Լրահոս

2022-07-04
  • Իրավական
    Հացադուլ արած դատապարտյալի մահվան հանգամանքները պարզում են
    Դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որպեսզի պարզեն, թե ինչից է մահացել 2 ամիս 22 օր հացադուլ արած դատապարտյալը: 50-ամյա Արմեն Մնացականյանը ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ համաձայն չի եղել դատավճռի հետ:
    22:20
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկով
    Նիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով: Վարակվածների ընդհանուր թիվը 352 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը: Վարակված երեխան դպրոցական տարիքի է: Թե ինչպես է նա վարակվել, ինստիտուտին հայտնի չէ, սակայն գերատեսչությունում հայտնել են, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բռնության վերաբերյալ կասկածներ չկան:
    22:10
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անկարան հայտարարել է Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների միջև բանակցությունների մասին
    Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը: Հանդիպմանը մասնակիցները մտքեր են փոխանակել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հարցը։ Պատվիրակություններում ներգրավված պաշտոնյաների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
    21:57
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկուհին 10 րոպեում կերել է 40 հոթ-դոգ՝ հաղթելով Նյու Յորքում կայացած ամենամյա մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ամերիկացի Միկի Սուդոն վերականգնել է հոթ-դոգ ուտելու չեմպիոնի տիտղոսը՝ 10 րոպեում ուտելով 40 նրբերշիկ ամեն տարի Նյու Յորքում Անկախության օրը անցկացվող մրցույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ չնայած չեմպիոնի տիտղոսը վերականգնելուն, նրան չի հաջողվել գերազանցել իր համաշխարհային ռեկորդը՝ 48 ու կես նրբերշիկ։ Հուլիսի 4-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Անկախության օրը։ Միկի Սուդոն 2014 թվականից կանանց մրցումների բոլոր ժամանակների հաղթողն է, սակայն 2020 թվականին նա չի մասնակցել մրցույթին հղիության պատճառով։ Նրա հայրենակից Միշել Լեսկոն կերել էր 30 հոթ-դոգ: Այս տարվա մրցույթին Լեսկոն զբաղեցրել է 2-րդ տեղը, հաղթող է ճանաչվել Միկի Սուդոն: Արագությամբ հոթ-դոգ ուտելու առաջին մրցույթը տեղի է ունեցել 1916թվականին: Մրցույթն անցկացվում է ամեն տարի:
    21:50
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հրաձգություն՝ Չիկագոյի մերձակայքում, շքերթի ժամանակ, կան զոհեր
    WGN9-ի փոխանցմամբ՝ առնվազն երկու մարդ է զոհվել Չիկագոյի Հայլենդ Պարկ քաղաքում ԱՄՆ Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով։ «Ես տեսա նրան»,- պատմել է ականատեսը: Նրա խոսքով՝ կրակողը միայնակ է գործել։
    21:43
    04.07.22
    Ավելին
  • Իրավական
    Պետական դավաճանության խարանը. չհաստատված մեղադրանքներ
    ԱԱԾ-ն աղմուկով բերման է ենթակում դավաճանության համար մեղադրվողներին և անաղմուկ ազատ արձակում, որովհետև հանցակազմ չկա: Հայկական բանակի փոխգնդապետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ Բրիտանիայի բանկերից մեկից՝ նրա հաշվին գումար էր փոխանցվել: Նրան կալանքից ազատ են արձակել, երբ պարզվել էր, որ բանկային գործարքը որևէ ապօրինություն իր մեջ չունի, առավել ևս՝ դավաճանության հիմքեր դրանում չկան:
    21:35
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանի որոշ հասցեներում հուլիսի 6-ին 12 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 09.00- 21 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գործարանային, Երկաթուղայինների փողոցների ջրամատակարարումը:
    21:27
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է Աղձք բնակավայրի շչակը
    Հուլիսի 6-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Աղձք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    21:20
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չեմ հասկանում ՊՆ-ի լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայր
    Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելուց 17 օր անց էլ հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը, հստակ չգիտի, թե հունիսի 18-ին, մարտական դիրքում ինչ հանգամանքներում է զոհվել 20–ամյա որդին։ «Ես հերոս տղա եմ տվել, պահանջս այն է, որ գային, ցավակցեին, ասեին՝ քո տղան հերոս է, չի վախեցել, չի թաքնվել։ Իմ երեխեն թաքնվող տեսակ չէր, էն հոգեբանությունն ու դաստիարակությունը չուներ, որ թաքնվեր։ Չեմ հասկանում Պաշտպանության նախարարության լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել, ուրիշ բան չեմ սպասում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհ ունենալու մասին NEWS.am-ին հայտնել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Պաշտպանության նախարարությունն այդպես էլ հաղորդագրություն չտարածեց հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։ Օրեր անց՝ հունիսի 23-ին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։ Հրաչը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հունիսի 21-ին, հայրենի գյուղում։ «Քննիչի հետ եմ երկու բառ խոսել, բայց հստակ բան ինձ չի ասել։ Քննիչն ասաց, թե քննություն է տարվում, ոչ մի բան չի թաքցվելու, ճշմարտությունն իմանալու ենք, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը մեղավոր լինի, նա պատժվելու է։ Քննիչին ասացի՝ երբ զինվորների հետ զրուցել եք, ի՞նչ եք հասկացել, ասաց՝ իմ վարկածն այն է, որ թշնամու գնդակից է զոհվել Հրաչը։ Ինձ այսքան բան է ասել։ Պաշտպանության նախարարությունից զանգ չեմ ստացել, նրա հուղարկավորությանը ՊՆ-ից մարդիկ կային, մոտեցել էին ինձ, ես սիրտ չունեի, չէի կարողանում խոսել։ Ինձ Հրաչի զոհվելու հանգամանքների մասին ոչ մի բան չասվեց, ես էլ միայն ասացի՝ հայրենիքին էսպիսի երեխա տվեցի, էս ի՞նչ եղավ գանձիս հետ։ Զինծառայողների հետ զրույցներից եմ իմացել, որ Հրաչը եղել է թշնամու կողմից աննկատ մասում, կապ են տվել, որ շարժ կա, ասել են՝ Հրաչ, սպասիր, խոսեմ շտաբի հետ, բարձրանամ պոստ, Հրաչը չի սպասել ու պոստ է վազել»,- պատմեց Հրաչի հայրը եւ հավելեց, որ լսել է, թե Հրաչին դժվարությամբ են իջեցրել, որովհետեւ թշնամին շարունակել է կրակոցները։ Ըստ Վաչիկ Փիլիպոսյանի՝ Հրաչը սրտի եւ գլխի շրջանում է մահացու վիրավորում ստացել։ Հայրը համոզված է, որ որդին ծառայության 11 ամիսների ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել ծառայակիցների հետ։ «Ես հստակ գիտեմ, որ տղաս բանակային կյանքում ոչ մեկի հետ վիճաբանություն չի ունեցել, դաստիարակված տղա էր, գնացել էր ծառայելու, ուսման պատճառով մեկ տարի ուշ գնաց ծառայության, անընդհատ գնում էր զինկոմիսարիատ, ասում՝ ինձ բանակ տարեք։ Չի եղել դեպք, երբ նեղվի, զանգի ինձ, ասի՝ չեմ կարողանում ծառայել, երբ զանգել է՝ միշտ գոհ է եղել։ Ինքը էն երեխան չէր, որ կարող է իր հետ խնդիր առաջանար։ Իմ հավատն այն է, որ թշնամու գնդակից է տղաս զոհվել, ուրիշ մարդ չէր կարող իմ երեխային խփել, ես համոզված եմ դրանում եւ այդ հույսով էլ ապրում եմ»,– ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։ Հրաչի հետ հայրը վերջին անգամ խոսել է հունիսի 18-ին, 21։30-ի սահմանում։ Հրաչը բարձր տրամադրություն է ունեցել. «Ասաց՝ հաց ուտենք, ավելի ուշ կզանգեմ, կխոսենք։ Իսկ առավոտյան արդեն իմացանք դեպքի մասին»։ 20-ամյա Հրաչը դիրքերից մի քանի օր առաջ էր իջել, պետք է 14 օր մնար, բայց 7-րդ օրը լրանալուց հետո նրան կրկին ուղարկել էին դիրք՝ 7 օրով, խոստացել էին՝ արձակուրդի տեսքով խրախուսում կստանա։ «Էս անգամ էլ ասին՝ գնա դիրքեր, կխրախուսենք, էլի կգնաս արձակուրդ, էն էլ երեխաս գնաց, հետմահու խրախուսեցին»,- ասաց հայրը։ Հուլիսի 30–ին Հրաչի ծառայության մեկ տարին է կլրանար։ Հոր խոսքով՝ ծառայության 8 ամիսները Հրաչն անընդհատ դիրքերում է եղել։ Նա Ճամբարակում էր ծառայում։ Ծառայության 11 ամիսների ընթացքում Հրաչը երկու անգամ արձակուրդ էր եկել։ Վերջին անգամ ապրիլին էր տանը եղել, հասցրել էր նաեւ «Եռաբլուր» այցելել։ Հրաչը Երեւանում ստացել էր ավտոէլեկտրիկի մասնագիտացում, նպատակ ուներ բանակից հետո ավտոսպասարկման կետ բացել ու հոր հետ աշխատել։ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հրաչ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Հրաչի՝ հետմահու պարգեւատրվելու մասին, ծնողները համացանցից են տեղեկացել։ «Ո՛չ զանգ եմ ստացել, ո՛չ էլ եկել են մեդալը հանձնել»,- ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։
    21:14
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա տղամարդ
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից  քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 3-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այնուհետև քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ժամանակ 37-ամյա Ա. Ղ.-ն դանակով հարվածել է իր 54-ամյա ամուսնուն՝ Ա. Կ.-ին:  Կարճ ժամանակ անց, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա. Կ.-ն: Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները հայտնաբերել են կնոջը, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացրել էրեբունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: 
    21:07
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ծովամթերքի առողջարար ազդեցությունն ու պահպանման կանոնները
    Ծովամթերքի օգտակար հատկությունները մարդու համար անգնահատելի են՝ դրանք պարունակում են անհրաժեշտ սպիտակուցներ, վիտամիններ, հանքանյութեր, կարևոր ամինաթթուներ։ Ծովամթերիք նախընտրելի տեսակներն են՝ երկփեղկավորները (միդիա, ոստրե, թրթուրներ) խեցգետինները (ծովախեցգետիններ, օմարներ) ցեֆալոպոդները (ութոտնուկ, կաղամար) ջրիմուռները (կարմիր, շագանակագույն, լամինարիա) Ծովամթերքի բաղադրությունը և սննդանյութերի պարունակությունը ուղղակիորեն կախված է ծովի տեսակից և քիմիական բաղադրությունից, որտեղ նրանք ապրում են: Ծովախեցգետինները, օրինակ, պարունակում են շատ ֆոսֆոր, երկաթ և ծծումբ, իսկ կաղամարներն ու ութոտնուկները C և B խմբի վիտամինների հարուստ պաշար են։ Ծովամթերքը առաջատար է սպիտակուցների, էական ամինաթթուների, օրինակ՝ օմեգա 3-ի, ճարպաթթուների, յոդի, երկաթի, ֆոսֆորի պարունակությամբ: Բացի այդ, դրանք հիանալի են դիետիկ սննդի համար՝ ցածր յուղայնությամբ և կալորիականությամբ. 100 գ մթերքի համար՝ մոտավորապես 80-85 կկալ: Ծովամթերքի հաճախակի օգտագործումը սննդի մեջ դրական է ազդում սրտի մկանների, արյան անոթների աշխատանքի վրա, ինչպես նաև երաշխավորում է սթրեսադիմացկունությունը։ Նման սնունդն ունակ է բալանսավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև կայունացնել նյութափոխանակության գործընթացները, ուղեղի ակտիվությունը և վահանաձև գեղձի աշխատանքը։ Նրանք, ովքեր տառապում են սննդային ալերգիաներից, պետք է զգույշ լինեն նման սննդի նկատմամբ։ Ցանկալի չէ հղի կանանց կողմից ծովամթերքի չարաշահումը, պետք է զգուշանան նաև կերակրող մայրերը և երիկամների քրոնիկական հիվանդությամբ տառապողները։ Ծովամթերքի ճնշող մեծամասնությունը հիմնականում թարմ է լինում, քանի որ դրանք շատ արագ են փչանում, եթե նախապես սառեցված չեն եղել: Ծովամթերքը սեղմելիս չպետք է չափազանց փափկություն զգացվի, ցանկալի է ուշադրություն դարձնել ծածկույթի և գույնի ամբողջականությանը, որը պետք է զերծ լինի կանաչավուն երանգից: Թարմ ծովամթերքը սովորաբար լավ է պահվում սառնարանում։ Պարզապես հիշեք, որ յուրաքանչյուր տեսակ ունի իր պահպանման ժամկետը: Ծովախեցգետինների համար դա հինգից յոթ օր է, ոստրեներինը՝ մինչև տասը օր, խեցգետիններինը՝ մինչև երկու օր (սառնարանում՝ մինչև վեց ամիս): Ծովամթերքի պատրաստման շատ բաղադրատոմսեր կան. Կաղամարները, ութոտնուկները, խեցգետինները եփում են, դրանց վրա ավելացնում տարբեր սոուսներ և մատուցում բանջարեղենի հետ։ Օստրեները կարելի է ուտել հում, շոգեխաշած, խաշած տարբերակներով։ Ծովախեցգետինները շատ հաճախ շոգեխաշում են, ավելացնում աղցանների մեջ և զարդարում խոհարարական ձեռագրով։
    21:00
    04.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Արժանապատիվ քաղաքացին ձեզ ասել է ամոթ». Դիմադրության շարժման ակցիան՝ ԵՄ գրասենյակի մոտ
    «Դիմադրության» շարժումը Եվրամիությունից պահանջում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել հայ գերիներին Բաքվի բանտերում խոշտանգելու համար: Շարժման մասնակիցներն այսօր Հայաստանում Եվրամիության գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա են արել: Նրանց ձեռքում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Դիմադրության շարժման կալանավորված անդամների, նաև ԲԴԽ նախագահի պարտականությունները թողած Գագիկ Ջհանգիրյանի լուսանկարներն են եղել:
    20:53
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները մարիխուանա են հայտնաբերել
    Հուլիսի լույս 1-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գրպանից հանել է ինչ-որ փաթեթ ու նետել ավտոմեքենայի տակ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկները ժամը 01.30-ին «Մերսեդեսի» 39-ամյա վարորդին և ուղևորին, ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Բաժնի ծառայողներին է ներկայացվել նաև նշված փաթեթը, որի մեջ մարիխուանայի նմանվող զանգված էր: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
    20:45
    04.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տիգրան Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում
    Մկրտիչ Կարապետյան 2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։ Ավինյանի ընկերը «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրենի հետ կանեփ կաճեցնի Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։ Էդուարդ Մելիքյանը հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ «Գլենդել հիլզ»-ը տարիներ առաջ ներգրավված էր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք Գյումրիում երկարաշարժի հետևանքով բնակարանաշինական «Մուշ 2» և «Անի» թաղամասերն էին։ Բացի այդ, ընկերությունը պիտի անհատական բնակելի տներ կառուցեր Շիրակի ու Լոռու մարզերում։ Միայն այս նպատակի համար կառավարությունը «Գլենդել հիլզ»-ին 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել, իսկ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 34 մլրդ դրամ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանաշինության ծրագրերի հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական գործ՝ չարաշահումների հատկանիշներով։ «Գլենդել հիլզ»-ի հետ կապված քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ընկերության կանխամտածված սնանկության դեպքի առթիվ։ Ձախից առաջինը՝ Էդուարդ Մելիքյանը Էդուարդ Մելիքյանը ընդգրկված է նաև Երևանի կենտրոնի կառուցապատման երկու խոշոր ծրագրերում։ Մեկը «Հին Երևան»-ն է, որտեղ ընկերությունը հողեր ունի Արամի-Բուզանդ-Կողբացի փողոցների պարփակված տարածքներում։ «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն էդուարդ Մելիքյանը նաև Երևանի 33-րդ թաղամասի՝ «Ֆիրդուսի» տարածքների ձեռքբերող ընկերության՝ «Դիանար»-ի տնօրենն ու բաժնետերն է։ «Դիանար»-ը տարածքները ստացել է պետությունից, բաժանել լոտերի և վաճառում է։ 2021-ին «Դիանար»-ը դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) անդամ և, ինչպես նշվում է ընկերության նկարագրությունում, «զարգացրել է ավելի քան 5,5 հեկտար տարածք Երևանի կենտրոնում»։ 33-րդ թաղամասի կառուցապատումը համակարգում էր փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը, որը շրջայցեր էր կատարում, խորհրդակցություններ անցկացնում և այլն։ «Գրոուար»-ի ջերմոցը՝ Մասիսում 2021-ի օգոստոսին «Գրոուար»-ի տնօրեն ու բաժնետեր Տիգրան Քրմոյանը Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող մի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում Մասիսի բնակիչ Գուրգեն Մադոյանի հետ։ Վերջինս արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին է։ Քրմոյանը վարձակալում է 8 110 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասը, դրա վրա կառուցված արտադրամասը, վարչական շենքը, պահեստը, պահակակետը։ Այս ամենը «Գրոուար»-ը վարձակալում է ամսական 150 000 դրամով։ Գուրգեն Մադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով վարձավճարի չափի մասին՝ պատասխանեց, թե «երևի մենք [ՍիվիլՆեթը] սխալվում ենք, բայց ինչ-որ բան համընկնում է», հետո առաջարկեց իրեն ուղարկել վարձակալության պայմանագիրը, որ ուսումնասիրի։ Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Գրոուար»-ին տրամադրում է նախագծման թույլտվություն, իսկ մեկ օր անց՝ շինթույլտվություն։ Ընկերությունն այս տարածքում արդեն կառուցել է ջերմոց, պարիսպ, օժանդակ մի շինություն և սկսել կանեփի մշակումը։ «Գրոուար»-ի բաժնետերերից Ստեփան Մարգարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ հանգամանքներում է սկսել բիզնես գործունեություն Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ, ասաց, որ երբ կառավարության ու խորհրդարանի կողմից ստեղծվեցին համապատասխան օրենսդրական հիմքերը, դիմել են առողջապահության նախարարություն ու ստացել լիցենզիա. «Լավ բիզնես պլան ենք մշակել՝ հաշվի առնելով դրսի փորձը, մեր բնակլիմայական պայմանները։ Բայց առայժմ պիլոտային է այս բիզնեսը, եթե հաջող լինի՝ կգնանք վարկավորման ու մեծ ծավալների։ Այս պահին բերքին ենք սպասում, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, բայց մինչև որակյալ ապրանք չստանանք, չենք կարող հետագայի մասին խոսել»։ Հարցին, թե ինչպես է դարձել բիզնես գործընկեր Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ Մելիքյանին ու Քրմոյանին ճանաչում է արդեն ավելի քան տասը տարի: Ինչ վերաբերում է վարձակալության ցածր գնին, ապա դա, ըստ Մարգարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքն ի սկզբանե եղել է խիստ անբարեկարգ։ Ավինյանի աշխատակազմի անդամները՝ «Գրոուար»-ի տնօրեններ Նախկին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում ընգրկված երկու անձինք արդեն հասցրել են դառնալ «Գրոուար»-ի տնօրեններ։ Ընկերության հիմնադրումից հետո տնօրենը Տիգրան Քրմոյանն էր։ Նա ընկերությունը ղեկավարել է մինչ այս տարվա փետրվարը։ Փետրվարին տնօրեն է դառնում Սուրեն Գալստյանը, որը 2019-ի հունիսից մինչ 2020-ի փետրվարի վերջը եղել է Տիգրան Ավինյանի օգնականը, իսկ այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ նշանակվել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից Գալստյանն ազատվեց 2021-ի հոկտեմբերին։ Որպես կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն՝ Սուրեն Գալստյանը աշխատել է երեք ամսից էլ պակաս։ Հետո Գալստյանին փոխարինում է Ավինյանի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ նրա խորհրդական, իրավաբան Սոնա Թևանյանը, որը Ավինյանի խորհրդականն էր 2019-ի հունիսից մինչ 2021-ի օգոստոսը։ «Գրուար»-ում Թևանյանը տնօրեն է այս տարվա մայիսի 5-ից։ Փաստացի, նա եղել է փոխվարչապետի աշխատակազմում այն ընթացքում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի օգտագործման թույլտվության օրենսդրական հիմքերը, իսկ արդեն պաշտոնանկությունից հետո եղել է կանեփի արտադրութամբ զբաղվող ընկերության տնօրեն։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որպես փոխվարչապետի խորհրդական Թևանյանը ինչ հանձնարարականներ է ստացել արդյունաբերական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման, լիցենզավորման իրավական գործընթացի շրջանակում, ինչ գործողություններ է կատարել այս թեմայի շրջանակում։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից ներկայացրել են փոխվարչապետի խորհրդականի գործառույթներն ու տեղեկացրել՝ արտադրական կանեփի արտադրության ներդրման շրջանակում Սոնա Թևանյանի գործողությունների, բանավոր ու գրավոր հանձնարարականների մասին տեղեկություն տրամադրելն անհնար է, քանի որ Մաթևոսյանի գրասենյակում նշված տվյալներով աշխատակից չկա։ «Գրոուար»-ի բաժնետեր Ստեփան Մարգարյանը Սոնա Թևանյանի՝ «Գրոուար»-ում տնօրեն դառնալու հարցում շահերի բախում կամ նման ռիսկ չի տեսնում։ «Սոնա Թևանյանը աշխատել է բազում օրինագծերի վրա, եղել է իրավաբան։ Երբ աշխատանքից դուրս է եկել, անցել է աշխատանքի «Գրոուար»-ում։ Դաշտն ամբողջությամբ բաց է, լիցենզիաները անսահմանափակ են»,- ասաց Մարգարյանը։ Նա վստահեցրեց՝ Տիգրան Ավինյանի գործոնը բիզնես սկսելու, այն հիմնելու և հետագա գործընթացների վրա չի ազդել։ Ցոլակյանի որդին բնակարան է վաճառում փոխվարչապետի մորը «Գրոուար»-ը խաչվում է գեներալ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի ընտանիքի հետ։ Հասցեում, որտեղ գրանցված է ու գործունեություն է իրականացնում «Գրոուար»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ «Վուդկռաֆտ»-ը, որը պատկանել է Ցոլակյանի որդուն՝ Վարդան Ցոլակյանին, իսկ «Գրոուար»-ին տարածքը վարձակալությամբ հանձնել է Գուրգեն Մադոյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին։ Բացի այս, առկա է մի գործարք Ցոլակյանի որդու ընկերության և փոխվարչապետ Ավինյանի մոր միջև։ Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 44 հասցեում՝ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ, 2019-ից կառուցվում է բնակելի համալիր։ Կառուցապատողը նույն տարվա ընթացքում հիմնադրված «Էյ բի սի դիվելոպմենթ» ընկերությունն է, որի 70 տոկոսը պատկանում է Վարդան Ցոլակյանին՝ Ֆելիքս Ցոլակյանի որդուն։ «Էյ բի սի դիվելոպմենթ»-ը այս տարածքը ձեռք է բերել 2019-ին, վերևում հիշատակված Էդուարդ Մելիքյանի ընկերությունից՝ «Ի էմ սի» ՓԲԸ-ից։ Տարածքի ընդհանուր մակերեսը ավելի քան 3 100 քմ է։ Գործարքի գինը կազմել է 1,454 մլրդ դրամ։ Պարոնյան 44 հասցեի նորակառույցը Դրանից հետո ընկերությունը սկսել է կառուցապատումն ու բնակարանների վաճառքը։ Մեր այցելության պահին շենքը կառուցող շինարարներից մեկը պատմեց, որ նախատեսում են շահագործման հանձնել երեք ամիս անց։ Այժմ շինարարությունը շարունակվում է, կառուցապատողը որոշել է մեծացնել ավտոկայանատեղիների թիվը։ 2021-ի հունիսին «Էյ բի սի դիվելոպմենթ»-ի կողմից կառուցվող շենքում բնակարան ու ավտոկայանատեղի է ձեռք բերում Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը։ 131 քմ մակերեսով բնակարանը Խլղաթյանը գնել է 58,4 մլն դրամով, իսկ կայանատեղին՝ 7,5 մլն-ով։ ՍիվիլՆեթն իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի միջոցով համեմատել է բնակելի համալիրում 131 և 132 քմ մակերեսով բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի գները։ Ընդհանուր առմամբ, Ցոլակյանի որդու ընկերությունը այս մակերեսով բնակարանները վաճառել է մոտ 70-80 մլն դրամի միջակայքում, սակայն մի քանի բնակարանների դեպքում վաճառքի գինը շեղվել է այս միջակայքից։ Բնակարաններից մեկը, որ այս գնից ցածր գնով է վաճառվել, նախկին փոխվարչապետի մորն է։ Հասմիկ Խլղաթյանի ունեցվածքի ընդլայնմանը առաջիկայում կանդրադառնանք։
    20:37
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից․ Արտակ Զաքարյան
    Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ընդդիմությունը թույլ չի տալիս, որպեսզի հայ ժողովրդի վերջնական ու անվերադարձ կապիտուլյացիայի հաշվին լուծվի Հարավային Կովկասում, իսկ հետո նաև միջինասիական տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գերակայության հարցը: Չի բացառվում, որ Նիկոլը Թուրքիայում բողոքած լինի` ասելով, որ ընդդիմությունը թույլ չի տալիս ձեր դարավոր երազանքն իրականացնեմ»,- գրել է Զաքարյանը:
    20:28
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊՎԾ-ի հայտնաբերած խախտումներով հարուցվել է 6 քրգործ
    ՀՀ պետական վերահսկողության ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Պետական վերահսկողական ծառայությունը: Այսպես, սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունում իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման առանձին դեպքերով խախտումներ, որի արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշների հարուցվել է քրեական գործ։ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Սվետլանա Հայրապետյան» ԱՁ-ի և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Գյումրու ԴՕՍԱԱՖ» ՍՊ ընկերության վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների արդյունքներով՝ D և E կարգերի վարորդական վկայականներ ստանալու համար անհրաժեշտ վարորդական դասընթացների ավարտական քննությունները կազմակերպելու գործընթացում հայտնաբերվել են էական խախտումներ։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից ՀՀ մարզպետարաններից մեկում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ քաղաքաշինական ոլորտի աշխատանքների հետ կապված հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից Աբովյան փ. 40/7 հասցեում գտնվող 54.0 քմ մակերեսով և Հալաբյան փ. 20/1 հասցեում գտնվող 462 քմ մակերեսով հողամասերի օտարման դեպքերի առթիվ իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ նշված հողամասերն աճուրդով վաճառելու փոխարեն վաճառվել է ուղղակի վաճառքով։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) 2-րդ մասի հատկանիշներով։ Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է ընթացք։
    20:22
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու լուրին
    ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին լուրին։ Դեսպանատան արձագանքը ներկայացնում ենք ստորև․ «Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե տարակուսելի չլիներ այն, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Մեզ զարմացնում է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ հարաբերություններ։ Ակամայից մտածում ես, թե նման վարքագիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։ Ինչպես ներկայացվում է, այս սյուժեն ցուցանիշ է այն տեսանկյունից, որ որոշ երկրների կառավորղ էլիտաներ իրենց համարում են «ոսկյա միլիարդի» ներկայացուցիչ։ Հենց այս՝ այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ գոռոզամիտ ու երբեմն էլ ամբարտավան վերաբերմունքն է, որ ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»։
    20:16
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Անորեքսիա. հիվանդության առաջացման պատճառներն ու բուժումը
    Անորեքսիան սննդային խանգարումների խմբին պատկանող հոգեկան խանգարում է, բնութագրվում է արտաքին տեսքի մերժմամբ, սննդից հրաժարվելով, դրա կլանման խոչընդոտների ստեղծումով և քաշը նվազեցնելու նպատակով նյութափոխանակության խթանմամբ։ Անորեքսիայի տարածվածությունը որոշվում է տնտեսական, մշակութային և անհատական ​​ընտանեկան գործոններով: Տղամարդկանց մոտ անորեքսիա հազվադեպ է նկատվում: Որպես կանոն, հիվանդությունը զարգանում է մի քանի գործոնների համակցությամբ՝ կենսաբանական, հոգեբանական, միկրո և մակրոսոցիալական։ Այդ գործոնների ազդեցության տակ ձևավորվում են ավելորդ քաշի, սեփական անհրապույրության, դեֆորմացիայի մասին մոլուցքային, զառանցական մտքեր։ Ներդրվում են սննդակարգի խիստ սահմանափակումներ, արգելակվում է սննդային բնազդը և ինքնապահպանման բնազդը։ Առանց հոգեթերապևտիկ և բժշկական օգնության անորեքսիան հանգեցնում է մի շարք սոմատիկ հիվանդությունների: Առավել հաճախ երիտասարդների մոտ աճի և սեռական զարգացման ուշացում է նկատվում։ Հիվանդների մաշկը սպիտակուցների բացակայության պատճառով չոր, գունատ, մածուցիկ և այտուցված է: Մարսողական համակարգի բարդություններից են քրոնիկ փորկապությունը և որովայնի սպաստիկ ցավը: Ոսկորները դառնում են փխրուն, կոտրվածքները՝ հաճախակի։ Անորեքսիան ունի հստակ կլինիկական նշաններ, որոնք հեշտությամբ ճանաչվում են հոգեբույժների և հոգեթերապևտների կողմից Մարմնի քաշի պակաս. Հիվանդների քաշը նորմայից պակաս է առնվազն 15%-ով։ Հիվանդի նախաձեռնություն. Քաշի կորուստը պայմանավորված է հենց հիվանդի ակտիվ գործողություններով (հարկադիր քաղց): Մարմնի դիսմորֆիկ խանգարում. Անորեքսիայի դեպքում հիվանդի մոտ միշտ դժգոհություն կա մարմնի հետ, քաշի և արտաքին տեսքի անբավարար գնահատում: Գիրության վախը և քաշը նվազեցնելու ցանկությունը դառնում են գերագնահատված գաղափարներ: Թերապիայի ինտենսիվությունը և տևողությունը կախված է պաթոլոգիայի ծանրությունից, դրա պատճառներից, հիվանդի տարիքից, նրա հոգեկան և ֆիզիկական վիճակից: Բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր կամ ստացիոնար հիմունքներով, երբեմն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ուղղված սոմատիկ առողջության վերականգնմանը, սեփական մարմնի մասին համարժեք կարծիքի ձևավորմանը և սննդակարգի նորմալացմանը։ Բուժումն իրականացվում է հոգեթերապիայի, դիետիկ թերապիայի և դեղորայքային շտկման մեթոդներով։ Բուժման ամենաարդյունավետ ուղղությունը կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան է։ Սկզբնական փուլում զրույցներ են անցկացվում, որոնց ընթացքում քննարկվում են հիվանդության առանձնահատկությունները։ Ձևավորվում է անձի և մարմնի կերպարի դրական ընկալում, նվազում է անհանգստությունը, լուծվում ներքին կոնֆլիկտը։ Վարքագծային փուլում մշակվում և յուրացվում են մեթոդներ, որոնք կօգնեն վերականգնել նորմալ սննդակարգը, սովորել վայելել սնունդը, շարժումը և հաղորդակցությունը: Անորեքսիայի արդյունքը մեծապես որոշվում է թերապիայի մեկնարկի ժամանակով: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի հավանական է կանխարգելումը: Անհրաժեշտ է խթանել առողջ ապրելակերպը, սպորտը, հավասարակշռված սննդակարգը և նորմալ քաշը։ Ընտանիքում կարևոր է պահպանել դրական հույզերի հետ կապված սննդի փոխանակման ավանդույթները, երեխաներին սովորեցնել դրական վերաբերմունք ձևավորել արտաքին տեսքի նկատմամբ:
    20:12
    04.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քինուա. օգտակար հատկությունները, հակացուցումները
    Քինուան սպիտակուցի աղբյուր է, որոշ տեսակներ կարող են պարունակել ընդհուպ 20% սպիտակուց, այն դեպքում երբ օրինակ բրինձը պարունակում է 7% սպիտակուց: Քինուան նաև հակաօքսիդանտների աղբյուր է։ Քինուայի սպիտակուցը կազմությամբ մոտ է կանթնային սպիտակուցին։ Այն օգտակար է հատկապես երեխաների, հղիների համար։ Սննդարար է, հագեցնող է, մեղմում է սովի զգացումը։ Քինուան նաև պարունակում է լիզին, որ կարևոր է կալցիումի յուրացման համար։ Պարունակում է նաև ճարպեր, ածխաջրեր, թաղանթանյութ, որ բարելավում է մարսողությունը, կարգավորում միկրոֆլորան, ազատում է օրգանիզմը տոքսիններից, նվազեցնում է վերջույթների այտուցվածությունը, ինչպես նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Թաղանթանյութով հարուստ մթերքները որպես կանոն ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, այսպիսով՝ շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգում կարևոր բաղադրիչ են։ Քինուան նաև վիտամինների, միկրոտարրերի պաշար է, պարունակում է B խմբի վիտամիններ, ֆոսֆոր (3 անգամ շատ բրնձի համեմատությամբ), երկաթ, կալցիում, ցինկ։ Կալցիումի շնորհիվ քինուան նպաստում է ոսկորների ամրությանը, հոդերի առողջությանը։ Քինուայի չարաշահումը կարող է պատճառ դառնալ երիկամների խանգարման, հոդատապի սրման։ Մինչև օգտագործելը կարևոր է քինուան թրջել՝ ցանկալի է ամբողջ գիշեր թողնել ջրում, ապա նորից լավ լվանալ մինչև պատրաստելը՝ խուսափելու համար հնարավոր դառը համից։
    20:01
    04.07.22
    Ավելին