Լրահոս

2025-08-19
  • Իրավական
    Սրբազան պայքարի առաջնորդի և 17 աջակիցների համար դրսում ազատություն են պահանջում, ներսում՝ազատազրկում
    Բագրատ Սրբազանն ու նրա 17 աջակիցներն առաջին անգամ դատարանի առաջ են կանգնել: Փոքրիկ դահլիճում շնչելու օդ չի եղել, բակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով ազատ արձակել կալանավորվածներին: Իբրև ահաբեկչության ծրագրման համար մեղադրվողները հայտարարել են՝ իրենք ահաբեկիչ չեն, բայց իշխանությունը ահաբեկված է:
    20:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում
    Նա նշել է, որ Նորվեգիան ընդգրկված  է եղել երաշխիքներ տրամադրելու  գործընթացի պլանավորման ամբողջ ընթացքում, քանի որ ցանկանում է ներդրում ունենալ նրանում, ինչը վերջնարդյունքում իրականացվելու է։
    20:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է. Կամենդատյան
    Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի։ Նրանք, ում բռնի կերպով գերեվարել են, հիմա կանգնեցնում են իրենց դատարանների առաջ՝ իբր «օրենք խախտելու» մեղադրանքով։ Իսկ նույն այդ «օրենքներով» սեփական գույք ունեցած հազարավոր հայերին զրկում են իրենց հողից, տներից, ունեցվածքից։ Այսինքն՝ մի ձեռքով պատանդների դատ են սարքում, մյուս ձեռքով գողանում են հայի տունն ու հողը։ Սա ոչ թե օրենք է, այլ կազմակերպված հանցագործություն՝ պետական կնիքով։ Բայց ամենամեծ աղետը ոչ թե այնտեղ է, այլ հենց այստեղ՝ Երևանում։ Հայաստանի ղեկավարը բարձրաձայն ասում է՝ «Արցախցիները ետ չպետք է գնան»։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել։ Եթե մեր ժողովուրդը չի վերադառնում իր տուն, իր հող, իր գերեզման, ուրեմն ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Հայաստանը պետական մակարդակով ուրանում է Արցախը, իր պատմական հողը, իր ժողովրդի իրավունքը։ Այսօր դավաճան իշխանությունը փորձում է ոչ միայն լռել ադրբեջանական ոճրագործությունների վրա, այլև արդարացնել դրանք՝ ներսից քայքայելով ազգային դիմադրությունը։ Ադրբեջանը գողանում է մեր գույքը, իսկ Երևանը լռում է։ Ադրբեջանը պատանդ է վերցնում մեր քաղաքացիներին, իսկ Երևանը ձևացնում է, թե «սովորական դատական պրոցես է»։ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախում հայը տեղ չունի, իսկ Հայաստանի ղեկավարը կրկնում է նույնը՝ իր բերանով։ Սա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է։ Սա Արցախի լիակատար ուրացումն է։ Երբ ղեկավարն ասում է՝ «չպետք է վերադառնան», նա խոսում է ոչ թե ադրբեջանական շահերից դուրս, այլ հենց դրանց սպասարկումով։ Պատմությունը շատ անգամ է տեսել դավաճան առաջնորդների վերջը։ Նրանց անունները հիշվում են ոչ թե որպես քաղաքական գործիչների, այլ որպես դավաճանների։ Եվ այսօր Հայաստանում մենք ապրում ենք հենց այդ դառը փուլը, երբ դավաճանը պետական դրոշի տակ փորձում է փակել Արցախ կոչվող էջը։ Բայց այդ էջը չի փակվելու, քանի դեռ կա հայ ժողովուրդ, քանի դեռ կա արդարության պահանջ։ Արցախը հնարավոր չէ ուրանալ։ Արցախը հնարավոր չէ վաճառել։ Արցախը հնարավոր չէ պատանդ վերցնել։ Արցախը հայի հայրենիքն է, և այս կեղծ «օրենքները» վաղ թե ուշ կփոշիանան, իսկ դավաճանությունը կստանա իր արժանի պատիժն ու գնահատականը»։
    19:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի հաստատում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է . «ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան, Հարգելի՛ գործընկեր, Հարգելի՛ ներկաներ, Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն: Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։ Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք: Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: «Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ: Հարգելի՛ ներկաներ, Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»: Ըստ աղբյուրի՝ Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով: Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,-ասել է ԻԻՀ նախագահը: Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:
    19:30
    19.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը չի՞ համոզում Իրանին. Փեզեշքիանը Երևանում փոխել է բառապաշարը ու հոգևոր առաջնորդին կրկնել
    Փաշինյան-Փեզեշքիան, Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցներից, Հայաստանի փոխարտգործնախարարի՝ Իրան այցից հետո Իրանի նախագահն ինքն է Երևան եկել, բայց Նիկոլ Փաշինյանին, կարծես, չի հաջողվել համոզել նրան, որ Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի» անցկացնելը Թեհրանի ռազմավարական շահերին չի հարվածելու: Իրանական կողմը մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող իր հիմնական թշնամու՝ Իսրայելի հետ հաջորդ ընդհարման ընթացքում, Վաշինգտոնը կարող է իբրև հակաիրանական գործողությունների պլացդարմ օգտագործել հենց Սյունիքը, որտեղ ճանապարհ է պատրաստվում գցել՝ Փաշինյանի ու Ալիևի համաձայնությամբ:
    19:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքին
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով։ Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ) տեղափոխելու աշխատանքները։ Աշխատակիցները հետևել են թանգարանում իրականացվող մոնտաժման ու ամրակայման աշխատանքներին։ Նշյալ աշխատանքների ավարտից հետո թանգարանը կվերաբացվի և այցելուներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվելու և հիանալու Մինասի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներով։ Արթիկ քաղաքի կենտրոնում՝ իրար կողքի, գտնվում են հանրապետական նշանակության Սուրբ Աստվածածին (5-րդ դ․) և Սուրբ Գրիգոր (7-րդ դ․) եկեղեցիները։ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ բարերարի միջոցներով։ Շինարարական կազմակերպության պատասխանատուները և նախարարության մասնագետները համատեղ քննարկել են հուշարձանի վերականգնման ընթացքը, դրան առնչվող հարցեր և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Միաժամանակ մշտադիտարկվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու տեխնիկական վիճակը, որի արդյունքում որոշվել է պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառել նաև այս հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը:
    19:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացին
    Օգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
    18:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Հակաիրանական պլացդա՞րմ կդառնա «Թրամփի ուղին». Իրանի վախերը չեն փարատվում
    Հայլուր 18։30 Հակաիրանական պլացդա՞րմ կդառնա «Թրամփի ուղին». Իրանի վախերը չեն փարատվում
    18:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը
    Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում ավարտվեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական առաջին նիստը։ Բագրատ Սրբազանի և մյուս քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկվեց, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար: Նիստը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:30-ին Շենգավիթի դատարանի թիվ 1 դահլիճում:
    18:24
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինծառայողի մարմին
    Ռուսաստանը ստամբուլյան համաձայնություններին համապատասխան ուկրաինական կողմին է հանձնել 1000 զոհված զինծառայողի մարմին, Կիևը հանձնել է 19 մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ Ռուսաստանի բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ըստ ստամբուլյան համաձայնությունների՝ այսօր մենք ուկրաինական կողմին հանձնեցինք Ուկրաինայի զինված ուժերի զինվորների 1000 մարմին։ Մեզ հանձնեցին 19: Ճիշտ այնպես, ինչպես մեկ ամիս առաջ», - գրել է նա Telegram-ում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին հայտարարել էր, որ ռուսական կողմն Ուկրաինային է հանձնել 6000 զոհված զինծառայողի մարմին և պատրաստ է հանձնել ևս մոտ 3000 մարմին:
    18:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ
    Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով: Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված է փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում: Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա: Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։
    18:02
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր
    Կողմերը քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր: 
    17:50
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը
    Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 - 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», - 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 - 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», - 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», Օգոստոսի 25 - 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», - 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։ Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։
    17:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է
    Օգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ «Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազիի փողոցում վիճաբանության ժամանակ 49 և 38 տարեկան տղամարդիկ միմյանց հարվածել են, ապա 38-ամյա տղամարդը դանակով երկու անգամ խփել է համաքաղաքացուն։ Դեպքից կարճ ժամանակ անց Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
    17:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնաբերել են Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորի դին
    Ֆիննական Yle պարբերականը հայտնում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանում մահացած են գտել 30-ամյա պատգամավոր Էեմելի Պելտոնենին։ Ավելի վաղ Iltalehti պարբերականը հայտնել էր, որ պատգամավորն ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում։ Օրենսդիր մարմնի անվտանգության բաժնի տնօրենը Yle-ին ասել է, որ չի հերքում այս տեղեկությունը։  Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հաստատել է պատգամավորի մահը։ Նա ցավակցություն է հայտնել Պելտոնենի ընտանիքի անդամներին։ Նշենք, որ ավելի վաղ 30-ամյա պատգամավոր Պելտոնենը Facebook-ում հայտնել էր՝ առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ երիկամի հետ կապված հիվանդություն։ Երկար ժամանակ նա բացակայել էր նիստերից։ 
    17:25
    19.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինի պահանջած Դոնեցկում թեժ մարտեր են ընթացել գիշերը. լարված է ռուս-ուկրաինական ճակատը
    Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակն ավելի քան երբևէ լարված է: Այս պահին ամենաթեժ մարտերը Դոնեցկի մարզում են: Բրյանսկում Ուկրաինայի զինված ուժերի հինգ զինծառայող է սպանվել Ռուսաստանի սահմանը հատելու փորձի պահին, հայտնում է Մոսկվան:
    17:19
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց․ Լևոն Քոչարյան
    «Շատ մարդիկ դատավորներից արդեն հասկանում են, ովքեր են պատրաստ իրականացել արդարադատություն, և ովքեր պարզապես իշխանությունների քմահաճույքներն ու ցանկություններն են կատարում։ Այս առումով կարծում եմ, մեծ սպասելիքներ, այդ մասով չկան »,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա միաժամանակ հիշեցրեց այս գործով փաստաբաների բացահայտումների մասին, որով բոլորի համար անկհայտ դարձավ, քրեական գործը կեղծիք է՝ կազմակերպված այս իշխանությունների կողմից։ «Նման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց, ինչը որոշ մարդկանց հետ է պահում խոսելուց, գործողություններ անելուց կամ դրանց մասնակցելուց»,-ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության «Կենտրոն» նստավայրում «Սրբազան պայաքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանին ու մյուս 17 կալանավորված անձանց դեմ հարուցված գործով առաջին նիստն է։ Դատական նիստը դռնբաց է, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։
    17:12
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը երբեք նպատակ չի ունեցել որևէ տարածք գրավել, այլ ցանկացել է պաշտպանել ռուսներին. Լավրով
    «Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել. մենք երբեք չենք խոսել այն մասին, որ մեզ պարզապես անհրաժեշտ է գրավել ինչ-որ տարածքներ։ Ո՛չ Ղրիմը, ո՛չ Դոնբասը, ո՛չ Նովոռոսիան երբեք մեր նպատակը չեն եղել որպես տարածքներ։ Մեր նպատակն էր պաշտպանել մարդկանց, ռուս ժողովրդին, որը դարեր շարունակ ապրել է այս հողերի վրա, որը զարգացրել է այս հողերը, արյուն է թափել դրանց համար և՛ Ղրիմում, և՛ Դոնբասում, ստեղծել է քաղաքներ՝ Օդեսա, Նիկոլաև, շատ ուրիշներ, նավահանգիստներ, գործարաններ, ֆաբրիկաներ»,-նշել է Լավրովը։
    17:08
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
    Ուրալում փակվել է Հայաստանի ներկայացուցչությունը: Դրա աշխատանքի դադարեցմանը նախորդել էր Եկատերինբուրգում երկրի պատվավոր հյուպատոսի պաշտոնից Հայ Առաքելական Եկեղեցուն սատարած Նարեկ Սպարտակյանի ազատումը: «Սիրելի քաղաքացիներ, Նարեկ Սպարտակյանի կողմից Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր աշխատանքը: Յոթ տարվա ընթացքում մեզ դիմել է ավելի քան 57 000 քաղաքացի», — ասվում է հաղորդագրության մեջ։
    17:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԷՑ-ի կարիքների համար գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն
    Նա նշել է, որ այդ թվում նախագծային ծառայությունների ձեռքբերման գնառաջարկի փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել 39 ընկերություն, որից տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 16 ընկերություն։  
    16:45
    19.08.25
    Ավելին