Լրահոս
2025-09-13
-
ՄիջազգայինԱվստրիան կոչ է անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համարՆախարարի խոսքով՝ եթե Պեկինը ցանկանում է իրացնել իր ներուժը որպես համաշխարհային տերություն և խուսափել Եվրոպայի երկրների ու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից, ապա պարտավոր է նպաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավմանը խաղաղ բանակցություններում և դադարեցնել Մոսկվային աջակցությունը մատակարարումների տեսքով։Ավելին18:1513.09.25 -
Կրթություն և գիտությունՍկանդալ՝ այբբենարանի շուրջ. Մաշտոցը՝ սև քառակուսիի մեջ բանտարկվա՞ծ, թե՞ վառ ու հասանելիՉի մարում սկանդալը նոր այբբենարանների շուրջ: Կրթության, գիտության ու մնացածի նախարար Ժաննա Անդրեասյանին այնքան են հոգնեցրել խոսակցությունները, որ դասագրքերում Մաշտոցի նկարն անգամ չկա, որ նա որոշել է տեսաուղերձ նկարել, իր հեռախոսով բացել դասագրքի QR կոդը ու ցույց տալ Մաշտոցի նկարը:Ավելին18:0013.09.25 -
ՀասարակականԷջմիածնում ճանապարհի հետ ասֆալտապատել են նաև կոյուղաջրերի հեռացման դիտահորը. «Հետք»«Նկարում նշված հատվածում, մինչև ճանապարհի ասֆալտապատումը, եղել է կոյուղաջրերի հեռացման դիտահոր: Սակայն, ասֆալտապատումից հետո բնակիչները դիտահորը չեն գտնում: Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի խաչմերուկից սկսվող Սբ. Մովսես Խորենացի-Տերյան ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2025թ. օգոստոսի 31-ի կեսգիշերին, որպեսզի ճանապարհը սեպտեմբերի 1-ին բաց լինի դպրոցականների համար: Սակայն, լույսը բացվելուն պես, Խորենացի փողոցի 4 սեփական տան բնակիչները նկատել են, որ կոյուղու դիտահորն անհետացել է: Պարզվել է, որ դիտահորը ևս ասֆալտապատել են ու հետքը «կորցրել»:Ավելին17:4013.09.25 -
ՍպորտԸմբիշ Արման Անդրեասյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչԱյդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։Ավելին17:2013.09.25 -
ՔաղաքականԽրախճանք ժանտախտի օրերին․ Արթուր ԽաչատրյանՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք տարի առաջ ադրբեջանցի ասկյարները ներխուժեցին Հայաստան։ Խորը, ապահով թիկունքում գտնվող Ջերմուկը, Քարվաճառն Ադրբեջանին դավադիր կերպով հանձնելուց հետո, դարձավ թշնամու հարձակման թիրախ։ 200-ից ավելի հերոս տղամարդիկ ու կանայք հերոսաբար զոհվեցին։ Թեև գլխավոր շտաբի պետը վստահեցնում էր, որ էսօր էգուց դրանք սոված կմնան ու հետ կքաշվեն, այլապես զինված ուժերը պատրաստ են վերականգնել Հայաստանի տարածքային ամբողւականությունը, թշնամին դեռ մեր տարածքում է։ «Խաղաղ ու ապահով» Հայաստանի տարածքի մի մասը Տավուշի, Գեղարունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում գտնվում է թշնամու օկուպացայի ներքո։ Ըստ Նիկոլի՝ թշնամական օկուպացիան հենց խաղաղությունն է: Հայաստանի իշխանություններն իրենց ուրախ ու երջանիկ են զգում, համերգներ են կազմակերպում, հպարտանում են, թե քանի մարդ է համերգներին մասնակցում։ Ու զարմանալի չէ, որ հենց այսօր, Ադրբեջանական հարձակման օրը, ՔՊ-ական իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Հաց ու խրախճանք։ Հացով չեն կարողանում ապահովել, բայց թանկանոց խրախճանքների մեծ վարպետներ են։ Խրախճանք ժանտախտի օրերին․․․»,- գրել է նա։Ավելին17:0013.09.25 -
Հասարակական1,5-ամյա երեխային կծած շունը սատկել է. ՀՎԿԱԿԱնկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է.Ավելին16:4513.09.25 -
ԻրավականՍարդարապատ գյուղի բնակչի տնամերձ հողամասում շուրջ 1 կգ 400 գրամ կանեփ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարդարպատ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է թմրանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 11-ին նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 25 բույս և շուրջ 1 կգ 400 գրամ կանեփի չորացված զանգված։ 61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին16:3013.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասինԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։Ավելին16:1513.09.25 -
ՔաղաքականՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է, կուզի` վարձով կտա Քըլըչին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին․ քաղաքագետՔաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հջիևի միջև ձեռքսեղմմանը, գրել է․Ավելին16:0013.09.25 -
ՀասարակականՄահացու կրակոցների նոր վարկած. ինչո՞ւ են շատացել սպանությունները ՀայաստանումՌոստովյան 17 շենքի սպանության մասին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել լրատվամիջոցներին: Պարզվում է՝ վենդետան է սպանված տղամարդուն տարել այդ հասցե: Հենց սպանվածի դեմ դրանից առաջ սպանության փորձ անելու համար էլ տնային կալանքում է եղել Ռոստովյան 17-ի առեղծվածային բնակիչը: Հիմա 18-ամյա տղան կալանավորված է:Ավելին15:4513.09.25 -
ՀասարակականԱրարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. Անահիտ ԱվանեսյանԱրարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը: Սիրելի՜ քաղաքացիներ, Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին: Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով: Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով: Մի´ ուշացրեք, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- գրել է նախարարը:Ավելին15:3013.09.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։Ավելին15:1513.09.25 -
ՀասարակականԱյսօր նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրըԱյսօր նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հայաստանում գործում են մի շարք ԲՀՊՏ-ներ՝ պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, որոնք ընդգրկում են եզակի լանդշաֆտներ և հարուստ են հազվագյուտ բուսատեսակներով ու կենդանատեսակներով։ Պահպանենք բնությունը միասին։Ավելին15:0013.09.25 -
Իրավական52-ամյա օտարերկրացին հետախուզվում էր Լիտվայի իրավապահների կողմիցՔրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին Վաղարշապատ համայնքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է ներկայացվել 52-ամյա մի օտարերկրացի։ Նա Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի ներգաղթի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:4513.09.25 -
ՍպորտԸմբշամարտիկ Արման Անդրեասյանը մեկնարկել է հաղթանակովԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանը մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:Ավելին14:3013.09.25 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն և Երևանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին․ Ֆիդան«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։Ավելին14:1513.09.25 -
ՔաղաքականԱլիևը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի. ադրբեջանագետԱլիևն, իհարկե, չի մոռացել տարածքային հավակնություններ առաջ քաշել Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում Ադրբեջանի հողերը մաս-մաս տրվեցին Հայաստանին։ 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, ցավոք, Իրավան քաղաքը հանձնվեց Հայաստանին։ Սակայն դրա համար ոչ մի պատճառ չկար։ Սա Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, և Իրավանի պատմությունը, այսինքն՝ պատմական տեսքը, որը ջնջվում է այսօր, հաստատում է ադրբեջանական ճարտարապետական հուշարձանների գոյությունը, դրանց դարավոր գոյությունը։ Իրավանն այն քաղաքներից է, որը կարծես թե հին քաղաք չունի։ Բայց դա իրականում ադրբեջանական քաղաք էր, որը քանդվեց ու ավերվեց։ Ինչ վերաբերում է այդ որոշմանը, կարծում եմ, և բոլորը հավանաբար կհամաձայնեն ինձ հետ, որ դա մեծ պատմական հանցագործություն էր, ոչ թե սխալ, այլ հանցագործություն․․․Ավելին14:0013.09.25 -
ՀասարակականՀրդեհ` Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկի տանիքումՍեպտեմբերի 13-ին, ժամը 06։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է հյուրատուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի տանիքում (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 09:09-ին: Այրվել են տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը (մոտ 25 քմ): Փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի մաքրման աշխատանքներ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորան։Ավելին13:4513.09.25 -
ՀասարակականԱվերիչ կարկուտ՝ Նորատուսում. «Սենց կարկուտ չէի տեսել»Ավերիչ կարկուտ՝ Նորատուսում: Գեղարքունիքի մարզի այդ համայնքում վերջին տարիների ամենաուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացիների գրեթե ամբողջ բերքը:Ավելին13:3013.09.25 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է Ջորջ Սորոսի և նրա կազմակերպությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսի, ինչպես նաև նրա կազմակերպությունների ցանցի գործունեության վերաբերյալ։Ավելին13:1513.09.25