Լրահոս
2025-09-14
-
ՀասարակականՎեհափառը և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարը անդրադարձել են ներքին ու արտաքին մարտահրավերներինՍեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։Ավելին18:0014.09.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն օգնության են հասել փրկարարներըՍեպտեմբերի 14-ին, ժամը 15։23-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին17:0914.09.25 -
ՀասարակականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Խաչվերացի տոնըՍեպտեմբերի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:Ավելին16:2514.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին15:4614.09.25 -
ՀասարակականՍուրբ Խաչի խորհրդին, չենք ունենա պարտություններ. Հովնան ՍրբազանԽաչի ճանապարհը փշոտ է և նեղ, սակայն այն դեպի Հարություն է տանում, Խաչվերացի օրվա պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։Ավելին15:0514.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին14:0614.09.25 -
ՍպորտՀայ շախմատիստների արդյունքները «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 9-րդ խաղափուլից հետո«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 9-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։Ավելին13:4014.09.25 -
ՀասարակականՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն ԵրևանումՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:Ավելին13:2114.09.25 -
Հասարակական91-ամյա Կարապետը տանգո է պարում. հիշողության պտույտներ91-ամյա Կարապետը տանգո է պարում. հիշողության պտույտներԱվելին12:3814.09.25 -
ՀասարակականԱրարատ լեռան պատկերը կհեռացվի Հայաստանի սահմանապահ ծառայության մուտքի/ելքի դրոշմանիշիցԱյս անգամ կառավարության որոշմամբ Արարատ լեռան պատկերը կհեռացվի Հայաստանի սահմանապահ ծառայության մուտքի/ելքի դրոշմանիշից։Ավելին12:2914.09.25 -
Քաղաքական«Խաղաղության պայմանագրի» ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակՀայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի ԲադալյանըԱվելին12:0514.09.25 -
ՀասարակականԿրակnցներ՝ Վաղարշապատի գազալցակայանի մոտ, կա վիրավnրԱյսօր ՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել։Ավելին11:3114.09.25 -
ՀասարակականՆա երկնքից է տեսել երկիրը. կոմսուհի Սաթենիկի երազանքը քայլում է առաջԱյս ռեպորտաժը Սյունիքում ծնված, Հրազդանում ապրող, մանկական ուղեղային կաթված ունեցող կոմսուհու մասին է: Ռապունցելի մազերով հեքիաթային աղջիկը երկար տարիներ չի քայլել: Մի քանի տարի է, որ կարողանում է: Հիմա Կատարվել է նրա մյուս՝ մեծ երազանքը. երկնքից է տեսել երկիրը:Ավելին11:1514.09.25 -
ԻրավականՍիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնումՍեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի Ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:Ավելին10:5414.09.25 -
ՀասարակականԱյսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է ԽաչվերացըԱյսօր`սեպտեմբերի 14-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Ավելին10:3014.09.25 -
ՄիջազգայինԹրամփը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ ՆԱՏՕ-ի երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումը«Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն նավթ գնել Ռուսաստանից։ Ամեն դեպքում՝ ես պատրաստ եմ սկսել, երբ պատրաստ լինեք», – նշել է Թրամփը։Ավելին10:0014.09.25
2025-09-13
-
ՀասարակականԱրմաշ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելԱյսօր` սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից` 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են տան ներսում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին23:5713.09.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 10 վիրավոր կաՍեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են 2 «Opel» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, որոնցից «Chevrolet»-ը գլխիվայր շրջված։Ավելին23:4013.09.25 -
ՄիջազգայինՀութիները ստանձնել են Թել Ավիվին հարվածելու պատասխանատվությունըԵմենի «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել է Թել Ավիվի մի քանի ռազմավարական օբյեկտներին հարվածելու պատասխանատվությունը։Ավելին23:2013.09.25 -
ՀասարակականՎարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել ենԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա ծնված Ռուբեն Դ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Դրոյի փողոցում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերին վիրավորներին տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի քաղաքային գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին23:0013.09.25