Լրահոս

2026-07-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
    Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։
    20:16
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին
    «Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։
    20:10
    09.07.26
    Ավելին
  • Քաղաքական
    Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
    Փաշինյանը խոստովանում է՝ իր հրահանգով են դիմակավորված ԱԱԾ-ականները «գետնին տապալելով» բերման ենթարկել Գագիկ Ծառուկյանին: Նա միայն դժգոհ է, թե ինչու են հիմա կատարել իր հրահանգը, որը վաղուց է տրվել: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար իրավապահների դեմ իրավական գործընթաց են սկսում նրա փաստաբանները: Իսկ երեքշաբթի կալանավորված ԲՀԿ ղեկավարը Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղում ու խոստանում՝ անկախ ամեն ինչից շարունակելու է «ուժերի ներածին չափով օգտակար լինել երկրին, ժողովրդին»։
    20:00
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կրկնում է Բայդենի սխալը Ուկրաինայի հարցում․ Էնդրյու Դեյ
    Այն ժամանակ Միլին նշել էր, որ «առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի վիճակը մարտի դաշտում կվատթարանա, իսկ դա նշանակում է՝ նաև նրա բանակցային դիրքերը»։ Սակայն Բայդենը հետևել է այլ օգնականների խորհրդին, որոնք արտահայտվել են «ընդդեմ բանակցությունների»։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, արդյունքում Միլին «ճիշտ էր դուրս եկել պատերազմում իրադարձությունների զարգացման վերաբերյալ»։ «Ի հակառակ այն դիրքորոշման, որին, ըստ երևույթին, հավատարիմ է Սպիտակ տունը, այժմ, կարծես, համեմատաբար բարենպաստ պահ է՝ դիվանագիտական ոլորտում նախաձեռնությունը վերցնելու համար,- հավելել է մեկնաբանը։ - Ավելին, Թրամփը կրճատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող անմիջական ռազմական օգնությունը, իսկ Եվրոպան իր վրա է վերցրել հիմնական ծանրաբեռնվածությունը։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնն ավելի շատ է համապատասխանում միջնորդի դերին, քան Բայդենի օրոք կամ նույնիսկ անցյալ տարի»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Վաշինգտոնի դիրքորոշման մեջ որոշակի երկակիություն է նկատում. Վաշինգտոնը զինատեսակներ է մատակարարում Կիևին, բայց միաժամանակ փորձում է նպաստել խաղաղ գործընթացին։
    19:45
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի դին․ ինքնությունը հայտնի է
    Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։
    19:32
    09.07.26
    Ավելին
  • Հասարակական
    Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
    Սյունիքում գայլերի հարձակումից տուժած ամենափոքր քաղաքացին 3 տարեկան Դավիթն է, որի գլուխը, ըստ հոր պատմածի, հարևանը գայլի երախից է հանել: 6 մարդ է տուժել Գորիս և Քարահունջ ներխուժած գայլերի հարձակումից: Ամենածանրը 72-ամյա Սուրեն Ծատրյանի վիճակն է: Նրան Գորիսի հիվանդանոցում մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
    19:24
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով
    Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
    19:11
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոշոր չափի թմրամիջոցի բացահայտում՝ Երևանում․ կա երկու ձերբակալված
    Հուլիսի 8-ին՝ ժամը 16․50-ին, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին և իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։
    19:05
    09.07.26
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանի սպառնալիքներից հետո «Արարատցեմենտը» նորից աշխատում է
    4-օրյա պարապուրդից հետո Էկոնոմիկայի նախարարությունը որոշել է մեկ քայլ հետ անել ու բացել Արարատցեմենտը: Աշխատակիցները պնդում են, որ նախաքննական մարմնի հետ իրենց բանակցությունների արդյունքում է այդպիսի որոշում կայացվել, հակառակ դեպքում իրենք պատրաստվում էին կտրուկ քայլերի դիմել: Գործարանում աշխատանքով տուն պահող մարդիկ անընդունելի են համարում 1000 աշխատակից ունեցող Արարատցեմենտը քաղաքական դրդապատճառներով փակելու որոշումը:
    18:56
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարի ձախողման ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։ «Նախարար Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները և Իրանի ու ԱՄՆ-ի միջև զինադադարի հետ կապված իրավիճակը»,- նշել է զրուցակիցը։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում՝ Թեհրանին մեղադրելով երկկողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ։
    18:48
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ-ն զգուշացնում է
    «Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։
    18:43
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական բռնաճնշումների փուլը շարունակվում է. Դերենիկ Մալխասյան
    Այս մասին «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։
    18:36
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Լարվածություն՝ սարսափելի գիշատիչների, սողունների, քաղաքական թունոտ խայթոցների պատճառով
    Հայլուր 18։30 Լարվածություն՝ սարսափելի գիշատիչների, սողունների, քաղաքական թունոտ խայթոցների պատճառով
    18:30
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
    «Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։
    18:25
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
    18:20
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
    «Հայաստանի  բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին  և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն»,- ասված է հայտարարության մեջ։
    18:09
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Արայիկ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։
    18:04
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որևէ քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի. Հովհաննես Իշխանյան
    Հայելային ես ուզում Կասպից Ծովն ուզի կամ Ռուսաստանի հետ սահման։ Ու կապ չունի թե էս դավաճանը փողի դիմաց ա ժողովրդի սեփականությունը հանձնում, թե ուղղակի Ալիևի քրոջ տղան ա. ժողովուրդը իրա սեփականությանը կկարենա տեր կանգնի, երբ իշխանությունը էս ձայնագող անիմաստացուներից կվերանվաճի»։
    17:50
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը գտել է, որ Ռամիլ Սաֆարովի հետ նույնականացնելը հայ մարդու համար նվաստացուցիչ է. Սեդա և Ստյոպա Սաֆարյանները դատարանում հաղթել են
    ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն ու նրա եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը դատական հայց են ներկայացրել քաղաքացիական դատարան՝ վիրավորանքի համար դրամական փոխհատուցում ու ներողություն պահանջելով: Սեդա և Ստյոպա Սաֆարյանները վիրավորանք են համարել այն, որ քաղաքացին իրենց «Սաֆարյան» ազգանվան փոխարեն օգտագործել է «Սաֆարով» ազգանունը: Դատարանը այս հարցի վերաբերյալ հետևյալ իրավական դիրքորոշմանն է եկել. «Դիմումում Սեդա Սաֆարյանի անունը գրառված է բացառապես «Սաֆարով», այնուհետև նշված է, որ «Սեդա Սաֆարովը՝ Ռամիլ Սաֆարովի քույրն է», «նրա հայրը՝ Ռամիլ Սաֆարովը»։ Դատարանի գնահատմամբ հայցվորի կողմից առանձին դիտարկված վերը նշված երեք արտահայտությունները պետք է դիտարկել մեկ միասնական դիտավորության մեջ, քանի որ դրանցով պատասխանողը «Սաֆարյան» ազգանունը «Սաֆարով» խեղաթյուրելով՝ փորձել է հայցվորի ազգանվան վերջավորության փոփոխության միջոցով հայցվորին նույնացնել և վերագրել ազգակցական կապ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցու հետ, որը Դատարանի գնահատմամբ միանշանակ նվաստացնում, նսեմացնում է անձի և հայ մարդու պատիվը և արժանապատվությունը»: Նման իրավական դիրքորոշմանն է եկել դատավոր Ս. Իսկանդարյանը:
    17:43
    09.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:
    17:38
    09.07.26
    Ավելին