Լրահոս
2026-04-30
-
ԻրավականՈստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ»Ինչպես արդեն հայտնել ենք, Ինստագրամից հայտնի Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել։Ավելին12:4030.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պուտինի հետ «շատ լավ» զրույցից հետո Թրամփը հայտնել է Ուկրաինայի պարտության մասինՀայլուր 12։30 Պուտինի հետ «շատ լավ» զրույցից հետո Թրամփը հայտնել է Ուկրաինայի պարտության մասինԱվելին12:3030.04.26 -
ՄիջազգայինԵվրոպացիները ցանկանում են Ռուսաստանի կործանումը․ Մեդվեդև«Դեռ բոլորովին վերջերս՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ Կովկասում տեղի ունեցած հակամարտությունից հետո, ես՝ լինելով նախագահ, փորձում էի կայուն հարաբերություններ հաստատել եվրոպացիների հետ։ Եվ ինձ թվում էր, թե նրանք, այնուամենայնիվ, հասկանում են մեր մտահոգությունները։ Սակայն, ցավոք, իրադարձությունների հետագա զարգացումն ապացուցեց հակառակը։ Նրանք չեն հասկանում շատ բաներ այն ամենից, ինչ մենք ասում ենք, չեն ցանկանում լսել մեզ և, եթե ուղղակի խոսենք, ցանկանում են մեր պետության կործանումը», - իր դասախոսության ժամանակ ասել է Մեդվեդևը։Ավելին12:1630.04.26 -
ՄիջազգայինՖիցոն ակնկալում է հանդիպել Պուտինի հետ Հաղթանակի օրվա հանդիսությունների ժամանակ«Ես կգնամ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 9-ին»,- ասել է Ֆիցոն Facebook-ում հրապարակված տեսանյութում։Ավելին12:0630.04.26 -
ՔաղաքականՍամվել Ալեքսանյանի «Միթ ֆուդ»-ը արտոնություն ստացավԱպրիլի 30-ի նիստում գործադիրը որոշեց ներմուծման մաքսատուրքից ազատել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ 2018-ին հիմնադրված ընկերությունը նախատեսում է 1․6 մլրդ դրամի հումք ներկրել (գոմեշի միս Հնդկաստանից, խոզի ճարպ Իտալիայից և հավի միս Չինաստանից)՝ մսամթերքի արտադրության համար։Ավելին11:5430.04.26 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյան, ամենակարկառուն նախկինները դարձել են Ձեր ամենասիրելիներն ու վայելում են անհասկանալի «փողերը». Մեսրոպ ՄանուկյանԱյսօր, ովքեր չունեն սկզբունք և հլու-հնազանդ ծառայում են ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է։Ավելին11:4930.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 30.04.2026Մամուլի տեսություն 30.04.2026Ավելին11:4430.04.26 -
ՔաղաքականԷմանուել Մակրոնը մայիսի 5-ին կայցելի ԳյումրիՄայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում: Քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի կունենա հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված մեծ համերգ, որի կազմակերպման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 393 մլն դրամ: Տոնական ծրագրում հայ և ֆրանսիացի արտիստները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Գյումրին ընտրվել է որպես միջոցառման վայր՝ ի նշան երախտագիտության աղետալի երկրաշարժից հետո Ֆրանսիայի ցուցաբերած մեծ աջակցության:Ավելին11:3830.04.26 -
ՔաղաքականԻնչու՞ ընտրել «Հայաստան» դաշինք 6․ Նարեկ ՄանթաշյանԱյսօր մենք ունենք համակարգ, որտեղ բարձր պաշտոնյաները ստանում են անհամաչափ պարգևավճարներ, իսկ իրական աշխատանքը կատարող մարդիկ մնում են երկրորդ պլանում։Ավելին11:3430.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պարտվել է Իրանի դեմ պատերազմում և հիմա փորձում է դա փոխհատուցել բանակցությունների սեղանի շուրջ․ Կահիրեում Իրանի դեսպան«ԱՄՆ-ն պարտվել է թե՛ մարտի դաշտում, թե՛ համաշխարհային տնտեսության տեսանկյունից, թե՛ էներգետիկ և թե՛ արժութային ոլորտներում, քանի որ դոլարով հաշվարկները կրճատվում են։ Նրանք պարտություն են կրել, բայց փորձում են հաղթանակի հասնել բանակցությունների սեղանի շուրջ և դիվանագիտության միջոցով»,- կարծում է դեսպանը։ Նա հավելել է, որ հանրապետությունը, իր դեմ իրականացված «բոլոր հարձակումներից հետո», իրավունք ունի «ոչ թե բանակցություններ վարել, այլ պահանջել ուզածը հակառակ կողմից»։Ավելին11:2530.04.26 -
ՄիջազգայինԹրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին«Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության անդամներ Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը ապրիլի սկզբին պատմական թռիչք կատարեցին Լուսնի շուրջ՝ լինելով Տիեզերքում ավելի հեռու, քան երբևէ եղել էր որևէ մարդ ու բարեհաջող վերադարձան Երկիր։ Սա ավելի քան 50 տարվա ընթացքում մարդու մասնակցությամբ առաջին թռիչքն էր դեպի Լուսին։Ավելին11:1630.04.26 -
ՄիջազգայինԲրիտանիան ՌԴ-ին դիմակայելու համար Հյուսիսային համատեղ ռազմածովային ուժեր ստեղծելու ծրագիր է մշակելՆրա առաջարկը հիմնված է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի (Joint Expeditionary Force, JEF) մոդելի վրա, որոնք գործում են 2014 թվականից՝ Միացյալ Թագավորության հրամանատարության ներքո։ Տարածաշրջանային պաշտպանական միավորումը ներառում է Հյուսիսային Եվրոպայի 10 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան։ «Մենք համատեղ աշխատում ենք նրա համար, որպեսզի ապահովենք օպերատիվ արձագանքման հնարավորություն Հեռավոր Հյուսիսի, Հյուսիսային Ատլանտիկայի և Բալթիկ ծովի տարածաշրջաններում ի հայտ եկող սպառնալիքներին։ JEF-ը կոչված է լրացնել ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե խլել նրա ռեսուրսները», - հայտարարել է Ջենկինսը՝ ելույթ ունենալով Լոնդոնի Անվտանգության և պաշտպանության հարցերի հետազոտությունների միացյալ թագավորական ինստիտուտում (Royal United Services Institute for Defence and Security Studies, RUSI)։ Բրիտանական ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարն իր նպատակն է անվանել այնպիսի ծովային ուժերի ստեղծումը, որոնք «միասին կմարզվեն, կանցկացնեն վարժանքներ և կպատրաստվեն գործողությունների»։ Շնորհիվ այն բանի, որ միավորման բոլոր անդամ երկրները կօգտագործեն ընդհանուր համակարգեր և հարթակներ, միասնական թվային ցանցեր, լոգիստիկա և պաշարներ, դրանցում կապահովվի փոխփոխելիություն՝ դետալների փոխարինման, սպառազինության և անձնակազմի փոխանակման հնարավորություն։ Ինչպես պատմել է Ջենկինսը, դիտարկվում է «դաշնակից նավատորմերի ընտանիքի ստեղծումը», որոնք կապահովեն անհրաժեշտ «ծովային, օդային և դեսանտային հարվածային կարողություններ» Ռուսաստանի Դաշնության հետ ծովային սահմանի երկայնքով։ Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել Հյուսիսային Եվրոպայի երկրների ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարների հանդիպումը՝ ծրագրի իրականացումը քննարկելու համար։ «Այդ հանդիպման ժամանակ մենք ստորագրեցինք մտադրությունների հռչակագիր, որտեղ մեր երկրներից յուրաքանչյուրը պարտավորվեց մշակել մանրամասն առաջարկներ Հյուսիսային ռազմածովային ուժերի նախաձեռնության համար»,- պատմել է Ջենկինսը։Ավելին11:1030.04.26 -
Սպորտ2029 թվականի ֆուտբոլի մինչև 20 տարեկանների առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում. ՓաշինյանԿառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:0130.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․03 դրամ:Ավելին10:5530.04.26 -
ՏնտեսականԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութՍա առաջին դեպքը չէ. հացահատիկի նախորդ խմբաքանակը՝ բաղկացած 5 վագոնից, տարանցմամբ Հայաստան էր փոխադրվել ապրիլի 24-ին։Ավելին10:4530.04.26 -
ՀասարակականՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 364 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 «Opel» և «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին10:3430.04.26 -
ՏնտեսականՍամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ կառավարությունից աջակցություն է խնդրում. FactorԸնդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 մլն դրամ։ Մեկ ու կես տոննայից ավելի մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկող «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրանքում։Ավելին10:2930.04.26 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքերՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ միջոցառումների արդյունքում, ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:2430.04.26 -
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ն ծովահենություն է անվանել Իսրայելի գործողությունները Գազայի համար նախատեսված «Սումուդ» նավախմբի նկատմամբ«Միջազգային ջրերում իսրայելական ուժերի հարձակումը «Գլոբալ նավախումբ «Սումուդ»-ի վրա, որը ձևավորվել էր Գազա հումանիտար օգնություն հասցնելու համար, ծովահենության ակտ է։ Իսրայելը ոտնահարել է մարդկային արժեքները և խախտել միջազգային իրավունքը՝ հարձակվելով նավախմբի վրա, որը փորձում էր ուշադրություն հրավիրել Գազայում տիրող հումանիտար աղետի վրա։ Իսրայելի կողմից այս ագրեսիան նաև խախտում է միջազգային ջրերում նավագնացության ազատության սկզբունքը»,- ասված է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն կոչ է արել «միջազգային հանրությանը միասնական դիրքորոշում որդեգրել Իսրայելի այս հակաիրավական գործողության դեմ»։ «Այլ երկրների հետ միասին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը նավախմբի նավերում գտնվող մեր քաղաքացիների և մյուս ուղևորների հետ կապված իրավիճակի առնչությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։ Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին իր հերթին հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է նավախմբի հետ կապված իրավիճակը Իսպանիայի իր գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ «Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Կրետեի ափերի մոտ բաց ծովում իսրայելական ուժերի ապօրինի միջամտությունը նավախմբի նկատմամբ վտանգի տակ է դրել տարբեր ազգերի բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքը և խախտել միջազգային իրավունքը։ Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական դիրքորոշում որդեգրի այս անօրինական միջամտության վերաբերյալ»,- գրել է դիվանագետը X-ում։Ավելին10:1930.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։Ավելին10:1630.04.26