Լրահոս
2026-07-09
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:Ավելին17:3809.07.26 -
Քաղաքական«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել ԿարապետյանԱյս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ավելին17:2709.07.26 -
ՔաղաքականԻշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված քաղաքականությունը պետք է կանխվի․ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՔաղաքական ճգնաժամը ընտրությունների արդյունքում ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանությունների մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը և պետության կենսունակությունը։Ավելին17:1509.07.26 -
ՀասարակականԵրևանում «Range Rover»-ը հայտնվել է բաժանարար գոտու գազոնում․ կա վիրավորԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղադրված լուսակիրի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու գազոնում։Ավելին17:0009.07.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՀանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններին և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է, որ առկա է զգալի ներուժ տնտեսական համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի խթանման և գործարար շրջանակների միջև անմիջական կապերի ընդլայնման համար։Ավելին16:5009.07.26 -
ՔաղաքականՃղճիմ վրեժխնդրություն. Արթուր ԽաչատրյանԼավ, բա Օլիմպավան այցելող հազարավոր երեխաներն ու հարյուրավոր մեծահասակներն ի՞նչ մեղք են գործել, որ ամռան շոգին, ամառային արձակուրդների օրերին մարզական համալիրի դռները կապարակնքեցիք․․․Ավելին16:4209.07.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի հարվածները Իրանին. Սիրիկի նավահանգստում կան զոհեր և վիրավորներԱվելի վաղ Իսլամական Հանրապետության լրատվամիջոցները տեղեկացրել էին Իրանի նավահանգստային Աքքալա, Բանդար-Աբբաս, Ջասկ, Սպահան, Սիրիկ և Չաբահար քաղաքներում, ինչպես նաև Աբու Մուսա կղզում և Բուշեհր նահանգի որոշ շրջաններում պայթյունների մասին։Ավելին16:3009.07.26 -
ՄիջազգայինՈւրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանինԵվրահանձնաժողովի ղեկավարը նախագահ Էրդողանի հետ բարդ անձնական հարաբերություններ ունի 2021 թվականի «սոֆա-գեյթ» կամ «դիվանային սկանդալ» անունով հայտնի միջադեպից հետո։ Այն ժամանակ Անկարա կատարած այցի ընթացքում պաշտոնական հանդիպման ժամանակ Էրդողանը և Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելը նստել էին իրենց համար նախապատրաստված բազկաթոռներին, իսկ ֆոն դեր Լայենը պատվիրակության մնացած անդամների հետ մնացել էր կանգնած։ Չնայած արարողակարգին՝ նա իր վրդովմունքն էր արտահայտել, որից հետո նրան նստեցրել էին կողքին գտնվող դիվանին։Ավելին16:1509.07.26 -
ՔաղաքականԾառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել ԿարապետյանԱյս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին16:0009.07.26 -
ՔաղաքականԻմ տղաները, իմ եղբոր տղաները ավելի շատ բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո․ Սամվել ԿարապետյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ավելին15:5309.07.26 -
ՄիջազգայինԲելգիայի վարչապետը Էրդողանի նվերը հանձնել է իրավապահներինՆվերը բացելուց հետո Դե Վևերը զենքը հանձնել է ոստիկանությանը, այն այժմ գտնվում է օդանավակայանի չհրկիզվող պահարանում (սեյֆում)։ Դրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։ Ավելի վաղ «Politico»-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո որպես հրաժեշտի նվեր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային և ԵՄ երկրների առաջնորդներին փորագրված ատրճանակներ և մարտական փամփուշտներ է նվիրել։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում անցկացվել է հուլիսի 7-8-ը։Ավելին15:4709.07.26 -
ԻրավականԱրեգնազ Մանուկյանին տեղափոխել են դատարան. 16:30-ին կքննվի կալանքի հարցըՆրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել։Ավելին15:3609.07.26 -
ԻրավականՉարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամթյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Չարենցավան քաղաքի մոտ գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 և 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային բաժին։Ավելին15:2609.07.26 -
ՀասարակականԿասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ոսկե Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) իրականացված վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթ պարունակող մթերք Չանախ» (արտադրված՝ 15․06․26թ․) արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և S. Aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված՝ 21․05․26թ.), «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» (արտադրված՝ 14․06․26թ․) նմուշները՝ ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք Չանախ», «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:Ավելին15:1209.07.26 -
ՔաղաքականԲոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում էԱյս մասին հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։Ավելին15:0009.07.26 -
ՀասարակականՆԳՆ հերքում է. Ծառուկյանի կոկորդիլոսը չի կծել փրկարարին․ 24NewsՔիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոկորդիլոսներից մեկը կծել է ՆԳՆ փրկարար ծառայողի:Ավելին14:5209.07.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՀուլիսի 14-ին, ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին14:4509.07.26 -
ՀասարակականԽաշթառակի կամրջի տակ հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացու դիԱյսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։Ավելին14:3009.07.26 -
ՀասարակականԾառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել փրկարար ծառայողին. «Հրապարակ»Գիշատիչներից մեկը «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը՝ փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած փրկարար ծառայողներից մեկին, սակայն նա պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։Ավելին14:2009.07.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։Ավելին14:0009.07.26