Լրահոս

2026-03-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Կինը Սեր է, և Սերն է առաջնորդում նրան․ Սեյրան Օհանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ։ «Կինը Սեր է, և Սերն է առաջնորդում նրան։ Ի սրտե շնորհավորելով կանանց Գարնան տոնի, Մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ լինեն սիրված ու կյանքի հոգնության, իրար հաջորդող փորձությունների մեջ ամուր, անխորտակ հենասյուն ունենան։ Եվ անկեղծ երջանկությունը թռիչքի թևեր պարգևի նրանց՝ դեպի նոր նպատակներ, լուսավոր բարձունքներ ու խաղաղություն։ Թող Նարեկացու Մատյանում գրված սրտագին աղոթքը դառնա իրականություն. «Թախիծն ընկրկի, ողբը նահանջի, Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, Չարիքը չքվի, տագնապն հեռանա, Հուսահատությունն հալածվի անհետ, Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի»»։
    11:30
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կինը ընտանիքի հոգին է, նրա լույսը և ջերմությունը․ կինը մայր է, որից սկիզբ է առնում հայրենիքը․ Բելլա Քոչարյան
    Սիրելի որդեկորույս մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև։ Իմացեք, որ ձեր ցավը մեր ցավն է։ Եռաբլուր այցելելիս, որտեղ ննջում է քրոջս թոռան՝ մեր սիրելի Հենրիի հոգին, ավելի խորն եմ հասկանում ձեր՝ սիրելի մայրեր, վիշտը և կարոտը։ Բայց վստահ եղեք, մեր հարգելի մայրեր, որ ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու։ Սիրելի Արցախի կանայք, դուք ստիպված եղաք թողնել ձեր սիրված միջավայրերը, գյուղերը, քաղաքները, մեր սիրելի Արցախը։ Բայց ես գյուդում ըմ, վեր տուք ուժեղ ըք և ամեն հինչ հաղթահարելու ըք մըզ հետ միասին։ Մունք սաղ բոլորս միասին պիտի լինենք։ Անցած տարիները հեշտ չէին մեզ բոլորիս համար։ Բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք նայել առաջ, կառուցել մեր ապագան մեր սերունդների համար։ Ուրեմն, մենք՝ կանայք, պետք հզոր լինենք, պահպանենք մեր օջախները, հայրենիքը, հայոց լեզուն, ավանդույթները և հավատքը։ Սիրելի կանայք, սիրելի մայրեր, շատ սիրելի քույրեր և երիտասարդ կանայք, եղեք առողջ, եղեք սիրված և, իհարկե, երջանիկ»։
    11:07
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է. ՄԻՊ
    Մարտի 8-ը միայն շնորհավորանքների և գեղեցիկ խոսքերի օր չէ։ Այն կարևոր հիշեցում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը մեր հասարակության զարգացման առանցքային գրավականներից են։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` գնահատելու կանանց ձեռքբերումներն ու ներդրումը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադառնալու այն մարտահրավերներին, որոնք դեռ առկա են կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին։
    10:43
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ։
    10:37
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին. Վեհափառ
    Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։​
    10:30
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    08.03.26
    Ավելին
2026-03-07
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն և Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին. իրանագետ
    Իրականում Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու և այդ երկիրը գրավելու համար բավարար չէ երեք միջավայրերում՝։օդում, ծովում և ցամաքում գերակայության հասնելը, քանի որ կա չորրորդ՝ ստորգետնյա հարթությունը։
    23:55
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի վարչապետը սպառնում է Լիբանանին
    «Ես ևս մեկ անգամ ասում եմ Լիբանանի կառավարությանը. ձեր պատասխանատվությունն է՝ ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ձեր պատասխանատվությունն է՝ զինաթափել «Հեզբոլլահին»։ Եթե դուք դա չանեք, «Հեզբոլլահի» ագրեսիան կհանգեցնի աղետալի հետևանքների Լիբանանի համար։ Ժամանակն է, որ դուք նույնպես ձեր ճակատագիրը վերցնեք ձեր ձեռքը։ Ամեն դեպքում, մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ պաշտպանելու մեր համայնքներն ու մեր քաղաքացիներին»։
    23:49
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա
    Այժմ ա՛յս կը պահանջէ շրջանէն ներս ստեղծուած ներկայ վտանգալից կացութիւնը: Հարկ է մօտէն հետեւիլ նոր զարգացումներուն, որպէսզի կարելի դառնայ անհրաժեշտ մօտեցումներ ու ընելիքներ ճշդել: Նկատի ունենալով, որ մեր համայնքները տարբեր միջավայրերու մէջ կ՚ապրին, ընդհանրական մտահոգութիւններու առընթեր, անհրաժեշտ է յատուկ կարեւորութիւն ընծայել իւրաքանչիւր շրջանի համայնքին առնչուած մտահոգութիւններուն՝ համապատասխան մօտեցումներ ճշդելով տուեալ համայնքին կողմէ:
    23:38
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանի ԱԳՆ-ն բարձր է գնահատել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը՝ Նախիջևանի ուղղությամբ իրանական հարվածների հետ կապված
    Վաշինգտոնի դիրքորոշումը լիովին համապատասխանում է 2026 թվականի փետրվարի 10-ին ստորագրված Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ոգուն և բովանդակությանը։ Այսպիսի լարված ժամանակահատվածում բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Ադրբեջանին։ Մենք երախտապարտ ենք նրանցից յուրաքանչյուրին։ Բնականաբար, աշխարհի ամենաազդեցիկ պետության՝ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը հատուկ նշանակություն ունի։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ-ին սկզբունքային դիրքորոշման համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
    23:34
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան զգուշացրել է Իրանին իր տարածքի ուղղությամբ նոր հրթիռների արձակման անթույլատրելիության մասին․ Ֆիդան
    Մյուս կողմից, Թյուրքական պետությունների կազմակերպությունը հզոր աջակցություն և համերաշխություն է ցուցաբերել Թուրքիայի և եղբայրական Ադրբեջանի դեմ ուղղված հարձակումների ժամանակ»։
    23:20
    07.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Փաշինյանին աղետալի վիճակից չեն հանում սուջուխը, պեռաշկին ու մուննաթը. նոր սոցհարցման արդյունքները
    ՔՊ-ի քարոզչական ավտոբուսն այսօր կանգառներ է ունեցել Արագածոտնի ու Շիրակի մարզերում: Ուրախ ավտոբուսի համար մեկ ուղևորը Մարալիկում պոռթկացել է, երբ մի շիրակցի բողոքել է, որ հեռու է մանկապարտեզը: Որքա՞ն է գահավիժել Փաշինյանի վարկանիշը: Սոցհարցումները ցոյւց են տալիս, որ Փաշինյանի թիմի աշխատանքից դժգոհողների գերակշիռ մասը պատրաստ է քվեարկել նրա հիմնական քաղաքական հակառակորդների օգտին:
    23:15
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին. Ռոբերտ Քոչարյան
    «Բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ։ Սա ռացիոնալ որոշում չէր և ես գիտեի այդ մասին։ Ես բոլոր հնարավորություններն ունի շատ հանգիստ դրսում ապրելու և բավական լավ գումար էի վաստակում, խնդիրներ ընդհանրապես չէի ունենա։ Եկել եմ մեկ պատճառով՝ այն կերպարը, որ մշտապես ունեցել եմ, ինձ թույլ չի տվել մտածել որ կարող եմ չգալ, ընկալումը կարող էր այնպիսին լիներ, որ վախեցել եմ, թողել, փախել։ Եկա, մտա պայքարի մեջ։ Ես այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին։ Ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան ու չպայքարել»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը։
    23:05
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է․ ՀՀ ԱԳՆ
    Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: «Մարտի 4-ին Բեյրութ-Երևան արտահերթ չվերթով Հայաստան տեղափոխվեց ՀՀ 121 քաղաքացի՝ այդ թվում 87-ը «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող անձինք։ Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է։ Գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ։ ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։ Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են ժամանակին և անխափան»,- նշվում է հաղորդագրության մեջ։
    23:00
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջարկում էի մեծացնել «Թրամփի ուղու» մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա․ Քոչարյան
    «Մեծ քաղաքականություն» փոդքատի առաջին թողարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը, անդրադառնալով «Թրամփին ուղուն, նշեց, որ չի առաջարկում ընդհանրապես հրաժարվել այդ նախաձեռնությունից։
    22:48
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տնտեսի կիրակիին Արագածոտնի թեմի եկեղեցիներում կմատուցվեն Սուրբ Պատարագներ
    Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում մարտի 8-ին՝ Տնտեսի կիրակիին կմատուցվեն Սուրբ Պատարագներ. ԺԱՄԸ 10:00 Ծաղկահովիտ Կոշի Սուրբ Գևորգ Արագածի Սուրբ Աստվածածին Ապարանի Սուրբ Խաչ Թալինի Սուրբ Աստվածածին Բյուրականի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 10:30 Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին Կարբիի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Ղազարավանի Սուրբ Նարեկ Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք
    22:45
    07.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթ
    «Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթ
    22:30
    07.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Բաքուն շիկացնում է Իրանի դեմ կրակը. Թեհրանը դեռ զսպում է սադրանքները
    Ադրբեջանը ահաբեկչության մեղադրանք է ներկայացնում Իրանին: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, թե կանխել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծրագրած ահաբեկչական փորձերը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու փորձը: Իրանական կոմղը չի արձագանքել Իրան-Ադրբեջան հարաբերությունները թեժացնող այդ մեղադրանքին:
    22:20
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է քայլեր ձեռնարկել Իրանի պատերազմը օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ․ ոչ թե պեռաշկի ուտել․ Քոչարյան
    Ես ուղղակի համոզված եմ, որ Պարսից ծոցի երկրներն ամենօրյա կապի մեջ են այլ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի հետ, և ահազանգում են, որ Իսրայելն, ըստ էության, հասել է իր նպատակին, փչացրել է հարաբերություններն Իրանի և այդ երկրների միջև։ Վտանգը չափազանց լուրջ է և մենք չենք կարող այդ մասին չխոսել»։
    22:09
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՑԱԽԱԼ-ը պահանջել է արագացնել Բեյրութի հարավային ծայրամասերից բնակիչների տարհանումը
    Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների բնակչությունը իսրայելական բանակից նոր նախազգուշացում է ստացել նախապատրաստվող ավիահարվածների մասին, որոնց նպատակը շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների ոչնչացումն է։ Ռազմական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին X հարթակում արաբերենով տարածված հայտարարության մեջ պահանջել է արագացնել մարդկանց տարհանումն այն շրջաններից, որոնց ուղղությամբ մոտ ժամանակներս ավիահարվածներ են հասցվելու։ «Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն լքել իրենց տները, պետք է շտապեն հեռանալ քաղաքի հարավային ծայրամասերից։ Մեր նախազգուշացումներն անտեսելը և վտանգավոր վայրերում մնալը վտանգի տակ կդնի ձեր և ձեր ընտանիքների կյանքը»,- նշված է տեքստում։ Ինչպես հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը, իսրայելական ինքնաթիռները ազդանշանային հրթիռներ են արձակել Բեյրութի արվարձանների վրա։ Քաղաքի հարավային մասի երկնքում մշտապես գտնվում են իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք թիրախներ են ընտրում ավիահարվածներ հասցնելու համար»։
    22:00
    07.03.26
    Ավելին