Լրահոս
2025-09-04
-
Հասարակական«Տաշիր» ընկերությունը վերականգնում է Գյումրու հայտնի «Վառեմ-Մարեմ»-ի շենքը«Վառեմ-Մարեմ»-ը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցներով»։Ավելին11:1004.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ:Ավելին11:0004.09.25 -
ՀասարակականՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Արագածոտնի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 2-ին այցելել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն: ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։ Այցն իրականացվել է 2025 թվականին հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում:Ավելին10:4504.09.25 -
ԻրավականՆարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է․ «Փաստինֆո»Գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։Ավելին10:3804.09.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2013-2025 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:3004.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին10:1504.09.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափով փողերի լվացման մեջ մեղադրվող Հայկազ Բաղմանյանի գործի նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հ. Բ.-ն, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է հիշյալ ընկերության կառավարմանը՝ դրանում փաստացի ունենալով 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել կնոջ անվամբ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին վերը նշված առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի՝ Հ. Բ.-ին փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն ՀՀ դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարել է Հ. Բ.-ի անձնական հաշվեհամարին: Դրանից հետո, նպատակ ունենալով քողարկել առևտրային կազմակերպությանն արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով: Ընդ որում՝ Հ. Բ.-ն, ձեռք բերված անշարժ գույքերը ներդնելով առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում, հետագայում դրանք 919 մլն 600 հազ. ՀՀ դրամով վաճառել է երրորդ ընկերության՝ ապահովելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացումը: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Բ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը: Վերջինս, մասնավորապես, ի թիվս այլնի՝ չի հայտարարագրել շուրջ 102 մլն ՀՀ դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև տարբեր տարիներին եկամտի տեսքով ստացված գումարները: Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն ՀՀ դրամ գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:1004.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0504.09.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը փակեց Արցախյան էջը. ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ում ծաղկում է քպականների կոռուպցիան, մեծ չափերի է հասել արտագաղթը, արտաքին պարտքն է աճում, ինչպես նաև կազմաքանդվում են պետական և ուժային համակարգերը։ Դա արվում է գիտակցված՝ հայոց պետականության լուծարման համար։ Փաշինյանին և թիմին չեն հետաքրքրում հայկական ազգային ու պետական շահերը, նրանց միակ գերխնդիրն իշխանության պահպանումն է ամեն գնով և վերարտադրությունը 2026 թվականին։Ավելին10:0004.09.25 -
ՔաղաքականԱդրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ զարգացում չունենա․ ԹաթոյանԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը: Այս մասին գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը և պատրանքային դարձնելով ու թղթի վրա թողնելով խաղաղության գաղափարն առհասարակ: Իսկ Հայաստանի իշխանությունը մասնակցեց այդ ավանտյուրային` հանուն իշխանություն պահպանելու հույսերի` «խաղաղություն» բառը կեղծ «հաղթաթուղթ» դարձնելու համար։ Իրականում, ԱՄՆ-ում օգոստոսյան գործընթացներից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր անգամ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Նախ, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը՝ այն ներկայացնելով իբրև «խաղաղության պայմանագրի» համար լրջագույն խոչընդոտ: Ընդամենը երկու օր առաջ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է, հայտարարել է. «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։ Ի դեպ, մարդկանց ցուցակագրումները, ինչպես նշել եմ երեկ, սկսվել են դեռ մի քանի տարի առաջ։ Երբ ասում եմ, որ ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արեւմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, եւս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից եւ, բնականաբար, դա իշխանության հովանավորությամբ գործող միավոր է։ Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա: Այս փաստերն ամենևին էլ սպառիչ չեն, բայց հստակ ցույց են տալիս ծանրագույն վտանգները ՀՀ ինքնիշխանության ու պետականության համար, ինչպես նաև պարզ դարձնում, որ այդ պայմաններում իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար»,-գրել է Թաթոյանը։Ավելին09:5504.09.25 -
Մամուլի տեսությունԻսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». «Փաստ»Վերադառնալով Սամվել Կարապետյանին՝ պետք է նշել, որ նա ինքնակամ ներկայացել է ՔԿ, հայտնի է բարեգործություններով, աշխատատեղեր ստեղծելով, տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումներով: 2025 թվականի հունիսի 17-ին Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Եվ ահա, սոսկ այս արտահայտության համար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի կալանավորված է, տեսակցություններն ամբողջությամբ սահմանափակված են, այլ խափանման միջոց չի կիրառվում: Այսինքն, օրը ցերեկով 600 հազար դոլար գողանալու մեջ մեղադրվողը, օրը ցերեկով մարդու առևանգող և խոշտանգող անձը իրեն օժանդակողի հետ կարող են այլ խափանման միջոցի հնարավորություն ստանալ, իսկ Սամվել Կարապետյանը՝ ոչ:Ավելին09:5104.09.25 -
Մամուլի տեսությունՄիքայել Սրբազանի դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է. «Հրապարակ»Եվ հաջորդ իսկ տարում նա եկամուտների աճ է գրանցել։ 2024-ի տարեսկզբին անշարժ գույքի, եկամուտների հայտարարագրի համաձայն՝ դատավորը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։Ավելին09:4804.09.25 -
ՀասարակականՍարդարապատ գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա տուժածՍեպտեմբերի 4-ին՝ ժամը 03։54-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը: Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին09:4504.09.25 -
Մամուլի տեսությունՆանուշյանը տեսանյութեր նկարելու ժամանակ ունի, ոլորտը կառավարելու՝ ոչ. «Ժողովուրդ»Ակնհայտ է, որ պետպատվերների հատկացումների ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը, որը թեեւ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ջերմ հարաբերություններ չունի, սերտ շփվում է ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանի հետ, ձախողել է այս ոլորտի կառավարումը, բայց շարունակում է պաշտոնավարել։Ավելին09:4104.09.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» մուտքը. «Հրապարակ»Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ռուսաստանի` «Սպայկայի» նկատմամբ վերաբերմունքը քաղաքական է: Վերջին շրջանում այս ընկերության տնօրենը հաճախ է ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպանին, եւ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր են տարածում, ինչը դուր չի գալիս ռուսներին:Ավելին09:3704.09.25 -
Մամուլի տեսությունԱՄՆ-ից հյուրեր են գալիս Հայաստան. քննարկվելու է 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը». «Ժողովուրդ»Այս պահին պաշտոնական աղբյուրները լռում են թե՛ այցի մանրամասների, թե՛ օրակարգի մասին։ Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումները լինելու են փակ ձեւաչափով, իսկ որոշումները ուղիղ կապ են ունենալու տարածաշրջանում ճանապարհային նոր իրականություն ձեւավորելու հետ»։Ավելին09:3304.09.25 -
Մամուլի տեսությունԱԺ բյուջեն ծառայում է խորհրդարանական «կենցաղի հարմարավետությանը». «Ժողովուրդ»Հաջորդ անակնկալը 2024-ի հունիսին գնված Hisense սառնարան-ցուցափեղկն է՝ 289.000 դրամ արժողությամբ։ Բաց հարց է մնում՝ ի՞նչ պիտի ցուցադրվի Ազգային ժողովի սառնարանում. օրենքների նախագծե՞ր, թե՞ պատգամավորական արտոնությունները, որ այդքան թանկ են գնահատվում։Ավելին09:2704.09.25 -
Մամուլի տեսությունԱվինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. «Ժողովուրդ»Թվաբանությունը զարմացնում է անգամ փորձառու մաթեմատիկոսներին՝ 108%, 15%, 14% եւ 13%։ Թվում է՝ տոկոսները չեն վերջանա, եթե հաջորդ անգամ էլ նույն ոգեւորությամբ հայտարարի, թե «պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը կրկին բարձրացել են, այս անգամ…՝ Երկնային աստիճաններով»։Ավելին09:2504.09.25 -
Մամուլի տեսությունՀայաստանը՝ աշխարհաքաղաքական լուսանցքում. «Փաստ»Ալիևին, ինչպես և Փաշինյանին, գագաթաժողովում ոչինչ չհաջողվեց. նրա անդամակցության հայտը նույնպես արգելափակվեց։ Սակայն նա հնարավորություն ունեցավ պարծենալ «Զանգեզուրի միջանցքի» բացվող հեռանկարներով։ Ընդ որում, նրա ելույթում Հայաստանը ընդհանրապես չհիշատակվեց։ Լսելով Ալիևին՝ կարելի էր եզրակացնել, որ միջանցքով անցնող տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Նույնիսկ Փաշինյանը անհարմար զգաց Ալիևի այդքան ուղիղ հռետորաբանությունից և շտապեց հակադարձել, թե Ադրբեջանի նախագահի խոսքերը ընկալվում են ոչ այն տրամաբանությամբ, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վաշինգտոնում։ Բայց դա նորություն չէ՝ Բաքուն միշտ էլ այդ տրամաբանությունը կխեղաթյուրի՝ ըստ իր հարմարության։ Այնուամենայնիվ, դա չխանգարեց Փաշինյանին ևս մեկ անգամ հաստատել, որ ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով անցումը կլինի անխոչընդոտ։ Դե ինչ, եթե Հայաստանը պատրաստվում է ազատ թողնել սահմանով անցնող ադրբեջանական մեքենաները, գուցե տրամաբանական է, որ Ալիևը իր նախագծում Հայաստանը չի հիշատակում։ Ինչո՞ւ հիշատակել, եթե հենց հայկական կողմն է հաստատում, որ այս հարցում կարելի է Հայաստանի հետ հաշվի չնստել։Ավելին09:2104.09.25 -
Մամուլի տեսությունՍրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել. «Հրապարակ»Դատախազներ Հայկ Հովհաննիսյանը եւ Վահան Հարությունյանը, որոնք դատարաններում պաշտպանում են բարձրաստիճան հոգեւորականների մեղադրանքները, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում բարձր պաշտոնի․ Հայկ Հովհաննիսյանը՝ վարչության պետ, Վահան Հարությունյանը՝ նրա տեղակալ։Ավելին09:1704.09.25