Լրահոս

2022-07-01
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները Անկարայի համար դիվանագիտական մեծ հաջողություն է անվանել
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է վերջին օրերին Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և նշել, որ Անկարան ակնկալում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը իրական գործողություններ կձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Շվեդիայի և Ֆինլանդիայի հավաստիացումները, իհարկե, կարևոր են, բայց գլխավորը իրական գործողություններն են»,-ասել Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին 40 տարիների ընթացքում առնվազն 40 հազար Թուրքիայի քաղաքացի է զոհվել PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցությունը PKK-ն Թուրքիայում հռչակված է որպես ահաբեկչական կազմակերպություն.-խմբ) և այլ կազմակերպությունների դեմ պայքարում։ «Ամեն ինչ կախված է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետագա գործողություններից։ Եթե նրանք սխալ քայլեր ձեռնարկեն, ապա Թուրքիան իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, և մենք կգործենք»,- զգուշացրել է նախագահը։ Էրդողանը հիշեցրել է ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ստորագրված Եռակողմ հուշագիրը։ Նա բացատրել է, որ այս փաստաթղթի շնորհիվ այսուհետ PKK-ի և FETÖ-ի (Գյուլենական շարժումն է, որը Պաշտոնական Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական կազմակերպություն.-խմբ) անդամների համար դժվար կլինի խթանել հանցավոր կազմակերպություններին Սկանդինավիայում, ինչպես նաև հարձակվել Թուրքիայի քաղաքացիների վրա և քննադատել Թուրքիային։ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները Անկարայի համար դիվանագիտական մեծ հաջողություն է անվանել «Իսպանիայի մայրաքաղաքում գագաթնաժողովը տեղի է ունեցել կրիտիկական պահին, և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հայտարարել են համերաշխության և միասնության մասին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհուրդն առաջին անգամ արտահերթ նիստ է անցկացրել «Ահաբեկչությունը եւ հարավը» թեմայով։ Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի տեքստի վրա, որն առաջին անգամ հաշվի է առնում ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքը ոչ միայն ժողովուրդների ու երկրների, այլ նաև անվտանգության կառույցների դեմ։
    17:58
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրի մարզային վարչության բաժիններում
    Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Մեծամորի ոստիկանները ևս բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    17:51
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքում տեսուչներն ազատել են ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին
    Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գեղի բնակավայրի տարածքում այգու մետաղական ցանկապատի մեջ պատահականորեն արգելափակման մեջ է հայտնվել գորշ արջի քոթոթ։ Հնարավոր է սա ծառ և դրսումը-ի նկարն է Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։ Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
    17:48
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերություններում կշարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերությունների մասով կշարունակի հավասարակշռված քաղաքականություն վարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Մենք կշարունակենք հավատարիմ մնալ հավասարակշռված քաղաքականությանը։ Թուրքիան այսօր որոշակի կապեր ունի Ռուսաստանի հետ։ Թուրքիայի կողմից սպառվող բնական գազի մինչև 40 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։ Բացի այդ, իրականացվում է «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը, որի չորրորդ էներգաբլոկի հիմնումը նախատեսված է առաջիկա ամիսներին, հնարավոր է նաև հուլիսին»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ 2023-24 թվականներին ատոմակայանները շահագործման կհանձնվեն։ «Թուրքիան կշարունակի սերտ շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ՝ հավասարակշռելով իր քայլերը։ Մենք դեմ ենք Անկարայի դիվանագիտական ջանքերի ճգնաժամին»,- ընդգծել է Էրդողանը: Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկսվելով միջազգային հարաբերություններում նոր էջ է բացվել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
    17:45
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գերմանիան թոշակի անցած մասնագետներին կգործուղի Հայաստան. Քերոբյան
    «Գերմանիայի Դաշնությունն ունի ծրագիր` իր արդեն թոշակառու դարձած մասնագետներին` որպես խորհրդատու արտերկիր ուղարկելու։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և տնտեսական արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետներին հայկական ընկերություններում ներգրավել է»,– Սվենյա Շուլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի գնահատմամբ, եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, այն կարող է մեծ խթան լինել հայկական ընկերությունրի րտադրողականության բարձրացման համար։
    17:42
    01.07.22
    Ավելին
  • Միջազգային
    «Կտեսնենք, թե ինչպես կպահեն խոստումը». Էրդողանը՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու մասին
    Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան խոստացել են աջակցել Անկարային ահաբեկիչների դեմ պայքարում: «Կտեսնենք, թե ինչպես կպահեն իրենց խոստումը»,- ասել է Էրդողանը:
    17:39
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ ու փայտածուխ են հայտնաբերել
    Հունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում ստուգել են Սևքար գյուղի 44-ամյա մի բնակչի վարած «Օպելը», որի սրահում 80 պարկ փայտածուխ կար՝ առանց փաստաթղթի: Ըստ վարորդի՝ փայտածուխը ձեռք էր բերել Իջևանում: Նույն օրը ստուգվել է նաև Այգեհովիտ գյուղի 45-ամյա մի բնակչի «Վոլգան», որի բեռնախցիկում և սրահում փայտանյութ կար: Ճամբարակի ոստիկաններին վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման օրինականությունը վկայող փաստաթղթեր՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Գետաշեն» անտառապետության տարածքից։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են։
    17:32
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
    Հուլիսի 1-ին N զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Կրակային տարբեր վարժաձևերով ստուգվել են զինծառայողների հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։
    17:26
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
    Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
    17:24
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի քրեական հետախույզներն ափիոն են հայտնաբերել
    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին հունիսի 28-ին։ Ժամը 12-ի սահմաններում 60 և 54 տարեկան երկու տղամարդու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Ավելի ուշ նույն կասկածանքով բաժին բերման ենթարկվեց նաև 52-ամյա մի կին։ Պարզվեց, որ ժամը 11։30-ի սահմաններում 54-ամյա տղամարդն այցելել էր այդ կնոջ բնակարան և ափիոնի նմանվող զանգված վերցրել։ Զանգվածը հայտնաբերվեց նրանց մեքենայի զննությամբ։ Զննվեց նաև կնոջ բնակարանը։ Հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող հեղուկով պլաստմասսայե տարա։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
    17:20
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
    ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
    17:15
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
    Հուլիսի 1-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը,մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
    17:14
    01.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Վիեննայում այսօր կհանդիպեն Ռուբինյանն ու Քըլըչը
    Այսօր Վիեննայում տեղի կունենա հայ ու թուրք բանագնացների 4-րդ հանդիպումը: Բանակցային օրակարգի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվել, երեկ Ազգային ժողովում հայ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էլ մանրամասներ չի հայտնել:
    17:07
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սիսիանի ոստիկանները հայտնաբերեցին Հացավանում գողություն կատարած օտարերկրացուն
    Հունիսի 28-ին Սյունիքի մարզի Հացավան գյուղի մի բնակիչ ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տվեց, որ ինչ-որ մեկը մտել է իր տան բակ և բազմոցի վրայից գողացել իր բջջային հեռախոսն ու դրամապանակը` 400 հազար դրամով։ Սիսիանի ոստիկանները նախ պարզեցին, որ դեպքի օրը օտարերկրացի քաղաքացիներ են եղել գյուղում, որոնք անցել են նաև այդ հատվածով։ Կատարվեցին նաև այլ ճշտումներ, ինչից հետո կասկածվողը հայտնաբերվեց Սիսիանի գազալցակայաններից մեկում ու բերման ենթարկվեց բաժին։ 38-ամյա տղամարդը խոստովանեց, որ ինքն է գողությունն արել և ներկայացրեց հափշտակած բջջային հեռախոսը։ Իսկ դրամապանակը, ըստ նրա, նետել էր գետը։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
    17:00
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ճանապարհի փլուզման հետևանքով ադրբեջանցի վարորդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Թուրքիան Վրաստանի հետ կապող Արդվին նահանգի Հոփայի շրջանի գլխավոր մայրուղում փլուզում է տեղի ունեցել։ «News.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Hurriyet»-ը, փլուզման հետեւանքով մահացել է բեռնատար մեքենաներից մեկի ադրբեջանցի վարորդը։ Թուրքական իշխանություններին հաջողվել է կարճ ժամանակ անց վերականգնել երթեւեկությունը։
    16:56
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոցներ Բանավան թաղամասում. հասարակական կարգը կոպտորեն խախտած անձը բերման է ենթարկվել
    Հունիսի 29-ին լույսը նոր էր բացվել, երբ Երևանի Բանավան թաղամասի բնակիչները կրակոցների ձայն լսեցին: Ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. Բնակիչներից մեկը, թեև ենթադրում էր, որ շների վրա են կրակել, այնուամենայնիվ, խնդրում էր ոստիկաններ մոտենան: Օպերատիվ խումբը նշված հասցե մեկնեց: Քիչ անց Նոր Նորքի քրեական հետախույզներին միացան Երևան քաղաքի վարչության գործընկերները: Պարզվեց, որ ժամը 6.30-ին Բանավան թաղամասի բակերից մեկի այգում նույն թաղամասի 43-ամյա մի բնակիչ իր հրացանից կրակոցներ էր արձակել՝ խախտելով հասարակական կարգը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հրացանը հայտնաբերվել ու վերցվել է: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
    16:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը
    Կանադաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը։ Այս մասին բռնցքամարտիկը հայտարարությամբ է հանդես եկել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ, ցավոք սրտի, ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից՝ կարծում եմ, որ վերջն է: Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ հայ եմ», - Facebook-յան իր էջում գրել է Բազինյանը։
    16:43
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արթուր Վանեցյանի տեղը ԱԺ-ում թափուր չի մնա. Մարտուն Գրիգորյանը վերցնում է մանդատը
    «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Մարտուն Գրիգորյանը վերցնելու է Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո թափուր մնացած պատգամավորական մանդատը: «Հայլուր»-ի հետ զրույցում Գրիգորյանն ասել է, որ պատգամավորական մանդատը օգնելու է իրեն Շիրակի մարզի խնդիրները լուծելու համար: Հարցին՝ հնարավո՞ր է դուրս գա խմբակցությունից, Գրիգորյանն ասել է, որ այս պահին նման հարց չի քննարկվում:
    16:36
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել
    Այսօր ՔՊականները հերթական հարվածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականությանը։ Խորհրդարանի ՔՊական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Որոշումներն ընդունվեցին միաձայն՝ Սովետական Միության ամենանողկալի ավանդույթներին համահունչ։ Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից, զրկելով նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների։ Որևէ պաշտոնի, որ երբևիցե զբաղեցրել եմ, վերաբերվել եմ ամենայն լրջությամբ, բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտոն զբաղեցնելն այլևս անթույլատրելի եմ համարում։ Ըստ այդմ, սույնով հայտարարում եմ, որ այսօրվանից վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պարտականությունները:
    16:32
    01.07.22
    Ավելին
  • Սպորտ
    Մեկնարկում` 1 հաղթանակ, 1 պարտություն. ըմբշամարտի Մ20 ԵԱ
    Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները: 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթել է բրիտանացի ըմբիշին։ 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը  միավորներով զիջել է բուլղարացուն:
    16:30
    01.07.22
    Ավելին