Լրահոս

2022-07-08
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայտնի է Էրդողանի`Իրան կատարելիք այցի օրակարգը
    Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 19-ին Իրան կատարելիք այցի օրակարգը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Sabah-ը: Տեղեկության համաձայն՝ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը, որից հետո նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ հանդիպման օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն են. Առևտրային միջանցք Թուրքիայի, Իրանի և ԱՄԷ-ի միջև Ակնկալվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրում կներառվի նաև Թուրքիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրային միջանցքի հետ կապված գործընթացը։ Ծովային ճանապարհով բեռները ԱՄԷ-ից Իրանի տարածքով հասնում են Թուրքիայի Իսքենդերուն նավահանգիստ: Ահաբեկչություն, միգրացիա, մաքսանենգություն Կողմերը քննարկելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են անվտանգության խնդիրները, ահաբեկչությունը, ներգաղթը և մաքսանենգությունը: Էներգետիկ ճգնաժամ և Հարավային Կովկաս Ըստ թուրքական թերթի՝ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո էներգետիկ ճգնաժամը և Հարավային Կովկասի կայունության համար ստեղծված 3+3 ձևաչափի հետ կապված հարցերը նույնպես այցի օրակարգում են: Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում պլանավորվող ռազմական գործողություններ Ենթադրվում է, որ Իրան կատարած այցի շրջանակներում հանգամանորեն անդրադարձ կկատարվի նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողություններին, որոնք ուղղված են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված ուժերի զինյալների դեմ:
    14:43
    08.07.22
    Ավելին
  • Իրավական
    «Սա արդեն կյանքի ու մահվան հարց է». փաստաբանը՝ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի մասին
    «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր»,- ահազանգում է փաստաբանը: Ալեքսանդր Կոչուբաևը 10 օրից ավելի է, ինչ դատարան է ներկայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ անելու միջնորդութուն, որը նրա խոսքով՝ դատավորի կողմից անտեսվել է: «Սա արդեն կյանքի և մահվան հարց է»,- գրել է պաշտպանը, քանի որ, նրա տվյալով, Մանթաշյանի շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 է, իսկ ինսուլինային կախվածությունը՝ 80 միավորից ավելի:
    14:36
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում 2022 թվականին հեղեղումներից ուղղակի վնասը գերազանցել Է 9,6 մլրդ դոլարը
    Ընթացիկ տարվա սկզբից Չինաստանում հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը գերազանցել Է 64,7 միլարդ յուանը (գործող փոխարժեքով 9,6 միլարդ դոլարը), աղետի գոտում Է հայտնվել ավելի քան 21,8 միլիոն մարդ: Հուլիսի 8-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների փոխնախարար Չժոու Սյուեվենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս տարվա սկզբից հեղեղումների պատճառով աղետի գոտում Է հայտնվել 21,8 միլիոն մարդ, ուղղակի տնտեսական վնասը կազմել Է 64,7 միլիարդ յուան,- հայտնել Է նա մամուլի ասուլիսում:- Ավելի քան 1,23 միլիոն բնակիչ շտապ տարհանվել Է, զոհվել կամ անհայտ կորել Է 40 մարդ»: Ինչպես ճշտել Է պաշտոնյան, չնայած բնական համաղետների մասշտաբին, դրանց առաջացրած զոհերի թիվն զգալիորեն նվազել Է: «Վերջին հինգ տարվա ընթացքում նույն ժամանակամիջոցների միջինացված ցուցանիշների համեմատությամբ հեղեղումներից մահերի քանակը կրճատվել Է ավելի քան 70 տոկոսով»,- հավելել Է Չժոու Սյուեվենը: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ում հեղեղումները վերջին կես տարում դարձել են մի քանի հազար երկրաբանական արտակարգ իրավիճակների, մասնավորապես, սողանքների պատճառ: Մեծ քանակությամբ նման դեպքեր են արձանագրվել Հունանի, Գուանդունի եւ Ցզյանսիի նահանգներում: «Տարերային աղետների հետեւանքով մահերի մոտավորապես կեսը բաժին Է ընկնում նրանց, ովքեր զոհվել են երկրաբանական աղետների ընթացքում»,- ամփոփել Է Չժոու Սյուեվենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:28
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ԱԻՆ-ը զգուշացնում է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունից զգուշացնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, հուլիսի 8-ին՝ ժամը 16-ից մինչև 16:30 ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների բաց հանքավայրի տարածքում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ»:
    14:22
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքականությունը պետք է քաղաքականացնել. Անդրանիկ Թևանյան
    Հայաստանում տարբեր ժամանակներում տարբեր իշխանությունների շուրթերից հնչել է «Մի՛ քաղաքականացրեք» կոչը։ Եվ դա ասվել է քաղաքական դաշտում տեղի ունեցող այս կամ այն գործընթացի վերաբերյալ։ Ավելի ապուշ կոչ քաղաքականության մեջ շատ քիչ կա։ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ քաղաքական հարցերն ուզում են չքաղաքականացնել։ Երբ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ հայտարարում են, որ իրենք քաղաքական գործիչներ չեն կամ քաղաքականությամբ չեն զբաղվում, դա ոչ միայն անգրագիտություն է, այլ նաև հակաքաղաքական վարքագիծ ու վտանգավոր քայլ մեր երկրի դեմ։ Թեև քաղաքագիտությունը չի համարվում ճշգրիտ գիտություն, սակայն այն ունի օրինաչափություններ, բանաձևեր, կոդեր, որոնք միշտ ու ճշգրտորեն գործում են։ Շեղումներ կարող են լինել, բայց դրանք միայն հաստատելու են կանոնը։ Քաղաքականությունն ու բարոյականությունն իրար հակադիր բաներ չեն։ Ռազմավարական ու երկարաժամկետ հաղթանակներ են տանում նրանք, ովքեր ունեն գաղափարներ, սկզբունքներ և բարոյականություն։ Քաղաքականությունը պահանջում է անկեղծություն, ազնվություն։ Տղայականությունը, թայֆայականությունը, «քառակուսի» մտածողությունը տեղ չունեն քաղաքականության մեջ։ Մաքիավելիզմը կիրառելի է միայն ազգային պետության պաշտպանության, զարգացման համար և թշնամի պետության հետ հարաբերություններում, այլ ոչ թե ներքին կյանքում։ Քաղաքականության մեջ լինում են պատահականություններ, որոնք շատ արագ ջնջվում են քաղաքական կյանքից ու ստանում «պատմական պատահականություն» պիտակը։ Եթե հնարավոր լիներ, ապա պետք էր քրեականացնել անգրագետ, ապաքաղաքական, գեղցի մարդկանց քաղաքականությամբ զբաղվելը։ Բայց դա գործնականում անհնար է, ուստի՝ ստանում ենք այսօրվա պատկերը։ Խոսքս միայն Հայաստանի մասին չէ։ Եթե ոմանց թվում է, թե Հայաստանը քարտեզից դուրս է, և քաղաքագիտական կանոններն ու օրինաչափությունները մեզ մոտ չեն գործում, ապա նրանք չարաչար սխալվում են և անելիք չունեն քաղաքականության մեջ։ Քաղաքականությունը պետք է քաղաքականացնել։
    14:16
    08.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ջոնսոնը նպաստել է Ռուսաստանի մեկուսացմանը, արդյունքում իր կուսակցությունն իրեն մեկուսացրեց». Լավրով
    «Հանուն կարիերայի իշխանությանը կառչած Բորիս Ջոնսոնը նպաստել է Ռուսաստանի մեկուսացմանը, արդյունքում իր կուսակցությունը հենց իրեն մեկուսացրեց»։ Այսպես է արձագանքել Ռուսաստանի գլխավոր դիվանագետը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ հրաժարականի մասին: Նա նշել է, որ Ջոնսոնն իր գործունեության ամբողջ ընթացքում ապացուցել է, որ «առաջին հերթին պոպուլիստ է»։
    14:12
    08.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Ուկրաինացիները պատրաստվում են մանկատուն պայթեցնել և մեղադրել ռուսական բանակին». Միզինցև
    «Ուկրաինացի ազգայնականները պլանավորում են Սլավյանսկում մանկատուն պայթեցնել և դրա համար ռուսական բանակին մեղադրել»: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետն է հայտարարել: Միզինցևի խոսքով՝ ուկրաինացիներն մանկատան շենքը ականապատել են ու պատրաստվում են պայթեցնել այն, երբ ռուսական կողմը հրետանային հարվածներ հասցնի իրենց ռազմական օբյեկտներին:
    14:00
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Մրգաշեն գյուղում
    Հուլիսի 8-ին` ժամը 12:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    13:49
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ՝ Արշալույս գյուղում
    Հուլիսի 8-ին, ժամը 10:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշալույս գյուղի 14-րդ փողոցում գտնվող 2 տան տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 11։05-ին։ Մասամբ այրվել են տների տանիքները (մոտ 7 քմ և 2 քմ):
    13:43
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի կանանց բասկետբոլի Մ20 հավաքականը մեկնել է Սկոպյե
    Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Սկոպյե են մեկնել հետևյալ խաղացողները. Մերի Գրիգորյան Լուսինե Տիտանյան Մարիամ Վիրաբյան Շուշան Դանիելյան Նառա Զեյնալյան Սոֆյա Հակոբյան Դիանա Սարյան Նարէհ Ավակիան Անի Մկրտչյան Մանե Շահինյան Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ Ավեդիքիանը: Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերը:
    13:37
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցը
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմի հարցով հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք բանակցություններ ենք վարել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել ենք քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակներում: Մենք մշտական կապ ենք պահպանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ այդ թեմայով, երեկ ես նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ»,- ասել է Չավուշօղլուն:
    13:31
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում Է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով
    Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի ֆոնին: Այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, ԼԴԿ-ն իր բոլոր թեկնածուներին խնդրել Է այս պահին հրաժարվել ցանկացած փողոցային ելույթներից: Աբեի դեմ մահափորձը կատարվել Է հենց նման միջոցառումներից մեկի ընթացքում: Միեւնույն ժամանակ, ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունում, որն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն Է, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտությունների անցկացման ժամկետները, որոնք պլանավորված են հուլիսի 10-ին, չեն փոխվել նախկին վարչապետ Աբերի դեմ մահափորձից հետո: Աբեի դեմ մահափորձը տեղի Է ունեցել ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ճառով հանդես Էր գալիս Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ ընտրարշավի շրջանակներում: 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել Է նրա թիկունքին: Աբեն հոսպիտալացվել Է կրծքի եւ պարանոցի վերքերով: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Աբեն գտնվում Է «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», բայց նրա մահը հաստատված չԷ: Հարձակվողը ձերբակալված Է, նրա դրդապատճառները հայտնի չեն: Հաղորդվում Է, որ ավելի վաղ նա ծառայել Է Ճապոնիայի ռազմածովային ուժերում:
    13:25
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սինգապուրում երկու թմրավաճառներ կախաղան են հանվել
    AFP-ին հայտնում է, որ Սինգապուրում երկու թմրավաճառներ կախաղան են հանվել։  Սինգապուրն ունի աշխարհում թմրամիջոցների մասին ամենախիստ օրենքներից մի քանիսը եւ պնդում է, որ մահապատիժը մնում է թմրամիջոցների առեւտրի արդյունավետ կանխարգելիչ միջոց։ Մարտից Սինգապուրում մահապատիժների թիվը հասել է չորսի
    13:19
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն մահացել է
    NHK հեռուստաալիքը հայտնում է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է:
    13:13
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատում հարևանների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով
    Հուլիսի 8-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են ընդունվել «քթոսկրի կոտրվածք, աջ ուսահոդի առաջնային և հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ 40-ամյա տղամարդ և «ձախ բազկի, աջ գոտկային շրջանի կողմնային և հետին մակերեսների կտրած-ծակած վերքեր, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ 17-ամյա պատանի: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցում հիվանդանոց տեղափոխված հայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 43-ամյա հարևանի հետ, հարվածել իրար, այդ ընթացքում էլ 43-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևաններին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական վարույթ:
    13:07
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Նոր Նորքի 5, 8, 9-րդ զանգվածների ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 8-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Նոր Նորքի 5, 8, 9-րդ զանգվածների ջրամատակարարումը
    13:01
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը դեռ որևէ լուրջ բան չի սկսել Ուկրաինայում. Պուտին
    «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանը մինչ այժմ որևէ «լուրջ» բան չի արել Ուկրաինայում։  «Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ ասեմ, թող փորձեն»,- ասել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ կատարվում է այժմ Ուկրաինայում, կրում է հավաքական Արևմուտքը:
    12:55
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ելփինի գյուղապետի խոսքով՝ իրենց գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը շեղվել է ու ընկել մեքենայի վրա
    «168.am»-ը գրել է. «Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր։ «168.am»-ի հետ զրույցում Ելփին գյուղի ղեկավար Անդրանիկ Աղախանյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չկա։ «Գյուղում ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա։ Դեպքը որ պատահել է, գյուղից վերև է՝ Երևան եկող ճանապարհի կողքին հաց ուտելու օբյեկտ կա, դրա կողքին քաղաքացիական ավտոմեքենա է կանգնած եղել, փամփուշտն այդ մեքենայի վրա է ընկել։ Այսինքն՝ կոնկրետ այդ հատվածը դիտարկվող տեղ չէ, մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը, պատահաբար, երևի շեղվել է ու ընկել մեքենայի վրա»,-  նշեց Անդրանիկ Աղախանյանը։ Ըստ Ելփինի գյուղապետի, բնակիչները կրակոցներից խուճապի չեն ենթարկվել, այս պահին էլ անցել են իրենց առօրյա աշխատանքին»։
    12:50
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապարանի կրակոցներից վիրավորված քաղաքացիների առողջական վիճակում փոփոխություն չկա
    Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը: Հոսպիտալացված մյուս քաղաքացու վիճակը բավարար է:
    12:43
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մոլդովական փողոցում վեճի ժամանակ եղբայրները վնասվածք են պատճառել 31-ամյա երիտասարդին
    Հուլիսի 7-ին, ժամը 01.23-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 01.00-ին Մոլդովական փողոցում նրա հետ վիճաբանել են 22 և 29 տարեկան երկու եղբայրներ, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա երիտասարդին: Եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
    12:37
    08.07.22
    Ավելին