Լրահոս
2022-07-04
-
ԱռողջապահականՆռան հյութի օգտակար ու բուժիչ հատկություններըՆուռն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերով։ Պարունակում է մոտ 15 ամինաթթու, հարուստ է K, C, B9, B6 վիտամիններով և հանքանյութերով (կալիում, պղինձ, ֆոսֆոր): Միաժամանակ, նուռը ցածր կալորիականությամբ միրգ է։ 100 գրամում կա ընդամենը 72 կիլոկալորիա։ Նուռը բարելավում է սրտի առողջությունը, կանխում արթրոզի զարգացումը։ Նռան օգտագործումը զգալի դեր է խաղում ոսկորների և շարակցական հյուսվածքների նյութափոխանակության մեջ։ Մասնավորապես, այն մասնակցում է կալցիումի կլանմանը։ Նռան հյութը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք նվազեցնում են բորբոքումն ու աճառի այտուցը: Նռան հյութն օգնում է հեռացնել ատամնափառը։ Բացի այդ, այն ունի հակամանրէային և հակավիրուսային հատկություն և մաքրում է բերանի խոռոչը մանրէներից։ Սա նվազեցնում է լնդերի հիվանդության վտանգը: Այն պարունակում է նյութեր, որոնք կանխում են էստրոգենի սինթեզը և արգելափակում չարորակ նորագոյացությունների աճը։ Հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութերի բարձր պարունակության շնորհիվ նռան հյութը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը։ Նուռը բարձրացնում է իմունիտետը. 100 գրամ նուռը պարունակում է վիտամին C-ի օրական արժեքի 21%-ը: Նուռն ակտիվացնում է օրգանիզմի իմունային համակարգը՝ պաշտպանելով այն վիրուսներից։ Նռան հյութը խթանում է ախորժակը և հագեցնում ծարավը, կորիզի յուղը բարելավում է էպիդերմիսի բջիջների վերականգնումը, ինչպես նաև արագացնում է վերքերի ապաքինումը։ Բացի այդ, նռան մզվածքը լավ վերականգնում է մաշկը արևայրուքից հետո։ Նուռը բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Նռան հյութը հաճախ նշանակում են սակավարյունության դեպքում:Ավելին18:4004.07.22 -
ՍպորտՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է գյումրեցի հսկայի «ոսկե» գոտեմարտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության 125 կգ քաշային ըմբիշների եզրափակիչ գոտեմարտի տեսանյութը։ Հիշեցնենք, որ այդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը ժամանակից շուտ՝ 13-2 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Գոտեմարտը տևել է 3 րոպե 53 վայրկյան։Ավելին18:2004.07.22 -
ՀայաստանԴոլարի և եվրոյի արժեզրկումը շարունակվում է․ ԿԲԿենտրոնական բանկից հայտնում են, որ հուլիսի 4-ին տարադրամի փոխարժեքը կազմել է․ դոլար – 407.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.43 դրամով, եվրո – 425.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.45 դրամով, ռուբլի – 7.4 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով, ֆունտ ստերլինգ – 494.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.91 դրամով։Ավելին18:1004.07.22 -
ՄիջազգայինՇնաձկան հարձակումից ևս մեկ կին է մահացել ՀուրգադայումՀուրգադայում՝ Կարմիր ծովում, շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել: Շնաձկների ակտիվացման պատճառով որոշ լողափեր ժամանակավորապես փակվել են: Եգիպտոսի Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը հանձնարարել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել՝ դեպքը քննելու համար:Ավելին18:0504.07.22 -
ՀայաստանԱհազանգեր են ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրվածՀուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։Ավելին18:0104.07.22 -
ԱրցախՍտեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպքԱյսօր Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է հրդեհի երկու դեպք ՝ այրվել է չոր խոտատարածք և աղբ, տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Հուլիսի 4-ին ժամը 14:05-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թևոսյան 20 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:06-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր : Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, լիկվիդացվել` ժամը 14:26-ին: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք 4X3 մ2 : Հրդեհի վերաբերյալ մեկ այլ ահազանգ ստացել է ժամը 13:29-ին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը պարզել է, որ հրդեհը բռնկվել է աղբանոցում, ոիրց հետո տարածվել հարևան չոր խոտատարածքում: Հրշեջ-փրկարարները ժամանակին իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և լիկվիդացրել կրակը: Արձանագրված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության ՊՀ և ՏԱ տեսչությունը: «ԱԻ պետական ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական կամ կենցաղային բնույթի, մասնավորապես տնամերձ հողատարածքներում մաքրության աշխատանքներ իրականացնել, չվառել հավաքված աղբն ու կենցաղային թափոնները, այս առումով անզգուշությունը կարող է բավականին լուրջ արտակարգ դեպքի պատճառ դառնալ»:Ավելին17:5504.07.22 -
ՀայաստանՍևանա լճի մակարդակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 27-ից հուլիսի 3-ը: Սևանա լճի մակարդակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.74մ (03.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 31սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 5.593մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 3-ը ներառյալ՝ 38.707մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.734մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 3-ը ներառյալ՝ 144.958մլն. մ³:Ավելին17:4704.07.22 -
ՀայաստանFly Arna ավիաընկերությունը հուլիսի 4-ից չվերթեր կիրականացնի Երևան-Շարմ էլ Շեյխ- Երևան երթուղովFly Arna ավիաընկերությունը հուլիսի 4-ից մեկնարկել է Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին (հուլիսի 14-ից՝ նաև չորեքշաբթի օրերին):Ավելին17:4004.07.22 -
ՄիջազգայինՃնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. ՉավուշօղլուԹուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ երկուշաբթի Անկարայում կայացած հանդիպմանը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։ «Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ընդգծել է թուրք նախարարը։ Չավուշօղլուն նաև հռետորական հարց է հղել. «Ինչո՞ւ կարգավորման բանակցությունների հերթական փուլը չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում: Երևանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»,- հավելել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նաև աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։Ավելին17:3004.07.22 -
Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներԶինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 4-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի, իրականացրել պայմանական հակառակորդի կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, կատարել առաջադրված խնդիրները։Ավելին17:2004.07.22 -
Սպորտ«Ուրարտու»-ն նոր հարձակվող ունիԵրևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան։ Սաբուան ռուսական «Կրասնոդարի» սան է, որի տարբեր տարիքային թիմերում էլ հանդես է եկել ողջ կարիերայի ընթացքում։ 21-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում` մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։ Ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Չելսին» և «Սևիլիան»։Ավելին17:1304.07.22 -
ՄշակույթՀայաստանի երեք ներկայացուցիչ Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է դարձելՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 1-3-ն անցկացվել է Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցեցին Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Էլեն Մարտիրոսյանը, Գուր Սարգսյանն ու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Դավիթ Խաչատրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինի Հանս Էյսլերի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Գալինա Իվանցովա-Բիելկայի գլխավորած ժյուրիի կազմը հուլիսի 3-ին հրապարակել է մրցույթի արդյունքները, համաձայն որոնց՝ Հայաստանի երեք ներկայացուցիչները զբաղեցրել են լավագույն հորիզոնականները։ Մասնավորապես՝ 3-րդ տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գուր Սարգսյանը, 2-րդ տարիքային խմբում՝ 2-րդ հորիզոնականը` Դավիթ Խաչատրյանը, իսկ Էլեն Մարտիրոսյանն 1-ին տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից։Ավելին17:0304.07.22 -
ՀասարակականԻնչպե՞ս խուսափել շնաձկների հարձակումներից. հատուկ ցուցումներ՝ Եգիպտոս մեկնողներինՀուրգադայում շնաձկների հարձակումներից անհանգստացած հայկական տուրիստական ընկերությունները հատուկ ցուցումներ են տալիս Եգիպտոս հանգստի մեկնողներին: «Անրիվա-տուր» ընկերության տնօրեն Լիլիթ Մուրադյանի խոսքով՝ իրենց հաճախորդներին խորհուրդ են տալիս հանգստյան գոտիներ հասնելուն պես հետևել տուրիստական ընկերությունների և հյուրանոցների սահմանած կարգուկանոնին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել շնաձկների հարձակումից:Ավելին16:5204.07.22 -
ՔաղաքականՋհանգիրյանի ու Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարեցված. ԲԴԽ-ն նախագահ չի ընտրելԲարձրագույն դատական խորհրդի այսօրվա որոշումներով՝ խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարեցված: ԲԴԽ երկու անդամների դեպքում էլ հիմք են ընդունվել սեփական դիմումները: Մելիքջանյանն այսօրվանից նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: Ջհանգիրյանը հրաժարական էր ներկայացրել անցած շաբաթ, ըստ ԲԴԽ հայտարարության, առողջական խնդիրների պատճառով:Ավելին16:3704.07.22 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն` մարզերում. հայտնաբերվել է 5230 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 27-ից հուլիսի 4-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 84 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 73, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 139-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 20 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին16:2204.07.22 -
Սպորտ«Ուրարտու»-ի ավագը հեռանում է թիմից«Ուրարտու»-ի պաշտպան, թիմի ավագ Հակոբ Հակոբյանը լքում է ակումբը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Հակոբյանն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է, երկար տարիներ նա պաշտպանել է հարազատ թիմի գույներն ու պատիվը, վերջին տարիներին էլ, լինելով թիմի առաջատարը, կատարում էր ավագի պարտականությունները։ «16 տարի առաջ ես իմ առաջին քայլերը ֆուտբոլում արեցի հենց այստեղ՝ «Ուրարտուում»։ Այս տարիների ընթացքում ես կրթվել ու դաստիարակվել եմ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ակումբին։ 2014 թվականին իրականացավ իմ մանկության մեծագույն ցանկություններից մեկը՝ առաջին անգամ հրավիրվեցի գլխավոր թիմ։ Շատ լավ եմ հիշում իմ առաջին հանդիպումը․ խաղում էինք «Արարատի» հետ, հաղթեցինք 2-1 հաշվով, ես էլ խաղաժամանակ ստացա հանդիպման վերջին րոպեներին, իսկապես աննկարագրելի զգացողություններ էին։ Հենց այդ տարի մենք դարձանք Հայաստանի չեմպիոն։ Հիշարժան էր նաև 2015/16- մրցաշրջանը․ մենք նվաճեցինք Հայաստանի գավաթը։ Այդ ժամանակ ես արդեն ամրապնդվել էի՝ որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իհարկե, չեմ կարող չնշել նաև վերջին տարիները, երբ մեծ ուրախությամբ, հպարտությամբ ու պատասխանատվությամբ կրում էի թիմի ավագի թևկապը։ Բայց սա սպորտ է, և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման և միշտ նայել ու շարժվել առաջ»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:Ավելին16:0704.07.22 -
ՀասարակականՕրգով բնակավայրում գործարկվելու է շչակՀուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Օրգով բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին16:0004.07.22 -
ՀայաստանԲախվել են Toyota Camry-ն ու Toyota Corolla-ն․ կա 6 վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota Camry և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Toyota Corolla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը, երբ նկատել է վթարը, կանգնել է և փորձել է օգնություն ցուցաբերել վարորդներին ու վիրավորներին, ու այդ ժամանակ էլ Toyota-ն բախվել է իր Nissan-ին։Ավելին15:5404.07.22 -
ՄիջազգայինՇառլ Միշելը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորումըԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը: Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը: «Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է եվրոպացի պաշտոնյան:Ավելին15:4804.07.22