Լրահոս

2026-02-23
2026-02-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քպականները լծվել են իրենց հատուկ՝ ստի ու կեղծիքի մեքենան աշխատեցնելով. Նարեկ Մանթաշյան
    Իսկ իրականում, ոչ միայն Գյումրիում, այլև՝ ՀՀ ողջ տարածքում, որտեղ ժողովուրդը կատարել է այլ ընտրություն՝ քվեն տալով ընդդիմադիր թեկնածուի, գործի է դրվել «ոստիկանական մահակը», «արդարադատությունը» և կարճ ժամանակ անց՝ ժողովրդի քվեն վաստակած թեկնածուն բանտում է՝
    23:23
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Նորքում 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի
    Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 1 ժամ հետո:
    22:45
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
    Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի տարածքում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են կահույքի արտադրամասի աշխատակիցները: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1ԲԻՍ» կանչ։ Այրվել է կահույք, փայտե պարագաներ, էլեկտրական հաստոցներ, առաստաղը և այլ իրեր։
    22:15
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք և «Արենի-1 քարանձավ
    «Սա նաև հնարավորություն էր ներկայացնել պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում ԱՄՆ կառավարության աջակցությունը։ «Արենի-1» քարանձավում «Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով կատարվել են ամրակայման ու միջավայրի քայքայիչ ազդեցության ռիսկերը կրճատելուն ուղղված աշխատանքներ։ Սա ի ցույց է դնում Միացյալ Նահանգների առաջատար դերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև մեր երկրների միջև կապերի ամրապնդման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
    21:50
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է
    Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել  թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
    21:40
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
    Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի քարե պատնեշի վրա նստած է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։
    21:27
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն հաստատեց՝ նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
    Փետրվարի 22-ին, ժամը 15:32-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։ Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը երեք քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
    21:12
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այն ժողովուրդը, որ դառնում է Աստծո ժողովուրդ, ապրում որպես զավակը Երկնավոր Հոր՝ հաղթահարելու է ժամանակների փորձությունները․ Վեհափառ
    «Այսօր եկեղեցին ներկայանում է մեզ ամենքիս նորովի` բարեզարդված գավիթով և նրանում կառուցված Սուրբ Խորանով: Այս սրբազան խորանի վրա Սուրբ Պատարագ պիտի մատուցվի և Սուրբ Հաղորդություն բաշխվի հավատացյալ Մեր զավակներին՝ Տիրոջով կյանք ունենալու և առավել ևս ունենալու: «Խորան սրբութեան կանգնեցաւ Սուրբ Եկեղեցի, եւ Քրիստոս ի սմա պատարագեալ»,- օրհնաբանում է շարականագիրը։ Հոգևոր կյանքի շինության ու պայծառության համար հավատացյալներիդ համախմբումն այս սուրբ եկեղեցում և ընդհանրական աղոթքն առատացնելու են աստվածային օրհնություններն ու պարգևները ձեր կյանքում, ամրապնդելու են ձեր միաբանությունը, հոգևոր միասնության և եղբայրասիրության ոգին։
    20:50
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    103 տարեկանում մահացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը
    «Հիշատակդ վառ կմնա բոլորիս մեջ, Դուք միշտ պատմում էիք, որ հաղթանակները ձեռք են բերում խելքով․․․․․ դա էլ դարձավ Ձեր մասին պատմող մեր նկարած ֆիլմի վերնագիրը»,– գրել է նա։
    20:19
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը. Armlur
    Այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
    20:06
    22.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով. Նարեկ Կարապետյան
    Քաղաքացիները հանդիպման ժամանակ բողոքել են գներից, ինչպես մթերման խնդիրներից։
    19:29
    22.02.26
    Ավելին