Լրահոս

2025-08-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարածքային նահանջը և արժեքային քայքայումը սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար․ Օսկանյան
    Երբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով, դա պահանջում է ոչ թե անտարբեր ընդունում կամ արհամարհում, այլ զգոնություն։ Դա պետք է ահազանգ լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նայել մակերեսից այն կողմ, այսօրվա և վաղվա վերնագրերից այն կողմ և խորանալ պատմության հոսքերի մեջ՝ պատկերացնելով ապագան։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ մեկը՝ ավելի տեսանելի ու շոշափելի, մյուսը՝ ավելի թաքուն և խորամանկ։ Գետնի վրա երկիրը կրել է կործանարար աշխարհաքաղաքական հարվածներ․ Արցախի ամբողջական կորուստ, միջանցքի զիջում Ադրբեջանին, սահմանամերձ տարածքների կորուստ և նոր զավթումների սպառնալիք։ Սրանք մեկուսացված երևույթներ կամ զարգացումներ չեն․ միասին վերցրած դրանք նշանակում են Հայաստանի ռազմավարական խորքի և ֆիզիկական անվտանգության ապամոնտաժում։ Միևնույն ժամանակ, ավելի լուռ, բայց ոչ պակաս վտանգավոր արշավ է ուղղված Հայաստանի ինքնության ու արժեքների քայքայմանը։ Սահմանադրությունը փոխելու ձգտումը, Ազգային զինանշանից Արարատ լեռը հանելու փորձերը, Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը, պատմության դասագրքերի վերաշարադրումը, ազգային ձգտումները «ռևանշիստական» պիտակավորելը և նույնիսկ Ցեղասպանության նսեմացումը՝ սրանք պարզապես կոսմետիկ փոփոխություններ չեն։ Դրանք հարվածում են Հայաստանի հավաքական հիշողության, դիմադրողական ոգուն և բարոյական պաշտպանական հիմքերի հենց արմատներին։ Ազգը չի գոյատևում միայն տարածք պահելով․ այն գոյատևում է դիմադրության ոգին պահպանելով, իր խորհրդանիշները սնուցելով և անցյալի ճշմարտությունը հիշելով։ Երբ այս սյուները քանդվում են, ժողովուրդը զինաթափվում է ներսից։ Այս համադրությունը՝ տարածքային նահանջը և արժեքային քայքայումը, սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար։ Ինքնիշխանությունը առանց ինքնության դատարկ է, իսկ ինքնությունը առանց ինքնիշխանության՝ ոչ հարատև։ Եթե այս ընթացքը չշրջվի, ապագան պարադոքսալ կլինի․ Հայաստանը գուցե շարունակի գոյություն ունենալ որպես աշխարհագրական հասկացություն, բայց մենք, հայերս, մեզ կդնենք վտանգի տակ՝ մեր իսկ հայրենիքում օտարներ դառնալու։ Կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմությունը վերաշարադրելու և արժեքները վերասահմանելու։ Ազգերը հազվադեպ են անհետանում միանգամից․ նրանք մարում են։ Վտանգը գուցե այն չէ, որ Հայաստանը կարող է վերանալ, այլ այն, որ այն կարող է շարունակել գոյություն ունենալ՝ զրկված հենց այն էությունից, որը նրան հայկական է դարձնում»,- գրել է նա:
    16:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջրհեղեղ՝ Պակիստանում․ զոհվել է առնվազն 358 մարդ
    Պակիստանում մուսսոնային անձրևների սեզոնը սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր՝ բերելով հորդառատ անձրևներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, բայց հաճախ հանգեցնում են հեղեղումների և այլ բնական աղետների: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պակիստանում տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը:
    16:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Բագրատ սրբազանն ու Սրբազան պայքարի 17 աջակիցները դատարանում են
    Ուղիղ I Բագրատ սրբազանն ու Սրբազան պայքարի 17 աջակիցները դատարանում են
    16:05
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:  Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։  Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:  Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.  «Մեծարգո պարոն նախագահ,  Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:  Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.  «Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։  Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։  Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:  Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
    15:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    15:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանն ու Հայաստանը Պարսից ծով-Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր․ Փեզեշքիան
    «Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի»,-ասաց Փեզեշքիանը:
    15:17
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ
    Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է: 2025 թվականի օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը քննեց կալանքի երկարաձգման ակնհայտ ապօրինի միջնորդությունը: Չնայած նրան, որ միջնորդության քննությունը և դատական ակտի հրապարակումը տևեց շուրջ 10 ժամ, նույնիսկ այն պայմաններում, որ մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ ուղիղ արձանագրվեց հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը, կալանքը երկարաձգվեց երկու ամսով: Այսինքն, հունիսի 17-ի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի հետևանքով, որը ըստ իրավապահների, հանդիսանում է միջին ծանրության մեղսագրվող արարք, բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանն այլևս 60 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ստեղծված իրավական աբսուրդային իրավիճակը ոչ միայն հակասում է հենց Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներին, այլև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Ուշագրավ է նաև, որ տեսանյութերում ներկայացված խոսքի համար ևս երկու քրեական վարույթ, որոնք հարուցվել էին 2025 թվականի կրկին հունիս ամսին, 20 օրվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Դատարան, իսկ սույն դեպքում 60 օրից ավելի է, ինչ իբր քննություն է իրականացվում: Այսինքն՝ իրավապահներն ամբողջությամբ տապալել են պատշաճ ջանասիրության և ազատության կանխավարկածի՝ վերջերս հենց Սահմանադրական դատարանի արձանագրած պարտականությունը: Ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալներ են: Փաստաբանական խմբի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման որոշման դեմ:
    15:07
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես ՀՀ իրավազորության ներքո․ Փաշինյան
    խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից են:
    15:02
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական լսումները շարունակվում են
    Ուղիղ I Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական լսումները շարունակվում են
    14:56
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին վերամբարձ կռունկ է այրվել
    Օգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Հրշեջ-փրկարարների արագ և օպերատիվ գործողություների արդյունքում կանխվել է վառելիքի արտահոսքը։
    14:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Ղազինյանը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ
    Դավիթ Ղազինյանը, ըստ  «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել  2025 թվականի հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։
    14:38
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը․ Իրանի նախագահ
    Իրանի համար Կովկասում խաղաղությունը ստրատեգիական է։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
    14:27
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Հակոբյանին հրաժարվում են տեղափոխել ԲԿ՝ առաջարկելով քնաբեր օգտագործել և քնել. «Փաստինֆո»
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը վատացել էր։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա առողջական վիճակը և հետազոտությունների անհրաժեշտությունը, սակայն հետազոտություններ չեն իրականացրել՝ օրվա՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով։ Հակոբյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ՝ առանց հետազոտություն անցկացնելու, որտեղ նրա ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։
    14:25
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի երեկվա խոսքերից հետո ձեր գործունեությունը դառնում է ավելորդ. Դեմոյանը՝ Ցեղասպանության թանգարանի տնօրինությանը
    Այս պահին դուք ունեք ընդամենը մեկ հնարավորություն այս ծանրագույն բնութագրումից մաքրագործվելու համար. հստակ գիտական, իրավական ու բարոյական գնահատական տալ երեկվա հայտարարության մեջ հնչեցված անմարդկային ու հակապետական ձևակերպումներին: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայրենազրկմանը տվեց բացահայտ հիմնավորում ու արդարացում, իսկ դա հակասում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթներին:
    14:20
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրի-Մարմաշեն ճանապարհին ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ
    Օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մեկ տուժածի շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բժօգնություն։
    14:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորում
    Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և տարբեր տրամաչափի 143 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
    14:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զենքի մատակարարումներն ԱՄՆ-ից Ուկրաինային կշարունակվեն ՆԱՏՕ-ի երկրների միջոցով. Ռյուտե
    «Լավ լուրն այն է, որ նախագահ Թրամփն իմ միջոցով ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ համաձայնության է եկել, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործընկերները վճարեն ամերիկյան զենքի մատակարարման համար: Դա լավ նորություն է ամերիկյան միջին դասի, ինչպես նաև Ուկրաինայի համար, որովհետև դա նշանակում է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա մահացու զենքի հոսքը կշարունակվի», - ասել է Ռյուտեն:
    13:49
    19.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփի քարտեզն ու Զելենսկիի կոստյումը, կողմերը գոհ են, շնորհակալությու՛ն Թրամփ. կավարտվի՞ պատերազմը
    Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինայի նախագահին ու եվրոպացի առաջնորդներին ընդունելուց հետո զանգահարել է Ռուսաստանի նախագահ Պուտինին և սկսել Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպումը: Վաշինգտոնյան հանդիպումները, սակայն, անպատասխան են թողել գլխավոր հարցը՝ ե՞րբ է ավարտվելու պատերազմը:
    13:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վեոլիա ջրի» պարզաբանումը՝ Երևանում ջրամատակարարման խնդրի և ձեռնարկվող քայլերի վերաբերյալ
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված Երևանի որոշ թաղամասերում վերջին շրջանում հաճախակի ջրանջատումների և ջրասակավության խնդիրների, հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով և ջրասպառման ծավալների էական աճով պայմանավորված՝ մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից նշել են, որ խնդրի առումով առավել խոցելի են հատկապես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշակի հատվածներ: Ըստ ընկերության՝ վարձակալության պայմանագրով նախատեսված «Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի» շրջանակներում 2024 թվականին արդեն իսկ ավարտվել են Նորք Մարաշ թաղամասի հյուսիսային հատվածի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները: Ներկայում ընթանում են նոր կառուցված բաշխիչ ցանցի ջրագծերի ու դրանց վրա տեղադրված տարբեր սարքավորումների կարգաբերման, ինչպես նաև հին բաշխիչ ջրագծերի անջատման աշխատանքները, որի ավարտից հետո կխնայվի մոտ 30լ/վրկ ջրաքանակ, ինչը կուղղվի խնդրահարույց հատվածների ջրամատակարարման բարելավմանը: Նույն ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև Ջրվեժ համայնքի խնդրահարույց ջրամատակարարման ցանցի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները, որի արդյունքում կխնայվի ևս 30 լ/վրկ ջրաքանակ: «Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և, տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից, ինչը կատարվում է քաղաքի մյուս վարչական տարածքներում:Ելնելով վերոգրյալից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն աշխատում է շուրջօրյա, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, ամենօրյա աշխատանք է տարվում խմելու ջրի պաշարներն առավել խնայողաբար օգտագործելու և հնարավորինս արդյունավետ կառավարում իրականացնելու, ջրի օգտագործման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու և անհարկի կորուստներից զերծ մնալու ու այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար»,-ներկայացրեցին ընկերությունից՝ նշելով, որ չնայած սուղ միջոցներին և պայմանագրով սահմանափակ ներդրումներին՝ վարձակալության պայմանագրի իրականացման տարիների (2017-2024թթ.) ընթացքում իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին «Վեոլիա Ջուր»-ը կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորստի 97.4 մլն խորանարդ մետր կամ 15.8% կրճատում (2017թ.-ին արձանագրված ջրարտադրության 618.5 մլն խմ բազիսային մեծությունը 2024թ.-ին նվազեցվել է մինչև 521.1 մլն խմ): Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է 53.3 մլն խմ-ով կամ 45.6%-ով (2017թ.-ին արձանագրված իրացված /վաճառված/ ջրի 116.9 մլն խմ բազիսային մեծությունը 2024թ.-ին հասցվել է 170.2 մլն խմ-ի): Ընկերությունը փաստում է, որ ընդհանուր առմամբ՝ 2017-2024 թվականների ընթացքում վերականգնել է 150.7 մլն խմ տեխնիկական և առևտրային կորուստ: Չհասութագրված ջրաքանակը (արտադրված և վաճառված ջրաքանակների տարբերությունը) 2017թ.-ի (501.6 մլն խմ) համեմատությամբ (2024թ.-ին կազմել է 350.9 մլն.խմ) նվազել է 30 %-ով: «Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազեցումներին և բավարարել ակտիվ կառուցապատման հետևանքով առաջացող նոր ջրասպառումներ:Նշենք նաև, որ հաճախ ջրամատակարարման ընդհատումների պատճառ են հանդիսանում նաև ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերջնարդյունքում նոր կառուցված համակարգը գործող ջրագծերին միացմամբ, ինչպես նաև ջրամատակարարման ցանցի վերակառուցման կամ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված անխուսափելի ջրանջատումները և դրանց հետ կապված ջրամատակարարման ռեժիմների խաթարումները, որի վերականգնումը ևս որոշակի ժամանակ է պահանջում, ինչը բերում է բաժանորդների արդարացի դժգոհությունների»,-մանրամասնել են ընկերությունից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    13:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն
    Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։
    13:27
    19.08.25
    Ավելին