Լրահոս
2026-03-09
-
Հասարակական90 օրից հայ ժողովուրդն ապրելու է ուժեղ Հայաստանում և ունենալու է ուժեղ առաջնորդ․ Գոհար ՄելոյանՈւժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը գրում է․ «.Հայաստանի Հանրապետության անկախությունը բարձրագույն արժեք է,Ավելին12:1009.03.26 -
ՀասարակականԱԱԾ-ն պետգնում է արել Խաչատուր Սուքիասյանի ու Անահիտ Ավանեսյանի ընտանիքներին պատկանող ընկերություններիցԱզգային անվտանգության ծառայությունը 646 հազար դրամի դեղորայք է գնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիա» ՓԲԸ-ից,Ավելին11:5409.03.26 -
ՏարածաշրջանԽամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ․ իրանագետ«Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։Ավելին11:3009.03.26 -
ՀասարակականԱդրբեջանի տարածքով այսօր ևս ցորեն կգա ՀայաստանԱյսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կուղևորվի ռուսական հացահատիկով բեռնատար գնացք, որը դեպի Հայաստան կգնա Ադրբեջանի տարածքով, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։Ավելին11:1409.03.26 -
Մամուլի տեսությունՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է. «Ուժեղ Հայաստան» (Տեսանյութ)Իշխանությունը կարծում էր, թե Սամվել Կարապետյանին ձերբակալելով՝ կարող է կոտրել նրան։ Նրանք հաշվի չէին առել իսկական հայ առաջնորդի բնավորությունը, նշել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։Ավելին10:5709.03.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում` Արագածոտնի մարզում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 9-ին՝ ժամը 08:45-20:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարին, Սասունիկ գյուղերի ջրամատակարարումը:Ավելին10:3109.03.26 -
ՔաղաքականՄարտի 8-ը սահմանին ուրիշ էր` ոգևորիչ, խորհելու, միևնույն ժամանակ պարտավորեցնող․ Արթուր ՄիքայելյանՄարտի 8-ը սահմանին ուրիշ էր` ոգևորիչ, խորհելու, միևնույն ժամանակ պարտավորեցնող: Այս մասին տեսանյութ է հրապարակել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։Ավելին10:1509.03.26 -
ՏարածաշրջանՄոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդԱլի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ:Ավելին10:0209.03.26 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Ավելին09:4509.03.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3009.03.26
2026-03-08
-
ՄիջազգայինՓեզեշքիանը հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա կատարված հարձակմանըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում երկու ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի առաջնորդի մամուլի ծառայությունը։ «Մարտի 8-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև։ Ադրբեջանի պետության ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը որևէ առնչություն չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ պատահարը կքննվի»,- հավելել է մամուլի ծառայությունը։ Իր հերթին, Ալիևը հայտարարել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետաքննության անհրաժեշտության մասին։ Մարտի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր Նախիջևանի օդանավակայանի շրջանում Իրանի տարածքից արձակված երկու անօդաչուների ընկնելու մասին։ Վնասվել էր օդանավակայանի շենքը, տուժել էր երկու մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի օդային տարածք ԱԹՍ-ների արձակման մասին տեղեկությունը՝ միջադեպի պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա։Ավելին23:5608.03.26 -
ՄիջազգայինՄակրոնն ու Պեզեշկյանը պայմանավորվել են կապ պահպանելՖրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Մասուդ Փեզեշքիանը պայմանավորվել են պահպանել կապը։ Այս մասին ֆրանսիացի առաջնորդը գրել է X սոցիալական հարթակում՝ իր իրանցի գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով։ «Մենք պայմանավորվել ենք մնալ կապի մեջ»,-գրել է Մակրոնը։ Ըստ նրա պնդման՝ Փեզեշքիանի հետ զրույցում նա «լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում նրա ապակայունացնող գործունեության վերաբերյալ, որն ընկած է ներկայիս ճգնաժամի հիմքում»։ Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը, նա կոչ է արել իրանական կողմին «անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ»։ «Իրանը նաև պետք է երաշխավորի նավագնացության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փակմանը,-հայտարարել է Մակրոնը։ «Դիվանագիտական լուծումն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է՝ այս առանցքային մարտահրավերներին պատասխանելու, էսկալացիային վերջ դնելու և խաղաղությունը պահպանելու համար»։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են ռազմական գործողություն Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական Հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում էին Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։Ավելին23:3708.03.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Ավելին23:0808.03.26 -
ՄիջազգայինԻրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրելԽամենեի ազգանունով մարդը կդառնա Իրանի նոր գերագույն առաջնորդը։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշքվարին: Նա անուն չի նշել, սակայն ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ երկիրը կարող է գլխավորել զոհված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան: «Ձայների մեծամասնությամբ ընտրվել է մարդ, ով կշարունակի իմամ Խոմեյնիի և նահատակ իմամ Խամենեիի ուղին։ Խամենեիի անունը կապրի հավերժ։ Քվեարկությունն ավարտված է, արդյունքները կհայտարարվեն մոտ ժամանակներս»,- գործակալությունը մեջբերել է Էշքվարիի խոսքերը։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Այժմ իսլամական հանրապետությունը ղեկավարում է ժամանակավոր առաջնորդող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիրեզա Արաքին։ Այս շաբաթ NYT թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ զոհված այաթոլլայի իրավահաջորդի նշանակումը հետաձգվել է. Թեհրանում վախենում են նրա որդու՝ Մոջթաբա Խամենեիի կյանքի համար այն հաղորդագրություններից հետո, թե նա կարող է գլխավորել երկիրը։Ավելին22:4608.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան չի վերադարձնի Եվրամիության վարկերը․ Ֆիցո«90 միլիարդ եվրոյի չափով ռազմական վարկը, որին չեն մասնակցում Սլովակիան, Հունգարիան և Չեխիան, ոչ թե վարկ է, այլ սովորական նվեր։ Որովհետև այդ 90 միլիարդ եվրոյից Ուկրաինան ոչինչ չի վերադարձնի, ինչպես որ ոչինչ չի վերադարձնի այն մյուս հարյուրավոր միլիարդավոր եվրոներից, որոնք նա ստացել է և որոնք պետք է մոտիվացնեն նրան՝ մինչև վերջին ուկրաինացի զինվորը պատերազմել Ռուսաստանի դեմ»,- ասել է Ֆիցոն։Ավելին22:2008.03.26 -
Հասարակական1 զnհ, 3 վիրավnր. Երևանում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-նԱյսօր՝ մարտի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել են «Nissan» մակնիիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:2408.03.26 -
ՔաղաքականՈւժեղ երկիրն էն ա, որ 8 քայլ առաջ գիտես քո երկրի վտանգները. Նարեկ ԿարապետյանԺամանակն է նոր և ուժեղ առաջնորդի»։Ավելին21:0008.03.26 -
ՀասարակականՊատահական չէ, որ առաջին կինը կոչվեց «Կյանք», որովհետև կնոջ կոչումը առնչվում է կյանքին. Հայր Ռուբեն«Սիրելի՛ մայրեր և քույրեր, կանանց միջազգային տոնի առիթով սիրով և երախտապարտ սրտով շնորհավորում եմ ձեզ ամենքիդ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և աստվածային առատ օրհնություններ։ Պատահական չէ, որ առաջին կինը կոչվեց «Կյանք», որովհետև կնոջ կոչումը առնչվում է կյանքին։ Աստծո օրհնությամբ և կնոջ միջոցով լույս աշխարհ է գալիս մարդկային կյանքը, և այդ օրհնությունը ցայսօր շարունակվում է ձեր կենսատու առաքելությամբ։ Դուք եք այն աղբյուրը, որի միջոցով նոր կյանք է ծնվում, ընտանիքներ են կառուցվում, հասարակությունն է զորանում։ Բայց քրիստոնեական հավատը մեզ սովորեցնում է ավելի բարձր ճշմարտության մասին։ Աստվածամորից ծնվում է Կյանքի աղբյուրը՝ Աստծո Որդին, որ մարդանալով դառնում է մարդու Որդի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար, դուք, սիրելի՛ կանայք, կոչված եք ոչ միայն կյանք պարգևելու, այլև ձեր հավատքով, սիրով և դաստիարակությամբ Աստծո որդիներ ու դուստրեր ծնելու, այսինքն՝ մարդկանց առաջնորդելու դեպի Աստված, դեպի հավատ և դեպի փրկություն։ Ամենասուրբ Աստվածամոր բարեխոսությունը թող շարունակ ուղեկցի ձեզ՝ սրբագործելով մայրության ձեր առաքելությունը և օրհնաբեր դարձնելով մեր հավաքական կյանքը։ Աստված օրհնի ձեզ ամենքիդ»։Ավելին20:2008.03.26 -
ՀասարակականՍյունիքում 36-ամյա վարորդը Kia-ով մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավորԱյսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում ՌԴ քաղաքացի 36-ամյա Ւվանով Վալենտինը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, քարերին բախվելով գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:4208.03.26 -
Հասարակական2-րդ դասարանում սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու նվիրեցի մայրիկիս. Նարեկ ԿարապետյանԵս փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս:Ավելին19:1008.03.26