Լրահոս

2022-07-08
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավարտական վկայականներն և ատեստատները կտրամադրվի էլեկտրոնային տարբերակով
    Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված համակարգի միջոցով հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին: Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը support.emis.am կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար, որոնք հասանելի են հետևյալ հղումներով` https://support.emis.am/article/873 https://support.emis.am/article/872 : Նշենք, որ դպրոցների տնօրենների կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլով՝ նախնական և հիմնական:
    17:29
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Քրիստինե Գրիգորյանը կսպասարկի կանանց Եվրոպայի Մ-19 ֆուտբոլի առաջնության եզրափակիչը
    Հուլիսի 9-ին Չեխիայի Օստրավա քաղաքում կկայանա կանանց Եվրոպայի Մ-19 ֆուտբոլի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Նորվեգիա հանդիպումը։ Հայ մրցավար Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է եզրափակիչ հանդիպման մրցավարի օգնական:
    17:14
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հորը 44-օրյա պատերազմի պատճառով անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից խարդախությամբ ստացել են 11 միլիոն դրամ. ՊՆ
    ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։ 12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /դատական գործ Կ/Դ8867/02/21/ Խ.Ա.-ին անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020թ․ 44-օրյա պատերազմին ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի: 22.11.2021թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ, որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 ՀՀ դրամ: ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել: Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ /խարդախություն/ և 550-րդ /զինվորական պաշտոնեական անփութություն/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
    17:07
    08.07.22
    Ավելին
  • Իրավական
    Հայկ Մարությանն ահազանգել է ոստիկանություն. պարզաբանում
    Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել», հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
    16:57
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ երբ կսկսվի երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը
    Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2022 թվականի հուլիսի 8-ից, իսկ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) խնամքի նպաստի վճարումը՝ 2022 թվականի հուլիսի 11-ից։
    16:47
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել (մետաղական հատվածները ժանգոտ են, պատերը և առաստաղը վերանորոգման կարիք ունեն), ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը: Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
    16:37
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ուկրաինայում հայտարարել են Եվրոպայում գազի ծավալների նվազումն էլեկտրաէներգիայով լրացնելու մտադրության մասին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 8-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով Սլովենիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ իր ելույթում հայտնել Է Եվրոպայում ռուսական գազի ծավալների նվազումն ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների միջոցով լրացնելու՝ իր երկրի մտադրության մասին: Ուկրաինայի պետության ղեկավարի ուղերձի հեռարձակումն իրականացրել են Սլովենիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրոպայի ԷլեկտրաԷներգիայի հաղորդման համակարգային գործարկուների ցանցին (ENTSO-E – ծանոթ. խմբ.) միանալուց հետո Ուկրաինան կաշխատի ռուսական գազի ծավալների նվազումը լրացնել Եվրոպային ԷլեկտրաԷներգիայի մատակարարումներով»,- հայտարարել Է Զելենսկին: Բացի դրանից, Զելենսկին շնորհակալություն Է հայտնել Սլովենիային Եվրամիության անդամակցության Ուկրաինայի թեկնածության պաշտպանության համար եւ հանրապետությանը կոչ Է արել օգնելու Ուկրաինայի վերականգնմաը վերջինիս տարածքում մարտական գործողությունների ավատից հետո: «Ես Սլովենիայի ժողովրդին, ընկերություններին, պետությանը խնդրում եմ օգնել մեր երկրի վերականգնման պլանի իրականացմանը»,- ասել Է Զելենսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:22
    08.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Ադրբեջանական կրակոցներից Ելփինում վնասված մեքենան եղել է ճաշարանի մոտ. իրավիճակը՝ գյուղում
    «Հայլուր»-ի նկարահանող խումբը առավոտից Վայոց Ձորի Ելփին գյուղում է, որի ուղղությամբ նախօրեին ադրբեջանական զինուժը կրակել էր, վնասել քաղաքացիական մեքենա: Ըստ մեր պաշտպանական գերատեսչության՝ թշնամին կրակել է նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից, կրակը լռեցվել է հայկական կողմի պատասխան գործողություններից հետո: Ելփինում իրավիճակն այս պահին հանգիստ է:
    16:14
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա վարորդը Mitsubishi-ով կամրջից ընկել և կողաշրջվել է, կան վիրավորներ
    Հուլիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Մ-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էմին Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։  Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
    16:07
    08.07.22
    Ավելին
  • Իրավական
    Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, Զապի եգան Արտյոմ Լեննականսկի մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ: Նշված խմբավորման անդամները, ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը: Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
    15:57
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը
    NHK հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը:
    15:50
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայկ Մարությանը հայտնել է կարմիր լույսի տակով անցնողների ու հայհոյողների մասին․ ահազանգ ոստիկանությանը
    Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը եւ հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել: Կատարվում է նախաքննություն: Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:
    15:43
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիք Չալաբյանի կալանքը երկարեցնելու նոր միջնորդություն է ներկայացվել
    Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ ընդհամենը երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել: Սա, անխոս, հնարավորություն էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի համար, չկաշկանդվելով նախաքննության փուլի գաղտնիության պահանջից, հանրությանը հանգամանորեն ներկայացնել Ավետիքին մեղսագրվող արարքի անհեթեթությունը, սին ու շինծու բնույթը, ինչպես նաև դատավարական դռնբաց նիստերի միջոցով ապացուցել Ավետիք Չալաբյանի անմեղությունը: Սակայն, քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Ավելին, հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան` Ավետիքի կալանավորումը երկարացնելու համար: Այս առիթով, Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարություն է տարածել, որում, մասնավորապես ասնվում է. «Մեկ օր առաջ, մեկնաբանելով ՀՀ քննչական կոմիետի հաղորդագրությունը, մենք հայտարարությամբ նշել էինք, որ նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել, դեռ հակառակը՝ գործի նյութերում առկա են մեր պաշտպանյալի անմեղության մասին վկայող բազմաթիվ փաստական տվյալներ։ Այսպես, փաստորեն, քննչական կոմիտեի հաղորդագրությունից ընդամենը մեկ օր հետո դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատում մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Այսինքն՝ դատական հսկողություն իրականացնող դատախազը նույնպես գտել է, որ Չալաբյանի մեղքն ապացուցող փաստական տվյալներ քրեական գործի շուրջ 750 թերթից բաղկացած նյութերում պարզապես գոյություն չունեն։ Այս իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեն որոշել է շարունակել նախաքննությունը Ավետիք Չալաբյանի անազատության շարունակականության հաշվին և նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Սա այն պարագայում, երբ Չալաբյանի կալանավորման ամբողջ ընթացքում մեր կողմից ներկայացվել են բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ մի շարք միջնորդություններ, որոնք բնականաբար, անտեսվել ու մերժվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից», - ասված է հայտարարությունում:
    15:36
    08.07.22
    Ավելին
  • Արցախ
    Թարթառ գետը հեղեղել է ադրբեջանցիների կառուցած թունելը Քարվաճառում
    Թշնամուն հանձնված Քարվաճառում Թարթառ գետը վարարել է ու հեղեղել ադրբեջանցիների կառուցած թունելը: Կադրերում տեսնում եք, որ ջուրը լցվել է Մռավ լեռան միջով անցնող նոր կառուցված թունել: Գետի վարարման պատճառը մի քանի օր չդադարող հորդառատ անձրևներն են:
    15:22
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կիսիդան հայտարարել Է, որ Ճապոնիան կշարունակի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը
    Ճապոնիան կշարունակի նախապատրաստությունը խորհրդարանի վերին պալատի ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 10-ին: Հուլիսի 8-ին այդ մասին լրագրողներին հայնել Է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ մեկնաբանելով Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի սպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ժողովրդավարությունը չի ընկրկի բռնության հանդեպ: Վեղվանից ամբողջ նախընտրական գործունեությունը կշարունակվի»,- նշել Է նա: Կիսիդան ընդգծել Է, որ իր կաբինետին կարգադրել Է անհրաժեշտ ամեն ինչ անել անվտանգ ընտրություններ անցկացնելու համար: Հուլիսի 8-ին ավելի վաղ Սինձո Աբեի դեմ մահափորձի ֆոնին Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը որոշում Էր ընդունել դադարեցնել ամբող նախընտրական գործունեությունը, ներառյալ թեկնածուների ելույթներն ընտրողների առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:12
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ․ Իշխան Սաղաթելյանի կոչը՝ Ստրասբուրգից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բոլորիդ ժամը 19:30-ին հրավիրում եմ հանրահավաքի Ֆրանսիայի հրապարակում, գրել է Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։ «Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ»։
    15:05
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ․ դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ. Բաղդասարյան
    Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ», - գրել է Բաղդասարյանը։
    14:57
    08.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքական բանակի մեկ զինծառայող է սպանվել Իրաքում
    Իրաքում քուրդ զինյալների կողմից սպանվել է Թուրքիայի բանակի զինծառայող, փոխանցում է Ermenihaber-ը։ Դեպքը տեղի ունեցել Իրաքի այն հատվածում, որտեղ 2022թ.-ի ապրիլի 18-ին Թուրքիայի զինված ուժերը ցամաքային գործողություններ սկսեցին «Քուրդիստաի բանվորական կուսակցության» զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Լուրը հաստատվել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից:
    14:50
    08.07.22
    Ավելին