Լրահոս

2026-04-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Փակ կլինեն մի շարք փողոցներ
    Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.06.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:
    17:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
    Այս մասին վկայում է Գերագույն ռադայի կայքում հրապարակված օրինագծերի տեքստում համապատասխան նշումը։ Ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը Ուկրաինայում ներդրվել են 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր դրանք բազմիցս երկարաձգվել են։ Ռազմական դրության պատճառով երկրում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական և ո՛չ էլ տեղական ընտրություններ, ինչից էլ օգտվում է Զելենսկին, որի նախագահական լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։
    17:37
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի այցից առաջ կրթահամալիրի տնօրենը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ-ի քարոզչական սրտիկներով. «Իշխանություն» լրատվական
    Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Երեմյանը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ քարոզչական սրտիկի պատկերով, որոնք պետք է ձեռք բերեն ծնողները 1 հատի արժեքը 7000 դրամով։ Ծնողների մի մասը հրաժարվել է, եւ հանրային աղմուկից խուսափելու համար որոշում է կայացվել հագնել միանման շապիկներ, սակայն, արդեն զինանշանի պատկերով։
    17:28
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին
    Նախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով։
    17:15
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է. Գևորգ Դանիելյան
    Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է, իսկ աշխատող է, որովհետև գործ ունեն զրո դիմակայման հետ։ Ստացվում է, որ իրենք կադաստրի թղթով են զավթել Հայաստանի տարածքները, ոչնչացրել դարերի պատմություն ունեցող սրբավայրերը, ամբողջովին էթնիկ զտումներ իրականացրել Արցախում և Նախիջևանում, ցեղասպանության դիմել Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի հայության նկատմամբ և այլն։
    17:00
    30.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը ընտանիքներ է սպանում. ողբերգություն՝ Լիբանանում
    Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավային շրջաններին՝ չնայած երեք օր առաջ ուժի մեջ մտած հրադադարին: Լիբանանյան լրատվամիջոցները 4 գյուղերի հրետակոծության մասին են հայտնել: Իսրայելի բանակը հայտնել է հարավի 3 քաղաքում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածնքերի հարվածների մասին: Ջիբչիտ քաղաքում Իսրայելի օդային հարվածից զոհվել են մի ընտանիքի բոլոր անդամները:
    16:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր, ի մասնավորի՝ սննդի կառույցը ապահովված չի եղել՝ - ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, - անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:
    16:41
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ
    «Սովետի ժամանակ մեր գյուղով որ ջուրը անցնում էր, այնքան զուլալ էր, նույնիսկ խմում էինք։ Մեր ծնողները ճաշ էին պատրաստում էդ ջրով, լվացք էինք անում, ձկները պարզ երևում էին։ Բայց արդեն 10 տարուց մի քիչ ավելի է՝ անգամ կողքով չենք կարողանում անցնել։ Որոշ տների սանհանգույցներից դուրս թափվող ջուրը լցվում է կանալը։ Որոշ հատվածներում առաջացել է տիղմ և կա վտանգ, որ ճահճով կպատվի։ Ում ասես դիմել ենք, Կոտայքի մարզպետին, Աբովյանի քաղաքապետին, մեր գյուղապետին, սակայն հետո իմացանք, որ կանալի մաքրման ու շահագործման պատասխանատուն Ջրային կոմիտեն է։ Ու հիմա հարց ենք ուղղում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի. երբ դիմում էինք Ջրային կոմիտե, ինչո՞ւ էին մեզ մոլորեցնում, թե դա իրենց գործը չէ ու քանի տարի է մեզ սխալ հասցեներ էին ուղղորդում, թե գնացեք մարզպետի, քաղաքապետի, ձեր գյուղապետի մոտ։ Մենք միամտաբար հավատացել ենք ձեզ, բայց արդեն պարզել ենք, որ հենց դուք պետք է աշխատանքները կատարեք։ Բայց կամ թամբալություն եք անում, կամ ձեզ համար նշանակություն չունեն մարդն ու բնությունը, կարևորը ժամանակից շուտ պարգևավճարներ ստանաք։ 
    16:30
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Մանասերյանը ոնց որ լակոտ լիներ, չգիտեմ՝ ինքը ո՞նց էր դարձել սպա. Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետ
    Տիգրան Մանասերյանը ոնց որ լակոտ լիներ, չգիտեմ՝ ինքը ո՞նց էր դարձել սպա: Դատական նիստի ժամանակ ասաց Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետը:
    16:19
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռը միջազգային կառույցներին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի կողմից Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը
    Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։
    16:06
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանխվել է քաղաքացու ինքնաuպանnւթյան փորձը
    Ապրիլի 30-ին, ժամը 11։01-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակը և ցանկանում է ցած նետվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։ Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։
    15:57
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս է փոխվել իշխող ուժի նախընտրական ցուցակը․ 2021-2026. «Հետք»
    2026 թվականի հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները և դաշինքները հրապարակել են պատգամավորի թեկնածուների ընտրացուցակները։ 19 կուսակցություն և դաշինք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից ամենամեծ ընտրացուցակն ունի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ներառված է 293 մարդ, որոնցից 10-ը Հայաստանում առաջին չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։  Այս մասին գրում է «Հետք»-ը:
    15:46
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    300 միլիոն եվրո և «լռություն» չարաշահումների մասին. Ինչպես է ԵՄ-ն ազդում հայաստանյան ընտրությունների վրա
    «Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնապետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին։
    15:35
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Գալի՞ս են 300 հազար ադրբեջանցիները. Փաշինյանը «պատմական» է անվանում Մուստաֆաևի այցը
    Հայլուր 15։30 Գալի՞ս են 300 հազար ադրբեջանցիները. Փաշինյանը «պատմական» է անվանում Մուստաֆաևի այցը
    15:30
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թեհրանը մտադիր է ապահովել Պարսից ծոցի անվտանգությունն առանց ԱՄՆ-ի ներկայության
    Իրանը մտադիր է այսուհետ ևս կառավարել Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը՝ ապահովելով անվտանգությունն առանց ամերիկյան ներկայության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին: «Իրանը, Հորմուզի նեղուցը կառավարելու գործնական հնարավորության հաշվին, մտադիր է ապահովել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և վերջ դնել հակառակորդի չարաշահումներին», - հայտարարել է Խամենեին Իրանում Պարսից ծոցի օրվա առթիվ իր ուղերձում: Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանին սպասվում է լուսավոր ապագա՝ առանց ամերիկյան ներկայության:
    15:24
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ազատի հրդեհի գործով մեղադրյալը զայրացավ
    Դառնում է, որ ես մի հատ թուղթ պիտի սևացնեի, որ այսօր ասեի՝ զեկուցագիր եմ գրել. Ազատի հրդեհի գործով մեղադրյալը զայրացավ:
    15:15
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ
    «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կարող եք ներկայացնել մինչև մայիսի 26-ը, ժամը 14։00-ն։ Դիմումում պարտադիր պետք է նշված լինի նաև այն մատչելի ընտրական տեղամասի համարը, որտեղ ցանկանում եք քվեարկել։
    15:00
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք»
    Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը։ Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի՝ 34-րդ հորիզոնական, Հայաստանը հետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։ Գրում է «Հետք»-ը:
    14:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ՀՀ-ում ծանր սուր շնչառական վարակներով նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է
    ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 17-րդ շաբաթվա ընթացքում (20.04․2026-26.04.2026) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 32%-ով` կազմելով 59 դեպք:
    14:30
    30.04.26
    Ավելին