Լրահոս

2026-02-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեյցարիա
    ​​​​​​​Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
    19:28
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մանրամասներ՝ Թրամփի կեցավայր ներթափանցման փորձի մասին
    Բրեդշոուի խոսքով՝ սպիտակամորթ տղամարդուն հայտնաբերել են կալվածքի տարածքում տեղական ժամանակով 01.30-ին (Երեւանի ժամանակով 09.30-ին):
    19:10
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Մար-ա-Լագոյում գտնվող կեցավայր
    Զինված տղամարդուն գնդակահարել են, երբ նա հրացանն ուղղել է իրավապահների վրա։
    18:50
    22.02.26
    Ավելին
  • Միջազգային
    Վաշինգտոնում ծեծված ադրբեջանցիները. ԱՄՆ-ը կպատժի՞ Ալիևին թիկնապահների սկանդալի համար
    Վաշինգտոնում ծեծված ադրբեջանցիները. ԱՄՆ-ը կպատժի՞ Ալիևին թիկնապահների սկանդալի համար
    18:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաքսման կիրակին պատմական օր է ՀՀ անփառունակ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կյանքում. Մելիքյան
    «նիկոլի զեղչը» պետք է վերջնականապես արտաքսվի մեր հանրային օրակարգից»,- նշել է նա։
    18:00
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
    Նա X-ում գրել է, որ փետրվարի 23-ի նիստում Եվրամիության երկրների ԱԳ նախարարների խորհուրդը մտադիր է ընդունել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը, սակայն Բուդապեշտն այն կարգելափակի։ Սիյարտոն հավելել է, որ իր երկիրը թույլ չի տա ընդունել Կիևի համար կարևոր որոշումներ, քանի դեռ նա չի վերսկսել նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով:
    17:49
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փետրվարի 25-ին հավաքվում ենք Տաշիր Արենայում․ քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը․ Տաթևիկ Կարապետյանը՝ երիտասարդներին
    «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում հանդիպման է հրավիրում երիտասարդներին։ «Սիրելի՛ երիտասարդներ, այս անգամ ուզում եմ անձամբ ձեզ հրավիրել հանդիպման, որը վստահ եմ շատերի համար հետաքրքիր և ոգեշնչող է լինելու։ Փետրվարի 25-ին՝ ժամը 19։30-ին, հավաքվում ենք Տաշիր Արենայում. հիմնական բանախոսը լինելու է Նարեկ Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունենալու «Միստր ուժի» պաշտոնական շնորհանդեսը։ Քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը և միասին տեսնելու ենք թե ինչ նոր հնարավորություններ են բացվում մեր առաջ։ Իսկ ես մեծ սիրով միանալու եմ ձեզ որպես հյուր, ես իմ հարցերն արդեն պատրաստել եմ»,-նշում է նա։
    17:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում։
    17:18
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուք
    Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։
    17:00
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 5 վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Nissan Rogue»՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորների մի մասին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    16:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ կրկին հնչեցրել են Վեհափառի անունը
    եկեղեցու պատարագի ընթացքում պատարագիչը չի զեղչել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը
    16:00
    22.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Փոքրիկ Տիգրանի հրեշավոր սպանությունից 3 ամիս անց նրա քույր ու եղբայրները տանն են
    Ծափաթաղցի փոքրիկ Տիգրանի հրեշավոր սպանությունից երեք ամիս անց նրա քույրն ու եղբայրները ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոնից տուն են վերադարձել, տուն, որտեղ վաղուց արդեն հայր չկա:
    15:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեհափառը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան
    «Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։»,- ասել է նա։
    15:13
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել․ Դանիելյան
    Ինձ հետ կապ են հաստատել հայկական բեռնատարների վարորդները՝ հայտնելով, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Վրաստանից Հայաստան։ Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։ Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Որքա՞ն կարող են ցրտի, ձյան, անմարդկային պայմաններում սպասել մեր հայրենակիցները։ Արդեն տասներորդ օրն է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները, որոնք ժամ առաջ պետք է կապ հաստատեին վրացական կողմի հետ՝ պահանջելով լուծել խնդիրը։ Նման կամայական որոշումներն ու մեր իշխանությունների անգործությունը լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու հայ֊վրացական հարաբերություններում։ Ի վերջո, պետք է վերջնականապես լուծել հայկական բեռնատարների վարորդներին՝ առանց որևէ հիմնավորման Հայաստան մուտք գործելն արգելելու հարցը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրաձայնվող այս հարցն այդպես էլ լուծում չի ստանում»։
    14:49
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Երևան ճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրաերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բախվել «Mercedes»-ին․ կան վիրավորներ
    Այսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին և բախվել «Mercedes»-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթ-ավտովթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Դեպքի Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    14:05
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    13:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel»-ը Զովունի-Եղվարդ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին․ կա վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում 18-ամյա Վալերի Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին, դեպի Զովունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և հողաթմբերին և հայտնվել սովետական տարիներից գործող, այժմ պարապուրդի մատնված Եղվարդի «բոթասի» գործարանի դիմաց։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:00
    22.02.26
    Ավելին
  • Իրավական
    Դատավորներին «խայտառակող» փաստաբանները նյարդայնացնում են ԲԴԽ-ին. «ամոթալի» հայտարարություն
    Բարձրագույն դատական խորհրդի վերջին աղմկոտ հայտարարությունը փաստաբաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ են անվանում իրավապաշտպանները: ԲԴԽ-ն ուրբաթ երեկոյան է հայտնել, թե փաստաբանները սոցիալական էջերում դատավորներին վարկաբեկող հրապարակումներ են անում:
    12:30
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար․ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից դուրս են բերել տղամարդու դին
    Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռուբեն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 107 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի հենասյանը, այնուհետև՝ նշված հասցեի չգործող շինության պատին, հայտնում է Shamshyan.com-ը։
    12:00
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արաղչին և Գրոսին կարևորել են երկխոսությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններն առաջ մղելու համար
    Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդած հայտարարության համաձայն՝ Արաղչին և Գրոսին քննարկել են «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները»։ «Կողմերը նաև ընդգծել են կառուցողական փոխգործակցության և երկխոսության օգտագործման կարևորությունը բանակցային գործընթացի առաջմղման և ամուր փոխըմբռնման հասնելու համար», -  նշվում է հայտարարության մեջ։
    11:30
    22.02.26
    Ավելին