Լրահոս
2025-09-04
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 04.09.2025Մամուլի տեսություն 04.09.2025Ավելին13:1904.09.25 -
ՀասարակականՎանաձորում մտել են մանկաբույժի տուն և գողացել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի և 15 հատ ոսկյա զարդերՕգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչության խումբը, որտեղ նշված տան բնակիչ 65-ամյա Արմենուհի Խ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին ժամը 08։30-ից մինչև օգոստոսի 30-ի 21։50-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեի տան մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել և ննջասենյակի պահարանից գողացել պայուսակ, որում առկա են եղել 5 հազար եվրո, 5 հազար դոլար, մոտ 40 հազար ռուբլի, 15 հատ ոսկյա զարդեր։ Դեպքի փաստով ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմենուհի Խ․-ն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, որպես մանկաբույժ։Ավելին13:1504.09.25 -
ՔաղաքականՎարորդական վկայականի գործնական քննությունը հնարավոր կլինի հանձնել ցանկացած մարզում«Մեր քաղաքացիների արդարացի պնդումներով այս մոտեցումը շատ հաճախ չի ապահովում ճկունություն և խոչընդոտում է օր առաջ ունենալ նաև գործնական քննություն։ Ըստ այդմ, այս կանոնը դուրս է բերվում։ Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե պայմանականորեն տեսական քննությունը հանձնել են Երևանում, իսկ մոտակա օր հասանելի է Շիրակի մարզում, ապա կարող են գրանցվել և հանձնել գործնական քննությունը տվյալ մարզում»,-ասաց նա։Ավելին13:0004.09.25 -
ՔաղաքականԷս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք, սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն է` նոր գնում. ԶուրաբյանՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է. «Էս ծակ Կոնֆուցիոսին (Քրիստոսից հետո էլ հիմա արևլյան փիլիսոփաների փառքը հանգիստ չի թողնում) ո՞նց բացատրենք, որ լրիվ հակառակն է էդ կախումը: Սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն ա` նոր գնում, ոչ թե սխալ գնացած ճանապարհը ետին թվով «ճիշտ» հայտարարում:Ավելին12:4504.09.25 -
ՔաղաքականԱԳՆ-ին լրացուցիչ 60 մլն դրամ հատկացվեց՝ Փաշինյանի արտերկիր այցերը կազմակերպելու համարԿառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում որոշեց ԱԳՆ-ին տարեկան 60 մլն դրամ հատկացնել՝ ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի մասով ՀՀ ԱԳՆ–ի պետական արարողակարգի ծառայությանը վերոնշյալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 40 մլն դրամ և 2025–ի բյուջեով նույն նպատակի համար հաստատված գումարի հետ միասին կազմել է 140 մլն դրամ, որից արդեն իսկ ֆինանսավորվել է 124 մլն 556 հազար դրամը: Մնացորդը չի բավականացնում 9 ամսվա կտրվածքով և մինչև տարեվերջ առաջիկա ծախսերի ֆինանսավորմանը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հավելյալ միջոցների նախատեսման, որի առաջնահերթության և հրատապության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատսախան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ըստ այդմ, առաջարկվում է նվազեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի համապատասխան միջոցառումների տնտեսված միջոցներից և դրանք ուղղել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը։Ավելին12:3804.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Աշխարհը մի պահ մնացել է առանց Google-ի ու Youtube-ի. ինտերնետի խափանումներՀայլուր 12։30 Աշխարհը մի պահ մնացել է առանց Google-ի ու Youtube-ի. ինտերնետի խափանումներԱվելին12:3004.09.25 -
ՀասարակականԱրցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա վիրավորԵրեկ՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին12:1504.09.25 -
ՀասարակականՓրկարար լինել նշանակում է հայտնվել այնտեղ, որտեղ վտանգն արդեն իրականություն է. Կամո Ցուցուլյանի ուղերձըՍա տոն է՝ նվիրված ձեր անձնվիրությանն ու քաջությանը՝ ձեր ամեն քայլի ու հաղթահարած ամեն վտանգի համար։ Դուք ընտրել եք ո՛չ պարզապես մասնագիտություն, այլ կոչում, որը պահանջում է արիություն, հավասարակշռություն և անվերապահ նվիրում։ Ձեր առաքելությունն է փրկել, պաշտպանել և ուժ տալ մարդկանց այն պահին, երբ նրանք դրա կարիքն ամենաշատն ունեն։Ավելին12:0104.09.25 -
ՔաղաքականԱրեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետԱրեն Մկրտչյանը ԱԺ պատգամավորի լիազորությունները վայր է դրել սեպտեմբերի 1–ին։ Նրան փոխարինել է Վանիկ Օհանյանը։Ավելին11:5504.09.25 -
ՔաղաքականՎահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետՈրոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Ավելին11:5104.09.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը զգալիորեն նվազել է․ ՕվերչուկՆա նշել է, որ տարվա վերջին սպասվում է երկու երկրների միջև առևտրի ցուցանիշի կրկնակի նվազում։Ավելին11:4804.09.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներՍեպտեմբերի 4-ին, ժամը 03։31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Մինչև փրկարարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը:Ավելին11:4604.09.25 -
ՀասարակականGoogle-ում և Youtube-ում համատարած խափանումներ ենՕգատատերերը չեն կարողանում օգտվել որոնողական համակարգից և մյուս ծառայություններից։Ավելին11:3304.09.25 -
ՀասարակականՀավատում ենք՝ այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը. հայտարարություն1920 թ. սեպտեմբերի 4-ին Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմը։ «Մեր թեմն այսօր նշում է կազմավորման 105-ամյակը։ Մեկ դարից ավելի պատմություն ունեցող Շիրակի թեմը մշտապես եղել է մեր պետականության հենասյուներից մեկը։ Թեմը առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ լինելով հոգևոր անկյուն հազարավոր մարդկանց համար: Մեկ դարից ավելի Շիրակի թեմը եղել է մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, հավատքի խորացման և ազգային արժեհամակարգի ամրապնդման լույսի աղբյուր։ Տարիների ընթացքում այստեղ կերտվել են հոգևոր կյանքի կարևորագույն էջեր, ծառայել են նվիրյալ հոգևոր հայրեր: Շիրակի թեմի նորօրյա պատմության և ընթացիկ ոգեշնչող առաքելության առանցքում է կանգնած նրա սիրելի առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Տասնամյակներ շարունակ Սրբազան Հայրը առաջնորդել է թեմը խորը հոգևոր գիտակցությամբ, կրթական և մշակութային ծրագրերի նախաձեռնությամբ, համայնքային կյանքի վերակազմակերպմամբ և ազգային արժեքների պահպանության վճռականությամբ։ Նրա նախաձեռնությամբ ակտիվ զարգացում ապրեցին թեմական երիտասարդական ծրագրերը, կիրակնօրյա դպրոցները, մշակութային միջոցառումները, սոցիալական աջակցման ծառայությունները և հոգևոր լուսավորության մի շարք ծրագրեր։ Նրա խոսքը մշտապես եղել է հավասարակշռության, արդարության և խաղաղության խրատ՝ անկախ իրավիճակից ու ժամանակից։ Ցավոք, Շիրակի թեմի կազմավորման այս պատմական տարեդարձին, նրա առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ֆիզիկապես բացակայում է իր հոգևոր հոտի կողքից։ Նա այս օրերին գտնվում է ապօրինի կալանքի մեջ, մի իրողություն, որին մենք մոտենում ենք խոր հոգևոր մտահոգությամբ, բայց նաև ամուր վստահությամբ՝ արդարության և ճշմարտության հաղթանակի նկատմամբ։ Շիրակի թեմի համայնքը կանգնած է իր առաջնորդի կողքին՝ իբրև նրա երկարամյա վկայության, ծառայության և անմնացորդ նվիրումի կենդանի վկան։ Մենք հավատում ենք, որ այս դժվարությունը ժամանակավոր է, և շուտով մեր առաջնորդը՝ կշարունակի իր հոգևոր ծառայությունը: Շիրակի թեմի հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Շիրակի թեմի 105-ամյակի կապակցությամբ: Թող Ամենակալ Աստված պահպանի մեր հայրենիքը խաղաղության մեջ, վերադարձնի մեզ մեր հոգևոր առաջնորդին, ամրացնի մեր հոգևոր կյանքը, և Շիրակի թեմը շարունակի իր ճանապարհը՝ հավատի, հույսի և սիրո լույսով»,- ասվում է թեմի տարածած հայտարարությունում։Ավելին11:2604.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԳազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:Ավելին11:2004.09.25 -
Հասարակական«Տաշիր» ընկերությունը վերականգնում է Գյումրու հայտնի «Վառեմ-Մարեմ»-ի շենքը«Վառեմ-Մարեմ»-ը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցներով»։Ավելին11:1004.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ:Ավելին11:0004.09.25 -
ՀասարակականՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Արագածոտնի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 2-ին այցելել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն: ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։ Այցն իրականացվել է 2025 թվականին հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում:Ավելին10:4504.09.25 -
ԻրավականՆարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է․ «Փաստինֆո»Գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։Ավելին10:3804.09.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2013-2025 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:3004.09.25