս
2022-06-29
-
ՀայաստանՀայլուր 15:30 Քաշքշուկ՝ ՌԴ դեսպանատան մոտ, գերիների հարազատների բողոքը | 29.06.2022Ավելին15:3029.06.22 -
Իրավական46-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ գլխին․ նա մահացել էՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է մայրը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչը անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվել է առերես հարցաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:2829.06.22 -
ՀայաստանԱրաբկիրում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 15.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 15.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պողոտայի, Ղափանցյան, Ն. Զարյան, Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Հ. Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական փողոցի և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի՝ իր նրբանցքներով, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Հր. Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29, 41, 44 համարների, Ն. Դումանի 1-31 համարների, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 23, 24, 25, 26, 27, 29 համարների, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 24/1, 24/2, 26 համարների, Ա․ Խաչատրյան փողոցի՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 32, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 38/1, 39, 39/1, 39/2, 40, 41, 42, 43, 44, 46 համարների, Կասյան 10, 12 համարների, Հակոբյան 8, 10 համարների և փակուղու, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 համարների, Կոմիտասի անցուղին՝ իր այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոնի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը:Ավելին15:2229.06.22 -
ՄիջազգայինԹուրքիան՝ ՔԱԿ դեմ պայքարի խոստման դիմաց համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի միացմանը ՆԱՏՕ-ինԹուրքիան համաձայնել է ՆԱՏՕ թողնել Շվեդիային ու Ֆինլանդիային: Անկարայի հետ համաձայնագիր է ստորագրվել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի պատմության մեջ Հելսինկիի ու Ստոկհոլմի անդամակցության գործընթացն ամենաարագն է:Ավելին15:1629.06.22 -
ՀասարակականԱպարանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանրԱպարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը: Հոսպիտալացված մյուս քաղաքացու վիճակը բավարար է:Ավելին15:1029.06.22 -
Շիրակի մարզպետարանն արգելում է իր աշխատակիցներին ժամը 6-ից հետո և հանգստյան օրերին լինել մարզպետարանումYerkir.am-ը գրում է. ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանի արկածները Շիրակի մարզպետի պաշտոնում շարունակվում են: Այս անգամ էլ նա տարօրինակ, անտրամաբանական հանձնարարական է հրապարակել: Այսպես՝ Yerkir.am-ի ձեռքում հայտնված փաստաթղթում հրամայվում է «աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին բացառել ՀՀ Շիրակի մարզպետարանի շենք աշխատակիցների ու քաղաքացիների մուտքը»: Նման որոշումը նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ է ու անտեղի: Փաստորեն, եթե մարզպետարանի որևէ աշխատակից, որին հանձնարարված է որևէ աշխատանք-առաջադրանք` հաջորդ օրն առավոտյան հանձնելու համար, չհասցնի այն կատարել, 6-ից հետո այլևս չի կարող մնալ և ավարտել իր աշխատանքը` թողնելով այն կիսատ: Կամ՝ մարզի որևէ խնդիր լուծելու համար մարզպետարանի աշխատակիցը շաբաթ կամ կիրակի օրերին չի կարողանալու մտնել իր աշխատասենյակը, իսկ մարզի խնդիրները պետք է սպասեն մինչև երկուշաբթի: Բացի դրանից՝ որևէ հրատապ դեպքի պարագայում Շիրակի մարզի բնակիչները չեն կարողանալու իրենց խնդիրներով դիմել մարզպետարան, քանի որ աշխատանքային ժամերից դուրս և շաբաթ-կիրակի մարզպետարանը փակ է բոլորի համար: Փաստացի, Շիրակի մարզի բնակիչների համար «ապագա կա» միայն աշխատանքային ժամերին և օրերին, իսկ մնացած ժամերին ու օրերին նրանք մատնված են անուշադրության:Ավելին15:0029.06.22 -
ԻրավականՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնասՁեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն: Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր` նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ: Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները: Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ): Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար:Ավելին14:4529.06.22 -
ԻրավականՔրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքերՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում պարզվեց նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները: Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում: Հայտնաբերվեց 7 գրամից ավելի կոկաին և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին: Հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները` կալանավորվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին14:3029.06.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն մտադիր է Գերմանիայում և Իտալիայում մեծացնել ՀՕՊ ուժերի թիվըԱՄՆ-ն մտադիր է Գերմանիայում և Իտալիայում մեծացնել ՀՕՊ ուժերի թիվը։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Բայդենը նաև հայտարարել է Բալթյան երկրներում ռազմական ռոտացիոն կոնտինգենտի թիվն ավելացնելու Վաշինգտոնի մտադրության մասին:Ավելին14:1529.06.22 -
ՔաղաքականՈչ թե ուղղություն, այլ խորհուրդ է տվել քննիչին. ԱԺ-ն լսում է գլխավոր դատախազի իշխանական թեկնածուինՔՊ-ականներն այսօր խորհրդարանի արտահերթ նիստում սկսել են քննարկել Հայաստանի գլխավոր դատախազի ընտրության հարցը: Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է իշխանականների թեկնածուն: Նա այս տարվա սկզբին հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քրեական գործերը քննող քննիչին ուղղություն ցույց տալու համար: Այսօր նա խորհրդարանում հայտարարել է, որ ընդամենը խորհուրդ է տվել քննիչին:Ավելին14:1029.06.22 -
Շոու բիզնեսՔորթնի Քարդաշյանի ամուսինը շտապ հոսպիտալացվել է«TMZ»-ի փոխանցմամբ՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում։ Բարքերին ուղեկցել է կինը՝ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը։ Առողջական ինչպիսի խնդիրներ են առաջացել ռոք երաժիշտի մոտ՝ հայտնի չէ։Ավելին14:0029.06.22 -
Հրդեհ՝ Գեղադիր գյուղումՀունիսի 29-ին, ժամը 12։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Ավելին13:5229.06.22 -
ԻրավականՀարևանի բնակարանից բջջային հեռախոս գողացած անձը ձերբակալվել էՀունիսի 19-ին Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկում բնակարանի դուռը կողպված չէր եղել. օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էին տուն և հյուրասենյակի պահարանից գողացել տանտիրոջ բջջային հեռախոսը: Կատարվածի մասին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ օր անց: Տուժողը փորձել էր իր ուժերով գտնել հեռախոսը հափշտակողին, և երբ ջանքերն ապարդյուն էին անցել, հունիսի 20-ի գիշերը դիմել էր ոստիկանություն: Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումները ժամեր անց արդյունք տվեցին. օպերատիվ տվյալ ստացվեց, որ գողությունն արել է տուժողի 56-ամյա հարևանը: Հունիսի 20-ի առավոտյան նա բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:Ավելին13:4629.06.22 -
Արտաքին քաղաքականությունՄեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին դեֆիցիտի դեպքումFinancial Times թերթը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին սուր դեֆիցիտի դեպքում։ Երկրի գազատրանսպորտային համակարգը միացված է Նիդերլանդներին և Բելգիային: Ըստ պարբերականի՝ Թագավորության նման քայլը սպառնում է խաթարել միջազգային համագործակցության միտումը էներգետիկ ոլորտում։ Այս առնչությամբ եվրոպական գազային ընկերությունները Մեծ Բրիտանիային կոչ են արել չընդհատել ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ Թագավորության անջատումը Նիդերլանդներին և Բելգիային միացնող գազատարներից կարող է հակառակ արդյունքն ունենալ հենց Բրիտանիայի համար։Ավելին13:4029.06.22 -
ՀասարակականՄոսկվայի կենդանաբանական այգում բնակվող կարմիրգրքյան կուղխերի ընտանիքում ձագուկներ են հայտնվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի կենդանաբանական այգում բնակվող կարմիրգրքյան կուղխերի ընտանիքում ձագուկներ են հայտնվել։ Նրանք գարնանն են ծնվել և մինչ այժմ թաքնվում էին իրենց որջում։ Միայն վերջերս է մայրը նրանց թույլ տվել որջից դուրս գալ։Ավելին13:3429.06.22 -
Արտաքին քաղաքականությունՄադրիդում կայացել է Էրդողանի և Մակրոնի փակ հանդիպումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին Մադրիդում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։ Իսպանիայի մայրաքաղաքում բանակցությունները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Հունիսի 29-ի երեկոյան նախատեսվում է նաև Թուրքիայի ղեկավարի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։Ավելին13:2829.06.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան քաղաքում՝ հունիսի 29-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսիս 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 01-04-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի:Ավելին13:2229.06.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը կշարունակի ռազմական գործողությունը մինչև իր նպատակների իրականացումը. ՊոլյանսկիՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամկետների մասին և հայտարարել, որ այն կշարունակվի մինչև նպատակների իրականացումը։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկն էլ ընդգծել է՝ Մոսկվան շահագրգռված է Դոնբասի շուտափույթ ազատագրմամբ։ Դիվանագետի խոսքով՝ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և հասնելու է իր նպատակներին։Ավելին13:1629.06.22 -
ԻրավականԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Վայոց ձորի մարզային վարչության ստորաբաժանումներումՈստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Արդյունավետ էր Ջերմուկի բաժնի ծառայողների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Ջերմուկի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ականանետի ականի, իսկ Եղեգնաձորի բաժնում՝ «Իժ» հրացանների կամավոր հանձնման դեպքեր։ «Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։Ավելին13:1029.06.22 -
Շոու բիզնեսՋոնի Դեփը չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին«E News»-ի փոխանցմամբ՝ Դերասան Ջոնի Դեփը չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին։ Արտիստի ներկայացուցիչն այս թեմայի վերաբերյալ լուրը հորինվածք է անվանել։ Ջոնի Դեփը նույնպես բազմիցս հայտարարել է, որ չի վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին։Ավելին13:0529.06.22