Լրահոս
2022-07-01
-
Կրթություն և գիտությունՈւսուցչի կամավոր ատեստավորումը կիրականացվի գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցովՍեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով: Կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի: Թեստային առաջադրանքների միջոցով գիտելիքի ստուգումն իրականացվում է «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Մայրենի լեզու» (ասորերեն, եզդիերեն, քրդերեն) դասավանդող ուսուցիչների համար: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներ դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կարող է իրականացվել ինչպես թեստային, այնպես էլ ոչ թեստային առաջադրանքների միջոցով` ըստ իրենց ընտրության: Ոչ թեստային` գրավոր եղանակով գիտելիքի ստուգում իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդողների համար: Գրավոր առաջադրանքներն ընդգրկում են գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր: Առարկայական գիտելիքի ստուգման թեստեր մշակող մասնագետների ընտրությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից՝ իր ոլորտում մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներից: Ոչ թեստային եղանակով` գրավոր ատեստավորման առաջադրանքները կազմվում են տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից։ Ըստ սահմանված կարգի` ԳԹԿ-ն ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութերը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ուսուցիչների ատեստավորումը կազմակերպելու նպատակով ձևավորում է ատեստավորման կենտրոններ: Ըստ սահմանված ժամանակացույցի` ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ կատարվում է ատեստավորվող ուսուցիչների խմբերի ձևավորում, մասնակից յուրաքանչյուր ուսուցչի տրամադրվում է անցաթուղթ: Անցաթուղթը պարունակում է ուսուցչի տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մարզը, դպրոցը, առարկան, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած անհատական ծածկագիրը: Ատեստավորման արդյունքում բարձրանում է աշխատավարձը. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 50 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 40 տոկոսի չափով, 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց տրվում է հավելավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով, 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, նրանց աշխատավարձը պահպանվում է` առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում: Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը սահմանված է 200.000 դրամ (մեկ դրույք զբաղվածության համար), որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը: Ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Արդեն ամփոփվել են կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտ ներկայացրած ուսուցիչների տվյալները` ըստ մարզերի: Մնացած տվյալներն ամփոփման փուլում են: Մարզը Մասնակիցների թիվ Մասնակիցների % ընդհանուրում Արագածոտն 233 6.0 Արարատ 313 8.0 Արմավիր 356 9.1 Գեղարքունիք 273 7.0 Երևան 991 25.3 Լոռի 314 8.0 Կոտայք 448 11.5 Շիրակ 417 10.7 Սյունիք 258 6.6 Վայոց ձոր 97 2.5 Տավուշ 211 5.4 ԸՆԴԱՄԵՆԸ 3911 100.0 Նշենք, որ կամավոր ատեստավորման այս տարվա հայտերի ընդունելությունը կատարվել է 2022 թվականի մայիսի 16-ից հունիսի 7-ը` էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am կայքում, ստեղծվել է համապատասխան բաժին, որի միջոցով ուսուցիչները լրացրել են կամավոր ատեստավորման հայտը: Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատավարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից:Ավելին16:2501.07.22 -
ՔաղաքականՀայկ Մամիջանյանը ևս հրաժարական է ներկայացրելՇուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ:Ավելին16:1901.07.22 -
ՔաղաքականԵթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միևնույն է՝ մնալու եք որպես Արցախը հանձնած քայլողների մի կույտ․ ՀայրապետյանՓաշինյանի ՔՊ-ն այսօր 66 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցության Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց համապատասխանաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և ԱԺ փոխնախագահի պաշտոններից: Պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում ԱԺ-ն սեփական հոր դուքյան դարձրած երբեմնի տնանկները խոսում են ժողովրդի հաշվին աշխատավարձ ստանալուց ու հարստացնելուց: Սրճարաններից երբեմնի պարտքով օգտվողները՝ «ոչմիբանները», այսօր պաշտոններ են ստացել, քաղաքացիների հաշվին բիզնեսների ու տների, ունեցվածքի տեր դարձել, խոսում են արդարությունից... Աղջիկներ և տղաներ, անիմաստ է ձեզ բացատրել օրենքներ, իրավունք և ձեր ուղեղներին ոչ հասու այլ բաներ: Պարզապես ֆիքսեք՝ եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միևնույն է՝ դուք բոլորդ պատմության մեջ մնալու եք որպես Արցախը հանձնած, Հայաստանը մասնատած-կործանած ու դատարկ դագաղներով իշխանության եկած քայլողների մի կույտ, որը հազարավոր երիտասարդների կյանքեր խլեց ու երկիրը կանգնեցրեց արհավիրքների առջև:Ավելին16:1201.07.22 -
ՔաղաքականԵս այս պահից հրաժարական եմ տալիս․ Թադևոս ԱվետիսյանՀայաստանն աներևակայելի արագ քայլերով հեռանում է ժողովրդավարական արժեքներից։ Փնթի բռնապետությունն այլևս իրողություն է։ Երկրի կառավարումը իրականացվում է բացառապես մեկ անձի քմահաճույքներով։ Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է' կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։ Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք. համախմբումը և հանուն հայրենիքի պայքարը միակ ճանապարհն է հայրենազրկումը կասեցնելու համար և դեպի ՀԱՅ ժողովրդի պատմական նոր արշալույս հասնելու։ Սա է իրական և միակ օրակարգը։ Հայը ունենալու է ինքնիշխան ապրելու իրավունք, արարելու և կայուն զարգանալու հնարավորություն։ Փորձում է ամեն գնով թուլացնել ազգադավ այս ընթացքին հակադրվող դիմադրողականությունը։ Հիմա էլ, իրենց արշինով առաջնորդվելով, ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձում են լռեցնել՝ Ազգային ժողովում վարչական պաշտոններից զրկելով։ Չի լինելու։ Այսպիսով Դիմադրողականությունը ավելի մեծ թափ է ստանալու։ Պաշտոնը մեր համար նպատակ չէ։ Դա ընդամենը միջոցներից մեկն է հանուն հայրենիքի պայքարում։ Կարճ. պայքարելու ենք մինչև ՀԱՂԹԱՆԱԿ, որի համեմատ պաշտոնը, մանդատը ոչինչ են։ Իմ ազգին ծառայել եմ, այսուհետ' ամեն օր ավելի մեծ նվիրումով, իմ ունեցած ողջ ներուժով, հնարավորություններով և ամենակարևորը՝ անկոտրում վճռականությամբ։ Իսկ հիմա, ի պատասխան օրվա իշխանության՝ մեզ լռեցնելու մեռելածին հերթական փորձի, հայտարարում եմ. Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։Ավելին16:0601.07.22 -
ԻրավականՋրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունիցՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտեն մի քանի հարյուր միլիոն դրամի գնումներ է կատարել Ջրային կոմիտեի նախկին փոխնախագահին պատկանող ընկերությունից։ Խոսքը «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։ Ընկերության 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Միհրան Հովհաննիսյանին, որը 2018 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ «ՄՄՎ Շինգրուպի» մնացած 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը Միհրան Հովհաննիսյանի որդին է՝ Մհեր Հովհաննիսյանը։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընկերությունը պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել հիմնադրվելուց 5 ամիս անց։ 2021թ․ փետրվարին և մարտին «ՄՄՎ Շինգրուպ» ընկերությունը երկու պայմանագիր է կնքել Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի հետ և համապատասխանաբար 13 միլիոն և 3,8 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է կատարել Արտաշատի ջրանցքի մաքրման աշխատանքները։ 2021թ․ հունիսի 18-ին «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքվել է ամենախոշոր պայմանագիրը, որի արժեքը կազմել է 132 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը «Թալին», «Արագածոտն», «Լոռի», «Գեղարքունիք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում կատարել է վերանորոգման աշխատանքներ։ Այստեղ մրցույթն անցկացվել է չափաբաժիններով, որոնցից մի քանիսում հաղթել է «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ն, իսկ մյուսներում «Հայ-գերմանական Արազեն» ՀՁ ՍՊԸ-ն՝ շնորհիվ առաջարկած ցածր գների։ 2022թ․ թվականին ևս Ջրային կոմիտեն երկու խոշոր պայմանագիր է կնքել «ՄՄՎ Շինգրուպ» ընկերության հետ։ Մասնավորապես այս տարվա ապրիլի 11-ին կնքված պայմանագրով, որի արժեքը կազմել է 68,5 միլիոն դրամ, ընկերությունը պարտավորվել է մաքրել Որոտան գետի հունը՝ Սիսիան քաղաքի կենտրոնական կամրջից վերև և ներքև՝ 1400 մ հատվածում։ Վերջին պայմանգիրն էլ կնքվել է հունիսի 29-ին, որի արժեքը ևս գերազանցում է 100 միլիոն դրամը՝ կազմելով մոտ 118 միլիոն դրամ։ Ջրային կոմիտեի և «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի համաձայն ընկերությունը պետք է կատարի գետերի ափերի պաշտպանության աշխատանքներ, մասնավորապես մաքրի Ապարանի «Քյանդալ» կոչվող սելավատարի 2500 մետրանոց հատվածը, ինչպես նաև բարձրացնի Մեծամոր գետի ափապատնեշը 800 մետր հատվածում։ Այստեղ հրատապ բաց մրցույթի առաջին չափաբաժնին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկի ներկայացրած գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային արժեքը, ուստի հայտը չի դիտարկվել, իսկ հաղթել է «Բերդշին» ընկերությունը, որը մոտ 10 միլիոն դրամով պակաս գին է առաջարկել «ՄՄՎ Շինգրուպից»։ Մրցույթի 2-րդ և 3-րդ չափաբաժիններում հայտ է ներկայացրել միայն «ՄՄՎ Շինգրուպը», որն էլ և ընտրվել է գնահատող հանձնաժողովի կողմից։ Այսպիսով, 2021 և 2022 թվականների ընթացքում Ջրային կոմիտեն և ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ-ն ընդհանուր 5 պայմանագիր են կնքել այն անձին պատկանող ընկերության հետ, որը ղեկավար պաշտոն է զբաղեցրել նույն Ջրային կոմիտեում։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 334 միլիոն դրամ: Հավելենք, որ Միհրան Հովհաննիսյանը 2020թ․ հունվարի 9-ից մինչև 2020թ․ մարտի 9-ը զբաղեցրել է նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ 2003-2017 թվականներին էլ եղել է «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը։Ավելին16:0001.07.22 -
ԻրավականԱվարտվել է 30-ամյա տղամարդու կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունություն իրականացնելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ 30-ամյա տղամարդը, 2019-2020 թվականների ընթացքում իր բնակության վայրում, ինչպես նաև իր կողմից վարձակալած գրասենյակային տարածքում տեղադրելով համացանցին համակցված հատուկ սարքավորումներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված հեռախոսազանգերի տերմիանցիա: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՓԲ ընկերությունների ցանցերում կատարել է միջազգային մուտքային հեռախոսազանգերի ուղղորդում և վերջնավորում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը և ՓԲ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 8.901.557 ՀՀ դրամի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին15:5301.07.22 -
ՔաղաքականՔաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին ՊՆ-ն հրավիրել է եռամսյա հավաքների․ Գեղամ ՄանուկյանԱյս օրերի աբսուրդին ցանկանում էի առանձին անդրադառնալ, բայց տեսա, որ Լիլիթն արդեն գրել է այն, ինչը որ կարևոր էր: Սա այլեւս բարոյականության, տրամաբանության, իրավունքի սահման չճանաչող երեւույթ է: Այս իշխանությունը կարծում է, թե ՀՀ Զինված ուժերը պատժիչ կառույց է, զորահավաքը ոչ թե ՀՀ քաղաքացու պարտականությունն ու հպարտությունն է, այլ՝ մեկուսացման վայր: Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից շարունակում է ատել Բանակը, հեղինակազրկել հերոսներին, բարոյալքել այն: Այս մի քանի օրերին ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տասնյակ տղերքի: Առավոտյան զինկոմիսարիատից զանգ ստացա որդուս համար: Բացատրեցի, որ բանտարկված է: Մի քանի ժամ անց մեկ այլ փոխգնդապետ զանգեց, ներկայացավ տուն, որ որդուս գրավոր ծանուցագիրը բերի: Ինքն էլ էր իր արածից ամաչում: Ծանուցագիրը ստորագրեցի, գրավոր արձանագրելով, որ պապիկյան սուրոն ոչ թե ՊՆ նախարար է, այլ բանակում ՔՊ կոմիսար ու Բանակը ծառայեցնում են իրենց իշխանությանը... Այսպես ունեցանք պարտություն, այսպես, սրանց հանդուրժելով էլ երկիրը տանում են նոր պարտությունների: Սրանց վերջը որ գա, զորակոչի չենք տանի, դա պատիվ կլինի սրանց, սրանք ուղղակի պատասխան կտան, իսկ սահմանը կպահեն արժանավորները..Ավելին15:4701.07.22 -
ՔաղաքականՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն. Արտակ ԶաքարյանՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում: Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, Ազգային Ժողովը շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ իրենց սահմանադրական և օրենսդրական պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ: Նրանք չեն հասկանում անգամ, որ այդ կերպ խորացնում են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Ի՞նչ տարբերություն, ընդդիմությունն ունի ԱԺ նախագահի տեղակալի, հանձնաժողովի նախագահի կամ նրանց տեղակալի պաշտոնները, թե՞ չունի: Նրանք նույնիսկ չեն հասկացել, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է բոյկոտում ԱԺ նիստերը, որտեղ այս օրհասական իրավիճակում քննարկվում են բացառապես հիմար, անօգուտ նախաձեռնություններ: Նիկոլը հանձնում է Արցախի ու Հայաստանի տարածքները, Նիկոլը խոսում է նոր պատերազմից, Նիկոլը հայ ժողովրդին դրել է ֆիզիկական գոյության վտանգի առջև, Նիկոլը երկիրը մխրճել է անդառնալի պարտքերի մեջ, Նիկոլը ավիրել է Հայոց Բանակը, Նիկոլը Հայոց պետականությունը դրել է հարցականի տակ, իսկ 70 գլուխ ՔՊ-ական պատգամավորների գոյությունն Ազգային Ժողովում պահպանվում է որպես բուտաֆորիայի: Նույնիսկ նրանցից ոմանք ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին՝ Հայաստանին չեզոքացնելու հարցում: Զրկե՛ք Հայրենիքից, զրկե՛ք ազատությունից, զրկե՛ք իրավունքներից, զրկե՛ք պաշտոններից, զրկե՛ք մանդատներից, զրկե՛ք ամեն ինչից և դրանով ապացուցեք, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը ձեր կապիտուլյանտական խունտայի հեռացման մեջ է: Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ: Հիվանդությունը պայքարում է հիվանդի դեմ, իսկ բժիշկը պայքարում է հիվանդության դեմ: ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն: Պետք է, որ ժողովուրդը հասկանա ու վստահի ընդդիմությանը, այլապես չարորակ հիվանդությանը վստահելով՝ Հայ մարդը վտանգի տակ է դնում առաջին հերթին իր կյանքը:Ավելին15:4001.07.22 -
ՔաղաքականԻմ քննության ժամանակ Ալեն Սիմոնյանը մեխը կոխել էր քիթը. Գևորգ Պետրոսյան«Իմ քննության ժամանակ Ալեն Սիմոնյանը մեխը կոխել էր քիթը, որ արյուն գա, քննությունից դուրս գա, արտահերթ քննություն գա հանձնի. սենց ա ավարտել իրավաբանական ֆակուլտետը»,- ասուլիսի ժամանակ ասել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ինքը լավ գիտի իրա անցյալը. եթե սխալ եմ ասում, թող ինձ դատի տա»,- նշել է նա՝ հավելելով, որ այսօր «այդ անձը դարձել է մանդատ որոշող»:Ավելին15:3301.07.22 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը պաշտոնապես միացավ Միլանի «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹՀենրիխ Մխիթարյանը պաշտոնապես միացել է Միլանի «Ինտերին»։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «սև-կապույտներին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով, «Արմենիա Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է A Սերիայի պաշտոնական կայքը։Ավելին15:2501.07.22 -
ԱռողջապահականCOVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր. ԱՀԿCOVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ: «Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ». Թեդրոս Գեբրեյեսուս: Նա նշել է, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը: Թեև այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն` նա կոչ է արել երկրներին շարունակել պատվաստել բնակչությանը, հատկապես 65 տարեկանից բարձր` հիշեցնելով, որ Երկրի վրա հարյուր միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված և աճում է հիվանդացության ու մահացության ռիսկը:Ավելին15:2001.07.22 -
ՀայաստանTeam Telecom Armenia-ն Tech Week Gyumri-ի գործընկերն էԳյումրիում հուլիսի 2-4-ը կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կհամախմբի Հայաստանում գործող ՏՏ ընկերություններին ու մասնագետներին։ Տեխնոլոգիական համայնքին և այդ ոլորտ նոր մուտք գործող երիտասարդներին աջակցելու նպատակով այս տարի միջոցառմանը որպես գործընկեր միացել է նաև Team Telecom Armenia-ն։ «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք աջակցում ենք երկրում իրականացվող կրթական ու գիտական նախաձեռնություններին։ Վստահ եմ՝ Tech Week-ը կնպաստի Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմանը, նոր թիմերի ստեղծմանն ու փորձի փոխանակմանը։ Բացի այս, միջոցառումը նպատակ ունի ապահովել մայրաքաղաքի ու մարզերի միջև համաչափ զարգացում, ինչը լիովին համապատասխանում է Team-ի տեսլականին»,- ասել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը: Tech week Gyumri-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 2-ին Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Միջոցառման ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, մրցույթներ, ինչպես պանելային քննարկումներ ամենատարբեր թեմաներով՝ ապակենտրոնացումից մինչև բիզնեսում մարդկային ռեսուրսների ու ստարտափների համար առաջին հաճախորդների դերի կարևորություն։ Հուլիսի 3-ին ժամը 16:20-ին «Գործատուի բրենդը որպես հաջողակ թիմեր կառուցելու գրավական» թեմայով պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը և Maeutica, Service Titan, AMD Armenia, Webb Fontaine, Instigate Mobile CJSC ընկերությունների ղեկավարները կկիսվեն բրենդեր ստեղծելու իրենց փորձով ու երջանիկ թիմեր ձևավորելու գաղտնիքներով։Ավելին15:1301.07.22 -
ՏարածաշրջանԱմերիկյան հրթիռներով է ուկրաինական կողմը հարվածել Ռովենի քաղաքին. ՌԴ ՊՆՎաղ առավոտյան ուկրաինական զորքերը գնդակոծել են Լուգանսկի շրջանի Ռովենի քաղաքը: Ռուսական կողմը պնդում է, որ հարվածը հասցվել է ամերիկյան «Միրլս ԷՄ-142» հրթիռային համակարգից: Լուգանսկի իշխանությունները հայտնում են, որ սա երկրորդ հարձակումն է խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ այդ զենքով:Ավելին15:0501.07.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը 2 միլիոն դոլար կտա Արցախին, 60 միլիոն դոլար՝ ՀայաստանինՄիացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը պատրաստվում է 2 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման աշխատանքների, պարենային անվտանգության, բնակարանային և հումանիտար այլ խնդիրների լուծման համար: Եվս 60 միլիոն դոլար էլ կտրամադրվի Հայաստանին՝ տնտեսական զարգացման, էներգետիկ անկախության համար:Ավելին14:5501.07.22 -
ՏարածաշրջանՈւկրաինական զինուժի ձախողումները դասալիքների և զորակոչից խուսափողների թվի աճ են հրահրում. ՌԴ ՊՆՈւկրաինական բանակը Լիսիչանսկի շրջանում մեծ կորուստներ է կրում. Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է ուկրաինական երկու Սու-25, 11 ԱԹՍ և որսացել 8 հրթիռ։ Օդատիեզերական ուժերը խոցել են 33 թիրախ, ոչնչացվել է 4 հրետանային դասակ և ՀԿՌՀ։ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է 226 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1411 ԱԹՍ, 353 ՀՕՊ համակարգ, 3873 տանկ, 699 MLRS մարտական մեքենա, 3067 դաշտային հրետանի և ականանետ։Ավելին14:4501.07.22 -
ՔաղաքականԱյսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները: Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը: Օրենսգրքերի կիրառությունն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ծավալուն աշխատանք։ Մասնավորապես. իրականացվել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրությունը հնարավորինս սահուն գործարկելու նպատակով, մշակվել և ընդունվել են հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող շուրջ 100 օրենքների և շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր, իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար ամիսներ շարունակ իրականացվել են վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, վերապատրաստումներին համընթաց և դրանց հիման վրա մշակվել են տեսադասախոսություններ, որոնք հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում (https://justiceacademy.am/#2413) և յութուբյան ալիքում (https://bit.ly/3xzGrWk), զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ուղեցույցները: ՀՀ գխավոր դատախազությունը կոչ է անում իրավակիրառ մարմինների գործընկերներին հնարավորինս շատ օգտվել նոր օրենսգրքերով նախատեսված արդյունավետ լուծումներից, որոնք ուղղված են վարույթային արդյունավետության ապահովմանը, հանցանքների բացահայտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների նախատեսմանը: Օրենսգրքերն ուժի մեջ մտնելուն պես նախարարությունը հետևողական է լինելու` վեր հանելու բոլոր հնարավոր խնդիրները և ապահովելու դրանց հասցեագրումը։Ավելին14:3901.07.22 -
ՀայաստանԵվրոյի գինն ընկել է՝ հասնելով 410 դրամի, դոլարի գինը շարունակում է ցածր մնալRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է, վաճառքինը՝ 409 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 415 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.66 դրամ է, վաճառքինը՝ 7.90։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.40 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 410 դրամով, վաճառվում՝ 428 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 436 դրամ է։Ավելին14:3201.07.22 -
Արցախ«Որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն, հնարավոր չեմ համարում». Արցախի ՄԻՊ-ը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասինԱրցախի օմբուդսմենն է մանրամասներ հայտնել Աղավնոյի ու Բերձորի ճակատագրի մասին: Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր, Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։ Օմբուդսմենը շեշտել է նաև, որ Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին:Ավելին14:2601.07.22 -
ԱրցախԲերձորն ու Աղավնոն առայժմ չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՀոխիկյանՄեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը տեղեկություններ ունի, որ Բերձորն ու Աղավնոն առայժմ չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ Հոխիկյանի աղբյուրների՝ Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունների միջև հանդիպման ժամանակ է այսպիսի որոշում կայացվել: Հոխիկյանը սա մարտավարական փոքր հաղթանակ է անվանում, բայց զգուշացնում, որ Բաքուն, այնուամենայնիվ, պահանջելու է, որ Բերձորում հայեր չապրեն:Ավելին14:2001.07.22